Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է նոր փուլի առաջացմանը, այսինքն՝ նյութում փոքրագույն կաթիլների կամ բյուրեղների ստեղծմանը, որոնց գոյա–ցումը փուլային անցման ջերմաստիճա–նի (Tyt․ ա․յ դեպքում դժվար է այն պատ–ճառով, որ նրանք ունեն մեծ ճնշում կամ լուծելիություն և սկզբնական փուլի հետ հավասարակշռված չեն։ Նոր փուլի առա–ջացման դեպքում անջատվում է ջերմու–թյուն, և T-ն բարձրանում է մինչև T^․ ա․։ Սակայն, վերջավոր արագության նոր փուլ ստանալու համար անհրաժեշտ է որոշ Գ․։ Որոշ դեպքերում, երբ նոր փուլի փոքրագույն կաթիլների կամ բյուրեղների առաջացումը և աճը դժվարությամբ է կա–տարվում, խոր Գ ով գործնականում կարե–լի է ստանալ առավել բարձր ջերմաստի–ճաններին բնորոշ կառուցվածքով կայուն փուլեր։ Այդ եղանակի վրա է հիմնված, օրինակ, պողպատի կոփումը և ապակու ստացումը։ Գերսառը գոլորշին կիրառ–վում է Վիչսոնի խցիկում։ Մթնոլորտում ջրային գոլորշիների Գ–ման աստիճանը ազդում է տեղումների բնույթի վրա։ Գրկ․ Карапетьянц М․Х․, Хими–ческая термодинамика, 2 изд․, М․–Л․, 1953․

ԳԵՐՍԵՎԱՆՈՎ Նիկոլայ Միխայլովիչ [16(28)․2․1879, Թիֆւիս – 20․1․1950, Մոսկվա], սովետական մեխանիկ։ ՍՍՏՄ ԳԱ թղթ–անդամ (1939)։ Ավարտել է Պե– տերբուրգի հաղորդակցության ճանա–պարհների ինժեներների ինստ–ը (1901)։ 1923-ից Մոսկվայի ևաղորդակցության ճա–նապարհների ինժեներների ինստ–ի պրո–ֆեսոր։ 1931 – 50-ը ղեկավարել է Կա–ռուցվածքների հիմքերի համամիութենա–կան ինստ–ը և Ռազմատրանսպորտային ակադեմիայի հիդրոտեխնիկական կա–ռուցվածքների ամբիոնը։ Տիմնական աշ–խատանքները վերաբերում են գրունտ– ների մեխանիկայի և կիրառական մաթե–մատիկայի հարցերին։ Արժանացել է ՍՍՏՄ պետ․ մրցանակի (1948)։

ԳԵՐՏԱՔԱՑՈհՄ, 1․ կոնդենսացած փու–լում գանվող նյութի (պինդ բյուրեղային կամ հեղուկ) տաքացումը՝ այլ փուլի անցման ջերմաստիճանից բարձր։ Տալ–ման դեպքում բյուրեղների Գ․ անհնար է․ քանի որ նրանց կլանած ջերմությունը ծախսվում է բյուրեղային ցանցի կապերի խզման համար։ Կոնդենսացած փուլում գտնվող նյութի զերտաք վիճակը մետաս– տաբիլ է, բայց բարենպաստ պայմաննե–րում այդ փույն ինքնաբերաբար անցնում է կայուն վիճակի՝ նրա մի մասը փուլային անցում է կրում, և ջերմաստիճանը (Т) իջնում է մինչև փուլային անցման ջերմաս–տիճանը (Т^․ ա․)։ Գործնականում ջեր–մության կլանման կամ անջատման հետ կապված ամեն մի փույային անցման դեպքում անհրաժեշտ է որոշ (ոչ մեծ) Գ․ կամ գերսառեցում, որպեսզի պրոցեսն ընթանա վերջավոր արագությամբ։ Բացի այդ, հեղուկի եռման համար նորից պա–հանջվում է որոշ Գ․, որպեսզի մազակա–նությունը և հիդրոստատիկ ճնշումը չդան– դաղեցնեն գոլորշու պղպջակների աճը (տես Եռում)։ Գերտաքացած հեղուկները կիրառվում են բշտիկային խցիկում։ 2․ Միև–նույն ճնշման դեպքում գոլորշու տաքացու–մը հագեցման ջերմաստիճանից բարձր ջերմաստիճանում։ Գերտաք (չհագեցած) գոլորշին թերմոդինամիկապես կայուն է։ Գոլորշու Գ․ տված ճնշման (р) դևպքում բնութագրվում է գերտաքացման (Т) և հագեցման (Т*Ш¥․) ջերմաստիճանների տարբերությամբ (Т–Т*ш*․), այսինքն՝ գերտաքացման աստիճանով։ Գերտաքաց–ման աստիճանի բարձրացման հետ միա–սին գոլորշին ավելի ու ավելի է հեռանում հագեցած վիճակից և մոտենում իդեալա–կան գազի վիճակին։ Գերտաքացած ջրա–յին գոլորշին յայն կիրառություն ունի ջերմատեխնիկայում։ Գրկ․ Карапетьянц М․Х․, Хими–ческая термодинамика, 2 изд․, М․–Л․, 1953․

ԳԵՐՏԱՔԱՑՈՒՄ ՄԵՏԱՂԻ, անթույլատրե–լի բարձր ջերմաստիճաններում (պող–պատի ևամար 1000–1300°) մետաղե առարկաների երկարատև տաքացում, որի հետևանքով առաջանում է մետաղի խո–շոր բյուրեղային կառուցվածք և իջնում են մեխանիկական հատկությունները, գլխավորապես, հարվածային ճլությու–նը։ Այդ արատը կարելի է վերացնել վե– րաբյուրեղացման ջերմաստիճանից 20– 30° բարձր ջերմաստիճանում մետաղե առարկաները տաքացնելով։ Երբ գերտա– քացումը կատարվում է օքսիդացնող մի–ջավայրում, առաջանում է մետաղի գ և ր– ա յ ր ու մ, որն անուղղելի Է։ Այս արատի դեպքում խիստ իջնում են մետաղի ամ–րությունը, պլաստիկությունը։ Կռման, դրոշմման ու գլոցման ժամանակ գոյա–նում են ճաքեր։

ԳԵՐՑԵՆ Ալեքսանդր Իվանովիչ (գրական կեղծանունը՝ Իսկանդեր, 25․3․1812, Մոսկ–վա – 27․6․1870, Փարիզ), ռուս հեղափո–խական, գրող, փիլիսոփա, հրապարակա–խոս։ Ծնվել է կալվածատեր Ի․ Ա․ Յա– կովլևի ընտանիքում, մայրը՝ Լուիզա Տաա– գը, գերմանուհի Էր։ Ծնողների ամուս–նությունը չի ձևակերպվել, այդ պատճա–ռով Գ․ կրում էր մտացածին ազգանուն (գերմ․ Herz – սիրտ)։ 1833-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկամա– թեմատիկական բաժանմունքը։ Գ–ի հո–գևոր զարգացումն ընթացել է դեկաբրիստ–ների, 1830-ի ֆրանս․ Տուլիսյան հեղափո խության, 1830–31–ի Լեհական ապստամ–բության, Ա․ Ս․ Պուշկինի, Կ․ Ֆ․ Ռիլեևի, XVIII դ․ ֆրանս․ մտածողների ազդեցու–թյամբ։ 1834-ին հեղափոխական խմբակ կազմակերպելու համար Գ բանտարկ–վել Է, 1835-ին, որպես «չափազանց վտան–գավոր, հանդուգն, ազատամիտ»՝ աքսոր–վել։ 1842-ին նրան թույլատրվել է վերա–դառնալ Մոսկվա, որտեղ մասնակցել է սչավոնաֆիչների և արևմտականների պայքարին՝ հարելով վերջիններիս։ 1840-ական թթ․ ճորտատիրական Ռուսաս– տանում Գ․ կարողացել է հասնել այնպի–սի բարձրության, որ կանգնել է «իր ժա–մանակի մեծագույն մտածողների հետ հավասար մակարդակի վրա» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 18, Էջ 13)։ Գ․ անցել է գաղափարական բարդ և հակասական ուղի։ Սկզբնական շրջանում հարելով իդեալիզմին՝ հետզհետե հան–գել է մատերիալիզմին և մատերիալիս–տական, աթեիստական աշխարհայացքի տեսանկյունից քննադատորեն վերաիմաս–տավորել ֆրանս․ ուտոպիական սոցիա–լիզմի ու գերմ․ դասական փիլիսոփայու–թյան գաղափարները։ «Դիլետանտիզմը գիտության մեջ» (1842–43) հոդվածաշա– րով և «Նամակներ բնության ուսումնա–սիրության մասին» (1844–45) փիլ․ եր–կով վւորձել է հիմնավորել կեցության ու մտածողության, պրակտիկայի ու տեսու–թյան, հասարակության ու անհատի միաս–նության, բնագիտության ու փիլիսոփա–յության միջև եղած հակասության վե–րացման անհրաժեշտությունը։ Գ․ Տեգե– լի դիալեկտիկան համարել է «հեղափո–խության հանրահաշիվ» և, ի տարբերու–թյուն նրա, բևությունը ներկայացրել որ–պես առաջնային, իսկ ճանաչողության դիալեկտիկան, տրամաբանությունը՝ նրա շարունակություն և արտացոլում։ Սակայն Գ․ չկարողացավ ամբողջությամբ լուծել Տեգելի դիալեկտիկայի վերանայման, մա–տերիալիստական ելակետով և դիա–լեկտիկական մեթոդոլոգիայով «նոր փի–լիսոփայության» ստեղծման խնդիրները։ Գ․ «․․․ ընդևուպ մոտեցավ դիալեկտիկա–կան մատերիալիզմին և կանգ առավ պատմական մատերիալիզմի առաջ» (Լենին Վ․ Ի․, նույն տեղում)։ Պատ–մությունը Գ–ի համար հիմնականում մարդ–կային գիտակցության զարգացումն Էր, գլխավոր նպատակը՝ հասարակական կյանքի բարելավումն ու համապատաս–խանեցումը «բանականության պահանջ–ներին ու ազատության գաղափարներին»։ 1840-ական թթ․ Գ–ի ստեղծագործություն–ներում («Ո՞վ է մեղավոր», «Դոկտոր Կրուպով», «Գող կաչաղակը») սուր քննա–դատության են ենթարկված կալվածա–տիրական կարգերը։ Խուսափելով ցարիզմի հալածանքնե–րից՝ Գ․ 1847-ին, որպես քաղաքական տարագիր, տեղափոխվել է Իտալիա, ապա՝ Ֆրանսիա։ Բուրժ․ Ֆրանսիան հետապնդումներ է սկսել Գ–ի դեմ, և նա ստիպված անցել է Շվեյցարիա, այնուհետև՝ Անգլիա։ Լոն–դոնում, 1853-ին հիմնադրել է «Ազատ ռուսական տպարան», 1855–59-ին տպա–գրել «Պոլյարնայա զվեզդա» ալմանախը, ^րի շապկին դրոշմված էր կախաղան հան–ված հինգ դեկաբրիստների ուրվանկա–րը։ 1857–67-ին Ն․ Պ․ Օգարյովի հետ միասին Գ․ հրատարակել է «Կոլոկոլ» թերթը, որի քաղաքական ծրագիրն Էր՝ խոսքի ազատություն գրաքննությունից, գյուղացիների ազատագրում ճորտությու–նից, մարմնական պատիժների վերացում։ Կտրված լինելով Ռուսաստանից և գերա–գնահատելով նախապատրաստվող 1861-ի ճորտատիրական ռեֆորմը՝ Գ․ սկզբում թույլ է տվել որոշ լիբերալ տատանում–ներ, նամակներ գրել Ալեքսանդր 11-իև,