Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/705

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թիկնանցումը (обход) և ետ քաշվելը կամ նաևանջը (отход)։ Տին և միջին դարերում կիրառվել են Զ–ի պարզունակ ձևեր, որոնք սահմանա–փակվել են ճակատամարտի շրջանով։ Գեռևս մ․ թ․ ա․ 521–520-ին, օրինակ, Դարեհ I թագավորի դեմ ապստամբած հայերը Զ–ի միջոցով պարսկ․ զորքերին հարկադրել են ճակատամարտ տալ կիր–ճերում ու ձորերում։ Արտաշես I (մ․ թ․ ա․ 189–160) ալանների դեմ, իսկ Տիգրան II (մ․ թ․ ա․ 95–55) հռոմեացիների դեմ կիրառել են Զ–եր՝ ապահովելով զորա–տեսակների համագործակցությունն ու ճակատամարտի կարճատևությունը։ 364-ին Տայոց սպարապետ Վասակ Մա– միկոնյանը պարսից բանակի դեմ կռվելիս օգտագործել է հակառակորդին շրջապա– տելու և ոչնչացնելու Զ․։ 998-ին հայ–վրա– ցական միացյալ ուժերը գիշերային զորա– շարժերի միջոցով պարտության են մատ– նել Ատրպատականի ամիրա Մամլունի զորքերին։ 1939–45-ի երկրորդ համաշխարհային պատերազմի և Տայրենական մեծ պատե–րազմի (1941–45) ժամանակ բանակների մոտորացման ու մեքենայացման շնորհիվ մեծացել էր զորքերի շարժունակությունը ռազմադաշտում և իրականացվում էիև մեծ մասշտաբի ռազմավարական օպերա–տիվ Զ–եր։ Սովետական զորքերը հաջո–ղությամբ կիրառում էին հակառակորդին շրջապատելու և նրա մեծ խմբավորումնևրը ոչնչացնելու Զ–եր (Ստալինգրադյան ճա–կատամարտ 1942–43, Բելոռուսական օպերացիա 1944 ևն)։ Միջուկային զենքի երևան գալը, զենքի սովորակաև տեսակ–ների կատարելագործումը, զորքերի (նա–վատորմի) տեխ․ հագեցվածության բարձ–րացումը ավելի են մեծացնում Զ–ի նշա–նակությունը ինչպես մարտի կամ օպերա–ցիայի ընթացքում, այնպես էլ պատերազ–մում ընդհանրապես։ Հ․ Գրիգոր յան

ԶՈՐԱՍՅՈՒՆ, շարակարգ, երբ զինծառա–յողները կանգնում եև ծոծրակադևմ՝ մեկը մյուսից հետո, իսկ ստորաբաժանումնե–րը՝ իրարից հետո։ Զ–յան շարքը կարող է կազմված լինել 1, 2, 3 և ավելի մարդուց։ Կիրառվում է ստորաբաժանումները և զորամասերը երթային և ծավալուն շարա–կարգի բերելու համար։ Մինչև XIX դ․ կեսը, երբ մարտի ժամանակ զորքերը կիրառում էին խիտ մարտաշարքեր, Զ․ մարտակարգի ընդունված ձևերից մեկն էր։ Տետագայում, ռազմ, տեխնիկայի զարգացմամբ, զորասյուներով մարտ վա–րելը անհնար դարձավ, որովհետև մեծ կորուստներ էիև կրում։ Ներկայումս Զ․ կիրառվում է ռազմաերթերի, արշավների և նահանջող հակառակորդին հետապըն– դելու ժամանակ։

ԶՈՐԱՎԱՐ, ճարտարապետական հուշար–ձան ՏՍՍՏ Աշտարակի շրջանի Եղվարդ գյուղից մոտ 3 կս հս–արլ․։ Կառուցել է Գրիգոր Մամիկոնյան իշխանը 661 – 685-ին։ Տարավային մասը և գմբեթը չեն պահպանվել։ Զ․ պարագծով բազմաստի–ճան պատվանդանի վրա բարձրացող ութ– աբսիդ հորինվածքով, դարչնագույն սըր– բատաշ տուֆից կառույց է– Աբսիդների հատման հանգույցներում արտաքուստ արված են եռանկյունաձև («հայկական») 45, 2․UA III ^ատոր Զորավար եկեղեցին (VII դ․) հյուսիս–աբև– մուտքից գորշեր՝ խոյակներով պսակված երեք քառորդ որմնասյուներով։ Առագաստա– ւին փոխանցումով գմբեթի թմբուկը ներ–դից շրջանաձև է» արտաքուստ՝ բազմա–նիստ։ Տուշարձանի հարդարանքը կրում է Զվարթնոցի ազդեցությունը։ Զ–ի հո–րինվածքն ունի նաև Իրքւնդի եկեղեցին։ Մ․ Հասրաթյան

ԶՈՐԱՎԱՐ, զորահրամանատար, զորապետ, պետության զինված ուժե–րը կամ զորքերի օպերատիւլ–ռազմական խոշոր միավորումները ղեկավարող զին–վորական գործիչ, որը տիրապետում է ռազմավարական գործողությունների նա–խապատրաստման և իրականացման ար–վեստին։ Տայաստանում Զ․ կոչվել է նաև սպա–րապետ, զորագլուխ, բյուրապետ, ստրա–տելատ, սպասալար։ Կուսակալը կամ բդեշխը ռազմ, առումով նույնպես Զ․ էր։ ԶՈՐԱ8 ԵԿԵՂԵՑԻ, Ս․ Աստվածա–ծին, ճարտարապետական հուշարձան Ալայագ գյուղի արևելյան բարձունքին։ Ըստ արլ․ պատի արձանագրության կա–ռուցել է (1303-ից ոչ ուշ) Տարսաիճ իշխանի թոռը՝ Ստեփանոս Սյունյաց եպիսկոպո–սը։ Բաղկացած է ավագ խորանից և կից երկու կողախորանից։ Նրա լայնությունը ավելի է արմ–արլ․ խորությունից (10,6 /X X 5,7 ւէ) Արմ․ պատին, անմիջապես բեմի առջև, երկու սյուների միջոցով երեք կա–մարակապ բացվածքներ են արված, վե–րին մասում ագուցված են երկու որմնա– խաչեր։ Բեմը միջին բացվածքի մասում ունի քարե աստիճաններ։ Աղոթասրահին փոխարինում է սալահատակ ևրապարակը արմ․ ճակատի առջև։ Արլ․ ճակատը մշակ–ված է «հայկական խորշերով»։ Եկեղեցին շրջափակված է եղել պարսպով։ Զ․ ե–ու հորինվածքի մի այլ օրինակ չի պահպան–վել։ Ելնելով ևկեղևցու կաևոնից (ժամա–սացությունը թույլատրվում էր միայն ան–շարժ «պատարագի սեղանի» առկայու–թյամբ)՝ ենթադրվում Է, թե նման եկեղե–ցիներ կառուցվել են արշավի գնացող զորքի համար։ Վերանորոգվել է 1970-ին։

ԶՈՐԱՑՐՈՒՄ, զինված ուժևրի և ժողո– վըրդական տնտևսության բոլոր ճյուղերի փոխադրումը պատերազմական դրությու–նից խաղաղ դրության։ Ցրվում են պա–տերազմի ընթացքում ստեղծված զորա–մասերն ու զորամիավորումնևրը, շտաբ–ները, զինվորական հիմնարկություններն ու հաստատությունները, պահեստ է ար–ձակվում ավելորդ անձնակազմը և ժող․ տնտեսությանը վերադարձվում զորահա–վաքի ժամանակ վերցված գույքը։ Խաղաղ պայմաններում Զ․ նախատեսում է զին–վորական ծառայությունից իսկական զին–ծառայողների արձակումը (տարին եր–կու անգամ) զինված ուժերի պահեստ։

ԶՈՐԳԵ Ռիխարդ [22․9(4․10)․1895, Բա–քու – 7․11․1944, Տոկիո], սովետական հետախույզ, լրագրող, Սովետական Միության հերոս (5․11․1964, ետմահու), Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի աշակերտ ու զինակից Ֆ․ Զորգեի թոռը։ ՍՄԿԿ ան–դամ 1925-ից։ XX դ․ սկզբին Զ–ի ընտա– նիքը Ռուսաստանից վևրադարձևլ է Գեր–մանիա։ 1914-ին զորակոչվել է գերմ․ բա–նակ և մասնակցել 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմին։ 1917– 1919-ին անդամակցևլ է անկախ ս–դ․ կու–սակցությանը։ 1919-ին մտել է Գերմանիա–յի կոմունիստական կուսակցության շար–քերը։ 1924-ին եկել է ՍՍՏՄ, աշխատել սովետական հիմնարկությ աններում։ Զոըաց եկեղեցու հատակագիծը Զոըաց եկեղեցին (1303-ից ոչ ուշ| հյուսիս– արևմուտքից