Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/704

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ժամանակաշրջանի համար Զ–ի հայացք–ները, հակասականությամբ հանդերձ, առաջադիմական էին և հնչում էիև որպես բուրժ․ հարաբերությունների հաստատ–ման կոչ՝ ֆեոդալական, սուլթանական Թուրքիայի դժնդակ պայմաններում, ուր, սոցիալական հարստահարմանը զուգըն–թաց, այլադավանները (այդ թվում հայ ժողովուրդը) ենթարկվում էիս ևան ազ–գային հալածանքի։ Երկ * Քաղաքական տնտեաոթեան վրայ տեղեկութիւններ, ԿՊ, 1849; Նկարագիր ազ–գային դաստիաբակութեան․․․, ԿՊ, 1849։ Ըեթեր ցասիրութիւն կամ գիրք կարդալու մի– ջոցաւ մտաւորական մշակաթեան հասնելու օգտակար խրատներ, ԿՊ» 1852։ Գրկ0 Զ ու ր ա բ յ ա ն Ս․, Տայ տնտեսա–գիտական մտքի զարգացման ուրվագծեր, Ե․, 1959։ Տ ա ր ու թ յ ու ն յ ա ն Է․, Տայ փիլիսոփայական միտքը XIX դարի աոաշին կեսին, Ե․, 1965։ Տ․ խաչաարյան․

ԶՈՐԱՆԱՄԱԿ, Հին Հայաստանի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Գործադրվել է Հայաստանում մինչև հայ Արշակունի արքայատան անկումը (IV դ․ վերջ – V դ․ սկիզբ)։ Կազմվել է քառաբտժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռներ)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանցից յուրաքանչյուրի զորաբանակը։ Ըստ մեզ հասած Զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հզ․ մարտիկ, որից 84 հզ․ կազմել են նախարարական կամ սեպուհական, 40 հզ․՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարներն իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթհում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել այս կամ այն զորաթևին։

Զորանամակի միակ ձեոագիր օրինակը, որը կցված է եղել Անանիա Շիրակացու ժամանակագրությանը, մեզ է հասել Տիրամայր անունով մի հայուհու ընդօրինակությամբ։ Այն առաջին անգամ հրատարակել է (1842) Հովհաննես Շահխաթունյանցը իր «Ստորագրութիւն կաթողիկէ էջմիածնի և հինգ գաւառացն Այրարաաայ» գրքի Բ հատորում (էջմիածին, 1842, Էջ 58)։ Զորանամակի ձեռագիր թերի մի օրինակ պահպանվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Գրկ․ Ալիշան Ղ․, Այրարատ, Վնտ․, 1890։ Адонц Н․, Армения в эпоху Юстиниана, 2 изд․, Е․, 1971․

Լ․ Շահինյան &ՈՐԱՆՈՅ, զորամասերի անձնակազմի մշտական տևղավորման համար նախա–տեսված բնակելի, ծառայական և ուսում–նական հարկաբաժիններ ունեցող շենք։ Նման կառույցներ եղել են դեռնս Տին Տռո– մում ու Կարթագենում։ Տին և միջնադար–յան Տայաստանում զորանոց–բնակա– տեղիներ եղել են բերդերում և ամրոցնե–րում, խոշոր քաղաքներում, հատկապես սահմանամերձ գոտիներում։ Ռուսաս–տանում առաջին Զ–ները կառուցվել են 1741-ին, Պետերբուրգում։ XIX դ․ ռուս, Զ–ներ են կառուցվել Երնանում, էջմիած– նում, Ալեքսանդրապոլում, Կարսում։ ՍՍՏՄ զինված ուժերի ներքին ծառա–յության կանոնադրության (1960) համա–ձայն, Զ–ում յուրաքանչյուր վաշտի հա–մար նախատեսվում է հատակ շինություն։ ձՈՐԱՇԱՐԺ, զորքերի կազմակերպված տեղաշարժ առավել օգտակար խմբավո–րումներ ստեղծելու և առավել նպաստա–վոր դիրքեր գրավելու նպատակով՝ ռազ–մավարական (ստրատեգիական), օպե–րատիվ ու մարտավարական (տակտիկա–կան) խնդիրներ իրականացնելու համար։ Զ․ կատարվում է մինչև մարտը, մարտի կամ ռազմերթի ժամաևակ։ Մարտական գործողությունների ընթացքում Զ–ի առա–վել բևորոշ ձևերն եև՝ շրջառումը կամ թևանցումը (охват), շրջանցումը կամ