Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/693

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1789–94-ին Ֆրանս, մեծ հեղափոխու–թյան ժամանակ ստեղծվում է մասսայա–կան բանակ, որը սկզբում հավաքագրվում էր կամավորներից, իսկ 1793-ից՝ հարկա–դիր զորահավաքներով։ 1798-ին Ֆրան– սիայում, իսկ XIX դ․ Եվրոպայի մի շարք երկրներում մտցվեց ըևդհանուր զինա–պարտություն (մանրամասն տես Բանակ հոդվածում)։ XX դ․ տեխ․ նոր հայտնադործումները խթանեցին ռազմ, տեխնիկայի զարգացու–մը։ Զ․ ու․ ապահովվեցին զենքի նոր տեսակներով։ • Տնտ․ զարգացումը խոշոր պետություններին հնարավորություն տվեց պահելու բազմամիլիոնանոց բանակնևր։ Տոկտեմբերյան սոցիալիստական մեծ հե–ղափոխության հաղթանակից հետո Ռու–սաստանում կազմավորվեցին սկզբունքո–րեն նոր՝ սոցիալիստական գիտակցակա–նությամբ և պրոլետարական ինտերնա–ցիոնալիզմով առաջնորդվող Զ․ ու․։ 1918-ին Սովետական Ռուսաստանում մտցվեց աշխատավորների ընդհանուր զի–նապարտություն (մանրամասն տես Սո–վետական Սոցիաւիստական Հանրապե–տությունների Միություն․ Զինված ու ժ և ր ը մասը)։ 1939–45-ին, երկրորդ համաշխարհա–յին պատերազմի ժամանակ, Զ․ ու․ են–թարկվեցին որակական նոր Փոփոխու–թյունների․ խիստ ավելացան զորքերի մե–քենայացումն ու մոտորացումը, ստեղծվե–ցին ռեակտիվ հրետանի, բալիստիկ ն թնավոր հրթիռներ, ռադիոլոկացիա։ Աճեց ռազմաօդային ուժերի դերը, հետա–գա զարգացում ապրեցին ռազմածովային ուժերը, ավելացավ սուզանավերի ն ավիա– կիրների թիվը։ 1945-ին ԱՄՆ–ում, 1949-ին՝ ՍՍՏՄ–ում, ավելի ուշ Մեծ Բրիտանիա– յում, Ֆրանսիայում ն Չինաստանում երե– վան եկավ ատոմային զենքը։ Պատերազմից հետո ստևղծվեցին իմ–պերիալիստական պետությունների մի շարք ռազմ, խմբավորումներ (ՆԱՏՕ,

ՍԵԱՏՕ, ՍԵՆՏՕ նն)։ Ի հակակշիռ դրան, Եվրոպայի սոցիալիստական երկրները ստեղծեցին իրենց պաշտպանական կազ–մակերպությունը՝ միացյալ Զ․ ու–ով (տես Վարշավայի պայմանագիր 1955)։ Արտա–սահմանյան պետությունների Զ․ ու–ի մասին մանրամասն տես համապատասխան եր– կըրների Զինված ուժեր բաժին–ներում; Տայաստանում դեռհս ուրարտ, ժամանակաշրջանում ստեղծվել է ուժեղ բանակ, որի միջուկը «արքայական» կոչ–ված զորագունդն էբ, հիմնական զորատե–սակները՝ հետևակը, այրուձին ն մարտա– կառքերը։ Տետհակազորի կազմում եղել են սակրավորների, նիզակավորների, աղեղնավորների, հևտախույգների և այլ միավորումներ։ Տետևակ զինվորները կրել են զրահներ, սաղավարտներ և վա–հաններ։ Ուրարտ․ սեպագիր արձանա–գրություններում հիշվում է զորքի գլխա–վոր հրամանատարը («թուրթան») և այլ զինվորական պաշտոնյաներ («գնդապետ», «ևիսնապևտ»)։ Մ․ թ․ ա․ VII դ․ հայկ․ զորամասերը մասնակցել են դաշնակից Մարաստանի, Աքեմենյան պետության մղած կռիվներին։ Արտաշեսյանների օրոք (մ․ թ․ ա․ 189– մ․ թ․ 1) հաճախակի պատերազմների պատճառով Տայաստանը ստիպված Էր պահել մոտ 100 հազարանոց բանակ, որի կորիզն էր զրահավոր (ծանր) հեծելազորը (տես Այրուձի հայ ո ց)։ Մտվարաթիվ էր թեթն հեծելազորը։ Զորքի գերակշիռ մասը պարսաձիգներից, նետաձիգներից ն զրահավոր նիզակակիրներից բաղկա–ցած հետևակն էր։ Կային նաև պաշարո–ղական տեխնիկա, սակրավոր զորամա–սեր, գումակ ևն։ Քաղաքներում ու բեր–դերում տեղակայվել են կայազորներ։ Զինվորներին մշտական ծառայության դիմաց տրվել են հողաբաժիննեբ։ Զորքի գլխավոր հրամանատարը թագավորն էր․ որն ուներ իր գվարդիան, դրանիկ գունդը ն հեծելակներից կազմված թիկնազորը։ Արշավանիների օրոք (66–428) բանա–կի կորիզը արքունի գվարդիան Էր, որը Եղիշեն և Փավստոս Բուզանդը անվանում են «Մատյան գունդ», «Մաաևնիկ գունդ»։ Տրդատ Գ (287–332) կատարեց զինվորա–կան բարեփոխումներ և Տռոմեական կայս–րության օրինակով հայոց զորքի հրա–մանատարությունը հանձնեց չորս զորա–պետների (նախկին մեկ գլխավոր հրա–մանատարի փոխարեն)։ Այււ բարեփո–խումից հետո, ինչպես երևում է նայն դարի Զորանամակից, Մեծ Տայքի Զ․ ու․ բաղկացած են եղել սահմանակալ չորս (80 ևգ․ հեծյալ) և մեկ արքունի (40 հզ․ հեծյալ) բանակներից։ (Յուրաքանչյուր սահմանակալ բանակ կազմվել է 21–22 նախարարությունների զորամասերից և ունեցել 18–21 հզ․ մարտիկ։ Տայոց մըշ– տական զորքը համալրվել է ազատներից, որոնց համար զինվորական ծառայու–թյունը եղել է ժառանգական, ծառայու–թյան դիմաց նրանք ստացել են կալված–ներ և անշարժ գույք։ Երկրում գործել են զինվորական դպրոցներ։ Պատերազմնե–րի ժամանակ ևետևակազորը համալրվել է ռամիկևերից։ Մարզպանության ն արաբ, խալիֆայու– թյան տիրապետության շրջանում պահ–պանվում էին նախարարական զորամիա–վորումները։ Պարսկաստանը, Բյուզան–դիան, խալիֆայությունը, մոնղոլական իլխանները հարկադրել են հայերին կռվել իրենց դրոշի տակ, ձգտել են բնաշ–խարհից հեռացնել և սահմանափակել նրանց զորուժը։ Մշտական պատերազմ–ները, դրանց ուղեկցող տնտ․ քայքայու–մը բացասաբար են անդրադարձել հայոց Զ․ ու–ի մարտունակության վրա։ Զարգա–ցած ֆեոդալիզմի պայմաններում կատա–րելագործվել և ավելի են զարգացել հայկ․ Զ․ ու․*․ Բագրատունիների Տայոց թագա–վորության զորքի թիվը հասել է մոտ 100 հզ․ (այդ թվում և արքունի՝ մարզպանա–կան զորքը), եղել են բոլոր այն զորա–տեսակները, պաշարողական տեխնիկան, որ կային Արշակունյաց շրջանում (մար–տերում օգտագործվել են նաև լասաա– նավնր)։ X դ․ Տայաստանը քաղաքակա–նապես թուլացավ և մասնատվեց առան–ձին թագավորությունների, որոնք ևս ունեին իրենց Զ․ ու․։ Սկզբնաղբյուրների տվյալներից Էրնում Է, որ հայկ․ թագավո– րությունների և իշխանությունների զորա–կանները կրել են յուրահատուկ զգեստ։ Օրինակ, Կարսի թագավորության զորա– Դեսանտւոյինները Նովոռոսիյսկի շրշանում (1943) ՛Հրթիռային տեխնիկան Մոսկվայի Կարմիր հրապարակում յինների զգեստները տարբերվում էին նաև իրենց գույնով (կարմիր համազգեստ)։ X դ․ հայ զորայինները զանգվածաբար մտել են Բյուզանդիայի Զ․ ու–ի մեջ, կազ–մել նրա լավագույն զորագնդերը։ XI դ․ կեսերին, սելջուկների արշավանքների ժամանակ հայ ռազմիկ ազատանին զանգ–վածաբար տեղափոխվել է Փոքր Ասիա, Կիլիկիա։ Տայաստանի բանակն արձակ–վել Է, նրան վւոխարինել է բյուգանդական զորքը։ Սելջուկներին հակահարված են տվել Վանանդը (ուր մնացել էր հայկ․ զորք) և Սասունին իշխող Թոռնիկյանևե– րի 50 հազարանոց բանակը։ Թշնամուն դիմագրավել ևն նան Գուգարքի, Արցախի, Սյունիքի Զ․ ու․, որոնց զորավիգ է եղել