Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/653

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հեա։ 1935-ին և 1940-ին այստեղ բռնկվե–ցին խոշոր գործադուլևեր։ 1948-ին ստեղծ–վեց առաջին քաղ․ կուսակցությունը՝ Աֆ– րիկյան ազգային կոնգրեսը (մինչև 1951-ը՝ Տյուսիսային Ռոդեգիայի կոնգրես), իսկ 1949-ին՝ Տյուսիսային Ռոդեգիայի հան–քագործ աֆրիկացիների արևմիությունը։ Ուժեղ պայքար ծավալվեց ընդդեմ Տյու– սիսային ու Տարավային Ռոդևզիան և Նյասալենդը միավորելու գաղութարարնե–րի պլանի, որը նպատակ ուներ ավելի ամրապնդելու անգլ․ տիրապետությունը այդ երեք տիրույթներում։ Այնուամենայ–նիվ, 1953-ի սեպտեմբերին միավորումը տեղի ունեցավ (Ռոդեգիայի և Նյասալեն– դի ֆեդերացիա յ։ Ֆեդերացիայից դուրս գալու և անկախ հռչակվելու շարժումը Տյուսիսային Ռոդեգիայում լայն թափ ընդունեց 60-ական թթ․ սկզբներին։ Պայ–քարը գլխավորում էր Ազգային անկախու–թյան միացյալ կուսակցությունը (հիմնվել է 1959-ին)՝ Ք․ Կաունդայի գլխավորու–թյամբ։ 1964-ի հունվարին Տյուսիսային Ռոդեզիան ներքին ինքնավարություն ստացավ, իսկ 1964-ի հոկտ․ 24-ին հռչակ–վեց Զամբիայի Տանրապևտությունը։ Արտաքին քաղաքականության մեջ Զ․ հետամուտ է դրական չեզոքության սկըզ– բունքին, հանդես է գալիս ընդդեմ իմպե–րիալիզմի, գաղութատիրությաև և ռասիզ–մի։ 1964-ի հոկտ․ 30-իև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին ՍՍՏՄ–ի և Զ–ի միջև, իսկ 1966-ին նրանց միջև կնքվեց մշակութային, 1967-ին՝ տնտ․ և տեխ․ համագործակցության ևա– մաձայնագիր։ 1971-ին ստորագրվեց սո– վետա–զամբիական առևտրական համա–ձայնագիր։ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները, հասարակական կազմակերպությունները։ Ազգային անկախ ու թյան միացյալ կու– ս ա կ ց ու թ յ ու ն (ԱԱՄԿ), ստեղծվել է 1959-ին, 1964-ից կառավարող կուսակցու–թյուն է՜ Տենվում է լեռնաարդյունաբերու– թյան մեջ աշխատող աֆրիկացի բանվոր–ների և ինտելիգենցիայի վրա։ Զամ–բիայի արհմի ու թյ անների կոնգրես, ստեղծվել է 1965-ին, մըտ– նում է Տամաաֆրիկական արհմիություն–ների ֆեդերացիայի մեջ։ Արդյունաբերությունը։ Զ․ պղնձի պա–լարներով և արդյունահանմամբ կապի–տալիստական և զարգացող երկրների մեջ գրավում է առաջին տեղերից մեկը։ Պղնձի արդյունահանումը (770 հզ․ ա, 1973) կենտրոնացած է Կիտվե Նկանա, Նչանգա, Մուֆուլիրա և այլ խոշոր հտն– քերի շրջանում։ Պղնձի հետ արդյունա–հանվում է կոբալտ, արծաթ, ոսկի։ Պղնձա–ձուլական գործարաններ կան Լուաևշիա, Կիտվե Նկանա, Մուֆուլիրա, Չինգոլա, Նդոլա քաղաքներում։ Արդյունահանվում է քարածուխ (Կանդաբվե և Սիանկանդաբե), բազմամետաղներ և կադմիում (Կաբվեի մոտ), ամետիստ, գիպս, կրաքար, տալկ, շինանյութեր, ինչպես նաև վանադիում, մանգանի հանքանյութ (Կաբվե, Մանսա), ուրանի միներալներ (պղնձատար գոտում)։ Էլեկտրաէներգիայի հիմնական մատա–կարարողը Զամբեզիի վրա գտնվող Կա– րիբա I ՏԷԿ–ն է։ Շարք է մտել Կաֆուե ՏԷԿ–ի առաջին հերթը։ Տս–արմ․ նա–հանգներում ՍՍՏՄ–ի օգնությամբ կա–ռուցվել են 4 ոչ մեծ էլեկտրակայաններ։ Գյուղատնտեսության հիմ–նական ճյուղը երկրագործությունն է։ Ան–կախությունից հետո կառավարությունը գյուղում անցկացրեց ագրարային ռե–ֆորմ։ Տողը բաժանվեց հողազուրկ գյու–ղացիներին։ Մշակում են եգիպտացորեն, սորգո, կորեկ, մանիոկ, ծխախոտ, բամ–բակենի, շաքարեղեգ։ Գյուղատնտ․ ար–տադրանքի մեծ մասը տալիս են գաղութա–րարների խոշոր պլանտացիաներն ու ֆեր–մաները։ Անասնապահությունը թույլ է զարգացած։ 1973-ին ստեղծվել է կոոպե–րատիվների ֆեդերացիա։ Տրանսպորտը։ Երկաթուղիների երկա–րությունը 2013 կմ է, ավտոճանապարհ– ներինը՝ 34,9 հզ․ կմ (1975)։ Բարեկարգ–վել են Տանզանիայի Միացյալ Տանրապև– տության և Մալավիի հետ կապող «Մեծ Տյուսիսային» և «Մեծ Արևելյան» ճանա–պարհները։ Մտեղծվել է «Զամբիա էրու– էյս» ավիաընկերությունը։ Լուսակայում, Նդոլայում, Լիվինգսթոնում կան միջազ–գային օդանավակայաններ։ Կառուցվում են Զամբիա–Տանզանիա երկաթուղին և Նդոլա–Դար–էս–Սալամ նավթամուղը։ Արտաքին առևտուրը։ 1964-ից հետո առետրական հաշվեկշիռը ակտիվ է։ Ար–տահանության 90% –ը կազմում է լեռնա–հանքային արդյունաբերության արտա–դրանքը։ Արտահանում է նաև ծխախոտ, եգիպտացորեն։ Ներմուծում է լեռնային սարքավորումներ, քիմիկատներ, վառե– լիք։ Տիմնական գործընկերներն են՝ Անգ– լիան, ՏԱՏ–ը, ԱՄՆ–ը, ճապոնիան, ԳՖՏ–ն։ Առետուրն ընդարձակվում է Աֆ– րիկայի անկախ երկրների, ևատկապես Տանզանիայի ևետ։ Դրամական միավորը կվաչան է։ 1 կվաչան հավասար է 1,55 դոլլարի (1975)։ Լուսավորությունը։ Գաղութատիրական ռեժիմի ժամանակ կրթական համակարգը կառուցված էր ռասայական խտրականու–թյան վրա։ 1963-ին անգրագետ էր 7 տա–րեկանից բարձր բնակչության ավելի քան 58% –ը։ Անկախություն ձեռք բերելուց հետո մտցվել է համընդհանուր տարրա–կան կրթություն։ Վերացվել է եվրոպացի և աֆրիկացի երեխաների անջատ ուսու–ցումը։ Տարրական դպրոց են ընդունվում 6–8 տարեկանները (ուս․ տևողությունը՝ 7 տարի)։ Տարրական դպրոցի 1–4 դասա–րաններում ուսուցումը տարվում է մայրե–նի լեզվով, այնուհետն՝ անգլ,, որը սովո–րում են առաջին դասարանից։ Միջնա–կարգ կրթության ուս․ տևողությունը 5 տարի է։ Ունի միջնակարգ մասնագիտա–կան ուս․ հաստատություններ՝ տեխ․ կո–լեջներ (Լուսակայում և Նդոլայում)։ Առա–ջին բուհը Լուսակայի համալսարանն է (ևիմնված 1965-ին)։ ՍՍՏՄ–ը համալսա–րանի բժշկական և ինժեներական ֆակուլ–տետները ապահովել է սարքավորումնե– րով։ Մամուլը, ռադիոն, հեռուստատեսու–թյունը։ Տրատարակվում են «Թայմս օֆ Զամբիա» («Times of Zambia», 1964-ից) անգլ․ օրաթերթը, «Զամբիա մեյլ» («Zam–bia Mail», 1960-ից) անգլ․ կառավարական օրաթերթը, «Զետ» («Z», 1969-ից) անգլ․ ամսագիրը։ Նահանգներում հրատարակ–վում է մի քանի թերթ բեմբա, տոնգա, նյան– ջա և լոզի լեզուներով։ Ռադիոն և հեռուս–տատեսային հաղորդումները ղեկավարում է Ռադիոհաղորդումների զամբիական ծա–ռայությունը (հիմնվել է 1966-ին)։ Ռադիո–կայաններ կան Լուսակայում, Կիտվեյում և այլ քաղաքներում։ Տաղորդումները տրվում ևն 2 ծրագրով, անգլ․ և տեղական 7 լեզուներով։ Տեռուստատեսային ստու–դիաներ կան Լուսակայում, Կիտվեյում և Կաբվեյում։ Ունի կառավարական ինֆոր–մացիոն գործակալություն՝ «Զամբիա նյուս էյջենսի»։ Երաժշտությունը։ Տնուց երաժշտու–թյունը Զ–ում ժող․ կենցաղի մաս է կազ–մել։ Ցեղերի առաջնորդներն ունեցել են պալատական երաժիշտներ, նվագախմբեր, երգչախմբեր, պարողներ։ 1930-ին աֆրի–կացի Կելուլուն ստեղծեց նոր պար՝ կալե– լե։ 1939-ին կազմակերպվեց կալելե պա–րողների առաջին անսամբլը։ 1950-ական թթ․ այդ պարի ռիթմերը հանրածանոթ էին ողջ Աֆրիկայում։ 1964-ից քաղաքներում կազմակերպվում են կալելե կատարող անսամբլների մրցույթներ։ Թատրոնը։ Մինչև 1964-ը Տյուսիսա– յին Ռոդեգիայում գոյություն ունեին միայն անգլ․ սիրողական խմբեր։ 7 քաղաքնե–րում կային ոչ մեծ թատերական շինու–թյուններ։ Անկախության հռչակումից ևետո ստեղծվել են աֆրիկական թատերական կոլեկտիվներ։ Ազգային դրամատուրգ– ռեժիսորներից են Գիդևոն Լումպան, Քեն– նետ Նկհատան։ 1964-ին ստեղծվել են Արվեստների զամբիական տրեստը, որի նպատակն է զարգացնել երկրի ինքնատիպ արվեստը։ Պատկերազարդումը տես 640–641 էջե–րի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXVIII։ Գբկ․ Поляков Б․ С․, Замбия, М․, 1968; Новейшая история Африки, 2 изд․, М․, 1968․ ձԱՍԲԻԿ, սեռահասուն, 1,5 տարեկանից բարձր էգ ձիու անվանումը։ Տես Ձի։ &ԱՍԵՆՀՈՖ (Zamenhof) Լյուդվիգ Լազար [15(27)․12․1859, Բելոստոկ – 14(27)․4․ 1917, Վարշավա], լեհական ակնաբւսյժ, լեզվաբան։ Սովորել է Վարշավա յ ում, Մոսկվայում, Վիեննայում։ Ստեղծել և 1887-ին հրատարակել է միջազգային լե–զու էսպերանտոյի նախագիծը («Միջազ–գային լեզու, էսպերանտո», 1887, D-ro Esperanto կեղծանվամբ)՝ նպատակադըր– վելով այն ծառայեցնել ժողովուրդների փոխըմբռնմանը։ Տետագայում լույս է ընծայել էսպերանտոյի բառարաններ, քրեստոմատիաներ, էսպերանտո լեզվով իր ստեղծագործությունները, թարգմա–նություններ համաշխարհային դասական–ների գեղարվեստական գործերից։ 6Ու–

ՆԵՍԿՕ–ի որոշմամբ 1959–60-ին նշվել է Զ–ի ծննդյան 100-ամյակը։ Գբկ* Memorlibro eldonita okaze de la cent- jara datreveno de la naskigo de D-го» L․ L․ Zamenhof, L․, 1960․ ձԱՍԻՆԴԱՐԻ (պարսկ․՝ զեմինդար–հողա–տեր, զեմին–հող բառերից), հողահար– կային համակարգ Տնդկաստանում․ ներ–մուծել են անգլ․ գաղութային իշխանու–թյունները XVIII–XIX դդ․ սահմանագըլ՝ խին։ Զ․ հաստատում էր հողատեր ֆեո–