Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/635

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


յակին, Ե․, 1975։ Մնացականյան Ա․, Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատե–րազմում (1941–45), Ե․, 1954։ Դ ր UI մ փ– յ ա ն Տ․ Մ․, Ֆրանսահայ կոմունիստները դիմադրության տարիներին․ 1941–44, Ե․, 1967։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 8, Ե․, 1970։ ՍՍՀՄ Մինիստրների սովետի նախագահի նամակագրությունը ԱՄՆ–ի պրեզիդենտների և Մեծ Բրիտանիայի պրեմիեր–մինիստրների հետ Հայրենական մեծ պատերազմի ժամա–նակ․ 1941–45 թթ․, հ․ 1–2, Ե․, 1972։ Вторая мировая война 1939–1945 гг․, М․, 1958; И с- раэлян В․ Л․, Антигитлеровская коа–лиция (1941–1945), М«, 1965; Проэктор Д․ М․, Агрессия и катастрофа 1939–1945, 2 издI перераб» и доп*, М*, 1972; История второй мировой войны, 1939 – 1945, в 12-и то–мах, т* 1 – 7-․․, М», 1973–76; Советская Ар–мения в годы Великой Отечественной войны (1941–1945)։ Сборник документов и материа–лов, Е-․, 1975; Churchill W, S․, The Second World War, v․ 1–6, L․, 1948–54; Tashjian J․ H*, The Armenian Ameri–can in World War II, Boston, 1952․ Ջ․ Թորոսյան

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՔ, նահանգ Բյուգանդական Տայաստանում։ Առաջացել է 378–386-ին, հռոմեական Փոքր Տայք նահանգի բա– ժանմամբ՝ Առաջին Հայքի և Ե․ Տ–ի։ Առաջիև անգամ հիշատակվում է Թեոդո– սիոս I կայսեր 383-ի հրովարտակում։ Ե․ Տ–ի կազմում էիև հռոմ․ Պոնտոս դիոցեզի Մելիտենե (նահանգի կենտրոնը), Արկան, Արաբիսոս (այժմ՝ Ցարպուզ), Կուկու– սոս (Գյոկսուն), Կոմանա (Շահր) և Արիարաթիա (Ազիզիե) քաղաքները։ Առա–ջին Տայքի, Ե․ Տ–ի ն Պոնտոսի վրա նշա–նակված էր «Տայաստանի դուքսը» որը նստում էր Մելիտենեում։ Եկեղեցական առումով Փոքր Տայքը, որպես Կապա– դովկիայի մաս, ենթարկվում էր Կեսա– րիայի միտրոպոլիտին, իսկ առանձին նահանգ դառնալուց հետո՝ Մելիտենեում ուներ իր միտրոպոլիտը։ Երբ Փոքր Տայքը բաժանվեց երկու Տայքի, Մելիտենեն դարձավ Ե․ Տ–ի, Սեբաստիան՝ Առաջին Տայքի միտրոպոլիտության կենտրոնը։ Սրանք ճանաչում էիև Կեսարիայի միտ–րոպոլիտի վերադասությունը։ Քաղկե–դոնի ժողովից (451) հետո անմիջականո–րեն ենթարկվեցին Կոստանդնուպոլսի պատրիարքին։ Տուստինիանոս I-ի 536–ին հրապարակած նովելլայով Բյուզանդիա–յին ենթակա հայկ․ ևողերից կազմվեցին Առաջին Տայք, Ե․ Տ․, Երրորդ Տայք և Չորրորդ Տայք նահանգները։ Ե․ Տ․ ան–վանվեց Երրորդ Տայք, իսկ Առաջին Տայ–քը՝ Ե․ Տ․։ Տուստինիանոս I-ի կազմած Ե․ Տ․ նահանգի մայրաքաղաքը Սեբաս– տիան Էր։ Նահանգի կազմում էին նաև Սեբաստուպոլիս, Կոմանա, պոնտական Զելա և Բրիսա քաղաքները։ Ըստ Գեորգ Կիպրացու (VII դ․), Ե․ Տ–ի եկեղեցական թեմում հիշվում են նախահուստինիա– նոսյան Ե․ Տ–ի բոլոր վեց քաղաքները։ Անգամ XI դ․ Արիստակես Լաստիվերտ– ցին գիտեր նախահուստինիանոսյան Ե․ Տ․։ Նրա ասելով, Խաչիկ կաթողիկոսը «գալով Երկրորդ Տայքի սահմանը, Տա– րընաա կոչված գավառը, մնաց այնտեղ» («Պատմություն», 1971, Էջ 54)։ Տարնտան (այժմ՝ Գերենդե) Լաստիվերտցու ժամա–նակ գտնվում էր Լիկանդոս բանակաթե– մում, որ ստեղծվել էր հուստինիանոսյան Երրորդ Տայքի հողերից։ VII դ․ Ե․ Տ․ մտավ Արմենիակների բանակաթեւէխ մեջ։ Մովսես Խորենացա «Պատմության» մեջ հիշվում են հուստինիանոսյան բոլոր չորս Տայքերը, որոնց հիմնադրումը վերագըր– վում է առասպելական Արամ Նահապևտի կուսակալ Մշակին։ Ուսումնասիրությու–նը ցույց է տվել, որ պատմահոր երկում Երրորդ և Չորրորդ Տայքերի հիշաւոա– կություևը հետագայի միջարկություն Է։ Տովհաննես Դրասխանակերտցին հետե– վելով Խորենացուն՝ չորս Տայքի հիմնա–դրումը վերագրում է Արամին, իսկ Տուս– սփնիանոս I-ի բարենորոգումները՝ Մավ– րիկիոս կայսեր։ VII դ․ «Աշխարհացոյց»- ում արտացոլված է հուստինիանոսյան բաժանումը։ Տես նան Երրորդ Հայք։ Գրկ* Գ յ ու տ և ր բ ո գ Կ․, Տռովմեական Հայաստան և Հռովմեական սատրապություն–ները Դ–Զ դարերուն, Վնն․, 1914, Էշ 34–44, 61 – 63, 68 – 70։ Երեմյան Ս․, Հայաս–տանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Պրո– կոպիոս Կեսարացի, Ե․, 1967 (Օտար աղբյուր–ները Հայաստանի ն հայերի մասին, 5։ Բյու–գանդական աղբյուրներ, 1)։ Հ․ Րարթիկյան

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, հան–րապետական կառավարման շրջան Ֆրան– սիայում։ Տաստւստվել է 1848-ի փետր․ 25-ին (տես Ֆրանսիական բուրժ ուա–դեմո– կրաաական հեղափոխություն 1848), Հու– էիսյան միապետության անկումից հետո։ Գոյատհել է մինչն 1851-ի դեկտ․ 2-ը, ձհականորեն՝ մինչև 1852-ի դեկտ․ 2-ը, երբ հռչակվել է Երկրորդ կայսրությունը։

ԵՐԿՐՈՐԴ ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆ ՀՍՍՀ ԺՈ–ՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑ–ՄԱՆ (1933–38), տես Հնգամյա պւաններ ՀՍՍՀ ժողովրդական անւոեսության զար–գացման։

ԵՐԿՐՈՐԴ ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆ ՍՍՀՄ ԺՈ–ՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ &ԱՐԳԱՑ– ՄԱՆ (1933–38), տես Հնգամյա Սվչաններ ՍՍՀՄ ժողովրդական անւոեսության զար–գացման։

ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏ 1939–45-ի երկ–րորդ համաշխարհային պա–տեր ա զ մ ու մ, ռազմաճակատ ֆաշիս–տական Գերմանիայի դեմ, որը բացեցին ԱՄՆ և Մեծ Բրիտանիան 1944-ի հունիսի 6–ին՝ իրենց զորքերով ներխուժելով Տյու– սիս–արնմտյան Ֆրանսիա։ Ե․ ճ–ի հարցը ծագել է ՍՍՏՄ վրա ֆա–շիստական Գերմանիայի հարձակվելու պահից (տես Սովետական Միության Հայ–րենական մեծ պատերազմ 1941–45), երբ գլխավորը դարձավ սովետա–գերմ․ ճա–կատը։ ԱՄՆ–ի և Անգլիայի կառավարող շրջանները, ցանկանալով երկարատև պատերազմում հյուծել ՍՍՏՄ–ին ու Գեր–մանիային h պայմաններ ստեղծել իրենց համաշխարհային տիրապետության հա–մար, ձգձգում էին Ե․ ճ–ի բացումը։ Միայն գերմանա–ֆաշիստական զորքերի դևմ 1943–44-ին սովետական զորքևրի տա–րած խոշոր հաղթանակները, որոնք ցույց տվեցին, որ սովետական զինված աժերը ընդունակ են միայնակ ազատագրել Եվ–րոպայի ժողովուրդներին հիալերյան լծից, հարկադրեցին անգլո–ամերիկյան ևրամանատարությանը (գլխ․ հրամանա–տար Դ․ Էյզենհաուեր)՝ կատարելու իրենց դաշնակցային պարտավորությունները ե Անգլո–ամերիկյան զորքերի ավւհանումը Տյու–սիսային Ֆրանսիայում 1944-ի հունիսի 6-ին բացելու Ե․ ճ․ (տես Նորմանդական դե–սանտային օպերացիա 1944)։ Ե․ ճ–ի բա–ցումով ֆաշիստական Գերմանիայի ստրա–տեգիական դրությունը վատթարացավ, սակայն սովետա–գերմ․ ճակատը շարու–նակում էր մնալ գլխավորն ու վճռականը։ 1944-ի հուլիսի սկզբին այստեղ գործում Էր Գերմանիայի և նրա դաշնակիցների 235 դիվիզիա, իսկ Արնմուտքում՝ միայն 65 դիվիզիա։ Օգտվելով ուժերի ն միջոց–ների հսկայական գերազանցությունից՝ դաշնակից զորքերը 1944–45-ին անցկաց–րին մի շարք հաջող գործողություններ (Ֆալեզյան, Տոլանդական, Մաաս–Տռե– նոսյան ևն) ն 1945-ի մայիսի սկզբին դուրս եկան Էլբա ն Ավստրիայի ու Չեխոսլո– վակիայի արմ․ շրջանները, որտեղ հան–դիպեցին սովետական զորքերին։ Ավարտ–վեց նան Իտալիայի ազատագրումը։ Ե․ ճ․ որոշակի դևր խաղաց պատերազմի ընթացքում, սակայն ոչ այնքան մեծ, ինչպես փորձում է ներկայացնել բուրժ․ պատմագրությանը։ Գրկ * ՍՍՀՄ Մինիստրների սովետի նա–խագահի նամակագրությունը ԱՄՆ–ի պրե–զիդենտների և Մեծ Բրիտանիայի պրեմիեր– մինիստրների հետ Հայրենական մեծ պատե–րազմի Ժամանակ․ 1941 – 1945 թթ․, հ․ 1–2, Ե․, 1972։ Мэтлофф М», От Касабланки до ^Оверлорда», пер» с англ․, М․, 1964; Кулиш В» М․, История второго фронта, М«, 1971#

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԷՄԻ ՍԻԱ, տես Էչեկտրոնային էմիսիա։

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԿԵՂԵՎ, տես Կեղև։

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇ ՆԵՐ, առանձնահատկությունների կամ հատկանիշների ամբողջություն, որով մեկ սեռը տարբերվում է մյուսից (բացառու–թյամբ սեռական գեղձերի, որոնք առաջ–նային սեռական ևատկանիշնևր են)։ Մարդկանց Ե․ ս․ հ․ են՝ տղամարդ–կանց բեղերը, մորուքը, ադամախնձորը, կանանց բնորոշ զարգացած կրծքագեղ– ձերը, ճարպաբջջանքը, կոնքի ձնը։ Կ և ն– դանիների Ե․ ս․ հ–ից են՝ արու թռչունների խիստ վառ փետրավորումը, կաթնասունների հոտ արձակող գեղձերը, զարգացած եղջյուրները, ժանիքները։ Կենդանիների Ե․ ս․ հ․ ունեն հարմարվո– ղական նշանակություն։ Կաթնասունների, թռչունների, երկկենցաղների, ձկների սե–ռական գեղձերի ֆունկցիաները և Ե․ ս․ հ–ի զարգացումը փոխադարձորեն պայմա–նավորված են միմյանցով։ Մ․ Զավա– դովսկին (1922) Ե․ ս․ հ․ պայմանականո–րեն բաժանել է․ կախյալ (էուսեքսուալ), որոնք զարգանում են սեռական գեղձերի