Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կանխել ու թուլացնել ջրային էրոզիայի պրոցեսները, դրա համար վարում են լանջերի լայնքով, ցանում բազմամյա խո– աաբույսեր, կիրառում դարավանդում, մշակում լևռնային պայմաններին լավ ևար– մարված կուլտուրաներ ն սորտեր։ Ե–յամբ սկսել են զբաղվել դեռևս քարի դարի կեսերից (մեզոլիթ)։ Ե․ ունեցել է երկու գլխավոր փուլ՝ բրիչային և արորա– գութանային։ Առաջինի արտադրամիջոց–ները բրիչներն Էին, իսկ երկրորդինը՝ արորները, նախագութանևերը, գութան–ները, փխրեցնող ու հարթեցնող միջոցնե–րը, մանգաղները, գերանդիները, կալսիչ պարագաները նն։ Ե–յան ծագման ժամա–նակի վերաբերյալ գոյություն ունեն մի շարք տեսություններ, դրանցից ամենա– հավաստին ևնագիտության և հևաբուսա– բաևությաև տվյալևերի հիմաև վրա ստեղծ–վածն Է, ըստ որի՝ առաջին երկրագործա–կան կուլտուրաները (ցորեն, գարի, բրինձ, պտուղներ ևն) մշակվել եև սկսած մ․ թ․ ա․ X–VIII հազարամյակևերից, սակայև ոչ բոլոր երկրևևրում։ Մի շարք գիտևականևեր ցորեևի բուն հայրենիքը համարել են Տայաստանը, որը հնուց եղել է հացահատիկներ ու պտուղներ աճեց–նող երկրներից մեկը։ Շենգավիթի բնա–կատեղիից ևայտնաբերվել են ցորենի ն ալյուրի բազմաթիվ հորեր, քարե բրիչ–ներ, պահունակավոր մանգաղներ ն բազ–մապիսի աղորիքներ, որոնք ցույց են տա–լիս, որ մ․ թ․ ա․ IV հազարամյակը այն–տեղ բրիչային Ե–յան ծաղկման ն արորա– յին Ե–յան սկզբնավորման ժամանակա–շրջան Էր։ Նույն շրջանին են վերաբերում նաև արորների գծաևկարևերը Գեղամա և Սյուևյաց լեռների ժայռապատկերներում։ Իսկ բրոևզի դարում Տայաստաևում և Անդրկովկասում արդեև հայտնի էին տախ–տակե կամերը, որոնց պեղածո օրինակ–ները ոչնչով չեն տարբերվում XX դ․ կա–մերից։ Պատմիչների (Ստրաբոն, Տերո– դուռ, Քսենոֆոն, Մովսես Խորենացի, Փավաոոս Բուզանդ, Տովհաննես Դրաս– խանակերտցի) տեղեկություններից երե–կում Է, որ Տայաստանում Ե․ զարգացած Էր։ Ուրարտական շրջանում Տայկական լեռնաշխարհում ստևղծվել ու ընդարձակ–վել են ոռոգման համակարգերը։ Տիշար– ժան է Շամիրամի ջրատարը, որը գործել է մինչև մեր ժամանակները։ Մշակվող կուլ–տուրաների խնամքի աշխատանքները ևիմ– նականում տարվել են երկու ուղղությամբ, մշակվել են քարքարոտ ու ոռոգելի հողե–րը։ Մշակվող կուլտուրաների սննդառու–թյունը կարգավորվել է նաև պարարտաց–ման միջոցով (գոմաղբ)։ Մի շարք ժողո– վուրդների առասպելների համաձայն առա–ջին արորը եղել է ոսկուց և համարվել աստվածների պարգևը։ «Մասուևցի Դա–վիթ» Էպոսից, հայկ․ հեքիաթներից, առաս– պելևերից եևթադրվում Է, որ մայրակաև տոևմի շրջաևում առաջիև լծկաևը եղևլ է մարդը՝ իգական աստվածությաև, հայրա– կաև տոհմի շրջաևում եզը՝ արական աստ–վածության ևովանավորությամբ։ Յուրա–քանչյուր երկրի Ե–յան զարգացման պատ–մության մեջ կարելի է առանձնացնել Ե–յան որակի համակարգեր, որոնք բնո–րոշում են հողօգտագործման ինտենսիվու–թյունը, հողի բերրիության վերականգ– նըման և բարձրացման եղաևակները, Ե–յաև զարգացման մակարդակը։ Ե–յան համակարգը փոխվում է հասարակության արտադրողական ուժերի անընդհատ զար– գացմամբ։ Ցուրաքանչյուր հասարակարգ ունի իրեն բնորոշ համակարգը (տես Երկրագործության համակարգեր)։ Մովետական կարգերի հաստատումից հետո Ե․ ուժեղ թափով զարգանում է ՏՍՍՏ–ում։ Ստեղծվել են Ե–յան ին–տենսիվ, ժամանակակից համակարգեր։ Գյուղատնտ․ մեքենայացման հետ միա–սին բարելավվել է գյուղատնտ․ կուլտու–րաների ագրոտեխնիկան։ Լայն կիրառում են ստացել հողևրի մելիորացիան, հան–քային ն օրգ․ պարարտանյութերը, մեծա–ցել են սորտային ցանքերի տարածություն–ները, Փոխվել է ցանքերի կառուցվածքը։ 1975-ին ՏՍՍՏ–ում հացահատիկային կուլտուրաները {% –ներով ամբողջ ցան–քատարածությունից) կազմել են 40,8, տեխնիկականը՝ 3,4, կարտոֆիլը ն բան–ջարաբոստանայինը՝ 9,7, կերայինը՝ 46,1։ ՍՄԿԿ XXV համագումարի դիրեկտիվ–ներում 1976–80 ժողովրդա–տնտ․ հնգամ–յա պլանով խնդիր է դրված՝ Ե–յան բնա–գավառում ապահովել գյուղատնտ․ կուլ–տուրաների բևրքատվության աճը՝ հողի Հիմնական գյուղատնտեսական կ ալտ ու բաների բերքը (հզ․ ց) Հ Ս Ս Տ–ու մ համախառն 1956 – 60 1961–65 | | 1966-70 | 1971-75 1975 Հացահատիկային կուլտուրաներ 2415 2163 2412 2632 2956 Շաքարի ճակնդեղ 939 1042 1104 1206 1537 Ծխախոտ 99 108 134 146 156 Կարտոֆիլ 1805 1652 1950 1990 1895 Բանջարեղեն 1323 1608 2274 3282 2920 Հիմնական գյուղատնտեսական կ ալտ ուրաների միջին բ և ր ք ա– տ վ ու թ յ ու ն ը (ց/հա) Տ Ս Ս Տ–ու մ | 1961-65 1966-70 ‘1971-75 | 1975 Հացահատիկային կուլտուրաներ 9․5 12,0 15,6 17,2 Շաքարի ճակնդեղ 260 250 270 328 Ծխախոտ 14,0 18,3 21,8 22,4 Կարտոֆիլ 103 112 109 101 Բանջարեղեն 169 180 210 178 բերրիության բարձրացման, արտադրու–թյան առաջավոր տեխնոլոգիայի կիրառ–ման, հանքային և օրգ․ պարարտանյութե–րի ռացիոնալ օգտագործման, հողերի լայև մելիորացիայի, հակաէրոզիոն միջոցա - ռումևերի, սևրմևաբուծությաև բարելավ–ման, բարձր բերքատու սորտերի և հիբ– րիդևերի օգտագործման, ցանքային տա–րածությունների կառուցվածքի բարելավ–ման, ճիշտ ցանքաշրջանառությունների կիրառման միջոցով։ 1975-ին ՏՍՍՏ–ում դաշտավարության մեջ ներդրվել է 358 ևզ․ տ ևանքային պարարտանյութ (որից ազոտական՝ 204 հզ․ ա, ֆոսֆորական՝ 129, կալիումական՝ 25)։ Տես նաև Գյոլ՜ ղաւոնաեսություն։ Գրկ* Վիլյամս Վ․ Ռ․, Երկրագործու–թյան հիմունքները, Ե․, 1948։ Բ դ ո յ ա ն Վ․, Երկրագործական մշակույթը Տայաստանում, Ե․, 1972։ Земледелие, под ред․ С․ А* Воробье–ва, 2 изд;, перераб․ и доп․, М․, 1972․ Հ․ Գրիգորյան, Վ, Բդոյան

ԵՐԿՐԱԳՐՈԻԹՅՈԻՆ, աշխարհագրության ճյուղ, որն զբաղվում է կոնկրետ տերի–տորիաների (մայր ցամաքների, երկրնե–րի, խոշոր շրջանների) ուսումնասիրու–թյամբ, ստացված արդյունքների վեր– լուծմամբ և օրինաչափությունների հայտ– ևաբերմամբ։ Տվյալներ է ևաղորդում տար–բեր երկրների բնության, տնտեսության և ժողովրդի կյանքի տարբեր կողմերի վերաբերյալ։ Ընդունված է Ե–յան երկու ուղղություն՝ ֆիզիկա–աշխարևագրական և տնտեսա–աշխարևագրական։ Ե–յան մեջ մեծ տեղ է հատկացվում պատճառական կապերին, ինչպես նան բնական և տնտ․ համալիրների վւոխևերգործությաևը, որը հանգեցնում է ըևդհանուր երկրագրական ուսումնասիրությունների։ Գրկ % Баранский H*Ht, Странове–дение и география физическая и экономи–ческая, «Изв․ Всесоюзного географического о-ва», 1946, в․ 1; Гохман В․ М․, Иг–натьев Г․ М․, Страноведение, в сб․։ Со–ветская география, М», 1960•

ԵՐԿՐԱԳՈԻՆՏ», քաղաքական, գրական և գիտական շաբաթաթերթ։ Նուպար–Շահ– ևագարյան վարժարանի սաների հրատա–րակությունը։ Լույս է ւոեսել 1870–71-ին, Կ․ Պոլսում։ խմբագիր–տնօրեններ՝ Ս․ Մի– քայելյան, Տ․ Իփևքճյան։ Տպագրել է հոդվածներ արևմտահայ հասարակակաև կյանքի վևրաբերյալ, հրապարակախոսա–կան նյութեր, պատմա–աշխարհագրական, տեղագրական, հնագիտական ուսումնա–սիրություններ։ Անդրադարձել է կրթական– մանկավարժական խնդիրներին, ներկա–յացրել արևմտահայ երիտասարդ ստեղ– ծագործողների արձակ և չափածո գոր–ծերը, նմուշներ ևվրոպական գրականու–թյունից։ Պարբերականին աշխատակցել են վարժարանի սաները՝ Ա․ Լուսինյանը, Մ․ Չ երազը, Տ․ Պահլավունին և ուրիշևեր։

ԵՐԿՐԱԳՈԻՆՏ», գրակաև, գիտական և քաղաքակաև ամսագիր։ Ասիական ընկե–րության հրատարակություև։ Լույս է տե–սել 1883–88-իև, Կ․ Պոլսում։ Խմբագիր–ներ՝ Տ․ Պարոնյան, Ե․ Տեմիրճիպաշյան։ Տպագրել է նյութեր ազգային կյանքի մա–սին, քաղ․ լուրևր, ուսումնասիրության–ներ հայոց լեզվի և հայ գրակաևությաև պատմության վերաբերյալ, պատմական, աշխարհագրական և գիտական հոդված–