Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԶԱԿՈՄԱՐԱ, ճարտարապետական կա–ռուցվածքային տարր, շենքի ճակատային պատի (կամ նրա մի մասի) որմնակամա– րաձև ավարտը, որին սովորաբար ներսից համապատասխանում է խաղը։ Դեկորա–տիվ, կեղծ Զ․ (արվում է պատին, թաղին, վրանանման ծածկերին) անվանվում է «կոկոշնիկ»։ Զ․ բնորոշ է գլխավորապես հին ռուս, եկեղեցիներին։

ԶԱՀԼԱ, քաղաք Լիբանանում, Բեկա մու– հաֆազի վարչական կենտրոնը։ 57,6 հզ․ բն․ (1964)։ Երկաթուղով և ավտոխճուղով կապված է Բեյրութի հետ։ Ամառային կլի–մայական առողջարան է*- Բնակիչներն զբաղվում են գինեգործությամբ։

ԶԱՀՄԵԹ (մինչն 1935-ը՝ Ւյաչափարախ), գյուղ Տայկական ՍՍՏ Մասիսի շրջա–նում, Տրազդան գետի աջ ափին, շրջկենտ–րոնից 8 կմ հյուսիս–արևմուտք։ Բանջա–րաբուծական սովետական տնտեսություևև զբաղվում է նաև այգեգործությամբ ու աևասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ գրադարան, մանկապար–տեզ, բուժկայան։

ԶԱՀՐԱՏ (Ցալտըզյան Զարեհ, ծն․ 10․5․1924, Կ․ Պոլիս), հայ գրող։ Ավար–տել է Կ․ Պոլսի Մխիթարյան լիցեյը (1942)։ Աշխատակցել է պոլսաևայ և մայր ևայրե– նիքում լույս տեսնող թերթերին, հանդես–ներին, տարեգրքերին, խմբագրել Մխի–թարյան սանուց միության «Սան» պարբե–րաթերթը։ Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1943-ին, «ժամանակ» օրա–թերթում։ Տաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաք»-ը (1960), «Գունավոր սահ–մաններ» (1968), «Բարի երկինք» (1971), «Բանաստեղծություններ» (1971) ժողովա–ծուները։ Զ–ի առանձին գրքեր թարգ–մանվել են ֆրանս․, հուն․, լիտվերեն։ Սա․ Կուրտիկ յան

ԶԱՄԲԵԶԻ (Zambezi), գետ Աֆրիկայում։ Երկարությունը մոտ 2660 կմ Է, ավազանը՝ 1330 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Լունդա սարավանդից, թափվում Մոզամբիկի նե– tvm-q* նն․ ԼուՆգվնբունգուն, tlKUlbqflbqiub (աշից), Կաբոմպոե, Կա– ֆուեն (ձախից)։ Տարուստ է սահանքնե–րով (Կւաոիմա, Կեբրաբասա) և ջրվեժնե– րով (Գոնյե, Նգամբվե, Վիկտորիա)։

ԶԱՄԲԵՂ, տես Հիրիկ։

ԶԱՄԲԻՍ (Zambia), Զամբիայի Տանրա– պետություն (Republicof Zambia), պետու–թյուն Կենտրոնական Աֆրիկայում։ Մըտ– նում է Բրիտանական ևամագործակցու– թյան մեջ։ Սահմանակից է Զաիրին, Տան– զանիային, Մալավիին, Մոզամբիկին, Տա–րավային Ռոդեզիային, Բոտսվանային, Նամիբիային և Անգոլային։ Տարածու–թյունը 752,6 հզ․ կմ2 է։ Բև․ 4751 հզ․ (1974), մայրաքաղաքը՝ Լուսակա։ Բաժանվում Է 8 նահանգի։ Պետական կարգը։ Զ․ հանրապետու–թյուն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1973-ին։ Պետության և կա–ռավարության ղեկավարը՝ պրեզիդենտը, նաև զիևված ուժերի գլխավոր հրամանա–տարն է։ Օրենսդրական իշխանությունն իրականացնում է միապալատ պառլա–մենտը՝ Ազգային ժողովը և պրեզիդենտը։ Բնությունը։ Զ–ի տարածքը զբաղեց–նում է 1000–1350 մ բարձրության թույլ ալիքավոր սարահարթը։ Կան տեկտոնա–կան ընդարձակ իջվածքներ։ Կենտրոնա– աֆրիկյան գրաբենի արմ․ երկարությամբ բարձրանում են Մուչինգա հորստային լեռները (Մումպու լեռ, 1893 մ)։ Զ․ ունի պղնձի հանքանյութի հարուստ պաշար– ներ (հանդիպում են նան կոբալտ և ուրաև), ցինկի, կապարի, վանադիումի, մանգանի և քարածխի հանքավայրեր։ Կլիման մերձհասարակածային է։ Ամենատաք ամսվա (հոկտեմբեր) միջին ջերմաստիճանը հվ–ում 23°Cէ» հս–ում4 27°C, ամենացուրտ ամսվանը (հուլիս)՝ համապատասխանաբար 15°C, 20°C։ Տա–րեկան տեղումները 600 t/ /–ից (արմ–ում և հվ–ում) 1400 մմ են (արլ–ում և կենտրո–նական շրջաններումյ։ Գետային ցանցը խիտ է։ Գետերն առավելապես դանդաղա–հոս են, սահանքավոր, առաջացնում են ջրվեժներ (Վիկտորիա), նավարկելի են որոշ մասերում։ Խոշոր լիճը Բանգվեուլուն Է։ Զ–ի տարածքում են Տանգանիկա լճի հվ․ և Մվերու լճի արլ․ մասերը։ Տարած–ված եև լատերիաային, դարչնակարմիր և կարմրագորշ հողերը։ Զ–ի տարածության մոտ կեսը գրավում են «միոմբո» չոր արևադարձային անտառները, իսկ չորա–յին շրջաններում՝ սավաննաները։ Բնո–րոշ․ կենդանիներից են աֆրիկյան փիղը, գոմեշը, ռնգեղջյուրը, զեբրը, ընձառյուծը։ Բնակչության 98% –ը պատկա–նում է բանտու լեզվաընտանիքի տարբեր խմբերին։ Պաշտոնական լեզուն անգլե–րենն է։ Տեղական հիմնական լեզուներն են բեմբա, նգոնի, տոնգա, բալունդա նն։ Բնակչության մոտ 75% –ը հավատարիմ Է տեղական ավանդական հավատալիքնե– րին։ Կան քրիստոնյաներ։ Պաշտոնական տոմարը Գրիգորյանն Է։ Պատմական ակնարկ։ XVII դ․ և XVIII դ․ սկզբին Զ․ բնակեցնող բանտու լեզվա–խմբի մի շարք ցեղեր գտնվել են տոհմա–տիրական կարգերից դասակարգային հա–սարակության անցնելու աստիճանում։ XVIII դ․ վերջից Զ․ թափանցեցին եվրո–պացիները (պորտուգալացիներ, անգ–լիացիներ)։ XIX դ․ 80-ական թթ․ վեր–ջին երկիրը կառավարում էր «Բրիտանա–կան հարավ–աֆրիկյան ընկերությունը»՝ Սեսիլ Ռոդսի գլխավորությամբ։ Սկզբում երկիրը բաժանված էր երկու մասի՝ Տյու– սիս–Արևմւոյան Ռոդեզիա ն Տյուսիս– Արևելյան Ռոդեզիա, իսկ 1911-ին դրանք միասին կոչվեցին Տյուսիսային Ռոդե– գիա (մինչև 1964-ը)։ Անգլ․ կառավարու–թյունը ճանաչեց Տյուսիսային Ռոդեզիան կառավարելու, երկրի բնական ևարըս– տությունները շահագործելու ընկերության իրավունքները։ 1924-ին Տյուսիսային Ռո–դեզիան հռչակվեց անգլ․ պրոտեկտորատ։ Տյուսիսային Ռոդեզիայում հակագաղու– թային շարժումը կապված է երկրում, առաջին հերթին պղնձահանքերբ շրջա–նում, բանվոր դասակարգի ձնավորման