Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հարաբերությունների զարգացման հեա։ Ե․ հ–ի զարգացումը արտացոլում են երկ–րագործության ինտենսիվացման տարբեր փուլերը։ Ըստ ինտենսիվացման կարելի է առանձնացնել Ե․ հ–ի 4 խումբ՝ հասարակ, էքստենսիվ, անցողիկ՝ էքստենսիվից ին–տենսիվի և ինտենսիվ։ Տասարակ Ե․ հ․ բնորոշ էիև վաղ շրջանի երկրագործությանը, երբ չկար հողի մասնավոր սեփականություն։ Տա–սարակ Ե․ հ–ի մեջ մտնում էր խ ո պ ա– նային համակարգը, կուսական խո–պանը օգտագործվում էր մինչև հողի բնա–կան բերրիության սպառվելը, հետո անց–նում էին նոր տարածությունների մշակման։ Անտառային շրջաններում ազատվում էին անտառներից (հատում էին, այրում), ապա մշակում։ Այս համակարգը կոչվում էր նան կ ր ա կ ա յ ի ն–հ ատման։ Էքստենսիվ համակարգը երկրա–գործության կատարելագործման հաջորդ փուլն է։ Զարգացել էր ստրկատիրական հասարակարգը, առաջացել հողի մասնա–վոր սևփականություն, ավելացել պահանջ–ները երկրագործական մթերքների նկատ–մամբ, հնարավոր չէր ազատ տեղաշարժ–վել, երկրագործը ստիպված մշակում էր 25–30 տարի առաջ թողնված խամ հո–ղերը՝ խ ա մա յ ի ն համակարգ։ խամի շրջանում հողերը բնական բուսական ծած–կոցի տակ վերականգնում էին բերրիու–թյունը և սկզբնական շրջանում ստացվում Էր բարձր բերք։ Բայց հնարավոր չէր հողը երկար թողնել անմշակ, և այս ևամակարգը դարձավ անարդյունավետ։ Սրան փոխա–րինեց ցելային համակարգը, որը բարձր զարգացման հասավ ֆեոդալա–կան հասարակարգում և որոշ երկրներում պահպանվեց մինչև XX դ․ 20-ական թթ․։ էությունը հետևյալն է․ տնտեսության ևո– ղերը բաժանվում էին երեք մասի՝ ցել, աշնանացան, գարնանացան։ Ցելադաշ–տում վերականգնվում էր հողի բերրիու–թյունը։ Տողը պարարտացնում էին գոմ– աէյ»ւ․վ*- Սակսյն զարգացուլ կապիտալիս–տական հասարակարգի պահանջները այս համակարգը բավարարել չէր կարող։ Առա–ջանում էին ավելի առաջավոր և ինտենսիվ համակարգեր։ Անցողիկ՝ սիդերալ համակարգը բնորոշ է նրանով, որ հողի բերրիության վերականգնումը իրագործվում է սիդե– րատների (կանաչ պարարտացման նպա–տակով մշակվող բույսերի) աճեցման և վերածածկման միջոցով։ Այս համակարգը հայտնի է դեռևս Տին Տունաստանից, Տռոմից և Արևելքի երկրներից։ Մշակվող բակլազգի բույսերը աշնանացանի նախ–օրեին վերածածկվում էին ն հողը հարըս– աացնում օրգ․ նյութով ու ազոտով։ Գար–նանացանի համար նախատեսված դաշտե–րում սիդերատները ցանվում էին նախորդ տարում (խոզանացան) և վերածածկվում աշնանը։ Խոտադաշտային համակարգը մշակել է ակադեմիկոս Վ․ Ռ․ Վիլյամսը․ իր բնույթով էքստենսիվ է։ ՍՍՏՄ–ում 20-ական թթ․, երբ երկիրը ի վիճակի չէր գյուղատնտեսության մեջ խոշոր կապիտալ ներդրումներ կատարելու, այս համակար–գը ընդունելի էր։ Տողի բերրիության բարձրացումը կատարվում էր բակլազգի բազմամյա դաշտավլուկազգի խոտաբույ– սերի խառնուրդների մշակման միջոցով։ Տողի ստրուկտուրան բարելավվում էր։ Անցողիկ համակարգը չէր կարող բավա– րարել ևասարակաթյան հարաճուն պա–հանջները, քանի որ կրճատում էր հացա– բույսերի և տեխ․ կուլտուրաների ցանքա–տարածությունը։ Այդ իսկ պատճառով այն բարեփոխվեց։ Ինտենսիվ՝ պտղափոխային համակարգը XVIII դ․ կեսերից դուրս մղեց եռադաշտը։ Այս համակարգի ժամանակ մշակվում էին կերային կուլտուրաներ՝ երեքնուկ, շաղգամ, որոնք ապահովում էին անասնապահության կերի կայուն բազան ն հիմք ստեղծում՝ անասնապահու–թյան մթերատվության բարձրացման, հողի բերրիության պայմանների լավացման։ Առավել բնորոշը այս համակարգի համար նորֆոլկյան ցանքաշրջանառությունն է՝ աշնանացան ցորեն, կերային արմատա–պտուղներ, գարի՝ երեքնուկի ենթացան–քով, երեքնուկ։ Պտղափոխային համա–կարգի համար բնորոշ կուլտուրաների վւոխևարաբերությունը հետնյալն է․ հա– ցաբույսեր՝ 50% , շարահերկ՝ 25% , բակ– լազգի խոտաբույսեր՝ 25% ։ Բնորոշ է մա–քուր ցելի բացակայությունը։ Պտղափո–խային Ե․ հ–ի դերը բարձր է գնահատել Վ․ Ի․ Լենինը։ Ինտենսիվ համակարգեր, սոցիա–լիստական պլանային տնտեսության մեջ գիտականորեն հիմնավորված Ե․ հ․ կոչ–ված են աշխատանքի ն միջոցների նվա–զագույն ծախսմամբ ապահովելու բնակ–չությանը և արտադրությանը գյուղատնտ․ մթերքով և հումքով։ Ինտենսիվ համակար–գը ընդգրկում է հետնյալ միջոցառումները, գյուղատնտեսության մասնագիտացում, ցանքերի ճիշտ կառուցվածք, մշակվող կուլտուրաների և սորտերի ճիշտ ընտրու–թյուն, ճիշտ ցանքաշրջանառություն ու հողի մշակման համակարգ, բարձրորակն լիարժեք կերերի արտադրություն, որը պետք է խթանի անասնաբուծության ան–խափան զարգացմանը և մթերատվության բարձրացմանը, կոմպլեքս մեքենայացում, ցանքանյութի որակի բարելավում, բարձր բերքատու սորտերի ու հիբրիդների ար–մատավորում, օրգ․ և հանքային պարար–տանյութերի կիրառում, պայքարի միջոց–ներ մոլախոտերի, գյուղատնտ․ կուլտու–րաների հիվանդությունների և վնասա–տուների դեմ, պայքար հողի էրոզիայի դեմ, ոռոգման, չորացման աշխատանք–ներ, դաշտապաշտպան անտառատնկում–ներ, քիմ․ մելիորացիա են։ Այս ամենը գյուղատնտեսության ինտենսիվացման հիմքում դրվում են դիֆերենցված ձնով՝ ելնելով տվյալ տնտեսության բնակլի–մայական պայմաններից։ ՄՍՏՄ տար–բեր գյուղատնտ․ գոտիներում տարբեր Ե․ հ․ են կիրառվում։

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, 1․ գյուղատնտե–սության կարնորագույն բնագավառներից մեկը, պարենային, տեխնիկական, կերա–յին և այլ բույսերի մշակությունը։ 2․ Ագ–րոնոմիայի բաժին, որն ուսումնասիրում է գյուղատնտ․ բույսերի բուծման ձևերը, մշակում հողօգտագործման ն բերրիու–թյան բարձրացման առավել ռացիոնալ եղանակներ՝ բարձր և կայուն բերք ստա–նալու համար։ Ե․, որպես արտադրության բնագավառ, իր զարգացման վաղ շրջանում նույնացվել է գյուղատնտեսության հետ։ Մեծ է Ե–յան ժողովրդա–տնտ․ նշանակու թյունը։ Բնակչությանը ապահովում է սննդամթերքով, անասնապահությանը՝ կերով, արդյունաբերության շատ ճյուղե–րին՝ հումքով։ Գյուղատնտեսության զար–գացումը շատ բանով պայմանավորված է Ե–յան ն անասնապահության ճիշտ համա–տեղման հետ։ Ե–յան կարնորագույն խըն– դիրը հողի բնական բերրիության վերա–ծումն է էկոնոմիկական բերրիության՝ ագ–րոտեխնիկական, մելիորատիվ, կազմա–կերպչական և տնտ․ համալիր միջոցառում–ների՝ երկրագործության ռացիոնալ հա–մակարգերի կիրառման միջոցով։ Ե․ լինում է էքստենսիվ և ինտենսիվ։ էքստենսիվի ժամանակ արտա–դրությունը զարգանում է հողային տարա–ծությունների ընդարձակման, ինտենսիվի ժամանակ՝ նոր լրացուցիչ միջոցների նեբ– դըրման հաշվին (մեքենայացում, մելիո–րացիա, հանքային պարարտանյութերի կիրառում, ագրոտեխնիկայի մակարդակի բարձրացում են)։ ՍՍՏՄ–ում կան Ե–յան հետևյալ ձևերը՝ կայուն, չոր (անկայուն), ոռոգվող, անջրդի, բնեռային և լեռնային։ Կ ա յ ու ն Ե․ կենտրոնացված է ՍՍՏՄ անտառային և անտառատափաստանային գոտիներում, ինչպես նաև Տյուսիսային Կովկասի, Արևմտյան Ուկրաինայի, Տե– ռավոր Արնելքի բավարար խոնավություն ունեցող շրջաններում։ Տողակլիմայական բարենպաստ պայմանների շնորհիվ այս–տեղ մշակվում են տարբեր գյուղատնտ․ կուլտուրաներ՝ առանց արհեստական ոռոգման։ Չոր (անկայուն) Ե․ բնորոշ է անբավարար մթնոլորտային տեղումներ և անկայուն եղանակ ունեցող շրջաններին (ՍՍՏՄ տափաստանային գոտի)։ Այդ պատճառով այստեղ դիտվում է բերքի մեծ տատանում։ Չոր Ե․ հիմնվում է երաշտադիմացկուն կուլտուրաների և սոր–տերի մշակման այնպիսի ագրոտեխնի–կայի կիրառման վրա, որը նպաստում է ևողի խոնավության պահպանմանն ու կուտակմանը (սև ցել, ձնակուտակում, ցանքի ժամկետների կրճատում, լայն– շարք ցանք նն)։ Ոռոգվող Ե․ ընդ–գրկում է անապատային, կիսաանապա–տային շրջանները, որոնք բնորոշվում են տեղումների աննշան քանակով և բարձր ջերմությամբ։ Ոռոգվող Ե–յան շրջանները խիստ ինտենսիվացված են։ Ցանքերի կա–ռուցվածքը խիստ մասնագիտացված է հիմնական կուլտուրայի առավելագույն հագեցվածությամբ։ Անջրդի Ե․ հիմ–նականում հացահատիկային (մասամբ կերային) կուլտուրաների մշակումն է ոռոգվող Ե–յան շրջանների անջրդի հողե–րում։ Տարածված է*Միջին Ասիայի և Ան– դըրկովկասի շրջաններում։ Բևեռա–յին Ե․ գյուղատնտ․ կուլտուրաների մշակումն է տունդրայի գոտում։ Այստեղ մեծ նշանակություն ունեն վաղ հասունա–ցող սորտերի ընտրությունը, ագրոտեխ–նիկական ձևերը, բույսերի արագացած հասունացումը, կուլտուրաների մշակու–մը պաշտպանված գրունտում։ Լ և ռ ն ա– յ ի ն Ե․ հարմարեցված է համեմատաբար բարձր լեռնային տարածքներին։ Ագրո–տեխնիկայի նպատակն է, ամենից առաջ,