Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որի համար քննադատության է ենթարկ–վել Ն․ Գ․ Չեռնիշևսկու և Ն․ Ա․ Գոբրո– լյուբովի կողմից։ Սակայն ռեֆորմից հե–տո ըմբռնել է իր սխալը, կանգնել հեղա–փոխական դեմոկրատիայի դիրքերում։ Արտասահմանում Գ․ ծավալել է եռան–դուն գրական գործունեություն՝ եվրոպա–կան ընթերցողին ծանոթացնելով ռուս, մշակույթին, գրականությանը։ Գրել է «Ռուսաստանում հեղափոխական գաղա–փարների զարգացման մասին» (1850), «Ռուս ժողովուրդը և սոցիալիզմը» (1855) և այլ աշխատություններ։ Արտասահման–յան շրջանի լավագույն գրական երկը «Եղելություններ և խոհեր» (1852–68) հուշավեպն է, որտեղ ամփոփված է փաս–տական և գեղարվեստական մեծ նյութ ռուս, և եվրոպական կյանքի մասին՝ սկսած 1812-ից մինչն 1868-ը։ Գ․ տեղափոխվել է Փարիզ։ Այստեղ գրել է «Նամակներ հին ընկերոջս» (1869), խզել կապերը Մ․ Ա․՝ Բակունինի հետ, ողջունել բանվորական համագումարները։ Սակայն վաղաժամ մա–հը խանգարել է նրա վերջնական անցու–մը դեպի բանվորական շարժումը։ Գ–ի ն հայ մշակույթի կապերը թեև սկսվում են Մ․ Նալբանդյանի ժամանակներից, բայց նրա անունը Տայաստանում ևայտնի է դարձել 1905-ի հեղափոխության շրջա–նում։ Տայաստանում սովետական կար–գերի հաստատումից հետո միայն սկսվեց Գ–ի ժառանգության թարգմանության ու հրատարակման գործը։ Երկ․ Собр․ соч․, т․ 1–30, М․, 1954–66; Ո՝վ է մեղավոր, Ե․, 1937։ Գող կաչաղակը, Ե․, 1945։ Ընտիր փիլիսոփայական երկեր, հ․ 1–2, Ե․, 1949։ Եղելություններ ն խոհեր, հ․ 1-3, Ե․, 1952-53։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Գերցենի հիշատա–կին, Երկ․, հ․ 18։ Նույնի, Ռուսաստանի բանվորական մամուլի անցյալից, Երկ․, հ․ 20։ Ի ս ա յ ա ն Թ․ Ս․, Ա․ Ի․ Գերցենի աթեիզ–մը, Ե․, 1959։ Նույնի, Ա․ Ի․ Գերցեն (ծննդ․ 150-ամյակի առթիվ), Ե․, 1962։ Э л ь- сберг Я․, Герцен․ Жизнь и творчество, 4 изд․, М․, 1963; Володин А․И․, Гер–цен, М․, 1970․ ԳՋԵԻ», գավառ Մեծ Տայքի Աղձնիք նա–հանգում։ Տարածվում էր Բաղեշ (այժմ՝ Բիթլիս–սու) գետի վերին հովտում։ Ասու– րա–բաբելական արձանագրություններում հիշվում է Gilzanu ձևով։ Ռւևեցել է ռազմա–կան կարևոր նշանակություն։ Կենտրոնն Էր Գզեխ ավանը (այժմյան՝ նույնանուն գյուղը)։ Գավառի հյուսիսային սահմա–նագլխում էր Զորապահակ (այժմ՝ Բիթ– լիսի կամ Ռահվա) լեռնաևցքը։ Գ–ով Էր անցնում Տայկական լեռնաշխարհից դեպի Միջագետք տաևող ճանապարհը։

ԳԶՐԱՐՈՒԹՅՈՒՆ, բամբակ կամ բուրդ գզելու արհեստը։ Տայաստանում տարած–ված է եղել հնագույն ժամանակներից։ Գ–յան նպատակն էր բամբակը կամ բուր–դը մտնելուց առաջ փավւկացնելը։ Բրդի գզման համար օգտագործում էին մետաղ–յա ատամնաշարով սանդերք, իսկ բամ–բակի համար՝ աղեղ։ Անցյալում հայտնի գզրարներ էին ոզմեցիները (Արևմտյան Տայաստան)։ Գ․ որպես արհեստ գրեթե վերացավ 1950-ական թվականներին։ Գրկ․ Առաքելյան Բ․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ․, հ․ 1, Ե․, 1958։ 5, ձՍձ III ^ատոր Գ&ՈՒԱ թելանյութերի, մանածա–գործական և թաղիքի արտադրության հիմնական պրոցեսներից։ Թելանյութի Փնջերը բաժանվում են մանրաթելերի, որոնք մասամբ ուղղվում են, միախառնը– վում, ապա հեռացվում են խառնուկներն ու կարճ թելիկները։ Թելանյութի փափկաց–ված զանգվածը վերածվում է անընդմեջ միաձույլ արտադրանքի՝ ժապավենի կամ նախաթելի։ Գ․ կատարվում է գզիչ մեքե–նաների աշխատանքային օրգանների ասեղնավոր մակերևույթներով։

ԳԻԱՅԻՆՏՈՎԱ Սոֆյա Վլադիմիրովնա [ծն․ 23․7(4․8)․1895, Մոսկվա], ռուս դե–րասանուհի, ռեժիսոր։ ՍՍՏՄ ժող․ ար– ւոիստուհի (1955)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ 1910–36-ին աշխատել է Մոսկվայի Գե–ղարվեստական, 1938-ից՝ Լենինյան կո–մերիտմիության անվ․ թատրոններում։ Լա–վագույն դերերից են՝ Մարիա (Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»), Նելլի (ըստ Մ․ Ֆ․ Գոստոևսկու «Ստորացվածներ, անարգվածներ»), Նորա (Իբսենի «Նորա»), Մարիա Ռւլյանովա (Ի․ Ֆ․ Պոպովի «Ըն–տանիք»)։ Նկարահանվել է կինոյում։ 1947-ին արժանացել է ՍՍՏՄ պևտական մրցանակի։

ԳԻԲԵՐԵԼԻՆՆԵՐ, բույսերի աճը խթա–նող ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր։ Տայտնաբերել է ճապոնացի գիտնական Կուրոսավան (1926)։ Տայտնի են 27 Գ․, որոնք բոլորն էլ չորս օղականի երկտեր– պենոիդների շարքին պատկանող կար– բոնաթթուներ են։ Տիմնական կառուց–վածքային միավորը ԳԹց գիբերելինն Է, իսկ մնացածները դիտվում են որ–պես ածանցյալներ։ Գ․ անկայուն են, շուտ քայքայվում են հիմնային կամ թթվա–յին միջավայրում։ Կենսաբանորեն առա–վել ակտիվ է գիբերելինաթթուն՝ ԳԹյ։ Գ․ հիմնականում պարունակվում են խակ սերմերում ու պտուղներում և կանոնա–վորում են բույսերի աճը, արագացնում բջջի բաժանումը։ Ազդում են ավելի ուժեղ, քան աուքսինները։ Բույսերում Գ–ի պա–կասը կամ ավելցուկը առաջացնում են ախտաբանական երևույթներ՝ գաճաճու–թյուն, գերաճ։ Գ․ կիրառվում են բուսա–բուծության մեջ․ պտուղների չափերը մե–ծացնելու, բերքատվությունը բարձրացնե–լու, կանեփի ու վուշի թելատվությունը ավելացնելու նպատակով։ ՍՍՏՄ–ում Գ–ի ֆիզիոլոգիայի հարցերը հետազոտվում են ակադեմիկոս Մ․ Ք․ Չայլախյանի ղե–կավարությամբ։

ԳԻԲՈՆ (Gibbon) Էդուարդ (27․4․1737 – 16․1․1794), անգլիացի պատմաբան։ Տիմ–նական աշխատությունն է «Տռոմեական կայսրության անկման և կործանման պատ–մությունը» (մ․ 1–6, 1776–88)։ Սկզբնաղ–բյուրների ուսումնասիրության հիման վրա շարադրել է Տռոմեական կայս–րության և Բյուզանդիայի պատմությունը II դ․ վերջից մինչև 1453-ը։ Գ․ Տռոմեական կայսրության անկումը կապել է կայսրե–րի կամայականության և բռնության, բյու–րոկրատիայի ուժեղացման, բանակում կարգապահության թուլացման հետ։ Նրա կարծիքով կայսրության անկմանը նպաս–տել է նան քրիստոնեության տարածու–մը, որը սպանել է հայրենասիրական և քաղաքացիական ոգին։ Գ–ի աշխատու– թյուններում արտահայտություն են գտել XVIII դ․ լուսավորչական փիլիսոփայու–թյան գաղաՓարները։

ԳԻԲՈՆՆԵՐ, Hylobatidae, պրիմատների կարգի մարդանման Փոքր կապիկների ընտանիք։ Առջևի վերջավորությունները խիստ երկար են։ Պոչ չունեն։ Լինում են 2 սեռի՝ բուն Գ․ (Hylobates) 6 տեսակնե–րով և ավելի խոշոր սիամանգներ (Sym- phalangus), որոնց թաթի երկրորդ և եր–րորդ մատները միացած ևն մաշկաթա– ղանթով։ Բուն Գ/ի արուի մարմնի եր–կարությունը 40–64 սմ է, քաշը՝ 4–8 կգ, սիամանգներինը՝ 47–60 սմ, քաշը՝ 9,5 – 12,5 (երբեմն՝ 20) կգ։ Սեռական դիմոր– ֆիզմը թույլ է արտահայտված։ Մազա–ծածկը խիտ է, գույնը՝ գորշ դեղնավուն– մոխրագույնից մինչև սև։ Բուն Գ–ի հայ–րենիքը Տարավային Չինաստանն է, Տընդ– կաչինը, Սումաւորա, ճավա կղզիները, սիամանգներինը՝ Սումատրան, Մալակա թերակղզին։ Գ․ ապրում են ծառերի վրա, զույգերով կամ խմբերով։ Սնվում են պտուղներով, տերևներով, բողբոջներով, ծաղիկներով, միջատներով, թռչունների ձվերով ու ձագերով։ Տղիությունը 210– 235 օր է։ Կյանքի տևողությունը 30–35 տարի է։ Գազանանոցներում հազվադեպ են պահվում։ ԳԻԲՍ (Gibbs) Ջոզայա Ուիւարդ (11․2․ 1839-28․4․1903, Նյու Տեյվըն), ամերի–կացի ֆիզիկոս–տեսաբան, թերմոդինա–միկայի և վիճակագրական մեխանիկայի հիմնադիրներից։ Ավարտել է Եյլի համալ–սարանը (1858)։ 1863-ին նույն համալ–սարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան, 1871-ին՝ պրոֆեսո–րի կոչում։ Իր առաջին աշխատանքներում Գ․ զարգացրել է թերմոդինամիկական համակարգերի հետազոտման գրաֆիկա–կան մեթոդները, կիրառելով եռաչափ դիագրամներ՝ առնչություններ է ստացել նյութի ծավալի, էներգիայի և էնտրոպիա–յի միջև։ «Տետերոգեն նյութերի հավասա–րակշռության մասին» տրակտատում (1874–78) մշակել է թերմոդինամիկական պոտենցիալների տեսությունը, ապացու–ցել ֆազերի կանոնը, ստևղծել է էւեկտրա– քիմիական պրոցեսների և մակերևութա–յին երևույթների թերմոդինամիկան։ Գ․ ընդհանրացրել է էնտրոպիայի սկզբունքը և արտածել ռեակցիաների ուղղությունը և ցանկացած բարդության խառնուրդների հավասարակշռության պայմանները որո–շող ֆունդամենտալ հավասարումներ։ 1902-ին հրատարակված «Վիճակագրա–կան մեխանիկայի հիմնական սկզբունք–ները․․․» աշխատությունը Զ․ Մաքսվելի և Լ․ Բոլցմանի աշխատանքներում ծնունդ առած ւ դասական վիճակագրական ֆի–զիկայի ամփոփումն էր։ Այդ աշխատու–թյունում Գ․ մշակել է նյութի վիճակը բնութագրող թերմոդինամիկական ֆունկ–ցիաների հաշվման վիճակագրական մե–թոդ, տվեւ է այդ ֆունկցիաների արժեք–ների ֆւուկւոուացիաների ընդհանուր տե–սությունը։ Գ․ զբաղվել է նաև վեկտորա–կան անալիզով («Վեկտորական անալի–զի տարրեր», 1881–84), լույսի էլեկտրա–մագնիսական և մեխանիկական տեսու–թյան հարցերով։ Գ–ի գաղափարները պահպանում են իրենց թարմությունը։