ղռմ աղա, Պաբռնյանի «Մեծապատիվ մու–րացկաններ», 1934, Միլլեր, Շիլլերի «Սեր և խարդավանք», 1934, խոջա Մուբարեք, Ջանանի «Շահնամե», 1935, Թոբի Բելչ, Շեքսպիրի «12-րդ գիշեր», 1944, Նինոս, Ն․ Զարյանի «Արա Գեղեցիկ», 1946 ևև)։ Լ․ Զ ո հ ր ա բ– յ ա ն ը Աբիսողոմ աղայի դերում (Տ․ Պարոնյանի «Մեծապատիվ մու–րացկաններ», 1934) Զ․ հավասարապես համոզիչ էր հայկ․, եվրոպական, հատկապես ռուս, պիեսն ե» րում։ 1939–41-ին մասնակցել է նաև Լենի– ևակաևի ռուս, թատերախմբի ներկայա–ցումներին։ Նկարահաևվել է կիևոյում։ 1950-ակաև թթ․ սկզբներին զրկվելով լսո– ղություևից՝ Զ․ շարուևակել է խաղալ նույն հաջողությամբ։ Գրկ․ Սարգսյան Ս․, Լևոն Զոհրաբ– յան, Ե․, 1957։ Տայ սովետական թատրոնի պատմություն, Ե․, 1967, էշ 341–46։ Լ․ Խաչաթյան
ԶՈՀՐԱԲՏԱՆ Տուսիկ [1871, գ․ Մեծ Սալա (այժմ՝ Ռոստովի մարզի Մյասնիկ– յանի շրջանում) – 23․10․1942, Բուխա– րեստ], արքեպիսկոպոս, եկեղեցական– հասարակական գործիչ։ Էջմիածնի Գնորգ– յան ճեմարանն ավարտելուց հետո, 1896-ին մեկնել է Գերմանիա, սովորել Բեռլինի, Տալլեի, Լայպցիգի համալսարաններում, ավարտել վերջինիս պատմա–փիլիսոփա– յության ֆակուլտետը, հետագայում՝ նաև Մոսկվայի համալսաոաևհ իրավագիտու–թյան ֆակուլտետը (1916, հեռակա)։ Դա– սախոսել է Գևորգյաև (1905–12), Լա– զարյաև (1913–17) ճեմարաևևերում, եղել Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ և թե–մական դպրոցի տեսուչ (1918–20), Ռու– մինիայի հայկ․ թեմի առաջնորդ (1920– 1942)։ Պայքարել է Ռումինիայից հայերին արտաքսելու ֆաշիստական հրամանի դեմ՝ օժանդակելով դրա չեղյալ համարե–լուն։ Աշխատակցել է ռումինահայ մամու–լին, գրել «Տայ եկեղեցու պատմությունը քրիստոնեության մուտքից մինչև մեր օրերը» գիրքը (1934, ռում․)։
ԶՈՀՐԱՊ Գրիգոր Խաչիկի (26․6․1861, Կ․ Պոլիս – 1915; Մեծ եղեռնի զոհ), հայ գրող, հրապարակախոս, փաստաբան– իրավագետ, հասարակական–քաղաքա– կան գործիչ։ Տարրական ու միջնակարգ կրթությունն ստացել է տեղի հայկ․ դըպ– րոցներում, բարձրագույնը՝ նույնպես Կ․ Պոլսում՝ երկրաչափի և իրավաբանի մասնագիտությամբ։ 1883-ից զբաղվել է փաստաբանությամբ, միաժամանակ իրա–վագիտություն դասավանդել Կ․ Պոլսի համալսարանում։ Տրատարակել է իրա–վագիտական երեք աշխատություն (մեկը՝ ֆրանս․, Փարիզում, երկուսը՝ թուրք․, Կ․ Պոլսում)։ 1895–96-ին Զ․ ստանձնել է հայ քաղ․ ամբաստանյալների պաշտպա–նությունը՝ փրկելով բազմաթիվ կյանքեր։ 1905-ին Իշթիպի գայմագամի դեմ (մի բուլղար հեղափոխականի խոշտանգելու համար) վարած դատի պատճառով Զ–ին արգելվել է փաստաբանությամբ զբաղ–վել, նա ստիպված մեկնել է արտասանման։ 1908-ի Երիտթուրքական հեղափոխու–թյունից հետո վերադարձել է Կ․ Պոլիս։ Գրական գործունեությունն սկսել է բա–նաստեղծություններով, սակայն իբրև գրող հայտնի է դարձել «Անհետացած սերունդ մը» ռեալիստական վեպով, որը 1886-ին տպագրվել է «Սասիս» շաբաթա–թերթում, 1887-ին՝ առանձին գրքով։ Գրա–կան գործունեության առավել բեղմնա–վոր շրջանն սկսվել է 1892-ից, երբ նա (Տր․ Ասատուրի հետ) սկսեց հրատարա– կել «Մասիս» հանդեսը (1892–93), իսկ 1898-ին (Սիպիլի և Տր․ Ասատուրի հետ)՝ նույևը որպես օրաթերթ։ Աշխատակցել է «Տայրեևիք», «Արևելք», «Ազատամարտ» և այլ պարբերականների։ Զ․ բազմաժանր գրող է (վեպ, նորավեպ, գրական դիմանկար, ակնարկ, արձակ և չափածո բաևաստեղծություն, հրապարա–կախոսություն ևև)։ Նրա ստեղծագործու– թյաև մեջ գլխավորը ևորավեպև է։ Առաջին իսկ երկերով Զ․ համարվեց «փառավոր հայտնություն» (Տր․ Ասատուր)։ Զ–ի կար–ծիքով «գրականությունը ժողովրդյան կյանքեն պիտի քաղվի՝ ժողովրդյան կյան–քին ծառայելու համար» («Մասիս», 1892, Գ․ Ջոհրապ N» 3956), գրողը պետք է քայլի ժամանա–կի հետ, արտացոլի ոչ միայն իրականու–թյան արատները, այլն մեծություններն ու գեղեցկությունները։ Նա արվեստին ու գիտությանը վերաՓոխիչ դեր էր հատկաց–նում հասարակական կյանքում։ Զ–ի երկերը թարգմանված են քսանվեց լեզուներով և բարձր են գնահատվել արտասահմանի գրական շրջաններում։ Ռեալիստ արվեստագետը բացահայտել է դրամի իշխանության հակամարդկային էությունը, կյանքը դարձել է մղձավանջ («ճիտին պարտքը», 1892, «Բեռին տակ», 1898), ամենուր անարդարություն, բար–քերի անկում («Կանանց բժիշկը», 1888, «Մեղա տեր», 1890, «ժամին բակը», 1908), այլասերում, կեղծիք («Դիմակը», 1893, «Կարծեմ թե», 1898)։ Զ․ պաշտպանել է կանանց իրավունքները («Փոստալ», 1901, «Մագթաղինե», 1902, «Անդրշիրիմի սեր»), պատկերել գյուղում տիրող ծանր վիճակը («Այրին», 1888) ոչ միայն «խղճմտանքի ձայնով», այլն իրականությանը դատա–վճիռ կարդալու միտումով։ Արժեքավոր են նաև Զ–ի գրակաև դի– մանկարները, հուշագրական, երգիծա–կան, խոհական, հրապարակախոսական և ուղեգրակաև ակևարկները, որոնք ներ–թափանցված են խոր մտահոգությամբ՝ հայ ժողովրդի վիճակով։ Նա ցույց է տվել օտար ազդեցությունները գաղութահայու–թյան վրա («Չինական նամականի», 1884), քննադատ ել հայ մտավորականու–թյան օտարամոլությունը («Իզմիր», 1893)։ Ակնարկ–նամակներում («Գիրեր պատե–րազմի դաշտ են», 1914) նա դատապար– տել է գերմ․ իմպերիալիզմը։ 1908–15-ը Զ․ ընտրվել է Ազգային ժողովի երես–փոխան և օսմանյան պառլամենտի դե–պուտատ։ Պառլամենտում լայն գործու–նեություն է ծավալել, պահանջել է վերա–կառուցել կրթական գործը, օրենսդրու–թյունը, նպաստել արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության և ար–վեստների զարգացմանը, վերացնել հնա–վանդ հարկերը, ավատական մենաշնորհ–ներն ու կամայականությունները, ճանա–չել երկրի բոլոր ազգերի քաղ․ և ազգայիև իրավունքները։ Զ․ քաղաքացիական բացառիկ արիություն դրսնորեց Ադանա– յի կոտորածի (1909) ժամանակ։ «Եթե Զոհրապ չըլլար,– ասում է Ե․ Օտյանը,– թերևս ջարդվողները հանցավոր հռչակ–վեին» («Մանանա», ԿՊ, 1913, հ․ 1, էջ 15)։ Զ․ 1911-ին հուշագիր ուղարկեց թուրք, վարչապետին՝ պահանջելով վերջ տալ հայերի նկատմամբ իթթիհատական կառավարության համիդյան մեթոդներին։ Գիտակցելով հայերին սպառնացող վտանգը՝ նա իր հայացքն ուղղել է դե–պի Ռուսաստան, այնտեղից սպասելով հայ ժողովրդի Փրկությունը։ Տայկական հարցի վերաբերյալ բանակցություններ է վարել (1912–14) մեծ տերությունների դեսպանությունների հետ, իսկ 1913-ին, Փարիզում, Մարսել Լեար ծածկանունով հրատարակել է «Տայկական հարցը վա–վերագրերի լույսի տակ» գրքույկը (ֆրանս․)։ 1915-ի մայիսի 20-իև Զ․ ձեր–բակալվել է և վայրագորեև սպաևվել աք–սորի ճանապարհին։ Երկ․ Երկ․ ժող․, հ․ 1–2, Ե․, 1962։ Խղճմը– տանքի ձայներ, ԿՊ, 1909։ Կյանքը ինչպես որ է, ԿՊ, 1911։ Լոլո ցավեր, ԿՊ, 1911։ էշեր ուղե– վորի մը օբագրեն, Իզմիր, 1922։ Անհետացած սերունդ մը, ԿՊ, 1924։ Ծանոթ դեմքեր և պատ– մըվածքներ, Փարիզ, 1932։ Մեր կյանքեն․․․, Կահիրե, 1945։ Գրականության մասին, Ե․, 1973; Գրկ․ Ալպոյաճյան Ա․, Անհետացող դեմքեր, Գրիգոր Զոհրապ, ԿՊ, 1919։ Ա ս ա– տ ու ր Տ․» Դիմաստվերներ, ԿՊ, 1921։ Չոպտնյան Ա․, Տուշեր, «Անահիտ», 1930, № 3։ Տ յ ու ս յ ա ն Մ․․ Գրիգոր Զոհ–րապ, Ե․, 1957։ Շ ա հ պ ա գ Ա․, Գրիգոր Զոհրապ, Բեյրութ, 1959։ О շ ա կ ա ն ^․, Համապատկեր արևմտահայ գրականության, Երուսաղեմ, 1952։ ճանաշյան Մ․, Պատ–մություն արդի հայ գրականության, հ․ 1, Վնտ․, 1953։ Տ J ու ս յ ա ն Մ․, Գրիգոր Զոհրապի արվեստը, Ե․, 1964։ Մ․ Հյուսյան
ՋՈՀՐԱՊ8ԱՆ Տովհաննես (1756, Կ․ Պո–լիս – 1829, Լուվր), հայ բանասեր։ Ավար–տել է Վենետիկի Մխիթարյանների հոգե– վոր ուսումնարանը (1779)։ Պատրաստել է Աստվածաշնչի քննական հրատարակու–թյունը («Աստվածաշունչ մատեան Տին ն