Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աըվությունը կարող է մի քանի տասնյակ մլրդ անգամ գերազանցել Արեգակի լու–սատվությունը ն որոշ դեպքերում նույ–նիսկ այն գալակտիկայի պայծառությու–նը, որին ինքը պատկանում է՝ Օրինակ, ամենապայծառ գերնոր աստղը, որը հայտ–նաբերվել է 1937-ին (1C 4182 գալակտի–կայում), 100 անգամ գերազանցում էր գալակտիկայի պայծառությունը։ 1054-ին մեր Գալակտիկայում բռնկված գերնոր աստղը լավ երևացել է նույնիսկ ցևրեկը։ Վերջին գերնոր աստղը մեր Գալակտի–կայում դիտվել է 1604-ին։ Գ․ ui-ի բռընկ– ման միջին հաճախականությունը հաս–նում է 300 տարվա։ Մևծ հեռավորության պատճառով նրաևց տեսանելի մեծությու–նը նույնիսկ առավելագույն պայծառու–թյան պահին սովորաբար հասնում է 13-րդ աստղային մեծության։ Գ․ ա–ի բռնկման հետևանքով առաջանում է գազային միգա–մածություն, որը մեծ արագությամբ լայնա–նում է և ռադիոճառագայթման հզոր աղ–բյուր է։ Գ․ ա․, ըստ պայծառության կորի և սպեկտրների, բաժանվում են երկու դասի։ 1 դասի Գ․ ա–ի սպեկտրները բնորոշվում են առաքման լայն շերտերով (որոնց մեծ մասը չի նույնացված)։ Նրանց արտավիժած թաղանթների լայնացման արագությունը 1000 կմ/վրկ է, իսկ բացարձակ աստղային մեծությունը՝ –21։ II դասի Գ․ ա․ առավե–լագույն պայծառության ժամանակ սովո–րաբար ունեն անընդհատ սպեկտրներ (որոնք համապատասխանում են գունա–յին ջերմաստիճանի 40000°K)։ Նրանց թաղանթի լայնացման արագությունը հաս–նում է 6000–7000 կմ/վրկ, իսկ բացարձակ աստղային մեծությունը՝ –14։ Գ․ ա–ի բռնկման պատճառները դեռևս անհայտ են։ ԳԵՐՆ ՈՐՄԱՏԻՎԱ ՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ, ձեռ–նարկություններում սահմանված նորմա–տիվից ավելի գոյացած պաշարներ։ Գ․ պ–ի չափերը որոշելու համար շրջանառու միջոցների փաստացի մնացորդները հա–մեմատվում են շրջանառու միջոցների նորմատիվի (պլանային գումարի) հետ։ Որոշ դեպքում (օրինակ, սեզոնային ձեռ–նարկություններում) այդ մնացորդները պլանավորվում են։ Արտադրանքի թո–ղարկման պլանի գերակատարման դեպ–քում ձեռնարկությունում կարող է կու–տակվել ապրանքանյութական արժեքնե–րի Գ․ պ․։ Սակայն հաճախ շրջանառու միջոցների գերնորմատիվային մնացորդ–ները լինում են ցածրորակ արտադրանքի թողարկման, արտադրական ծրագրերի փոփոխման, ձեռնարկությունների մատա–կարարման պլանների խախտման հետե– վանք։ Ցածրորակ արտադրանքի գերնոր–մատիվային մնացորդները և ավելորդ ու ոչ պիտանի ապրանքանյութական ար–ժեքները բանկի կողմից վարկավորվում են բացառության կարգով, գանձվում է համեմատաբար բարձր տոկոս։

ԳԵՐՇԱՀՈՒՅԹ, տես Շահույթ։

ԳԵՐՇՎԻՆ (Gershwin) Զորջ (26․9․1898, Նյու Ցորք– 11․7․1937, Բեվեռլի–Տիլս, Կալիֆոռնիա), ամերիկացի (ազգ․ հրեա) կոմպոզիտոր, դաշնակահար, սիմֆոջա– զի ականավոր ներկայացուցիչ։ Ընտա–նիքը (Գերշովիչ) գաղթել է Ռուսաստանից։ Գ․ զուգորդել է իմպրովիզացիոն ջազի ավանդույթները, աֆրո–ամերիկյան երա– ժըշտական ֆոլկլորի տարրերը (բլյուզ, սպիրիչուէլս), թեթև ժանրի («Բրոդվեյի Էստրադայի») բնորոշ կողմերը եվրոպա–կան երաժշտության դասական ձևերին (օպերային, սիմֆոնիկ, կոնցերտային)։ Ստեղծագործությանը հատուկ ևն երգի–ծական գծևրը, սուր հումորը, գրոտեսկը (քաղաքական թեմաներով «Թող թնդա նվագախումբը», «Քեզ եմ երգում» մյուզիկլ– ները, «Ամերիկացին Փարիզում» սիմֆո–նիկ սյուիտր)։ Լավագույն գործերից են՝ «Բլյուզի ոճով ռապսոդիան» դաշնամուրի և սիմֆոջազի համար (1924), աղքատ նեգրե–րի կյանքից «Պորգի և Բես» ամերիկյան ազգային առաջին օպերան (1935)։ Գրել է ևաև օպերետներ, սիմֆոնիկ երաժշտու–թյուն (Երկրորդ ռապսոդիա, 1931, Կու– բայական նախերգանք, 1932), պարային պիեսներ, երգեր, կինոերաժշտություն, Կոնցերտ դաշնամուրի համար նվագախըմ– բի հետ (1925), Երեք դաշնամուրային պրելյուդ (1926)։ Գրկ ․Григорьев Л․, ПлатекЯ․, Джордж Гершвин, М․, 1956; Конен В․, Пути американской музыки, 2 изд․, М․, 1965․

ԳԵՐՈՆՏՈԼՈԳԻԱ (հուն․ yepcov, yipov- хо£ – ծերունի և ․․․ ւոգիա), ծ և ր ш- բ ա ն ու թ յ ու ն, բժշկա–կենսաբանա– կան գիտության բաժին, ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների և մարդու ծերացման պրոցեսները։ Գ–ի բաղկա–ցուցիչ մասերն են․ գերիատրիան՝ ուսմունք ծերունական օրգանիզմում ըն–թացող հիվանդությունների առանձնա - հատկությունների, բուժման ու կանխար–գելման մասին։ Գերոհիգիենան՝ ուսմունք մեծահասակ մարդկանց հիգիե–նայի մասին, և գերոնտոպսիխո– լ ո գ ի ա ն (ծերերի հոգեբանության մա–սին)։ Գ–ի զարգացումը պայմանավորված է մարդկային կյանքի տևողության մեջ կատարվող փոփոխություններով, օրինակ, Եվրոպայի բնակչության կյանքի միջին տևողությունը 1890-ին կազմել է 38,7 տարի, 1970-ին՝ մոտավորապես 70, իսկ ՍՍՏՄ–ում 1917–70–ի ընթացքում այն դարձել է 32-ից մինչև 71 տարի։ Վերջինս կատարվել է Ի հաշիվ մանկական և վա–րակիչ հիվանդություններից մահացու–թյան նվազման։ XX դ․ սկզբին առա–ջադրվել են ծերացման մի քանի տեսու–թյուններ։ Ըստ Ի․ Մեչնիկովի (1908), ծերացումը օրգանիզմի ինքնաթունավոր–ման արդյունք Է, որն առաջանում է աղի–քային համակարգում ապրող մանրէնե–րի և օրգանիզմի ազոտային փոխանա–կության արգասիքների (օրինակ՝ մի– զաթթվի) ազդեցությունից։ Չեխ կենսա–բան Վ․ Ռուժիչկայի կարծիքով, ծերաց– ման հիմքում ընկած են օրգանիզմի կո– լոիդային համակարգի փոփոխություննե–րը (զոլ վիճակի փոխարկումը հելի, պրո–տոպլազմայի խտացման պրոցեսները)։ Սովետական գիտնականներ Վ․ Ալպա– աովը և Օ․ Նաստյուկովան գտնում են, որ օրգանիզմի ծերացումը կապված է ֆերմենտների ակտիվության նվազման հետ։ ժամանակակից Գ․ ուսումնասիրում է ծերացման մեխանիզմներն ու պատ–ճառները սկսած բջիջներից մինչև ամբող–ջական օրգանիզմը՝ հատուկ ուշադրու–թյուն դարձնելով նյարդային պրոցեսնե–րի կարգավորմանը։ Գ․ զարգանում է 3 հիմնական ուղղություններով՝ փորձառա–կան, կլինիկական և սոցիալական։ Գ–ական հետազոտություններում օգտա–գործում են կլինիկական, կենսաբանա–կան, կենսաքիմիական, կենսաֆիզիկա–կան, ֆիզիոլոգիական և այլ մեթոդներ։ Սոցիալ–հիգիենային բնագավառի գի–տական հևտազոտությունների նպատա– կըն է վաղաժամ ծերացման պատճառնե–րի ուսումնասիրումը՝ կապված մարդու ապրելակերպի և նրա սոցիալական պայ–մանների ևետ։ Ռուսաստանում Գ–ի զար–գացումը սկսվել է XIX դ․ վերջերից, շնորհիվ Ի․ Մեչնիկովի, Ս․ Բոտկինի, Ի․ Պավլովի ն ուրիշների աշխատանք–ների։ 1938-ին Կինում Ա․ Բոգոմոլեցի նախաձեռնությամբ հրավիրվել է ծերու–թյան և վաղաժամ ծերացման կանխարգել–ման պրոբլեմին նվիրված աշխարհում առաջին կոնֆերանսը։ 1958-ին ստեղծ–վել է ՍՍՏՄ ԲԳԱ Գերոնտոլոգիայի ինստիտուտը (Կիևում), որը կազմակեր–պում և կոորդինացնում է Գ–ի բնագավա–ռում կատարվող բոլոր հետազոտություն–ները։ Արտասահմանում Գ–ի հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում են Բու– խարեստի գերիատրիայի ինստիտուտը (ՌՍՏ), Բեռլինի և Լայպցիգի բժշկա–հա– մալսարանական կլինիկաները (ԳԴՏ), Կենսաբանական հետազոտությունների ինստիտուտը (ԱՄՆ) ևն։ ՍՍՏՄ–ում 1963-ին հիմնվել է Գերոնտոլոգների և գերիատըր– ների համամիութենական գիտա–բժշկա– կան ընկերությունը (1966-ին այն մտել է Գերոնտոլոգների միջազգային միության մեջ)։ Գ–ի պրոբլեմները լուսաբանվում են Եվրոպայում և ԱՄՆ–ում հրատարակ–վող ավելի քան 20 ամսագրերում, ՍՍՏՄ–ում՝ «Գերոնտոլոգիա ի գերիատ– րիա» (Геронтология и гериатрия) տա–րեգրքում և բժշկական մի շարք հանդես–ներում։ 1974-ին ստեղծվել է Տայաստանի Գերոնտոլոգների ընկերությունը։ Գրկ • Давыдовский И․ В․, Герон–тология, М․, 1966; Основы геронтологии, М․, 1969․

ԳԵՐՍԱՌԵՅՈՒՄ, նյութի սառեցումը նոր փուլի առաջացման ջևրմաստիճանից ցա– ծըր (անցում մետաստաբիլ վիճակի)։ Ջեր–մության անջատման հևտ կապված փու– լային անցումները (կոնդենսացում, բյու–րեղացում, անցումներ բյուրեղային այլ ձևափոխությունների), որպես կանոն, սկզբնական շրջանում պահանջում են որոշ Գ․ (լուծույթի բյուրեղացման համար այդ ճիշտ է միայն այն դեպքում, երբ լու–ծելիությունը աճում է ջերմաստիճանի բարձրացման հետ միասին)։ Գ․ նպաստում