Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ԵՐՐՈՐԴ ՀԱՏՔ, նահանգ Բյուգանդական Հայասաանում։ Ստեղծվել է Տուստինիա– նոս I-ի 536-ի հբապաբակած 31-րդ Նո– վելլայի հիման վրա։ Կազմված էր 378– 386-ին Տռոմեական Փոքր Տայք նահանգի բաժանմամբ առաջացած Երկրորդ Հայը նահանգից։ Տուսաինիանոս I-ի հրապա– բակած օրենքում գրված է» «Այնուհեան կազմեցինք Երրորդ Տայքը, որ նախկի–նում Երկրորդ (Տայք) էր կոչվում։ Կենտ–րոնը հին, երևելի Մևլիտենե քաղաքն է–․․»։ Արաբ, առաջին նվաճումների ժամանակ Երրորդ Տայքը միացվեց խալիֆայու–թյանը։ IX դ․ վերջում և X դ․ սկզբին արաբներից վերանվաճված Ե․ Տ–ի մի քանի գավառներից ստևղծվեց Բյուգան–դական կայսրության Արնելյան (Փոքր–ասիական) Լիկանդոս բանակաթեմը, որի բնակչությունը, Կոստանդին Ծիրանածնի վկայությամբ, հայեր էիև։ Այս բանակա–թեմի առաջին զորավարը հայազգի Մլևհն Էր (Մելիաս)։ Ե․ Տ․ հիշվում է VII դ․ «Աշխարհացոյց»–ուՏ․ «Երկրորդ Տայք աշ–խարհը, որ այժմ կոչվում է Երրորդ Տայք, սկսվում է Կիլիկիայից արնելք Տավրոս լեռներով, մինչև Ամանոս լեռները, որոնք այս աշխարհը բաժանում են Ասորիքի Կոմմագենեից [տարածվում Է] մինչև Եփ– րատ գետը»։ Հ․ Բարթիկյան

ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, բուր– ժուակաև հաևրապետություև, որ հաս–տատվել է Ֆրաևսիայում 1870-ի բուր– ժուա–դեմոկրատակաև հեղափոխությաև (տես Սեւցւոեմբերյւսն ապստամբություն 1870) հետևաևքով և գոյատևել մինչն 1940-ի հուլիսը, երբ ստեղծվեց Վիշիի հակաազգայիև պրոհիտլերյաև վարչա–կարգը։

ԵՐՐՈՐԴ ՀՆԳԱԱՅԱ ՊԼԱՆ ՀՍՍՀ ԺՈ–ՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑ–ՄԱՆ (1938–41), տես Հնգամյա պչաններ ՀՍՍՀ ժողովրդական տնտեսության զար–գացման։

ԵՐՐՈՐԴ ՀՆԳԱԱՅԱ ՊԼԱՆ ՍԱՀԱ ԺՈ–ՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑ–ՄԱՆ (1938–41), տես Հնգամյա պչաններ ՍՍՀՄ ժողովրդական անւոեսության զարգացման։

ԵՐՐՈՐԴԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ, երկ– րաբանական տերմին, երկրաբանական ժամանակագրության սանդղակի բաժին։ Կիրառել է անգլիացի երկրաբան Չ․ Լա– յելը, 1833-ին։ Աստիճանաբար դուրս է գալիս օգտագործումից։ Այժմ բաժան–վում է նեոգենքւ և պաչեոգենխ Գբկ․ Историческая геология, М․, 1974․

ԵՐՐՈՐԴԻ ԲԱՑԱՌՄԱՆ ՕՐԵՆՔ, տրամա–բանական օրենք (սկզբունք), ըստ որի, ցանկացած А ասույթի դեպքում անպայ–ման ճշմարիտ է կամ A-ն, կամ նրա ժըխ– աումը, այսինքն՝ AVA (А կամ ոչ–A)։ A-ի ն ոչ–ճ–ի անհամատեղելիությունը հաստատվում է հակասության օրենքով։ Տաճախ այս երկու օրենքը ընդհանրաց–վում է մեկ օրենքում, միմյանց ժխտող երկու ասույթների միջև երրորդը գոյու–թյուն չունի։ Ե․ բ․ օ․ ձնակերպել է Արիստո–տելը։ Մաթ․ տրամաբանության մեջ Ե․ բ․ о․, որը հաճախ կոչվում է երրորդի բացառ–ման սկզբունք, սերտ առնչվում է կրկնակի ժխտման վերացման օրենքի հետ։ 41, ՃՍձ III ^ատոր Ե․ բ․ о-ի կիրառման բնագավառի հար–ցը ներկայումս տարակարծությունների տեղիք է տալիս։ Եթե տրամաբանական մյուս օրենքները հիմնավորվում են տրա–մաբանական գործողությունների հարմար մեկնաբանման միջոցով, ապա Ե․ բ․ օ–ի համար անհրաժեշտ է ընդունել նաև երկարժեքությաև պոստուլատ, ըստ որի ցանկացած ասույթը կամ ճշմարիտ Է, կամ կեղծ։ Այս պնդումը թեև ակևհայա Է, սակայն, ճշգրտության այսօրվա տես–անկյունից պետք է ապացուցվի։ Մինչդեռ մաթ․ բնույթի ասույթի նկատմամբ դրա ապացուցումն անևնար Է։ Ուստի, Լ․ Բրաուերը նկատում Է, որ նախքան AVA-ի ընդունումը պետք է ապացուցել կամ հերքել A-ն կամ գոնե ցույց տալ դրան ևասնելու ուղին, այլապես տրամաբա–նական շրջանն անխուսաՓելի Է։ Այսպի–սով, սկիզբ դրվեց մաթեմատիկայի փիլ․ նոր ուղղության՝ քւնտուիցիոնխզմխն, որը փորձում է կառուցել ողջ մաթեմատիկան առանց Ե․ բ․ օ–ի օգտագործման։ Այդ հիման վրա ՍՍՏՄ–ում ծնունդ է առել կոնստրուկտիվիստական ուղղությունը մաթեմատիկայում։ Թեն Ե․ բ․ о-ի ճըշ– մարտությունն այսօր մնում է վիճելի, իսկ որոշ դեպքերում այն համարվում է կեղծ, այսուհանդերձ, այդ օրենքն անվե–րապահորեն ճշմարիտ է ևամարվում վեր–ջավոր տիրույթներում, ինչպես նաև, այս–պես կոչված՝ դասական մաթեմատիկա–յում ու մաթ․ տրամաբանության որոշ բա–ժիններում, որտեղ անտեսվում է նրա ինտուիցիոնիստական քննադատությունը։ Վ․ Բաղդասարյան

ԵՐՈՒՒԱՆ [Երվանդ Պողռսի Սրմաքեշ– խանլյան (7․1870, Կ․ Պոլիս – 1915, Մեծ եղեռնի զոհ)], հայ գրող, հրապարակա–խոս, թարգմանիչ, մանկավարժ։ Սովո–րել է ծննդավայրի Ներսեսյան և Կեդրո– ևակաև վարժարաններում։ 1890-ից աշ–խատել է «Արեևլք»-ի խմբագրությունում։ 1891–96-ին «Արնելք»-ի և «Մասիս»-ի Էջերում հրատարակել է «Պապուկը», «Մեզատճին», «Տյուծախտավորը», «Լվա* ցարարահին», «Գինովին վարձքը», «Ձու–կին վւոխարեն» և այլ նովելներ՝ շարու–նակելով ու զարգացնելով 1880-ական թթ․ արնմտահայ ռեալիստական գրականու–թյան ավանդույթնևրը։ 1896-ի ևայկ․ կո–տորածների օրերին տեղափոխվել է Բուլ– ղարիա, 1904-ևն անցել Եգիպտոս։ Տարա–գրության մեջ (1896–1908) շարունակել է գրական, խմբագրական աշխատանքը, զբաղվել մանկավարժությամբ (Վառնայի, Ալեքսանդրիայի, Կահիրեի ազգային վար–ժարաններում)։ Գաղթական, Ե․ Գաղթա–կան, Աշուղ ծածկանուններով Կ․ Պոլսի «Բյուզանդիոն» թերթում հոդվածներ է տպագրել հայ գաղթականների կյանքից։ 1900-ին «Շավիղ» հանդեսում տպագրվել են «Կաղընդչեքը», «Սայլորդը», «Արյան ուժը» պատմվածքները և «Գաղթակաև– ևերը» աևավարտ վեպը։ 1908-իև, Երիտ–թուրքական ևեղափոխությունից հետո, վե–րադարձել է Կ․ Պոլիս, նշանակվել «Արե– վելք» թերթի խմբագիր, միաժամանակ դասավանդել ազգային Կեդրոնական, իսկ 1913-ից՝ Խարբերդի ազգային վարժա–րաններում։ «Արևելք»-ում հրատարակել է «Ամիրային աղջիկը» (1910) վեպը, որ–տեղ ռևալիստորեև արտացոլել է XIX դ․ 2-րդ կեսի պոլսահայ իրականությունն իր բնորոշ առանձնահատկություններով։ Պատկերելով բուրժուազիայի այլասերված բարքերը՝ Ե․ առանձին համակրանքով է ներկայացրել աշխատավորական խավե–րին։ Ֆրանսերենից թարգմանել և «Արե– վելք» օրաթերթում հրատարակել է Ա․ Դո–ղեի «Զեկ» (1896), Տ․ Մալոյի «Ըևտաևիքը» (1894–95), Ժ․ Լեոմինայի «Փարիզի գայ–լերը» (1893–94), Ժ․ Մարիի «Դժգույն աԴ2իկՐ» (1894) և այլ վեպեր ու վիպակևեր։ Երկъ Կյանքին մեջ, ԿՊ, 1911։ Տարազաա որդի, Ալեքսանդրիա, 1936։ Պատմվածքներ ժողովրդական կյանքե, Փարիզ, 1942։ Ամիրա–յին աղշիկը, Ե․, 1949։ Նովելներ, Ե․, 1965։ Գբկ• Ս ի ր ու ն ի Տ․ ճ․․, Գիծեր Երու– խանի կյանքե, «ՍԳ», 1970, № 8։ Հովհան–նիսյան Ս․ Վ․, Երախան, Ե․, 1970։

ԵՐՈՒՍԱՂԵԱ (եբր․ Երուշալաիմ, արաբ․ ալ–Քուդս), քաղաք Պաղեստինում։ Գտևը– վում է Մեռյալ ծովից արմ․, կիսաանա–պատային սարահարթի վրա։ 400 հզ․ բն․ (1975)։ Երկաթուղային կայարան Է, ավտո–ճանապարհային հանգույց, արդ․, առև– տըրա–տրանսպորտայիև ն մշակութային կենտրոն։ Ունի սննդի, տեքստիլ, կաշ– վի–կոշկեղենի, մետաղամշակման, դեղա–գործական, ապակու, պոլիգրաֆիական արդյունաբերություն, ռադիոսարքևրի գոր–ծարան։ Զարգացած են արհեստները։ Ե․ «սուրբ քաղաք» է համարվում քրիս–տոնյաների, հրեաների և մուսուլմաննե–րի շրջաևում։ Ե–ի մասին առաջին հիշատակություն–ները վերաբերում են մ․ թ․ ա․ II հազար–ամյակի կևսերին։ Ավելի ուշ, տարբեր ժամանակներում Ե–ին տիրել են Տրեա– կան թագավորությունը, Ալեքսանդր Մա–կեդոնացին, Մելևկյանները, Տին Տռոմը, Բյուզանդիան, Արաբական խալիֆայու–թյունը, խաչակիրները, Այուբյաննևրի և մամլուքևերի պեաություևևերը, Օսմաև– յան կայսրությունը։ 1917-ի դեկտեմբերին Ե․ գրավեցին անգլ․ զորքերը։ 1920–47-ին Ե․ Պաղեստինի անգլ․ մանդատային տե–րիտորիայի վարչական կենտրոնն Էր։ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 1947-ի նոյեմբ․ 29-ի որոշմամբ, Պաղեստինի անգլ․ մանդատը վերացվելուց հետո, Ե․ պետք է դառնար միջազգային հատուկ ռեժիմով ինքնուրույն վարչական միավոր՝ ՄԱԿ–ի կառավարման ներքո։ 1948–49-ի արա– բա–իսրայելական պատերազմից ևետո Ե․ բաժանվեց երկու մասի՝ արլ․ և արմ․։ Արլ․ մասը աևցավ Տորդաևաևիև, արմ–ը՝ Իսրայելին։ 1950-ի հունվարին Իսրայելի կառավարությունը, ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի վերոհիշյալ որոշմանը հա–կառակ, Ե–ի արմ․ մասը հայտարարեց