Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/617

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Դաշտային աշխատանքների ժամանակ տեղանքի արմատմւկաև ապարների բնա–կան ն արհեստական մերկացումները որո–շակի երթուղիներով ուսումնասիրվում, համարակալվում ն նկարագրվում ևև երկ–րաբանական դաշտային օրագրում։ Տեղա–գրական քարտեզի վրա նշվում է դրանց տեղը, անցկացվում են ապարատեսակ– ների և շերտերի սահմանները։ Տանքա– բեկորների ն մանրահանքի հավաքման, հողի, աղբյուրների ու գետերի ջրերի նմուշարկման և այլ եղաևակևևրով որո– ևում եև օգտակար ևաևածոներ։ Դաշտում պարբերաբար ընդհանրացնում են հա–վաքված տեղեկությունները և աստիճանա–բար կազմում դաշտային երկրաբանական քարտեզ։ Գրասենյակային աշխատանքնե–րի ընթացքում մանրադիտակային, քիմ․ ն այլ հետազոտությունների օգնությամբ ճշտվում են դաշտում կատարված դիտում–ները, վերջնականապես որոշվում օգտա–կար հանածոների հեռանկարները, մեկ–նաբանվում երկրաֆիզիկական տվյալ–ները, վերծանվում օդալուսանկարները, կազմվում և վերջնականապես ձևավոր–վում հետազոտվող տարածքի երկրաբա–նական քարտեզը, գրվում հաշվետվու–թյուն։ ՍՍՏՄ–ում ընդունված են Ե․ հ–ի հետնյալ մասշտաբները՝ 1։1000000 և 1։500000 (փոքր), 1։200000 և 1։100000 (միջիև), 1։50000 և 1։25000 (խոշոր), 1։10000 և ավելի խոշոր (մաևրամասև)։ Երթուղիևերի խտություևը և 1 կմ2 մակե–րեսի վրա դիտվեւիք մերկացումների քա–նակը կախված են Ե․ հ–ի մասշտաբից։ ՏՍՍՏ տարածքը ծածկվում է 1։50000 մասշտաբի Ե․ հ–ով։

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍԱԿ, երկրակեղևը կազմող ապարևերի հասակ։ Տարբերում են հարաբերական ն բացարձակ Ե․ հ․։ Նստվածքային և հրաբխածին ապարների հարաբերական հասակը որոշվում է շեր–տադրության հաջորդականության սկըզ– բունքով․ յուրաքանչյուր շերտ (շերտավոր ապարների չխախտված տեղադրման դեպ–քում) երիտասարդ է իր տակի շերտից։ Երկրաբանական կտրվածքներում շերտա–դրության հաջորդականության ուսումնա–սիրությամբ կազմվում է տվյալ շրջանի շերտագրությունը։ Միմյանցից հեռու գտնվող շրջանների, երկրների կամ աշ–խարհամասերի շերտագրությունների հա–մադրումը կատարվում է շերտերում եղած բրածո ֆաունայի ու ֆլորայի միջոցով՝ հնէաբանական մեթոդով (տես Հնէաբա– նություն), ըստ որի օրգանական աշխարհի զարգացումն անդարձելի ու էվոլյուցիոն պրոցես է և ընթանում է պարզից դեպի բարդը։ Տետևաբար․ 1․ բարդ ն բարձր զարգացած օրգանիզմների բրածո մնա–ցորդներով շերտերը երիտասարդ են պարզ ձներ պարունակողներից, 2․ միատեսակ բրածո ֆաունա և ֆլորա պարունակող շերտերը միևևույն հասակի են։ Երկրա–բանների մի քանի սերունդների աշխա–տանքով բացահայտված է երկրակեղնը կազմող նստվածքային ապարների կու–տակման ընդհանուր հաջորդականությու–նը ն ստեղծված շերտագրական սանդղակ, որը երկրաբանական ժամանակագրության հիմքն է (տես Երկրաբանական ժամանա–կագրություն)։ ինտրուզիվ ապարևերի հա– րաբերական հասակը որոշվում է նստված–քային ապարների հետ ունեցած նրանց փոխհարաբերությամբ։ Ամեն մի ինտրու– զիվ մարմին երիտասարդ է այն շերտերից, որոնց նա պատռում է, և հին՝ նրանցից, որոնք գտնվում են նրա լվացված ու քայ–քայված մակերևույթի վրա (ծածկում եև ինտրուգիային)։ Ապարների բացարձակ Ե․ հ․ որոշվում է ռադիոլոգիական մեթոդ–ներով, որոնց հիմքում ընկած է որոշ քիմ․ տարրերի (Ս, Th, К, Rb, Re, С) ռադիո–ակտիվ տրոհման երնույթը (տես Ռադիո–ակտիվություն)։ Ապարների գոյացումից հետո նրանց մեջ սկսում են կուտակվել ռադիոակտիվ տարրերի տրոհման արգա–սիքները (Pb, Cs, Os, Ar), որոնց քանակը ժամանակի ընթացքում ավելանում է։ Որո–շելով ապարում ռադիոակտիվ որնէ տար–րի ն նրա տրոհման արգասիքի քանակու–թյունը՝ հաշվում են ապարի բացարձակ Ե․ հ․ ըստ աստղաբաշխական ժամանակի հետընթաց սանդղակի՝ սկսած մեր օրե–րից։ ՍՍՏՄ–ում կան ապարների բա–ցարձակ Ե․ հ–ի որոշման բազմաթիվ ռա– դիոլոգիական լաբորատորիաներ (դրան–ցից մեկը՝ Երհանում)։ Ա․ Գաբրիեսան

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳ–ՐԵՍ, երկրաբանների միջազգային գի–տական միավորում։ Օժանդակում է Երկ–րի մասին գիտությունների բնագավառում կատարվող տեսական ու գործնական նշա–նակության հետազոտություններին ն գի–տական ինֆորմացիայի փոխանակմանը։ Կազմակերպվել է 1875-ին ն ունի տար–բեր մասնաճյուղեր։ 3–4 տարին մեկ ան–գամ տարբեր երկրներում հրավիրվում է Ե․ մ․ կ–ի նստաշրջան։ Առաջին նստաշըր– ջանը տեղի է ունեցել 1878-ին, Փարիզում։ Մինչն 1975-ը կազմակերպվել է 24 նստա–շրջան։ Սովորաբար յուրաքանչյուր նըս– տաշրջան նվիրվում է որոշակի պրոբլե–մի, կազմակերպվում են էքսկուրսիաներ՝ գիտնականների մերձեցման ն տվյալ երկ–րի երկրաբանական կառուցվածքին ծանո–թանալու համար։ Նստաշրջաններում կարդացված զեկուցումները հրապարակ–վում են «Աշխատություններ»-ի ձնով։ Ե․ մ․ կ․ 1897-ին սահմանել է հայ երկրաբան Լ․ Ա․ Սպենդիարովի անվ․ մրցանակ, որը շնորհվում է այն երկրի լավագույն գիտ– նական–երկրաբանին, որտեղ տեղի է ունե–նում նստաշրջանը։

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՐՈՆՈՒՍ ԵՎ ՀԵՏԱ–ԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ, հանքավայրերի հայտնա–բերման և արդյուևաբերակաև գնահատ–ման աշխատանքների համալիր։ Երկրա–բանական որոնումները լինում են և ե– ռանկարային ն մանրամասն։ Առաջինները տարվում են թույլ ուսումնա–սիրված տարածքներում, երկրորդները՝ հայտնաբերված եանքա երևակումն երի շրջանում։ Դրանք զուգակցվում են երկ–րաբանական հանույթի հետ և որոնումնե–րի հիմնական մեթոդն են։ Այդ աշխա–տանքների ընթացքում կատարվում Է՝ սղկահանքի հավաքում, հողմնահարման, գետային ն մորենային բեկորային նյու–թի մեջ հանքանյութի ու դրանց ուղեկցող միներալների (ապարների) կտորների մանրակրկիտ որոնում, ապարների մեր–կացումների ու հանքափորվածքների մանրամասն ուսումնասիրություն, հան– քագործության հին հետքերի որոնում, լեգենդների ու պատմությունների հավաքա–գրում, զրույց է անցկացվում բնիկների՝ ևատկապես հովիվների, որսորդների, ան–տառապահների հետ։ Լայնորեն կիրառ–վում են երկրաքիմիական և երկրաֆիզի–կական ուսումնասիրությունները (տես Երկրաքիմիական մեթոդներ որոնման, Երկրաֆիզիկական մեթոդներ հետախուզ–ման)․ մանրամասն որոնումների ժամա–նակ հաճախ Փորվում են հորատանցքեր և ոչ մեծ խորության բովանցք եր։ Դաշ–տային աշխատանքները ավարտելով, կազմվում են երկրաբանական, կառուց–վածքային, շերտային, սղկահանք ային, երկրաքիմիական, մետաղածնության քարտեզներ, տրվում հետազոտվող տա–րածքում հայտնաբերված բոլոր հանքա–վայրերի և հաևքաերևակումների գնա–հատականն ու դրանց հետազոտման հեր–թական փուլին անցնելու հիմնավորումը։ Երկրաբանական որոնումներին հաջոր–դում է հետախուզությունը, որի խնդիրն է հանքակուտակի բացումը, նմուշար– կումը և պարամետրերի որոշումը։ Պինդ հանածոների հաևքավայրերը սովորաբար հետախուզվում եև հանքափորվածքների և հորատանցք երի օգնությամբ, իսկ հե– ղուկներինը և գազերինը՝ միայն հորա– տանցքերով։ Երկրաբանական հետախու–զությունները լինում են նախնական, մանրամասն ն շահագործո–ղական։ Նախնական հետախուզու–թյան ընթացքում պարզվում է հանքա–վայրի կամ դրա մի մասի արդ․ լինելու հարցը։ Որոշվում են հաևքավայրի ընդ–հանուր չափերը, հիմնական հանքամար– մինների ձևերը, հանքանյութերի բաղա–դրությունը, բնական տեսակները, տեխ–նոլոգիական հատկանիշները և շահա–գործման պայմանները։ Տաշվվում են ևանքավայրի պաշարները, կազմվում արդ․ նշանակության գնահատման և մանրա–մասն հետախուզության անցնելը հիմնա–վորող տեխնիկա–տնտ․ զեկույց (ՏՏԶ)։ Մանրամասն հետախուզության ժամա–նակ առավել ճշգրիտ են որոշում հանքա–կուտակների սահմանագծերը, ներքին կառուցվածքը, տեղադրման պայմաններն ու նյութական կազմը, ինչպես նաև հաև–քավայրի շահագործմաև լեռևա–տեխ․ պայմաևևերը։ Դրա արդյունքների հիման վրա կազմվում է հանքավայրի իրացման տեխ․ նախագիծը և սկսվում հաևքարդ․ ձեռևարկության շինարարությունը։ Շա–հագործողական հետախուզությունը սկսվում է օգտակար հանածոյի հանույ–թից մի Փոքր վաղ և հետագայում ընթա–նում շաևագործմանը զուգընթաց։ Տետա– խուզման այս փուլի ևիմնական խնդիրը շահագործման աշխատանքները պլանա–վորելու ն կարգավորելու ևամար ան–հրաժեշտ երկրաբանական տվյալներ (ևանքաքարի արդ․ տեսակների տեղա–բաշխում, լեռնային ու ջրաերկրաբանական պայմանների բացահայտում ևն) ստանա–լը ն է։ Տետախուզման ժամանակ հան–քափորվածքները, հորատանցքերը և երկ–րաֆիզիկական դիտակետերը, ելնելով հաևքամարմինների ձևերից ու չափերից, հանքավայրի տարածքում տեղաբաշխվում են կամ ցանցի ձնով (հանգույցներում