հվ․։ Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեև արձանագրու–թյան, կառուցել Լ Նևրսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը և նրա գահա–կալության տարիներից էլ՝ 641–661, ար–տածվում է Զ–ի կառուցման ժամանակը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու, Զ․ օծվել է 652-ին։ Թ․ Թորամանյանի կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմ–նականում ավարտվել 652-ին։ Ներսես Գ՜ի Տայքում լինելու տարիներին (653– 659) շինարարությունը շարունակել է նրան փոխարինող Անաստաս Ակոռացին։ Տա–ճարը «Զվարթնոց» է անվանում Սեբեոսը, մյուս պատմիչները հիշատակում են Վա– ղարշապատի Ս․ Գրիգոր։ Զ․ կանգուն է եղել մինչև X դ․ վերջը, ավերման պատ–ճառի մասին մեզ հայտնի պատմական աղբյուրները լռում են։ XX դ․ սկզբին ավերակ Զ․ տակավին ծածկված էր հողի հաստ շերտով։ Պևղումները կատարվել են (1901–07) Խաչիկ վարդապետ Դադյա– նի նախաձեռնությամբ։ 1904-ից, որպես գիտական ղեկավար, մասնակցել է Թ․ Թո– րամանյանը։ Ըստ պեղված նյութերի, նախքան Զ․ այստեղ եղել են հնագույն և IV– V դդ․ կառույցներ։ Տնագույնը՝ 0,63մճ X 2,7 վ չափերի կոթողն է (գտնվում է Զ–ի թանգարանումյ Ռուսա II ուրարտ․ ար–քայի սեպագիր արձանագրությամբ՝ շի–նարարական աշխատանքների, այգիներ տնկելու, ջրանցք կառուցելու և աս տված–ներին զոհաբերություննևր մատուցելու վերաբերյալ։ Ենթադրաբար Զ–ի տարած–քում է եղել Տիր աստծո մեհյանը։ Կ․ Ղա– ֆադարյանը հեթանոսական հավատքին է կապում նաև «Զվարթնոց» անվանումը։ Պեղումները հայտաբերեցին տաճարը, նրանից հվ–արմ․՝ կաթողիկոսական պա–լատը՝ օժանդակ շինություններով (բաղ–նիք, խուցեր ևն), տարբեր իրեր, գերեզ–մաններ, նաև եկեղեցու մնացորդներ, պալատից ոչ հեռու, հվ–արլ․ մասում՝ խաղողի քարաշեն հնձան ևն։ Տեղանքի ցածրհԱ, շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթասաիճան բազմա–նիստ հենապատով (բացի հվ–արմ․ մա–սից, ուր պալատն Է), կազմելով սալահա–տակ պատվանդան, որի կենտրոնում կա–ռուցվել է տաճարը։ Տաճարից պահպան–վել են հատակաձևը, տեղ–տեղ պատերի ցածի մասերով, սյուների խոյակներ, բներ, խարիսխներ, բեկվածքավոր որմ– նակամարներ, թաղաբեկորներ, խճանկա–րի, որմնանկարի, ծածկի կղմինդրի մնա–ցորդներ և այլ մանրամասներ։ Կառուց–վել է տարբեր որակի և երանգի (դարչնա–գույն, բաց–մոխրագույնից մինչև սև) տու–ֆից։ 1905-ին Թ․ Թորամանյանը ստեղծեց Զ–ի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված հատակաձևի և այդ վերա– կազմության, կառույցի ծավալա–տարա– ծական հորինվածքի կորիզը քառակոնքն Է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ սրահով (տրամագիծը՝ 35,75г/, արտաքուստ՝ ստորին աստիճանը), իսկ վերևում (արտաքուստ՝ միջին աստիճա–նը)՝ կիպ պարփակված (կոնքերի առանց–քային մասերում միաձույլ) գլանային պատով։ Կիսագմբեթարդ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված չորս Զվարթնոց տաճարի կտրվածքը (դեպի հա–րավ) և հատակագիծը, վերակագմություն* Թ․ Թորամանյանի Զվարթնոց (Մ․ Գրիգոր) տաճարը (641 – 653), վերակազմություն՝ Թ․ Թորամանյանի կոնքերը միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամա–րակապ մայր մույթերով՝ գմբեթակիր քա–ռակուսին, որից անցումը թմբուկի բոլո–րակին իրականացված է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արլ–ից, որը հոծ է և ամփոփում է բեմը (հետագա ձևա– փոխումներով առաջ է բերված և բարձրաց–ված), իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝ 0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խո–յազարդ խոյակներով և միմյանց կապ–վում կամարներով։ Պարարկյալ սրահում, մայր մույթերի դիմաց, նրանց հետ կա–մարակապ, տեղադրված են չորս հաստա–բուն (տրամագիծը՝ 0,8 մ, բարձրությունը՝ մոտ 2,25 մ) արծվաքանդակ խոյակներով միակտուր սյուներ, որոնք կոնքերի ա– ռանցքային մասերի հետ մեկտեղ, մեկ շրջանագծում, կազմում են 8 հենակետեր՝ միմյանց կապված կրկնակի կորություն ունեցող 8 զորեղ թաղակամարներով։ Այս կամարներին են հանգում նրանց հետ տարածական միաձույլ կառուցվածքային գոտի կազմող երկհարկ պարարկյալ սրա–հի թաղերը և քառակոնքը (միջին աստի–ճանի) պարփակող պատը։ Սրահի երկ–րորդ հարկը տաճարի ներսի տարածու–թյանը հաղորդակցվում է կոնքերին ար–ված սյունակամարակազմ բացվածքնե–րով։ Խոսելով երկրորդ հարկ տանող քա–րաշեն կամ փայտաշեն աստիճանների մասին՝ Թ․ Թորամանյանը դրանց տեղը համարում է ենթադրական և նախագծում չի նշում։ Ըստ Տ․ Մարությանի ևեւոազո– տության, դրանք տեղադրված են եղել արլ–ից կից, 7,5 i/X 11 й ներքին մոտավոր չափերով, ուղղանկյուն կառույցում։ Են–թադրաբար՝ նաև պտուտակային աստի–ճաններ են տեղադրված եղել (մայր մույ–թերի իրանների խորշերում)։ Զ․ արտաքուստ եռաստիճան, հետզհե–տե նվազող տրամագծերով երեք գլանա–յին ծավալների ներդաշնակ ամբողջու–թյուն կազմող կենտրոնակազմ գմբեթա–վոր հորինվածք Է։ Ծավալները ռիթմիկո– րեն ներդաշնակվում են կղմինդրյա լան–ջային տանիքներով և գմբեթի սրածայր վեղարով, որոնց ստորին եզրերը հան–գում են զամբյուղակազմ, բեկվածքավոր, զարդաքանդակ գոտիներից բաղկացած հորիզոնադիր քիվապսակներին։ Տաճարի հինգ մուտքևրից երևքը տեղադրված են հս․, հվ․, արմ․ առանցքներով, մնացած երկուսից մեկը՝ հս–արմ․, մյուսը՝ հվ–արմ․ անկյունագծերով։ Ստորին և միջին աս–տիճանները՝ 32, վերինը՝ գմբեթի թմբու–կը, 16 նիստանի ևն։ Բոլոր երեք աստի–ճանների նիստերը դեկորատիվ խորանա–զարդ ևն և նիստերի քանակին համապա–տասխան ունեն 32, 32, 16 վերձիգ, կամա– րավարտ լուսամուտներ։ Ստորին աստի–ճանը սկսվում է մուտքերի խորաններով մասնատվող հիմքի պարագծային եռաս–տիճանով։ Զույգ որմնասյուներից և նրանց կապող բեկվածքավոր որմնակամարնե– րից կազմված խորանաշարից վեր, մինչև հարկաբաժան գոտին, ամբողջ պարագծով ընթանում է խաղողի որթ և նռնազարդ ճյուղեր բովանդակող զարդաքանդակ գո–տին։ Որմնակամարների հանդիպման ան–կյուններում քանդակված են կառուցմանը ժամանակակից հոգևոր և աշխարհիկ ան–ձանց 32 բարձրաքանդակներ (պահպան–վել են 9-ը)։ Նույն անկյուններից վեր, մեծ ելուստով քանդակված են մեկական մեծաչափ, գնդաձև նուռ։ Բարձրաքան–դակներն արված են որոշակի ընդհանրա–ցումներով, ազատ հորինվածքով։ Տար–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/708
Արտաքին տեսք