Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/707

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


իրենց սոցիալական հոգեբանությամբ և մարդկային խառնվածքով։ Այս գործերում հերոսների ներաշխարհի բացահայտման միջոցով գրողը բնութա–գրում է Տայաստանի բարդ իրադրությու–նը հեղափոխության շրջանում։ Վիկտոր– յայի և մոր՝ Աննայի կերպարները նոր են ոչ միայն Զ–ի ստեղծագործության, այլև հայ գրականության մեջ։ Ընդհանրապևս նա հաճախ է անդրադարձել հայ կնոջ կերպարին, ստեղծել հոգեկան բարձր ու ազնիվ գծերով օժտված Մարիամի («Կրակ»), Եսթերի («Զաքարի հարսը»), Նունուֆարի («Խնձորի այգին»), Նվարդի («Ամիրյանի ընտանիքը»), Փառանձեմի («Տայոց բևրդը») և այլ կերպարներ։ 30-ական թթ․ Զ–ի ստևղծագործության աշխարևն են մտնում սոցիալիստական շինարարության հերոսները։ «Վարդաձո– րի կոմունը» (1930) վիպակում ներկայաց–վում է գյուղում առաջին կոմունաների կազմակերպիչների սկսած գործը։ «Սպի–տակ քաղաքը» (1932) վեպում հեղինակը կերտում է սոցիալիստական առաջին քա–ղաքները կառուցողների կերպարներ՝ նոր կյանքի կառուցման մեջ առանձին կարևորություն տալով մարդկանց հո–գեբանության վերափոխմանը։ Զ․ գրել է նաև մանուկների ու պատանի–ների համար։ «Խուժան Արշոն» (1928), «Չալանկը» (1930), «Մի գիշեր անտառում» (1931), «Սև Սեթոն» (1935), «Տեքիաթներ» (1941) և այլ գործեր իրենց պարզությամբ, կենդանի հնչերանգով, բնության նուրբ զգացողությամբ ու ջերմությամբ հեղինա–կի ստևղծագործության մի առանձնահա–տուկ մասն են կազմում։ Զ–ի լավագույն գործերից է «Մի կյանքի պատմություն» վեպը (գիրք 1 – 2, 1935–39), որը մի ամ–բողջ սերնդի գեղարվեստական կենսա–գրությունն է, հայ կյանքի մի ամբողջ ժամանակաշրջանի պատկերը՝ հարազատ գույներով, տրամադրություններով ու հա–կասություններով։ Տայրենական մեծ պատերազմի տարինե–րին Զ․ հաևդես եկավ թիկունքի կյանքը պատկերող պատմվածքներով, որոնք խըմ– բավորեց «Պարզ հոգիներ» (1945) շարքում։ Այս պատմվածքներում բացահայտված են շարքային մարդու քաղաքացիական առաքինությունները և մարդկային վսեմ հատկությունները պատերազմի ծանր օրե–րին։ 1944-ին լույս տեսավ Զ–ի «Պապ թա–գավոր» պատմավեպը։ Զ․ քննադատաբար վերանայևլով պատմական տվյալնևրը՝ տալիս է Պապի գործունևության նոր մեկ–նաբանություն։ Պապը վեպում ներկայաց–ված է որպես իր դարաշրջանի նշանավոր քաղ․ գործիչ։ Այնուևետև հրատարակվե–ցին «Տայոց բերդը» (1959) և «Վարազդատ» (1967) պատմական վեպերը, որոնք «Պապ թագավորի» հետ կազմում են եռագրու–թյուն։ Այս վեպերում, որոնք ժամանակա–գրորեն շարունակում են իրար, Զ․ Տա–յաստանի IV դ․ քաղ․ անցքերի գեղարվես–տական վերլուծմամբ հաստատում Է, որ ուժեղ պետականությունն է ժողովրդի գո–յության գլխավոր նախապայմանը։ Զ–ի պատմավեպերում պատկերված են հա–սարակական գրեթե բոլոր խավերը՝ իրենց բնորոշ ներքին հակասություններով ու սոցիալական հոգեբանությամբ։ Զ–ի ստեղ– ծագործության մեջ իր կարևոր տեղն ունի «Տուշերի գիրք»-ը (1958), որտեղ տրված են իր ավագ ժամանակակիցների՝ Ղ․ Աղա– յանի, Տ․ Թումանյանի, Վ․ Տերյանի, Մ․ Գորկու, Ա․ Շիրվանզադեի և այլոց դիմանկարները։ Այդ հուշերը ստույգ գրա–կան փաստաթղթեր են։ Զ․ հրատարակել է գրական, քննադատական բազմաթիվ ևոդվածներ՝ նպաստելով սովետահայ գրականագիտության ձևավորմանն ու զարգացմանը։ Զ․ բարձրացրել է հայ ար–ձակի կուլտուրան, ստեղծել հոգեբանորեն և սոցիալապես հավաստի ստեղծագործու–թյուններ, որոնք աչքի են ընկնում ձևի նորությամբ, սեղմ շարադրանքով, նուրբ վարպետությամբ։ Զ–ի գրական վաստակի մասն են կազ–մում նրա թարգմանությունները։ Տայ թարգմանական արվեստի նշանավոր գոր–ծերից են Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղության», Տուրգենևի, Գարշինի, Մ․ Տվենի, Ս․ Ց վայ գի, Մ․ Պրիշվինի և այլ հեղինակների երկերի թարգմանություն–ները։ Զ–ի երկերը թարգմանվել են աշ–խարհի շատ լեզուներով։ Երկ9 Երկ․ Ժող․, հ․ 1–6, Ե․, 1940–19540 Երկ․ Ժող․, հ․ 1-10, Ե․, 1960-64*․ Գրկ․ Տովսեֆ յան Գ․, Ստեփան Ցորյանի ստեղծագործությունը, Ե․, 1951։ Մկրտչյան Տ․, Ստեփան Զորյան, Ե․, 1954։ Աղաբաբյան Ս․, Ստեփան Զորյան, Ե․, 1955։ Սարգսյան Խ․» Ստեփան Զորյան, Ե․, 1960։ Ս․ Աղաբաբյան

ԶՈՐՅԱՆ Ստեփան (Ռոստոմ) [18․1․1867, գ․ Ցղնա (Գողթան գավառում)– 19․1, 1919, Թիֆլիս], հայ հասարակական–քա– ղաքական գործիչ, դաշնակցական։ Սո–վորել է Մոսկվայի Պետրովսկի երկրագոր–ծական ակադեմիայում, որտեղից վտար–վել է (1889) ուսանողական ցույցերին մասնակցելու համար։ Տարել է լիբերալ նարոդնիկությանը։ Դաշնակցության հիմնադիրներից և գործուն ղեկավարնե–րից էր․ կազմել է այդ կուսակցության ծրագրի տեսական մասը։ 1892–95-ին խմբագրել է կուսակցության կենտրոնա–կան օրգան «Դրոշակ»-ը։ Զ․ դաշնակցու–թյան արևմտյան կողմնորոշման հեղի–նակներից էր և Տայաստանի ազգային– քաղաքական անկախության ձեռքբևրումը կապում էր Արևմուտքի ռազմ, և դիվանա–գիտական աջակցության հետ։

ԶՍՊԱՆ, մեղմիչ ևարմարանքի տեսակ (տես Մեղմիչ), տրանսպորտային մեքե–նայի (ավտոմոբիլ, երկաթուղային վա–գոն) կախոցի առաձգական տարր, ծա– Նկ․ 1․ ավտոմոբիլի ետևի սռնիի թերթավոր զ ս պ ա ն․/․ թերթ, 2․ անուր, կախոց ռայում է ճանապարհի անհարթություննե–րով անցնելիս հարվածները մևղմելու համար։ Լինում են՝ մետաղական, հիդրավ– լիկական և պնևմատիկ։ Առավել տարած–ված ևն մետաղական Զ–ները (թերթավոր, նկ․ 1, ոլորման և զսպանակային)։ Թեր–թավոր Զ․ առաձգական հեծանի նման աշ– խատում է ծռման տակ։ Աշխատանքային լարումները փոքրացնևլու համար թեր–թերին տալիս են կորացրած ձև։ Զսպանա–կային Զ․ ունի մեկ կամ մի քանի զսպա–նակներ, որոնք տեղադրված են մեկը մյուսի մեջ, կամ վրա։ Տաճախ զսպանա–կային Զ–ները զուգակցում են թերթայի–նի ևեւո, օրինակ, ևրկաթուղային շարժա–կազմում (նկ․ 2)։ Զսպանակային Զ–ները Նկէ 2․ երկաթուղային շարժակազմի խառը (զուգակցված) կախոց առավել զգայուն են բեռի Փոփոխման նկատմամբ, իսկ թերթայինները ավելի լավ են մարում տատանումները։ Տիդրավ– լիկական Զ–ում հեղուկը չափաբերված անցքևրով հոսում է մեկ խոռոչից մյուսը։ Պնևմատիկականում կարող են օգտագոր–ծել նաև գազի կամ օդի առաձգական հատ–կությունները։

ԶՍՊԱՆԱԿ, առաձգական տարր, որն օգ–տագործվում է հարվածները մեղմելու, թրթռամեկուսացման, տրված սկզբնական Զսպանակ, ա, սեղմման, բ․ ձգման, գ․ ոլորման, դ․ պարուրաձև, ե․ պնակաձև ճիգերի ստեղծման, մեխանիկական էներ–գիայի կուտակման համար։ Զ–ները տար–բերում են ըստ ընդունվող բեռնվածքի (սեղմման, ձգման, ոլորման, ծռման), ըստ բեռնվածքի ազդեցության բնույթի (ստա–տիկ, սահմանափակ ստատիկ և բազմա–պատիկ բաբախման ազդեցության), ըստ կոնստրուկցիայի (ոլորած կամ պտուտա– կաձև, պարուրաձև, հարթ, պնակաձև, օղակաձև ևն), ըստ բնութագրի (հաստա–տուն և ՓոՓոխական կոշտության)։ Զ–ները պատրաստում են զսպանակահան հաս–տոցների վրա կամ ձեռքով՝ կալակներում։ Սովորաբար պատրաստում են զսպանա–կային պողպատից, իսկ ագրեսիվ միջա–վայրում աշխատող Զ–ները՝ բրոնզից։

ԶՎԱՐԹՆՈՑ, Վաղարշապատի Ս․ Գրիգոր, վաղ միջնադարի հայկա–կան ճարտարապետության հուշարձան Արարատյան դաշտում, Էջմիածնից 3 կւէ