&ԻԼԲԷՐ Լև Ալեքսանդրովիչ [15(27)․3․ 1894, Մհդվեդ (այժմ՝ Նռվգոբոդի մարզի Սոլեցկու շրջանում) – 10․11․1966, Մոսկ–վա], սովետական մանրէաբան, վիրուսո– լոգ և իմունոլոգ, ՍՍՏՄ ԲԳԱ ակադեմի–կոս (1945)։ Զբաղվել է քաղցկեղի առա–ջացման վիրուսային տեսության մշակ–ման ն հիմնավորման հարցերով։ Արժա–նացել է ՍՍՏՄ պետ․ մրցանակի (1946, 1967, ետմահու)։ Երկ․ Учение о вирусах, М«, 1956; Основы иммунологии, 3 изд․, М․, 1958․ &ԻԼԵ, Զելա, Զալաս, քաղաք Թուրքիայում, Թոքատի վիլայեթում։ Քա–ղաքը կառուցված է անառիկ վայրում՝ բլրի շուրջը, որի գագաթին գտնվում է հի–նավուրց բերդը։ Ըստ Ստրաբոնի, Զ․ հիմնադրել է Ասորեստանի Շամիրամ թա–գուհին։ Տուլիոս Կեսարը մ․ թ․ ա․ 47–ին Զ–ում հաղթել է Բոսպորի թագավոր Փառ– նակին ն Տռոմի սենատին հղել նշանա–վոր զեկույցը․ «Եկա, տեսա, հաղթեցի»։ XX դ․ սկզբին ունևր 21 հզ․ (4000 տուն) բնակիչ, որից 4200 հոգի հայ, մնացածը՝ թուրք և հույն։ Զբաղվում Էիէւ արհեստ–ներով (կաշվի մշակություն, կտավագոր–ծություն) ն երկրագործությամբ։ Տայերն ունեին երկու եկեղեցի (Ս․ Տակոբ, որի բակում գտնվում էր առաջնորդարանը) ն վարժարանը (Ս․ ․Մեսրոպյան)։ 1895-ի կոտորածներին զոհ գնաց ավելի քան 200 հայ։ Տայ բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ ևղեռնի ժամանակ։ ձԻԼՃՏԱՆ ընտանիք, ծնծղա ար–տադրող վարպետների ընտանիք (այս–տեղից էլ ազգանունը՝ թուրք, զիլ՝ ծընծ– ղա)։ Զ․ ը․ այդ գործը ձեռնարկել է դեռևս XV– XVI դդ․։ 1623-ին Ավետիս Զ․ Կ․ Պոլսում մետաղների (անագ, պղինձ) որոշակի խառնուրդից ստացել է հատուկ համաձուլվածք՝ ծնծղա պատրաստելու համար։ Ստացման եղանակը որպես գաղտ–նիք սերնդե–սերունդ հաղորդվել է միայն ընտանիքի երեք արու անդամներին։ Զ․ ը–ի նշանավոր ներկայացուցիչն էր Քերովբե Զ․ (1838–1910)։ Ապրել և գործել է Կ– Պոլսում, ունեցել սեւիական գործատուն, որտեղ պատրաստված ծընծ– ղաները դիմացկունությամբ և հնչյունի նրբությամբ գերազանցել են եվրոպական ամենանշանավոր մակնիշների արտադը– րանքին։ 1ճղ․–ճղ․ սկզբին նրա ծընծ– ղաները եվրոպական ն ամերիկյան մի–ջազգային ցուցահանդեսներում արժա–նացել են շքանշանների ու պատվոգրերի (Լոնդոնում՝ 1851-ին, Փարիզում՝ 1862-ին, Չիկագոյում՝ 1893-ին, Բեռլինամ՝ 1898-ին, Իտալիայում՝ 1907-ին, «Մեծ մրցանակ» նն)։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Զ․ ը–ի ողջ մնացած անդամներին հաջողվել է տեղափոխվել ԱՄՆ։ Զ․ ը–ի արհեստա–նոցը այժմ գտնվում է *Եորթ Քուինս քա–ղաքում (Մասսաչուսեթսի նահանգ); Զ․ ը–ի ծնծղաները հայտնի են ԱՄՆ–ում և ուրիշ երկրներում։ Զ․ ը–ի մակնիշի ծընծ– ղաներ օգտագործվում են նաև Տայաս–տանի նվագախմբերում։ Գբկ․ Թեոդիկ, Ամենուն տարեցույցը, Ե տարի, ԿՊ, 1911, Էջ 371։ Տ է ր–Մ ի ք ա– յելյան Ն․, Տողվածների ժողովածու․ Ան–թիլիաս․ 1970, Էշ 129 – 132։ Т/․ Միյւայկյան 44, ՃՍ1 III fiuiinnp
ՋԻԼՈՏՆԵՐ (<հուն․ Z^coTai – նախան–ձախնդիրներ), քաղաքական խմբավորում Բյուզանղիայում, Թեսալոնիկև (Սալոևիկ) քաղաքում։ Գլխավորել է խոշոր ֆեոդալ Տովհաննես Կանտակուզինոսի և բյու–գանդական կայսր Տովհաննես V-ի միջև պայքարի ընթացքում ծագած հակաֆեո–դալական ապստամբությունը (1342–50)։ Զ․ հենվում էին նավաստիների կորպո–րացիայի և առևտրական շրջանների վրա, որոնք, սերտ կապված լինելով կենտրո–նական կառավարության հետ, պաշտպա–նում էին նրան (այսպիսով նաև իրենց շահերը) խոշոր ֆեոդալների ն բարձրաս–տիճան արիստոկրատիայի ոտնձգու–թյուններից։ Զ–ի ապստամբությանը մաս–նակցում էին քաղաքի շրջակա գյուղերի բնակչության լայն խավերը։ Զ․ քաղաքից վտարեցին խոշոր ֆեոդալներին, որոնք այն Ուզում էին հանձնել Կանտակուզի– նոսին։ Իշխանությունը հանձնվեց երկու արքոնտների՝ Զ–ի պարագլուխ Միքայել Պալեոլոգոսին և կենտրոնական իշխանու–թյան ներկայացուցիչ Տովհաննես Ապո– կավկոսին։ Ուժեղացավ առևտրական շրջանների ազդեցությունը։ 1345-ին Տով–հաննես Ապոկավկոսի և Միքայելի սպա–նությունից հետո իշխանությունն անցավ Կանտակուզինոսին։ Երբ Կանտակուզի– նոսը 1347-ին կայսր հռչակվեց, Զ․ չճանա–չեցին նրան և որոշեցին Թեսալոնիկեն հանձնել Սերբիայի թագավոր Ստեփան Դուշանին։ Գա ոտքի հանեց հակառա–կորդներին, որոնք կոտորեցին Զ–ին։ Զ–ի հասարակական կազմի, ծրագրի վերաբերյալ հարցերը բյուզանդագիտու– թյան մեջ վիճելի են։ Զ․ անհաջողության են մատնվել, որովհետև մեկուսացված Էին արտաքին աշխարհից, քաղաքացինե–րի և գյուղացիների ժամանակավոր դա–շինքը քայքայվել Էր։ Զ–ի պարտությանը նպաստել են նաև Սերբիայի և օսմանյան թուրքերի հարձակումները։ Գբկ• История Византии, т․ 3, М․, 1967, с» 135–160; Курбатов Г․ Л*, Р у- тенбург В․И․, Зилоты и чомпи, «Ви–зантийский временник», 1969, т․ 30․ Տ․ Րաբթիկյան &Ի4ԻՆԳԵՆ (Sickingen) Ֆրանց ֆոն (2․3․ 1481, Էբերնբուրգ – 7․5․1523, Լանդշտուլ), 1522–23-ին իշխանների դեմ ուղղված աս–պետների ապստամբության առաջնորդը Գերմանիայում։ Ուլրիխ ֆոն Հոււուոենի հետ հարել է Ռեֆորմացիային ն պայքա–րել իշխանների դեմ՝ միասնական կայս–րություն ստեղծելու համար։ ձԻԿԿՈՒՐԱՏ (աքքադերեն), հին Միջա– գեաքի պաշտամունքային կառույցի տիպ։ Այլ տիպերի կողքին առաջացել է մ․ թ․ ա․ III հազարամյակի վերջերին, այնուհետև դարձել հին Միջագետքի ամենաբնորոշ շինություններից։ Ձեով՝ աստիճանավոր, Ուրհ գիկկուրատի վերակազմությունը հոծ զանգվածեղ բուրգ էր, բաղկացած հաջորդաբար փոքրացող, մեկը մյուսին դրվւսծ հատած բուրգերից, որոնց վւոխա– դարձ անցումը՝ աստիճանների և թեք հարթակների (պանդուսների) միջոցով էր։ Բուրգն ավարտվում էր տաճարով, որ քաղաքի գլխավոր աստծո «բնակատեղին» էր։ Շինանյութը հում, երբեմն թրծված աղյուսն էր։ Տարբեր գույնի (հիմնականում՝ սև, կարմիր, սպիտակ) հարկերի պատերը Ուրի գիկկուրատի մնացորդները մշակվում էին ուղղանկյուն, ոչ խորը խոր–շերով կամ ելուստներով, իսկ հարթակնե–րը՝ կանաչազարդվում։ ՉաՓերով շատ մեծ էին․ էտեմենանկի Զ–ի («Բաբելոնի աշտարակի») միայն առաջին ևարկը 33 մ բարձրությամբ էր, 90г/Х90г/ հատակա–գծային չափերով։ Տսկա Զ–ի կողքին, որը «վերինն» էր, պարտադիր լինում էր մի այլ տիպի «ներքնի» տաճարը։ Զ–ներ պահպանվել են՝ իրաքամ (հին քաղաք–ներ՝ Բորսիպայում, Բաբ հլոնում, Դուռ– Շառուքինում, մ․ թ․ ա․ I հազարամյակ), Իրանում (Չոգա–Զամբիլե, մ․ թ․ ա․ II հազարամյակի կես)։ Տամեմատաբար լավ է պահպանվել Ուր–Նամմաի Զ․ (Ուրի Զ․, մ․ թ․ ա․ III հազարամյակի վերջ)։ Տես նաև՝ Բաբեչա՜ասուրական մշակույթ։ &ԻՍԱ&ՆԵՐ (հուն․ £i3)iGoais – թթվեցում, խմորում), ֆերմենտների համալիր, որը մտնում է խմորասնկերի հյութի բաղադրու–թյան մեջ և կատալիզում գլյուկոզի սպիր–տային խմորումը։ &ԻՍՄԻ (արաբ, պարտապան), մահմեդա–կան պետություններում այլակրոն (հատ–կապես քրիստոնյա և մովսիսական) հա–մայնքներին պատկանող հպատակներ։ Անվանումն առաջացել է արաբ, արշա–վանքների ընթացքում (VII դ․), երբ նվա–ճողները որոշ Ժողովուրդների թույլատրե– ցին դավանել իրենց կրոնը։ Արաբները պաշտպանում էին այդ ժողովուրդների կրոնական համայնքները՝ պայմանով, որ նրանք հպատակվեն իրենց, օգնեն «ան– հավատների» դեմ մղվող «սրբազան» պա–տերազմում և գլխահարկ վճարեն։ Տա– յսատանում Զ՜ների վիճակը ավելի ծան–րացավ XIV դ․, երբ մոնղոլական իլխան Ղագանխանի օրոք մահմեդականությանը դարձավ պետ․ կրոն։ ժամանակի ընթաց–քում բազմապատկվեցին Զ–ներից գանձ–վող գլխահարկի չափերը, մտցվեցին ծանր և ստորացուցիչ բազմաթիվ այլ հարկեր և պարտավորություններ։ Զ–ների քա–ղաքացիական, կենսական իրավունքները սահմանափակվում էին, նրանց հալածում էին, հարստահարում, ենթարկում բռնի հավատաՓոխության։ Դրանք սուր բնույթ ստացան XYI–XVIII դդ․ օսմանյան Թուր–