քիայում և Սհֆյաև Իրանում, երբ կիրառ–վում էր այսպես կոչված «Իմամ Ջաֆարի օրենքը», որով մահմեդականություն ըն–դունած Զ–ները դառնում էին ծնողների ունեցվածքի միակ ժառանգորդը և հա–րազատներին զրկում ժառանգության իրավունքից։ Գրկ․ Լ և П, Երկ․ Ժող․, հ․ 3, գիրք 1, Ե․, 1969։ Փափագյան Տ․, Սեֆյան Իրանի ասիմիլյատորական քաղաքականության հար–ցի շուրշը, «ԲՄ», 1956, № 3։ Հ․ Փափազյան
ԶԻՄՈՐՈՎԻՉ եղբայրներ (լեհական գրող–ներ, ազգությամբ՝ հայ), Զիմորովիչ 6 ո զ և ֆ–Բ արաոլոմեյ (20․8․1597, Լվով – 1677), բանաստեղծ, պատմա–բան։ Եղել է Լվովի հայկ․ համայնքի նոտարը, ապա՝ Լվովի քաղաքագլուխը։ Գրել է թուրքերի դևմ Խոտինի մոտ տա–րած հաղթանակին (1621) նվիրված պոեմ (լատիներեն), ինչպես նաև 17 երգ ու հովվերգություն, որոնք հրատարակվել են 1663-ին։ Ունի պատմագիտական աշ–խատություններ՝ նվիրված հայկ․ գաղութի պատմությանը։ «Լվով քաղաքի նշանավոր մարդիկ» (1671, լեհերեն) գրքում ներկա–յացված ևն նաև հայեր։ «Եռաստիճան Լվովը» (գրված 1665–72-ին) երկում (1835-ին հրտ․ լեհերեն թարգմանությու–նը, 1899-ին՝ լատիներեն բնագիրը) ար–տացոլվել են հայկ․ գաղութի սկզբնավո–րումը, եկեղեցու շինարարությունը, հայկ․ թաղամասում 1616-ին և 1623-ին բռնկած հրդեհները և այլ իրադարձություևևեր։ Կաթոլիկ եկեղեցուև միանալու եռաևդուև կողմնակից էր։ Զիմորովիչ Շիմոև (1604– 21․6․1629, Կրակով), բաևաստեղծ։ Գրել է «Գեղջկուհիներ» բանաստեղծություննե–րի շարքը (հրտ․ 1663), որտեղ գյուղական պարզ կենցաղը հակադրված է շլյախտիչ– ների ցոփ կյանքին։ Իր եղբոր՝ 0Ո․-Բ․ Զիմորովիչի ամուսնության առթիվ գրել է լիրիկական բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել 1654-ին «Ռոքսոլան– գՆրՆագրով, որոնց մի մասը գրված է Տորացիոսի և Աևակրեոնի ազդեցու–թյամբ։ Զ․ հունարենից լեհերեն է թարգ–մանել անտիկ հեղինակների գործեր։ Գրկ․ Дашкевич А․ Р․, Армянские колонии на Украине в источниках и литера–туре XV–XIX, Е․, 1962, с․ 79-82․ Վ․ Գրիգորյան
ԶԻՆԱԴԱԴԱՐ, ռազմական գործողու–թյունները պատերազմող կողմերի միջև ժամանակավորապես դադարեցնելու փո–խադարձ համաձայնություն։ Լինում է ընդևանուր (կնքում են գլխավոր հրամա–նատարները կառավարությունների լիա–զորությամբ) և տեղական (կնքում են տե–ղական հրամանատարները գլխավոր հրա–մանատարների լիազորությամբ)։ Ընդհա–նուր Զ–ի դեպքում պատերազմական գոր–ծողությունները դադարեցվում են պատե–րազմի ողջ թատերաբեմում (հարցերի լայն շրջանակներ ընդգրկելու հետնանքով հաճախ վեր է ածվում հաշտության պայ–մանագրի), մասնակի Զ–ի դեպքում՝ որո–շակի ևատվածում։
ԶԻՆԱԹԱՓՈՒՄ, պատերազմ վարելու միջոցների լիակատար ոչնչացման կամ նշանակալի կրճատման միջոցառումների ամբողջություն։ Միջուկային և զանգվա– ծային ոչնչացման այլ զենքերի կուտակու–մը Զ․ դարձնում է հրատապ խնդիր։ Զին–ված ուժևրի սահմանափակ կիրառման պայմանագրեր կնքվել են դեռևս հնում։ Շաևագործողական հասարակարգերում Զ–ման գաղափարն իշխող դասակարգե– րըն օգտագործել են քաղ․ խուսավարման, հակառակորդի ռազմ, պոտենցիալը թու–լացնելու, սեփականը՝ խթանելու նպատա–կով։ Մինչն XX դ․ սկզբները բուրժ․ առան–ձին գործիչների Զ–ման կոչերը սոսկ խաղաղասիրական պատրանքներ են ստեղծել։ Զ․ իրական հիմքերի վրա են դրել սովետական պետությունը, հետագա–յում նաև սոցիալիստական մյուս երկըր– ները։ Վ․ Ի․ Լենինի բնորոշմամբ Զ․ սո–ցիալիզմի իդեալն է (Երկ․, հ․ 23, Էջ 116)։ Դեռևս Ջենովայի կոնֆերանսում (1922) սովետական պատվիրակությունն առա– ջարկել է զինված ուժերի համընդհանուր կրճատում։ Տետագայում սովետական կա–ռավարությունը բազմիցս հանդես է եկել նույն նախաձեռնությամբ։ Զ–ման կարե– վորություևև աճել է հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հևտո՝ իմպերիալիստական պետությունների սպառազինությունների մրցավազքի պայ–մաններում։ Անհրաժեշտ պաշտպանունա–կություն ապահովելուն զուգընթաց սովե–տական կառավարությունը սոցիալիստա–կան մյուս երկրների հետ հետևողակաևո– րեև պայքարել է սպառազիևությունևերի կրճատմաև, ապա և Զ–ման համար։ Զ–ման խնդիրը քննարկվել է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի բոլոր նստաշըր– ջաններում, ՄԱԿ–ի Զ–ման հանձնաժո–ղովում, Զ–ման կոմիտեում և միջազգային այլ կազմակերպություններում։ 1946-ին ՍՍՏՄ կառավարությունը ՄԱԿ–ի Ատո–մային էներգիայի հանձնաժողովին ներ–կայացրեց ատոմային զենքը չկիրառելու, արտադրությունն արգելելու և պաշարևերը 3 ամսվա ըևթացքում ոչնչացնելու միջազ–գային համաձայնագրի նախագիծ։ ԱՄՆ U Մեծ Բրիւոանիան չպաշապանեցին այդ առաջարկությունը։ Արմ․ տերությունները ձախողեցին նաև ՍՍՏՄ առաջարկու–թյամբ «Սպառազինությունների ընդևա– նուր կարգավորման և կրճատման սկըգ– բ ունքն երի մասին» ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեը։ ՍՍՏՄ կառավարությունը 50-ական թթ․ բազմիցս առաջարկել է 5 խոշոր տերությունների զինված ուժերի համամասնական և սպա–ռազինությունների ըստ Փուլերի կրճա–տում։ 1955–58-ին ՍՍՏՄ միակողմանիո–րեն իր զինված ուժերը կրճատեց 2 մլն 140 հզ․, 1960-ին՝ նս 1 մլն 200 հզ․ մարդով։ ՍՍՏՄ–ի առաջարկությամբ 1959-ին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան քննարկեց ընդհանուր և լրիվ Զ–ման դեկլարացիան, 1962-իև Զ–մաև 18-ի կոմիտեև՝ ըևդհաևուր և լրիվ Զ–մաև պայմաևագրի նախագիծը, որը նախատեսում էր Զ–ման իրագոր–ծում՝ երեք փուլով։ Կապիտալիստական պետությունների ղեկավար շրջանները ստիպված էին հաշվի առնել Զ–ման հա–մար մղվող պայքարը։ Արդեն 60-ական թթ․ ՍՍՏՄ նախաձեռնությամբ կնքվեցին սպառազինությունների մրցավազքը սահ–մանափակող մի շարք պայմանագրեր։ 1963-ի օգոստ․ 5-ին ՍՍՏՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտաևիաև կնքեցին միջուկային զենքի Փորձարկումները մթնոլորտում, տիեզե–րական տարածությունում ն ջրի տակ ար–գելող պայմանագիրը, 1967-ին ստորա–գրվեց Տիեզերական տարածությունը հե–տազոտ ելու հ օգտագործելու ուղղությամբ պետությունների գործունեության սկըզ– բունքների մասին պայմանագիրը, որով արգելվում էր ռազմ, նպատակներով տիե–զերական տարածության ն երկնային մար–մինների (այդ թվում Լուսնի) օգտագոր–ծումը ն մերձերկրյա ուղեծրում միջուկա–յին զենքի տեղադրումը։ 60-ական թթ․ 18-ի կոմիտեում, իսկ 1969-ից Զ–ման կոմիտեում մշակվեցին սպառազինու–թյունների մրցավազքը սահմանափակող նոր պայմանագրեր։ 1970-ին ուժի մեջ մտավ Միջուկային զենքը չտարածելու պայմանագիրը, 1972-ին՝ Ծովերի և օվ–կիանոսների հատակում ն նրա ընդերքում միջուկային և զաևգվածայիև ոչևչացմաև զեևքի այլ տեսակների տեղադրումն ար–գելող պայմանագիրը։ Զ–ման համար պայքարը սոցիալիստական արտաքին քա–ղաքականության կարևորագույև սկգբունք– ներից մեկն Է, ՍՄԿԿ XXIV համագումա–րում ընդունված խաղաղության ծրագրի բաղկացուցիչ մասը։ Զ–ման կոմիտեի ն միջազգային այլ կազմակերպությունների քևնարկմանը ներկայացված կոնկրետ նա–խագծերն ու կոնվենցիաները (բակտե– Րիալոգիական զենքն արգելելու, քիմ․ զեն–քի մշակումը, արտադրությունն ու կու–տակումն արգելելու, ուժի գործադրու–մից կամ գործադրման սպառնալիքի բոլոր ձևերից ու դրսևորումևերից հրաժարվելու, միջուկային զենքի կիրառումը առհավետ արգելելու մասին նն) սովետական կառա–վարության հետևողական խաղաղասիրա–կան քաղաքականության վկայությունն են։ Զ–ման հետագա առաջընթացին նպաստել են 1971–76-ին ՍՍՏՄ–ի ն ԱՄՆ–ի միջն կնքված միջուկային պատերազմի կանխ–ման, ստրատեգիական սպառազինու–թյունների սահմանափակման վերաբեր–յալ մի շարք համաձայնագրերը, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության U հա–մագործակցության խորհրդակցության արդյունքները։ Զ–ման նոր խնդիրների, այդ թվում զանգվածային ոչնչացման զենքի նոր տեսակների ստեղծումն արգելելու, Եվրոպայում ռազմ, լարվածությունը թու–լացնելու, երկրագնդի ռազմ, օջախները վերացնելու, Զ–ման համաշխարհային կոնֆերանս հրավիրելու են վերաբերյալ ՍՄԿԿ XXV համագումարի ընդունած ծրա– գիՐԸ լուրջ ներդրում էր խաղաղության և Զ–մաև գործում։ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբ–լեայի XXXI ևստաշրջանը (1976) քննար–կեց և հավաևություն տվեց Զ–ման ն մի–ջազգային անվտանգության հարցերին նվիրված սովետական հուշագրին։ Մաս–նավորապես, որոշվեց 1978-ին Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջան նվի– րել Զ–մանը, որը նախապատրաստական փուլ կհանդիսանա Զ–ման համաշխար–հային կոնֆերանսի համար։ Գրկ․ Բրեժնև Լ․ Ի․, ՍՄԿԿ Կենտ–րոնական կոմիտեի հաշվետվությունը և կու–սակցության հերթական խնդիրները ներքին ու արտաքին քաղաքականության բնագա–վառում, Ե․, 1976։