Երկ․ CEuvers completes [ # 1–42], Р․» 1966– 1969․ Երկու մահ, Թ․․ 1899։ Թշվառներու քույ–րը, ԿՊ, 1909։ Արգասավորություն, ԿՊ, 1910։ Նանա, ԿՊ, 1911։ Տեղեղ, Թ․, 1914։ Ածխահատներ, Մ․, 1923։ ժերմինալ, Ե․, 1926։ Ջրաղացի առումը, Ե․, 1942։ Փողը, Ե․, 1963։ ԹեբեզՌաքեն, Ե․, 1964։ Գրկ․ Пузиков А․ И․, Эмиль Золя, М․, 1961; Лещинская Г․ И․, Эмиль Золя․ Библиограф․ указатель, М․, 1975․
ԶՈԼԱԶԱՐ (մինչև 1935-ը՝ Զռլախաչ), գյուղ Տայկակաև ԱՍՏ Մարաաևա շըր– ջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ– արեհլք; Անասնապահական սովևտա–կան տնտեսությունն զբաղվում է ևաև կարտոֆիլի, ծխախոտի, հացահատիկի մշակությամբ և պտղաբուծությամբ։ Ունի 2 միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, 2 գրադարան, բուժկայան, կինո։ Զ–ի կենտրոնում է գերեզմանոցը ն Զոլախաչ մահարձանը։ Շրջակայքում պահպանվել են Թուխ Մանուկ, Ս․ Սարգիս եկեղեցի–ները, գերեզմանոցներ, խաչքարեր։ Կան հին բնակավայրի ավերակներ, մանր դամ– բարանաբլուրներ ն շուրջը քարերով շրջա– նաձն շարված դամբարաններ։ Պեղումնե–րի ժամանակ ձեռք բերված նյութերը (բրոնզե հայելի, դաշույն, մանգաղ, ման–յակ, ապարանջաններ, մատանիներ, ագատից ու սարդիոնից ուլունքներ, խեցե–ղեն նն) պատկանում են բրոնզի դարին։ Բրուտի արհեստանոցում պատրաստված դամբարանային խեցին հասարակ Է՝ ալի–քավոր կամ ուղիղ գծերով զարդանախշ–ված։ Պատահական բացված մի դամբա–րանից գտնվել է անտիկ ժամանակաշըր– ջանի մատանի՝ գունավոր քարից պատ–րաստված ակով։ Զ–ի այժմյան բնակիչ–ների պապերը եկել են Ալաշկերտից, 1829-ին։ Տ․ Մնացականյան
ԶՈԼԵՐ (գերմ․ sol – կոլոիդ լուծույթ), հեղուկ դիսպերս միջավայրով խիստ դիս– պերսված կոլոիդ համակարգեր։ Զ–ի դիս–պերս ֆազի մասնիկները՝ միցելնևրը, իրարից անկախ մասնակցում են բրոուն– յան շարժմանը, այդ պատճառով էլ ծան–րության ուժի ազդեցության տակ չեն նստում։ Դրանց չափերը սովորաբար 10~5–10~г սմ են։ Կախված հեղուկ դիսպերս միջավայրի բնույթից՝ Զ․ լինում են հիդրոզոլեր (Զ․ ջրում), о ր– գանազոլեր (Զ․ օրգ․ հեղուկնե–րում) և աերոզուեր (Զ․ գազային միջա–վայրում)։ Բոլոր Զ․ բաժանվում են երկու խմբի, լիոֆիլ ն լիոֆոբ։ Լիոֆիլ Զ․ (օճառի, ներկանյութերի ևև) առաջաևում եև ինքնաբերաբար և ժամաևակի ըևթաց– քում չեն քայքայվում, իսկ լիոֆոբ Զ․ (մետաղների հիդրոզոլեր) աստիճանա–բար քայքայվում են կոագուլացման պատ–ճառով։ Տես նաև Լխոֆկ U փոֆոբ կոչսիդ– ներ, ԿոԼոիդներ;
ԶՈԼԻՆԳԵՆ (Solingen), քաղաք Գերմա–նիայի Ֆեդերատիվ Տանրապետությու– նում, Տյուսիսային Տռենոս–Վեստֆա– լիա երկրում, Վուպեր գետահովտում։ 176 հզ․ բն․ (1970)։ Երկաթուղային հան–գույց է» Ռուրի մետաղամշակման հնա– գույն (XY դ․) կենտրոն։
ԶՈԼՈՁԵՎ, քաղաք Ուկրաինական ՍՍՏ–ում, Լվովի մարզի Զոլոչնի շըր– ջանի կենտրոն։ 15,2 ևզ․ բն․ (1970)։ Կան թեթն և սննդի արդյունաբերության ձեռ– նարկություններ։ Տիշվում է 1441-ից։ Մին–չն 1772-ը եղել է Լեհաստանի, մինչն 1918-ը՝ Ավստրիայի, 1919–39-ին՝ բուրժ․ Լեհաստանի կազմում։ 1939-ին վերամիա–վորվել է ՈւՍՍՏ–ին։ Տայերը Զ–ում բնակվել են 1680-ից։ Նրանք զբաղեցրել են հիմնականում Զ–ի Արմյանսկայա անունով փողոցը։ 1688-– 1800-ին Զ–ում եղել է հայկ․ վարչություն՝ վոյթով, ավագների խորհրդով և սե– փակաև դատարանով։ Եղել ևև համքա–րություններ։ Տայկ․ գաղութի գոյությամբ է բացատրվում Զ–ում և նրա շրջակայքում այգեգործության զարգացումը։ 1784-ին Զ–ում մնացել էր ընդամենը 24 հայ։ Գրկ․ Кривонос Н․ К#, Армянская колония в г․ Золочеве, «Տեղեկագիր ՏՍՍՏ ԳԱ, հաս․ գիտ․», 1960, № 3։ Յա․ Դաշկնիչ
ԶՈԼՈՏԱՐՅՈՎ Եգոր Իվանովիչ (1847– 1878), ռուս մաթեմատիկոս։ 1867-ին ավար–տել է Պետերբուրգի համալսարանը, 1867-ից նույն համալսարանի պրոֆեսոր։ Զբաղվել է դրական քառակուսային ձների մինիմումների հարցերով։ Մշակել է ամ–բողջ հանրահաշվական թվերի բաժանե–լիության տեսությունը, որն ընդհանրաց–րել է ցանկացած հանրաևաշվական դաշ–տի համար։ Զ–ի աշխատանքները Էական նշանակություն են ունեցել հանրահաշվա–կան թվերի տեսության հետագա զարգաց–ման համար։ ԶՈԻ», գյուղ Արնմտյան Տայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառում։ XX դ․ սկզբին ուներ 80 տան ևայ և 150 տուն քուրդ բնակիչ։ Զբաղվում էին երկ–րագործությամբ և արհեստներով։ Տայևրն ունեին եկեղեցի։ Տայ բնակիչները տեղա–հանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ ԶհԿԵՐ, ըստ երնույթին Ագուփսի բարբա–ռում «զ» նախդիրով հաճախակի օգտա–գործվող hnl օկ (այս) ցուցական դերա–նունից առաջացած մականուն, որով կո–չում էին Ագուփս քաղաքի ն նրա շրջակա գյուղերի (Ցղնա, Տանակերտ, Ռամիս, ճաղաքիկ ևև) հայերիև՝ իրեևց բևորոշ բարբառով խոսելու համար։ Ըստ մեկ այլ եևթադրությաև՝ Զ․ աևվաևումը մ․ թ․ ա․ VII դ․ սկզբին Տայկական լեռնաշխար–հի հս–արլ․ շրջաններ թափանցած սակե–րի (շակեր) անվան այլաձևություևև Է։
ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, կուռքերին, աստ–վածներին, ոգիներին, սրբերին ընծա, զոհ մատուցելը ն դրա արարողությունը, աստծուց ն այլ գերբնական ուժերից ողոր–մածություն հայցելու, նրանց նվիրվածու–թյուն ու երախտագիտություն արտահայ–տելու ձն։ Մարդկանց կրոնական պատկե–րացումների ն սոցիալ–տնտեսական պայ–մանների էվոլյուցիային զուգընթաց Զ–յան դրսնորումները փոփոխվել են։ Հայտնի են Զ–յան բազմապիսի ձևեր, հասարակ, անարյուն (ուտելուց ու խմելուց առաջ աստվածների, ոգիների պատվին «ցողե–լը» կամ «հեղելը») և արյունոտ ու վայրագ (մարդկային Զ․, «հեկատոմբ»՝ 100 ևզան Զ․)։ Զ–յան ահավոր դաժան ձներ են երե–խաների զոհաբերումը (Փյունիկիա, Կար– թագեն), կրոնական ինքնազոհումը (Հընդ– կաաոան, ճապոնիա), ինքնաամորձատու– մը (Կիբելայի պաշտամունքը Փոքր Ասիա– յում, սկոպեցներինը ցարական Ռուսաս– տանում)։ Զ․ հիմնականում կատարվել է զոհարաններում։ Հասարակական անհա–վասարության առաջացմամբ կրոնի սպա– սավորները հավատացյալներից պահան–ջել են ավելի առատ Զ․, որ դրսևորվել է նաև ևվիրատվություևևերի ու պարգևնե– րի ձևով (վաղ ժամաևակներում տաճար–ների, ավելի ուշ՝ եկեղեցիների և վանքե– րի օգտիև, նպաստելով դրանց տնտեսա–կան հզորացմանը)։ ժամանակակից կրոն–ները պահպանում են զոհաբերելու հին սովորույթը, որին տուրք են տալիս հետա–մնաց և սևահավատ մարդիկ։ Զ–յաև տար–բեր տեսակևեր են եղել նաև Հայաստա– նում։ Արձանագրություններում հիշա–տակվում է ուրարտ. աստվածներին տըր– վող կենդանական զոհերի, նրանց քա–նակի մասին։ Այսպես, խալդի աստծուն զոհաբերվել է 6 ուլ, 17 ցուլ, 34 ոչխար, Թեյշեբա աստծուն՝ 6 ցուլ, 12 ոչխար, Շիվինի աստծուն՝ 4 եզ, 8 ոչխար։ Տայ հե–թանոսական բոլոր աստվածներին նույն–պես մատուցվել են զոհեր։ Արամազդին՝ սպիտակ կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի), Անահիտին՝ եզներ, երինջ նն։ Ըստ ավանդության, Արտաշես թագավորին հու–ղարկավորելիս մարդիկ են ինքնազոհ– վել։ Զ․ նշանակությամբ գործածվել են նան «ընծա», «ձոն», «պատարագ», «հաշտ» (այստեղից՝ «հաշտից տեղիք» արտահայ–տությունը) հասկացությունները։
ԶՈՀԱՍԱՐ, հանգած հրաբուխ Տայկական ՍՍՏ–ում, Արագած լեռնազանգվածի հա– րավ–արնմտյան լանջին, Մանթաշի ջրամ–բարից 2 կմ արնելք։ Կազմված է վերին անթրոպոգենի խարամներից։ Բարձրու–թյունը 3063 մ Է։ Լանջերը (բացի հվ–ից) զառիթաՓ են։ Տարածված են քարաբեկո– րային կուտակումներն ու մորենները։ Տիրապետում են ալպյան մարգագետին–ները։
ԶՈՀԱՍԵՂԱՆ (լատ․ Ага), համաստեղու–թյուն երկնքի հարավային կիսագնդում։ Գտնվում է Անկյունակապ, Կարիճ, Տա–րավային թագ, Տեռադիտակ, Սիրամարգ, Դրախտային թռչուն, Տարավային եռան–կյուն համաստեղությունների միջև։ Ամենապայծառ աստղը երրորդ ասաղա– յին մեծության Է։
ԶՈՀԱՐԱՆ, բագին, զոհ մատուցելու տեղ հեթանոսական տաճարներում կամ որնէ պաշտամունքային վայրում։ Զ–ում սովորաբար եղել է զոհասեղան։
ԶՈՀՐԱԲՅԱՆ Լևոև Բոգդանի [l(13)․ll․ 1892, Բաթում – 29․8․1969, Լենինական], հայ սովետական դերասան։ ՏՍՍՏ ժող․ արտիստ (1947)։ 1919–21-ին սովորել է Բաթումի ռուս, դրամատիկական ստու–դիայում։ Մինչն 1929-ը մասնակցել է Գ․ Ավետյանի, Տասմիկի, Վ․ Փափազյա–նի կազմակերպած ներկայացումներին։ 1930-ից աշխաաևլ է Լենիևականի Ա․ Մռավ– յանի անվ․ թատրոնում։ Բնութագրային կերպարներ ստեղծելու մեծ կարողությու–նը ի հայտ է եկել նրա առաջին իսկ դե–րակատարումներում՝ Շվաչ (Լավրենյովի «Բեկում», 1930), Կվասով (Կիրշոնի «Տաց», 1931), Բորոդին (Աֆինոգենովի «Ահը», 1932)։ Զ–ի դերասանական տաղանդը կա–տարելության է հասել հատկապես Վ․ Աճեմյանի բեմադրություններում (Լու– կա, Գորկա «Տատակամ», 1932, Աբիսո–