կապվում են որոշ սիմվոլների (ազգային դրոշ, աշխարհագրական օբյեկտնևր) ու ծեսերի հեւո և հասարակական երևույթնե–րի սուբյեկտիվ գնահատման ձևեր են դառնում։ Մարդու Զ–ների բնույթը պար– զելու համար պետք է պարզել նրա գոր–ծողությունների կայուն համակարգը և դրանց առանձնահատկությունները։ Մարդ–կային հարաբերությունները կաւոարելա–գործելու համար Զ–ների դաստիարա–կությունը վճռական նշանակություն ունի։ Գրկ․ Ընդհանուր հոգեբանություն, Ե․, 1974։ Дарвин 4․, Выражение эмоций у чело–века и животных, Соч․, т․ 5, М․, 1953,* Як о б- сон П․ М․, Психология чувств, М․, 1961; Гельгорн Э․, Луфборроу Дж․, Эмоции и эмоциональные расстройства, пер․ с англ․, М․, 1966․ U․ Նաղչաջյան &ԵԱ, գետ ՌՄՖՍՏ Ամուրի մարզում, Ամուրի ձախ վտակը։ Երկարությունը 1242 կԱ է, ավազանը՝ 233 հգ․ կւէ2։ Ակիզբ է առնում Ստանովյան լեռնային համա–կարգի Տոկինյան Ստանովիկ լեռնաշղթա–յից– &ԵԱ ԻՈՒՐԵԱՅԻ ՀԱՐԹԱՎԱՅՐ, գտնվում է ՌՍՖՍՏ Ամուրի մարգում։ Տուրան լեռնաշղթայի նախալեռների և Ամուր ու Զեա գևւոերի միջև։
ԶԵԲՐԵՐ, տես Վագերաձիեր։
ԶԵԲՈԻ, սապատավոր տավար (Bos indicus), խոշոր եղջերավոր մսատու և բանող կենդանի։ Ծագումով մոտ է տավարին։ Արտաքնակազմում ամենաբնորոշը 5–8 կգ սապատն է (գտնվում է պարանոցի վրա, մնդավի առաջնային մասում)։ Գույնը՝ սև կամ կարմիր խայ–տաճամուկ, շիկագույն, մոխրագույն, գորշ։ Կովերի կենդանի քաշը 250–270 կգ Է, Զեբու ցուլերինը՝ 300–350 կգ։ Կաթնատվու–թյունը՝ 500–600 կգ, կաթի յուղայնու–թյունը՝ 4,5–5 % ։ Ենթադրվում Է, որ Զ․ ընտելացվել է Եգիպտոսում և Փոքր Ասիա– յում մ․ թ․ 2–3 հզ․ տարի առաջ։ ՍՍՏՄ–ում բուծվում է Ադրբ․ ՍՍՏ–ում և միջինասիական հանրապետություն–ներում։ Զ–ի ցուլերը օգտագործվել են սանտա–հերտրուդա, բրաֆորդ և այլ մսատու ցեղերի բուծման ժամանակ։ &ԵԳԵՐՍ (Seghers) Աննա [իսկական անուն–ազգանունը Նեթի Ռադվանի (Rad- vanyi), ծն․ 19․11․1900, Մայնց], գերմա–նացի գրող (ԳԳՏ)։ 1928-ից Գերմանիայի կոմկուսի, 1947-ից՝ ԳՄՍԿ անդամ։ Սո–վորել է Քյոլնի և Տայդելբերգի համալսա–րաններում։ 1933–47-ին ևղել է տարա–գրության մեջ (Ֆրանսիա, Մեքսիկա); Ա․ Զեգերս Անդրանիկ ստեղօագործությունները՝ «Ձկնորսների ապստամբությունը» (1928), «Ուղեկիցները» (1932), նվիրված են տար–բեր երկրների կոմունիստների հեղա–փոխական պայքարին։ «Գնահատված գլուխը» (1933) վիպակում և «Ազատա–գրում» (1937) վևպում նկարագրված է գյուղացիների ու բանվորների կյանքը ֆաշիստների իշխանության գլուխ անց–նելու նախօրեին, «Ցոթերորդ խաչը» (1942, անգլ․, 1946, գերմ․) վեպում, որը պատկերում է կոմունիստի փախուստը համակևնտրոնացման ճամբարից, արտա–ցոլված է Գերմանիայի հայրևնասերների անկոտրում հավատը գերմ․ ժողովրդի ապագայի նկատմամբ։ «Մեռածները երի–տասարդ են մնում» (1949, հայ․ հրտ․ 1954) վեպում տրված է հասարակական տարբեր խավերի գերմանացիների ճակա–տագիրը։ «Որոշում» (1959) և «Վստահու–թյուն» (1968) վեպ–հերոսապատումնե– րում հեղինակը դնում է սուր հարցեր, որոնց ծնունդ է ավել Գերմանիայի բաժա–նումը երկու մասի։ Զ․ սոցիալիստական ււեալիզմի վարպետներից Է։ Նրա արձա–կին հատուկ է հոգեբանական վերլուծու–թյան արվեստը, բարոյական հարցադրում–ների խորությունը։ Նա խաղաղության համաշխարհային խորհրդի, լենինյան մի–ջազգային մրցանակների կոմիտևի, ար–վեստների գերմ․ ակադևմիայի անդամ Է։ Բազմիցս ընտրվել է Գերմանական գրող–ների միության նախագահ։ Արժանացել է «ժողովուրդների միջև խաղաղության ամ–րապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի (1951), ԳԴՏ–ի ազգային մըր– ցանակի (1951, 1959)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (ՍՍՏՄ) և ԳԴՏ–ի «ժողովուրդների բարեկամու–թյան մեծ աստղ» շքանշաններով։ Գրկ․ Мотылева Т», Анна Зегерс, М․, 1953․ И․ Գասսցարյան․
ԶԵԵԲԵԿԻ ԵՐԵՎՈԻՅԹ (գերմանացի ֆիզիկոս Թ․ Զեեբեկի անունով), տես Ջերմաէլեկտրական երևույթներ։
ԶԵԵՄԱՆ (Zeeman) Պիտեր (25․5․1865, Զոնեմայրե – 9․10․1943, Ամստերդամ), նիդերլանդացի ֆիզիկոս։ Ավարտել է Լեյդենի համալսարանը (1890), ուր և սկսել է դասախոսական աշխատանքը։ 1900-ից Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր։ 1896-ին հայտնագործել է մագնիսական դաշտի ազդեցությամբ սպեկտրային գծերի տրոհման երևույթը (Զեեմանի երևույթ)։ Արժանացել է նոբելյան մրցանակի (1902)։
ԶԵԵՄԱՆԻ ԵՐԵՎՈՒՅԹ, մագնիսական դաշտի ազդեցությամբ սպեկտրային գծերի տրոհումը բաղադրիչների՝ կապված ատոմի էներգետիկ մակարդակների ճեղքման հետ։ ՏՀայտնաբերել է Պ․ Զեեմանը (1896) մագնիսական դաշտում նատրիումի գոլորշիների լուսարձակումը հետազոտելիս։ Զ․ ե․ դիտելու համար օգտագործվում է նկ․ 1-ում պատկերված սխեման։ Սպեկտրային գծի բաղադրիչների քանակը, փոխդասավորությունը, բևեռացումը և ինտենսիվությունը կախված են Էներգետիկ մակարդակների կառուցվածքից, մագնիսական դաշտի լարվածությունից և դիտման ուղղությունից։ Պարզագույն դեպքում, մագնիսական դաշտին ուղղահայաց ուղղությամբ դիտելիս, ստացվում է տրիպլետ (3 գիծ) νo+Δν, νo և νo– ΔνΔ հաճախականություններով (նկ․ 2), ընդ որում սկզբնական νo հաճախականությամբ բաղադրիչների Էլեկտրական վեկտորի տատանումները զուգահեռ են մագնիսական դաշտի
Նկ․ 1․ Զեեմանի երևույթի դիտ–ման սխեման, գծային սպեկտրի U աղբյուրը տեղավորված է Մ Էլեկտրամագ–նիսների բևեռների միջև։ Ո ~ ոսպնյակներ, Պ – պոլյարոիդներ (բևեռացման բնույթը որոշելու համար), Ս – սպեկտրոսկոպներ Նկ, 2․ Զ և ե մ ա– նիպարզ երե– վույթը․ բևե–ռացման ուղղու–թյունը ցույց է տրված սլաքներով
H լարվածությանը (π–բաղադրիչ), իսկ սիմետրիկ տեղաշարժված երկու բաղադրիչներինը՝ ուղղահայաց են H-ին (σ– բաղադրիչներ)։ Մագնիսական դաշտի ուղղությամբ դիտելիս ստացվում է νo+ Δν և νo–Δν դ ու բ լ ե տ ը (2 գիծ)։ Մեծ հաճախականությամբ բաղադրիչը բևեռացված է աջ, իսկ փոքր հաճախականությամբ բաղադրիչը՝ ձախ շրջանով։ Տրոհման այսպիսի պատկեր (պարզ կամ նորմալ Զ․ ե․) ստացվում է միայն առանձին սպեկտրային գծերի համար, ինչպես նաև հզոր մագնիսական դաշտում (Պաշեն–Բակի երևույթ)։ Ընդհանուր դեպքում դիտվում է բարդ կամ ա ն ո մ ա լ Զ․ ե․՝ առաջանում են սկզբնական