Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/640

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Շենքի ավերակներ մ․ թ․ ա․ III դ․ վերջին, II դ․ սկզբին, Այ– րարաւո նահանգի Երասխաձոր գավառում, Երասխ գեաի ձախ ափին» նրա և Ախուր–յանի միախառնման տեղում։ Մովսես Ւա– րենացին գրում է» որ Արաքսի հունը Ար–մավիրից հեռանալու և ձմռանը խմելու ջուր չլինելու պատճառով Երվանդը արքու– նիքը վւոխադրում է «արևմտյան կողմը», միակտուր ապառաժ բլուրի վրա, որը շրջապատում է Երասխը, իսկ դիմացից էլ հոսում Ախուրյան գետը, կառուցում նոր մայրաքաղաք։ Նա բլուրը պատսպարում Է, պատերի մեջ դնում պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկա–թե սանդուղքներ, և դրանց մեջ՝ որոգայթ–ներ դավադիրներին բռնելու նպատա–կով, քաղաքին ջուր մատակարարելու համար մինչև գետի մակերնույթը, պա–րիսպների տակ տեղ–տեղ փորել է տա–լիս։ Սակայն մայրաքաղաքը տեղափոխ–վել է ոչ այնքան բնակլիմայական պայ–մանների, որքան քաղ․ անցքերի պատճա–ռով․ Արմավիրին տիրել է Արտաշեսը, ուստի Երվանդը հարկադրված էր նոր մայրաքաղաք հիմնադրել։ Ե․ մեծ քաղաք է եղել, որտեղ բացի հայերից բնակվել է նաև Տիգրան Բ Մեծի օրոք նվաճված եր– կըրներից գաղթեցված բնակչություն։ Ե–ից ճանապարհը տանում էր դեպի Արտա– շատ–Տիգրանակեոտ, Արտաշաւո–Մա–տաղ մայրուղիները, որոնցով առևտրա–կան, տնտ․ ու մշակութային կապեր Էր պահպանում հարևան երկրների հետ։ Ե․ 360-ական թթ․ կործանել են պարսից Շապուհ Բ արքայի զորքերը։ Պահպան–վել են Ե–ի ավերակները։ Պահպանվեւ են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև ավերված քաղաքի տեղում միջին դարե–րում կառուցված բնակավայրի, երկու եկեղեցու ավերակներ, խաչքարեր և վի–մագիր արձանագրություններ։ Я․ Աուսբեսան

ԵՐՎԱՆԴԱՇԱՏ (մինչև 1967-ը՝ Խերիբեկ– լու), գյուղ Տայկական ՍՍՏ Տոկտեմ– բերյանի շրջանում, Ար աքս և Ախուրյան գետերի միախառնման տեղում, շրջկենտ– րոնից 36 կմ արևմուտք։ Կոլտնտեսու–թյունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծու–թյամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, հիվանդանոց, կապի բաժանմունք, անասնաբուժարան։ Գյուղի մոտ պահպանվել են Երվանղաշաւռ քա–ղաքի (II դ․ մ․ թ․ ա․) ավերակները, բա–զիլիկ եկեղեցի (IV–V դդ․), գերեզմանոց–ներ։ Ե․ անունն ստացել է Երվանդաշատ մայրաքաղաքի անունից։

ԵՐՎԱՆԴԱՎԱՆ, ավան Մեծ Տայքի Այ– րարատ նահանգի Շիրակ գավառում, տես Շիրակաշաւո։

ԵՐՎԱՆԴՈԻՆԻՆԵՐ, հայկական թագավո–րական և սատրապական տոհմ մ․ թ․ ա․ VI–II դարերում։ Ե–ի մասին պահպանված տեղեկությունները հակասական ևն։ Այդ պատճառով Ե–ի ծագումը, Տայաստանում նրանց միասնաբար ն անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճեփ են պատ–մագիտության մեջ։ Ըստ Մովսես Խորե– նացու, Տայոց թագավոր Երվանդ Ա Սա– կավակյացը և նրա գահաժառանգ որդի Տիգրանը Մարաց թագավոր Աժդահակի (Աստիագես) ժամանակակիցն էին (մ․ թ․ ա․ VI դ․ 1-ին կես)։ Այս տեղեկու–թյունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին Քսենոփոնի հաղորդ– մամբ։ Ուստի, հավանական է Ե–ի ծա–գումը այս թագավորներից։ Պերգամոն քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Տայաստանի սատրապ Երվանդ Բ–ին (մ․ թ․ ա․ V դ․ վերջ –IV դ․ սկիզբ) վերա–գրված է բակտրիական ծագում։ Իսկ Կոմ– մագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թա–գավորի (մ․ թ․ ա․ 69–34) նախնիներին նվիրված Նեմրութ լեռան արձանագրու–թյան մեջ Ե․ դասված են Գարեհ Աքե– մենյան արքայի հաջորդների ցանկում։ Քանի որ Երվանդ Բ Աքևմենյան Արտա– քսերքսես II արքայի փեսան Էր, ուրեմն նրա սերունդը կարող էր մայրական գծով ճանաչվել Աքեմենյան։ Ե–ի Աքեմենյան շառավիղ լինելու հանգամանքը երբեմն ընդգծվել և գերագնահատվել Է։ Ստրաբո– նը Երվանդ Գ Վերջինին համարում է Գարեհ I-ի զինակից Տիդարնեսի սերունդ։ Ստրաբոնի այդ վկայության ևիմաև վրա ուսումնասիրողները կարծում են, որ Գա– րեհ I, վերացնելով Տայաստանի թագա–վորությունը, որի գահակալները սերում Էին Երվանդ Ա Սակավակյացից, Տայաս–տանի սատրապ է նշանակել Տիդարնե– սին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև մ․ թ․ ա․ III դ․ վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս կամ հինգ թա–գավոր ու սատրապ, ուստի ենթադրում են, որ Տիդարնես Ա կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Տայաստանում ամրապնդելու ևամար խնամիացել են Տայոց Ե–ի տոհմի հետ։ Պատմագիտության մեջ այժմ ընդուն–վում է Ե–ի հետնյալ հաջորդականությու–նը․ Երվանդ Ա Սակավակյաց (մ․ թ․ ա․ մոտ 570–560), Տիգրան Երվանդյան (մ․ թ․ ա․ 560–535), Տիդարնես Ա (մ․ թ․ ա․ VI դ․ վերջ), Տիդարնես Բ (մ․ թ․ ա․ V դ․ սկիզբ), Տիդարնես Գ (մ․ թ․ ա․ V դ․ կես), Արտաշիր (մ․ թ․ ա․ V դ․ 2-րդ կես), Եր–վանդ Բ (մ․ թ․ ա․ 404–360), Երվանդ Գ (մ․ թ․ ա․ 330–300), որի հաջորդից (անու–նից պահպանվել է միայն ․․․ անես վերջա–վորությունը) ևետո Ե․ տրոհվում են երկու ճյուղի։ Տայաստանի կենտրոնական և արլ․ մասում մ․ թ․ ա․ III դ․ վերջին քառոր–դում իշխել է Երվանդ Դ Վերջինը։ Ե–ի արևմտյան կամ Ծոփք–Կոմմագենյան ար– ք այ աճ յուղի ներկայացուցիչներից հայտ–նի են Սամեսը (մ․ թ․ ա․ III դ․ կես), Ար– շամը (մ․ թ․ ա․ 240–220-ական թթ․), Քսերքսեսը (մ․ թ․ ա․ III դ․ վերջ)։ Վարելով Տայաստանի նվաճման քաղաքականու–թյուն՝ Սելնկյան թագավոր Անտիոքոս III Մեծը սկզբում վերացնում է Քսերքսե– սին, ապա Երվանդ Դ Վերջինին ն նրանց Փոխարեն կառավարիչ–զորավարներ կար–գում Զարեհին ու Արտաշեսին։ Գրկ․ Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․ 1, Ե․, 1944։ Տայ ժողովրդի պատմություն, հ․ 1, Ե․, 1971։ Գ․ Տիրացյան

ԵՐՎԱՆ ԴՈ ՒՆ ԻՔ, Արվանդունիք, գավառ Մեծ Տայքի Վասպուրական նա–հանգում, Վանա լճից հարավ–արևելք։ Կոչվևլ է նաև Տայոց ձոր։ Տեղադրվում է Տայոց ձոր (Խոշաբ) գետի հովտում, այժմյան Իչ և Օրդոք գյուղերի միջև։ Անու–նը ծագել է Երվանդունի արքայատոհմի անունից։ Երվանդունիները սկզբնապես (մ․ թ․ ա․ VI–IV դդ․) Ե–ում և ևարակից շրջաններում են ծավալել իրենց քաղ․ գործունեությունը։ Ե–ում էր գտնվում Տայք ամրոցը, որի անունը կապվում է առավե–լապես Տայկ նահապետի ևետ։ Այստեղ, ըստ Մովսես Խորենացու, Տայկը սպանել է Տիտանյան Բելին։ Տես նաև Հայոց ձոր։ Գրկ* Մանանդյան Տ․, Պատմական– աշխ ար հա գրական մանր հետազոտություն–ներ, Ե․, 1945, Էշ 29։ Ե ր և մ յ ա ն Ս․, Հա–յաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։

ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀ», «Երրորդ աշխարհի երկրնե ր», երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում և ետպատերազմյան տասնամյակներում քաղաքական անկախություն ձեռք բերած նախկին գաղութների ու կախյալ երկրնե–րի պայմանական անվանումը արտասահ–մանյան տնտևսագիտական ու քաղաքա–կան գրականության մեջ։ Այդ տերմինա–բանությամբ փորձ է արվում աշխարհն արհեստականորևն բաժանել երեք «ճամ–բարի»՝ սոցիալիզմի, կապիտալիզմի և երրորդ աշխարհի։ Սովետական գրակա–նության մեջ նույնպես ևրբեմն օգտագործ–վում է <*Ե․ ա․» տերմինը՝ նկաւռի ունենա–լով Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի քաղ․ ու տնտ․ անկախ զար–գացման ուղին թևակոխած երկրները (տևս նաև Զարգացող երկրներ)։

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ» («Նորին կայ–սերական մեծության սեվւական գրասեն–յակի» երրորդ բաժանմունք), քաղաքա–կան հետախուզության և հետաքննության մարմին ցարական Ռուսաստանում։ Ստեղ–ծել է Նիկոլայ I, 1826-ին։ Բաղկացած Էր հինգ բաժնից (Էքսպեդիցիաներից), որոնք իրականացնում էին հեղափոխական կազ–մակերպությունների և ևեղափոխականնև– րի գործունեության, աղանդավորների և քրեական հանցագործությունների, ինչ–պես և բանտերի հսկողությունը, հետևում Ռուսաստանում բնակվող օտարերկրացի–ներին, զբաղվում գյուղացիական հարցով (1872-ից վերջինս հանվեց «Ե․ բ․»-ի հըս– կողությունից), տնօրինում (մինչև 1865) գրաքննությունը։ Գործադիր մարմինը ժանդարմների հատուկ կորպուսն Էր, որի ղեկավարն էր «Ե․ բ,»-ի գլխավոր պետը։ 1880-ին «Ե․ բ․» վերացվեց։ Նրա ֆունկ–ցիաները, ինչպես նաև ժանդարմների հատուկ կորպուսը, անցան ներքին գործե–րի մինիստրության ոստիկանության դե–պարտամենտին։