Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/658

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Զ․ հավասար է այն կազմող մարմինների (մասնիկների) Զ–ների գումարին և չի փոխվում համակարգում ընթացող ոչ մի պրոցեսի դեպքում։ Զ․ հասկացությունը ավելի խոր իմաստ սաացավ հարաբերականության հաւոուկ տեսության մեխանիկայում (ռելյատիվիս–տական մեխանիկա), որը դիտարկում է մարմինների (մասնիկների) շարժումը լույ–սի արագությանը (c^3-10i0 սմ/վրկ) մոտ արագությունների դեպքում։ Ռելյատիվիս–տական մեխանիկայում մասնիկի Զ․ որոշ– m0 վում էա=^=== առնչությամբ (v-ն շարժման արագությունն է» իսկ ա0-ն՝ հանգստի զանգվածը, այսին– քըն՝ զանգվածը մասնիկի հետ կապված հաշվարկման համակարգում), որի համա–ձայն արագության աճմանը զուգընթաց աճում է նաև Զ․։ Տանգստի Զ․ բնորո–շում է մասնիկի ներքին էևերգիան՝ հ ա ն– գըստի էներգիան (Eo=moC2)։ Ըստ հարաբերականության տեսության մասնիկի Զ․ կապված է E էևերգիայի հետ ^ օ m0c2 E = тс առնչությամբ։ Այսպի– սով, Զ–ի հետ մշտապես էևերգիա է կապ–ված։ Այդ պատճառով առանձին–առանձին (ինչպես դասական ֆիզիկայում) գոյու–թյուն չունեն Զ–ի պաևպանման և Էներ–գիայի պահպանման օրենքներ՝ նրանք միաձուլված են լրիվ Էներգիայի պահ–պանման ընդհանուր օրենքում։ Ռելյա–տիվիստական մեխանիկայում Զ․ մարմ–նի ադիտիվ բնութագիրը չէ։ Երբ երկու մասնիկ միանում և կազմում եև կայուն վիճակ, աևջատվում է ДЕ էներգիա (կապի էներգիային հավասար), որին համա–պատասխանում է Дш= ^ Զ․։ Բաղա– с2 դըրյալ մասնիկի Զ․ փոքր է բաղադրիչ մասնիկների Զ–ների գումարից հենց այդ մեծությամբ (զանգվածի պակսորդ)։ Միա–վորների CGS համակարգում Զ–ի միա– վորը գբամն է, իսկ միավըրեերի միջազ–գային ՍԻ համակարգում՝ կիչոգրամը։ Ատոմների և մոլեկուլևերի Զ–ևերը սո–վորաբար չափվում եև զանգվածի աաոՎա– կան միավորներով։ Տարրական մասնիկ–ների Զ–ներն ընդունված է արտահայտել էներգիայի միավորնևրով՝ նշևլով համա–պատասխան մասնիկի հանգստի էներ–գիան։ Օրինակ, պրոտոնի Զ․ 938,2 Մէվ է, էլեկտրոնինը՝ 0,511 Մէվ նն։ ժամանակակից ֆիզիկայում Զ–ի բնույթը դեռևս պարզված չէ։ Ըևդուևված է համարել, որ տարրական մասնիկի Զ․ պայմանավորված է դաշտերով (էլեկտրա–մագնիսական, միջուկային են)։ Սակայն Զ–ի քանակական տեսությունը դեռևս ստեղծված չէ։ Մինչև այժմ տեսակաևորեև բացահայտված չէ, թե ինչու տարրական մասնիկների Զ–նևրի արժեքները ընդ–հատ սպեկտր են կազմում։ Գրկ* Джеммер М*, Понятие массы в классической и современной физике, пер․ с англ․, М․, 1967; Элементарный учебник физики, под ред․ Г․ С․ Ландсберга, 8 изд․, т․ 1, М․, 1972․ Ն․ Տեր–Իսահակյան

ԶԱՆԳՎԱԾԻ ԱՏՈՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ, ատոմների, մոլեկուլների և տարրական մասնիկների զանգվածի չափման միավոր– ներ։ Մինչն 1961-ը քիմիայում օգտագործ–վում էր զանգվածի քիմ․ ատոմական միա–վորը՝ հավասար թթվածնի ատոմի զանգ–վածի 1/16-ին։ Ֆիզիկայում օգտագործ–վում էր զանգվածի ֆիզիկական ատոմա–կան միավորը՝ հավասար թթվածնի ամե– նաթեթև կայուն իզոտոպի զանգվածի 1/16-ին։ Ատոմների և մոլեկուլների զանգ–վածի չափման համար 1961-ին սաևմանվևլ է զանգվածի միասնական ատոմական միավոր, որը որոշվում է որպես ածխած– նի С12 իզոտոպի զանգվածի 1/12-ը ն հավասար է (1,66043±0,00031)․10՜24 գ։ Զանգվածի ատոմական նոր միավորը 1,0003179 անգամ մեծ է ֆիզիկական ատոմական նախկին միավորից և շատ մոտ է քիմ․ նախկին միավորին։ Զ․ ա․ մ․ Էներգետիկ միավորներով հավասար է 932,1 Մէվ։ Տարրական մասնիկների ֆի– զիկայում միավոր է ընդունված Էլեկտրոնի զանգվածը, որը հավասար է 9,1091 • 10 28ցւ կամ 5,486-10 4 միասնական Զ․ ա․ մ․։

ԶԱՆԳՎԱԾԻ ԹԻՎ, նուկլոնների (պրո–տոնների ն նեյտրոնների) թիվը ատոմի միջուկում։ Նշանակվում է А տառով և դրվում սովորաբար քիմ․ տարրի նշանի վերևում՝ աջ կողմից, օրինակ, Շ12-ը ած– խածնի իզոտոպն Է, որի А=12։ Առանձին իզոտոպների Զ․ թ–երը շատ մոտ են իրենց ատոմական կշիռներին։ Ցանկացած տար–րի Զ․ թ․ պայմանականորեն հավասար է իր ատոմական կշռին ամենամոտ ամբողջ թվին։ Եթե հայտնի են Զ․ թ․ և միջուկի Z լիցքը (պրոտոևևերի թիվը), կարելի է որոշել նեյտրոնների թիվը՝ N = A–Z։

ԶԱՆԳՎԱԾԻ ՊԱԿՍՈՐԴ, զանգվածի նվազումը՝ ազատ մասնիկներից կապված համակարգ առաջանալիս։ Ռելյատիվիս–տական մեխանիկայում զանգվածի պահ–պանման օրենքն ընդհանուր առմամբ տեղի չունի։ Եթե, օրինակ, մասնիկները ձգում են միմյանց, ապա կարող է ստեղծ–վել կապված համակարգ, որի հանգստի E0 Էներգիան փոքր է բաղադրիչ մասնիկ–ների հանգստի E| Էներգիաների գումա–րից՝ կապի էներգիային (8) հավասար մեծությամբ։ Այդ պատճառով համակարգի զանգվածը՝ = mi – –– (ոս–ը բա– ղադրիչ մասնիկների զանգվածներն են, c-ն լույսի արագությունն Է), փոքր է բա–ղադրիչ մասնիկների զանգվածների գու– g մարից Am= – մեծությամբ, որը հենց Զ․ պ․ Է։ Միջուկային ֆիզիկայում Զ․ պ․ ափ ալ իզոտոպի ատոմի զանգվածի (զանգ–վածի ատոմական միավորներով արտա–հայտված) և զանգվածի թվի տարբերու–թյունն Է։ Միջուկի կապի Էներգիայի ն Զ․ պ–ի միջև գոյություև ուևի &=Дтс2= =[Zmp- -(A–Z)mn–M]c2 առնչությունը, որտեղ Z-ը պրոտոնների թիվն Է, M-ը՝ միջուկի զանգվածը, A-ն՝ զանգվածի թիվը, իսկ шР ն mn-ը պրոտոնի և նեյւորոնի զանգվածներն են։ Որոշ դեպքերում հար–մար է օգտվել մեկ նուկլոնին վերագրվող Զ․ պ–ից, որը կոչվում է փաթեթման գ ո ր ծ ա կ ի ց՝ Р= Զ․ պ․ դրական է Օէ6-ից թեթն միջուկների համար։ Այն բացասական Է, երբ А>20, ընդ որում փաթեթման գործակիցը նվազագույնն է А=50–60-ի (ամենակայուն միջուկներ) դեպքում։ Ծանր (А>100) տարրերի Дш-ը մոնոտոն աճում Է, քանի որ պրոտոնների Էլեկտրաստատիկ վանման պատճառով Փոքրանում է կապի Էներգիան։ Дш-ը դառ–նում է դրական, երբ А>160։ Ն․ Տեր–ԻսահակյաՀւ

ԶԱՆԳՎԱԾԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔ, քի–միայի օրենքներից, համաձայն որի ռեակ–ցիայի մեջ մտնող նյութերի ընդհանուր զանգվածը (կշիռը) հավասար է ռեակցիայի վերջնանյութերի ընդհանուր զանգվածին (կշռին)։ Տայտնագործել է Մ․ Վ․ Լոմո– նոսովը 1748-ին ն փորձնականորեն հաս–տատել 1756-ին՝ զոդված փորձանոթնե–րում մետաղները այրելիս։ Զ․ պ․ օ․ մեծ ճանաչում գտավ Ա․ Լ․ Լավուազիեի աշ–խատանքների շնորհիվ, որը ձևակերպեց այև 1789-ին։ Զանգվածի ն Էներգիայի միջն կապի ժամանակակից պատկերաց– մամբ օրենքը այնքան էլ ճիշտ չէ (տես Զանգված)։

ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ, տես Իներ–ցիայի կենտրոն։

ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ, ֆիզիկական քիմիայի հիմնա–կան օրենքներից է։ Զ․ ն․ օ․ կապ է հաս–տատում քիմ․ ռեակցիայի արագության և փոխազդվող նյութերի խտությունների մի–ջև։ Ձևակերպել եև նորվեգացի գիտնական–ներ Կ․ Գուլդբերգը ն Պ․ Վաագեն 1864– 1867-ին։ Տամաձայն Զ․ ն․ о-ի, արագու–թյունը, որով А նյութը փոխազդում է В նյութի հետ, կախված է դրանց խտությունից (կամ ակտիվությունից)։ Դարձելի ռեակ–ցիայի համար՝ аА+ ЬВ=шМ+ nN, ուղիղ ռեակցիայի (ձախից աջ ընթացող) արա–գությունը արտահայտվում է vi = ki[A]a․ [B]b, հետադարձ ռեակցիայի (աջից ձախ ընթացող) արագությունը՝ ¥շ= = k2[M]m[N]n, որտեղ ki ն кг-ը ռեակցիա–ների արագությունների հսատատուննե– րըն են կամ տեսակարար արագություն–ները, [А], [В], [M], [NJ-ը՝ А, В, M, N նյութերի խտությունները։ Ուղիղ ռեակ–ցիայի արագությունը ռեակցիայի ընթաց–քում փոքրանում է, իսկ հետադարձ ռեակ– ցիայինը՝ մեծանում։ Երբ ռեակցիաների արագությունները հավասարվում են՝ Vi = V2, հաստատվում է ևավասարակշռու– թյուն։ Այդ դեպքում ռեակցիային մասնակ–ցող նյութերի խտությունների միջն կապն արտահայտվում Է ki [M]m [N]n кГ=К=Шпв]Г առնչությամբ, որտեղ K-ն հաստատուն մեծություն է տվյալ ռեակցիայի և ջերմաս–տիճանի համար ն կոչվում է ռեակցիայի հավասարակշռության հաստատուն (կոնս–տանտ)։ Գազային նյութերի համար հա–վասարումն արտահայտվում է նյութերի պարցիալ ճնշումներով։ Զ․ ն․ օ․ կիրառ–վում է քիմ․ պրոցեսների տարբեր հաշ–վարկների համար (օրինակ, ամոնիակի սինթեզ, ծծմբային գազի օքսիդացում ևև), թույլ է տալիս վճռելու հարցեր, թե հյու–թերի խտություևների տրված հարաբերու–թյան դեպքում որ ուղղությամբ կընթանա ռեակցիան, որքան շատ կստացվի ցանկա–լի նյութը ռեակցիայի այս կամ այն պայ–մաններում։ Մ․ Սւսրգսյան․