վանքը (X դ․), Սյունիքի վանքն ու բհբղը (VI ղ․), Շինուհայր և խոտ գյուղերը, որոնք հայտնի են X դարից, Զագեձոըի բերդը, Տեղ գյուղը, Կաքավաբերդը, Մխիթար սպարապետի գերեզմանը (խըն– ձորեսկում) նն; Գրկ* Մտեփանոս Օրբնլյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910; Լի ս ի ց յ ա ն Ս․, Զանգեզուրի հայերը, Ե․, 1969։ ՞Հակոբյան Թ․ Խ․, ՝Հայաս–տանի պատմական աշխարհագրություն, Ե․, 1968։ Աս լան յան Ա․ Ա․է Ավետիս– յան Խ․ Ա․, Զանգեզուր, Ե․, 1975։ Баг* дасарян А․Б․, Вертикальные зоны кли–мата юго-восточных районов Армянской ССР․ ДАН Арм․ ССР, 1948, т․ 8, >6 4; П е р и х а н я н А․ Г․, Армянская надпись из Зангезура, «ՊԲՀ», 1965, № Հ։ 11․ Ասչանյան, Ի․ Ավեւոիսյան, Ա․ Բաղդասարյան
ԶԱՆԳԵԶՈՒՐ», երկօրյա թերթ։ ՏԿԿ Գորիսի շրջկոմի, աշխատավորների դե–պուտատների Գորիսի շրջանային և քա–ղաքային սովետների օրգանը։ Տրատա– րակվում է 1965-ից, Գորիսում։ Մասսա–յականացնում է կուսակցության և կառա–վարության որոշումները, լուսաբանում շրջանի կոլտնտեսականների և բանվոր–ների աշխատանքը, տարածում առաջավոր Փորձը, ընդհանրացնում սոցիալիստա–կան մրցության արդյունքները։ Տպագրում է գիտական և մշակութային նյութեր, ծա–նոթացնում միջազգային իրադարձու–թյուններին։ Տալիս է առողջապահական, իրավաբանական խորհուրդներ, մարզա–կան լուրեր։ Գրական բաժնում ներկայաց–նում է շրջանի երիտասարդ ստեղծագոր– ծողներին։ «Զ․» հաջորդել է «Կարմիր Զանգեզուր» (1934–38-ին), «Ստսղին– յան դրոշով» (1938-41, 1945–56-ին), «Որոտան» (1956–62-ին), «Զանգեզուր» (1962–65-ին, միացյալ՝ Գորիսի, Սիսիա– նի, Ղափանի շրջանների համար) թերթե–րին։ 1974-ին, հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ «Զ․» պարգևատրվել է ՏՍՍՏ Գերագույն սովետի պատվո– գրով։
ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փոքր Կով– կասի լեռնային համակարգի հարավային մասը Տայկական ՍՍՏ–ի ն Նախիջևանի ԻՍՍՏ–ի սահմանում։ Ձգվում է միջօրեա–կանի ուղղությամբ Ամուլսար լեռնազանգ–վածից մինչև Արաքսի հովիտը։ Երկարու–թյունը 130 կմ է։ Առանցքային մասը դե–պի հվ․ աստիճանաբար բարձրանում և Կապուտջուղ լեռնազանգվածում հաս–նում է իր առավելագույն բարձրությանը (3904 մ)։ Կատարային գոտին քիչ է մաս–նատված։ Լեռնագագաթների (Սալվարդ՝ 3162 մ, Շահապոնք՝ 3204 մ, Երնջակ՝ 3364 մ, Այրիսար՝ 3132 մ, Նահապետ՝ 3510 г/, Սիսկատաբ՝ 3827 մ, Գողթան– սար՝ 3144 մ նն) հարաբերական բարձ–րությունը չի անցնում մի քանի հարյուր մետրից։ Կազմված է պալեոգենի գրա– նիտոիդներից, նստվածքահրաբխածին շերտախմբերից, հս․ մասում՝ նևոգենի հրաբխային շերտախմբից։ Կան մոլիբ–դենի, պղնձի և ոսկու հանքավայրեր, բազմամետաղների, ծարիրի, մկնդեղի երևակումներ, հանքային ջրեր ևն։ Զ․ լ–ի հս․ մասը համեմատաբար ցածր է (միջին բարձրությունը մոտ 2800 մ)։ 42, Հ․ՍՀ․ Ill ^ատոր Լեռնանցքները դյուրանցանելի են։ Որո–տանի (2344 մ) U Սիսիանի (2347 մ) լեռնանցքները Սյունիքը կապում են Վայ– քին ու ՝Նախիջևանին։ Մինչև Այրիստր, սինկլինալային հիմքի վրա, ձևավորվել է անհամաչաՓ լանջերով ծալքաբեկորա– վոր, Էրոզիոն տեղատարումային, Այրի– սար–Մալվարդ հատվածում՝ «շրջված» ռելիեֆ։ Արլ․ լանջերը չափավոր թեքու–թյամբ աստիճանակևրպ իջնում են դեպի Որոտանի ևովիտը և կտրտված են նրա Արագլիջուր, Շաղաթ, Սիսիան, Այրի աջափնյա վտակների կարճ հովիտներով։ Արմ․ լանջերը խիստ մասնատված են Նախիջևան և Երևջակ գետերով ու նրանց վտակներով, որոնց համեմատաբար ցած–րադիր (2200–2400 մ) ջրբաժանները աս– տիճանակերպ իջնում են դեպի Նախիջե– վանի գոգավորությունը։ Զ․ լ–ի հվ․ կեսը նորագույն տեկտոնա–կան շարժումների հետևանքով բարձրա–ցած հորստ է։ Եռանդուն ծալքավորված էոցենի նստվածքահրաբխածին շերտա–խմբերի և խոշոր ինտրուզիվ զանգվածի վրա ձնավորվել է ծալքաբեկորավոր, Էրոզիոն տեղատարումային ռելիեֆ։ Տվ․ կեսի կենտրոնական հատվածն ունի ալպ–յան տիպի սրածայր, ատամնավոր գա–գաթներ (Կապուտջուղ, Սիսկատար, Փա– րական, Նահապետ ևն)։ Լեռնանցքները հազվադեպ են և ունեն 3400–3600 մ բարձրություն։ Բարձր լեռնային գոտուն բնորոշ եև ռելիեֆի ձնասառցադաշտա– յին ձևերը։ Մեղրի, Ողջի, Քաջարանց, Գեղի և այլ գետերի ակունքներում կան պլեյստոցենյան սառցապատումների հետքեր, որոնց մի մասը լցվել է ջրով, առաջացրել լճեր (Գազան, Կապուտան, Քաջարանց, Կապույտ նն)։ Տանդիպում են ոչ մեծ սառցադաշտեր և ձյունաբծեր։ Տվ․ լանջերը զառիթաՓ են, ժայռոտ ու մասնատված Արաքսի Ագուլիս, Քետամ, Օրդուբադ, Ողջի, Մեղրի և այլ վտակնե–րով։ Մեծ չաւիերի են հասնում ևողմնա– հարումը, ծանրաևակ ու էրոզիոն երևույթ–ները։ Զ․ լ–ից ճյուղավորվում են՝ արլ–ում Բարգուշատի ու Մեղրու, արմ–ում Վայքի լեռնաշղթաները, իսկ Արաքսի աջ կողմում նրա շարունակությունն են կազմում Ղարադաղի լեռները։ Զ․ լ–ին բնորոշ է բնակլիմայական պայ–մանների ուղղաձիգ գոտիականությունը՝ չոր մերձարնադարձայինից մինչև լեռ–նային տունդրա։ Միջին տարեկան ջեր–մաստիճանը ստորոտում 12°Cէ․ գագաթ–նային մասում՝ 0°С։ Բացարձակ առավե–լագույնը համապատասխանաբար 40°С, 18°CԷ, նվազագույնը՝ –16°C, –33°C։ Տարեկան տեղումները՝ 300–650 till, ձյունածածկույթի տնողությունը ստորո–տում՝ 1, գագաթնային մասում 8 ամիս է՛․ Տարածված են լեռնաանտառային դարչ–նագույն, ենթալպյան լեռնամարգագետ–նային դարչնագույն, ալպյան լեռնա–մարգագետնային ճմատորֆային ն ձյու– նամերձ գոտու չզարգացած հողերը, որոնց վրա ձևավորվել են լեռնատափաստանա–յին, լեռնաանտառային, ալպյան և ձյու– նամերձ լանդշաֆտները։ Տվ․ ցածրադիր մասերում առկա է ֆրիգանոիդ բուսակա–նությունը, միջին բարձրություններում՝ անտառը (կաղնի, բոխի ևն), բարձրադիր մասերում՝ ալպյան բուսականությունը։ Տանդիպում են բեզոարյան այծ, վայրի ոչխար, արջ, վարազ ևն։ Տարուստ է թռչնաշխարհը։ խ, Նազարյան
ԶԱՆԳԵՐ (գերմ․ Glocken, ֆրանս․ clo–ches, իտալ․ сатрапе), որոշակի բարձրու–թյան հնչյուններ առաջ բերող հարվածա–յին երաժշտական գործիք։ խրոմատիկ ևնչյունաշարը (1–1,5 օկտավա) ստացվում է սովորաբար 12 նիկելապատ արույրե կամ քրոմապատ պողպատե խողովակնե–րից (տրամագծերը՝ 25–38 ilil), որոնք կախված են փայտյա կամ մետաղյա շրջա–նակից։ Տնչյունը, որ նմանակում է զանգի ձայնին, արտաբերվում է փայտյա թակիչի կաշեպատ գլխիկով։ Ձայնն ընդհատելու համար ունի ևատուկ ոտնակի միջոցով գործող խլացուցիչ։ Գործածվում է նվագա–խմբերում (Պ․ Չայկովսկու «1812 թվա–կան» նախերգանքը, Ա․ Սկրյաբինի «Էքս–տազի պոեմ»-ը, Ա․ Խաչատրյանի Երկ–րորդ սիմֆոնիան ևն)։ Սիմֆոնիկ նվա–գախմբում երբեմն գործածվում են նաև իսկական գանգեր։
ԶԱՆԳԻԼԱՐ (մինչև 1935-ը՝ Գոնդուզյան), գյուղ Տայկական ՍՍՏ Մասի սի շրջա–նում։ Գտնվում է Տրազդան գետի ձախ աՓին, շրջկենտրոնից 4 կմ հս–արմ․։ Տիմ– նադրվել է 1712-ին։
ԶԱՆԳՎԱԾ ֆիգիկայում, մատե–րիայի իներցիոն և գրավիտացիոն հատ–կությունների ֆիզիկական բնութագիր։ Զ․ (m) որպես մարմնի իներտության չաՓ մանում է դասական մեխանիկայի շարժման հավասարման մեջ և որոշվում է մարմնի վրա ազդող F ուժի, և այդ ուժի հաղորդած a արագացման հարաբերու– –> F թյամբ՝ ա= Այօ դեպքում m-ը կոչվում a է իներտ զանգված և բնութա–գրում է մարմնի դինամիկ հատկություն–ները։ Զ–ի գրավիտացիոն հատկություն–ները դրսևորվում են տարածության մեջ մարմինների փոխազդեցության ժամանակ։ Յուրաքանչյուր մարմնի շուրջը գոյություն ունի իր Զ–ին համեմատական ձգողության դաշտ, որի հետևանքով մարմինները փոխազդում են միմյանց։ Փոխազդեցու–թյան ուժը որոշվում է Նյուտոնի տիեզերա–կան ձգողության օրենքից՝ F=y –– , որտեղ y-ն գրավիտացիոն հաստատունն Է, r-ը՝ մարմինների հեռավորությունը, իսկ mi, էոշ–ը գրավիտացիոն կամ ծանր զանգվածներն են։ Սկըզ– բունքորեն չի կարելի պնդել, որ ձգողու–թյան դաշտ ստեղծող Զ․ բնորոշում է նան մարմնի իներտությունը։ Սակայն փորձը ցույց է տվել, որ իներտ և գրավի–տացիոն Զ–ները համեմատական են միմ–յանց, իսկ չափման միավորների նույն համակարգում թվապես հավասար են (հաստատված է, որ սխալը կազմում Է 10–12)։ Մատերիայի այս կարևոր հատ–կությունը կոչվում է համարժեք ու– թյան սկզբունք և ընկած է Էյն– շտեյնի հարաբերականության ընդհանուր տեսության հիմքում։ Դասական մեխա–նիկայում գործում է զանգվածի պահ–պանման օրենքը, ըստ որի՝ համակարգի