Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/696

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

փակ նիստում, որտեղ մտքերի փոխանակության ժամանակ «Զ․ օ․»-ի կողմից ելույթներ ունեցան Կ․ Ե․ Վորոշիլովը, Գ․ Ի․ Սաֆարովը, Վ․ Մ․ Սմիռնովը և ուրիշներ, նրանց դեմ՝ Վ․ Ի․ Լենինը,Ս․ Ի․ Օկուլովը, Ի․ Վ․ Ստալինը և Գ․ Յա․ Սոկոլնիկովը։ Առաջին քվեարկությունից հետո (որի արդյունքները չգոհացրեց համագումարին) ընտրվեց հաշտարար հանձնաժողով, և հաջորդ օրը (մարտի 23-ին) Ե․ Ցարոսլավսկին համագումարին զեկուցեց, որ հանձնաժողովը միաձայն հանգել է որոշման՝ շտկումներ և լրացումներ մտցնել համագումարի կողմից իբրև հիմք ընդունված թեզիսնևրում։ Ռազմ․ հարցի վերաբերյալ բանաձևը երկրորդ քվեար–կության ժամանակ համագումարի կող– մից ընդունվեց միաձայն (մեկ ձեռնպահ)։ Որոշվեց՝ բանակում կուսակցական–քա– ղաքական աշխատանքնևրը ղևկավարևլու համար ստեղծել հանրապետության Ռազ–մա՜հեղափոխական խորհրդի քաղբաժին; Դատապարտելով «Զ․ օ․»-ի խմբի սխալ առաջարկությունները՝ համագումարը միաժամանակ հաշվի առավ այն դրականը, որ կար նրանց ելույթներում։ Գրկ․ Ленинский сборник XXXVII, М․, 1970; Восьмой съезд РКП(б)․ Протоколы, М․,1959; Данилевский А․ Ф․,В․И․ Ленин и вопросы военного строительства на VIII съезде РКП(б), М․, 1964․

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, սո–վետական պետության սահմանած զին–ված ուժերին վերաբերող իրավանորմերի ամբողջություն, կարգավորում է երկրի զինված ուժերի շինարարության բնագա–վառում ծագող հարաբերությունները՝ կա–ռավարման մարմինների համակարգը, քա–ղաքացիների զինվորական ծառայության կարգը, զինծառայողների իրավունքները, արտոնությունները և պարտականու–թյունները։ Զինվորական իրավանորմե–րը միաժամանակ կարգավորում են այն բոլոր հարաբերությունները, որ առաջա–նում են զինվորական կառավարման մար– лз^*и*иир]1 ս զինծառայողների ու մյուս քա–ղաքացիների, ինչպես նաև դրանց և պետ․ ու հասարակական մյուս մարմինների միջև։ Զ․ օ․ պետության միասնական օրենսդրության բաղկացուցիչ մասն Է։

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, ձևավորվել է 1901–02-ին։ 1սըն– դիր էր դրել ձեռք բերել խոսքի, միու–թյունների, ժողովների, մամուլի ազա–տություն։ Կապ է պաշտպանել Երևանի, Կարսի, Սարիղամիշի կայազորների սո– ցիալ–դեմոկրատների հետ։ Կազմակեր–պությունը մասնակցել է Ս․ Շահումյանին

ՌՍԳԲԿ IV համագումարի պատգամավոր ընտրելուն։ 1905-ի նոյեմբերդեկտեմբեր– յան շարժումների ժամանակ սոցիալ– դեմոկրատները զորամասերի հրամանա–տարներից պահանջել են․ ժողովրդի վրա կրակելու հրամաններ չտալ, զորքը ոճրա–գործության նպատակով չօգտագործել ևն։ 1905-ի նոյեմբերին Ալեքսանդրապոլի եր–կաթուղային բանվորների հետ ցույցի են դուրս ևկել 153-րդ (Բաքվի), 229-րդ, հրե–տանային 150-րդ և այլ գնդերի զինվոր–ները։ Բանվորների դեպուտատների սո–վետների օրինակով Ալեքսանդրապոլի զորամասերում ստեղծվել են զինվորա–կան հեղաՓոխական խորհուրդներ, որ–տեղ մեծամասնություն են կազմել բոլշե– վիկներր։ 1905-ին կազմակերպությունում եղել է 150 անդամ, այն ունեցել է անլեգալ սոցիալ–դեմոկրատական գրադարան, ուր պահվել են կուսակցական ընդհատակյա հրատարակությունները («Իսկրա», «Պրո– լևտարի», «Պրոլետարիատի կռիվը», «Կավ– կազսկի ռաբոչի լիստոկ»)։ Գրկ․ Տ ա ր ու թ յ ու ն յ ա ն Գ․ Ա․, Ռեոլ– յուցիոն շարժումները Տայաստանում 1905– 1907 թթ․, Ե․, 1956։ Բարսեղյան fr․ S․, Տայաստանի կոմունիստական պարտիայի կազմավորումը, Ե․, 1965։ Տայաստանի կո–մունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե․, 1967։

ԶԻՏԵԿ (Zitek) Ցոսեֆ (4․4․1832, Պրա–գա – 2․8․1909, Պրագա), չեխ ճարտարա–պետ, ճարտարապետական Էկլեկտիզմի ներկայացուցիչ։ Սովորել է Պրագայի պո–լիտեխնիկական ինստ–ում, ապա՝ Վիևն– նայի Գեղարվեստի ակադեմիայում։ Զ–ի գործերից են Ազգային թանգարանի շեն–քը (1868–81, Պրագա), Ռուդոլֆինումը (կոնսերվատորիա և գեղարվեստական արդյունաբերության թանգարան, 1874– 1881, Պրագա, համահեղինակների հետ), Կառլովի–Վարիի սյունաշարը (1870- ական թթ․)։

ԶԻՐԱՔԼՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Ալջեվազ գավառում։ 1909-ին ուներ 34 տուն (297) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

ԶԻՐՈ, գյուղ Արևմտյան ՝Տայաստանում։ Էր գրումի վիլայեթի Բագրևանդ գավա–ռում։ 1880-ին ունևր մոտ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էիև երկրագործու–թյամբ և անասնապահությամբ։ Տետագա– յում քրդական հրոսակների բռնություն–ների և հալածանքների պատճառով նրանց մի մասը լքեց հայրենի о շախը ն գաղթեց, իսկ վերջին բեկորները գոևվեցիե 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։

ԶԼԱՏՈՈՒՍՏ, քաղաք ՌՍՖՍՏ Չելյա– բինսկի մարզում, Այ գետի ափին։ Երկա–թուղային կայարան է Ռւֆա–Չելյա– բինսկ երկաթուղու վրա։ 195 հզ․ բն․ (1976)։

ԶԼՈԲԻՆ Ստեպան Պավլովիչ [11(24)․11․ 1903, Մոսկվա – 15․9․1965, Մոսկվա], ռուս սովետական գրող։ Տայտնի են «Սալավաթ Ցուլաև» (1929), «Բույաև կըղ– զին» (1948) և «Ստեպան Ռազին» (1951, պետ․ մրցանակ 1952) պատմավեպերը։ Զ․ մասնակցել է Տայրենական մեծ պա–տերազմին (1941–45)։ Սովետական ռազ–մագերիների արիության մասին է պատ–մում նրա «Անհայտ կորածները» երկհա–տոր վեպը (1962)։ Զ–ի վեպերը թարգ–մանված են ՍՍՏՄ և արտասահմանյան երկրների ժողովուրդների լեզուներով։ Տայերեն լույս է տեսել «Ստեպան Ռազին» (հ․ 1–2, 1956, 1958) վեպը։

ԶԼՈԲԻՆՅԱՆ ՄԵԹՈԴ, բրիգադային տնտեսական հաշվարկի ձև շինարարու–թյան մեջ։ Ներդրվել է 1971-ին, սոցիա–լիստական աշխատանքի հերոս Ն․ Ա․ Զլո– բինի առաջարկությամբ։ Նպատակը սո– ցիալիստական արտադրության կառա–վարմանը ներքին օղակների մասնակցու–թյան ընդլայնումն է, շինարարության ժամկետի կրճատումը, աշխատանքի ար–տադրողականության և որակի բարձրացու–մը, շինմոնտաժային աշխատանքների ինքնարժեքի իջեցումը։ Ըստ Զ․ մ–ի, շին–մոնտաժային կազմակերպությունը պայ–մանագիր է կնքում կառուցող բրիգադի հետ․ վերջինս պարտավորվում է աշխա–տանքը կատարել սահմանված ժամկետում և նախահաշվային արժեքով, շինմոնտա–ժային կազմակերպությունը՝ կառույցը ժամանակին ապահովել տեխ․ փաստա–թղթերով, շինանյութերով ևն։ Բրիգադի բանվորները վարձատրվում են գործա–վարձային պարգևատրման համակարգով։ Աշխատավարձի չափը որոշում են վար–պետն ու բրիգադիրը, վերջնական հաշ–վարկը կատարվում է ըստ ակորդային կարգագրի՝ աշխատանքն ավարտելիս։ Բրիգադը պարգևատրվում է շինարարու–թյան նորմատիվային ժամկետը կրճատե–լու (աշխատավարձի ֆոնդից), կառույցը ժամանակին կամ ավելի շուտ շահագործ–ման հանձնելու (պատվիրատուի հաշվին) և կատարվող աշխատանքների հաշվար–կային արժեքի տնտեսման համար (տըն– տեսված գումարի 40,30 կամ 10 տոկոսի չափով՝ ելնելով կառույցին տրված գնա–հատականից)։ 1973-ի հոկտ․ 24-ին մշակ–վեց «Բրիգադային տնտհաշվարկի նոր ձևի մասին» կանոնադրություն, ուր տըր– ված են Զ․ մ–ի հիման վրա բրիգադները տնտհաշվարկի փոխադրելու կարգն ու շինարարությունում աշխատանքի կատա–րելագործման ուղիները։ Լ․ Պողոսյաե

ԶԼՈՏԻ (լեհերեն՝ zloty), Լեհական ժո–ղովրդական Տանրապևտության դրամա–կան միավոր։ Տավասար է 100 գրոշի։ 1950-ի հոկտ․ 28-ի օրենքով Զ–ի ոսկու պարունակությունը սահմանվել է 0,222168 գ։ ՍՍՏՄ Պետբանկի 1976-ի հոկտ․ 1-ի կուրսով 100 Զ․=22 ռ․ 50 կոպ․։

ԶԿԵՌԵՆԻ, վարդազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Կա հրկու տեսակ։ Գեր–մանական կամ սովորական Զ․ ծառ է կամ թուվւ՝ 3–6 Վ բարձրությամբ, Մերձարևադարձային զկեոենի․ 7․ ճյուղը ծաղիկներով, 2․ ճյուղը պտուղներով բնի տրամագիծը՝ 20 սս Ընձյուղները կարմրավուն ևն, Փշոտ, կուլտուրական ձևերը՝ առանց փշերի։ Տերևները նշտա–րաձև են կամ ձվաձև, խոշոր, ներքևի կող–մից թավ։ Ծաղիկները խոշոր են, մեկա–կան, սպիտակ։ Պտուղը մանր է* կլոր։ Պտղամիսը տտիպ Է, կոշտ։ Պտուղները պարունակում ևն մինչև 10% շաքարներ,