է այն 0 տարրը, որը բավարարում է a-f0=0+a=a պայմանին (а-ն օղակի որևէ տարր է)։ Եթե օղակի երկու տարրի արտադրյալը 0 է, ապա դրաևից չի բխում, որ արտադրիչևերից մեկը 0 է։ Եթե ab=0 և а=^0,Ь^0, ապա a, b տարրերը կոչ–վում են Զ–ի բաժաևարարներ։
ԶՐՈՅԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ, ֆիզիկական հա–մակարգի նվազագույն հնարավոր էներ–գիան։ Զ․ է–ի գոյությունը անորոշու–թյունների առնչություններով պայմա–նավորված քվանտային հրնույթ է; Այն կարելի է դիտարկել ներդաշնակ օսցիլ– յատորի օրինակով։ Առաձգական ուժի ազդեցությամբ նյոաւսկան կետի միաչափ շարժումը անշարժ կենտրոնի նկատմամբ բնորոշվում է էներգիայի քվանտային մակարդակներով՝ En =1է<»(ո+-շ–)է որ–տեղ fr-ը Պլանկի հաստատունն է, co-ն՝ օսցիլյատորի սեփական հաճախականու–թյունը, իսկ ո–ը քվանտային թիվ է, որն ընդունում է զրո և բոլոր ամբողջ դրական արժեքները։ Ըստ բերված բանաձնի, ներ–դաշնակ օսցիլյատորի ամենափոքր Զ․ է․ հավասար է -շ–frco, մինչդեռ դասական տեսության համաձայն այդ էներգիան հավասար է զրոյի։ Զ․ է․ կարելի է փոքրաց–նել՝ փոփոխելով միայն սեՓակաև со հա–ճախականությունը։ Զ․ է–ով օժտված են բոլոր ֆիզիկական համակարգերը։ Մաս–նավորապես, ատոմի ներքին շարժման Զ․ է․ կարելի է համարել ատոմի էլեկտրոն–ների կինետիկ էներգիան ամենացածր էներգետիկ վիճակում։ Այդ Զ․ է․ էլ հենց այն գործոնն է, որն ապահովում է ատոմի կայունությունը՝ հակակշռելով էլեկտրա–ստատիկ ձգողական ուժերը էլեկտրոննե–րի և միջուկի միջև։ Զ․ է, հասկացությու–նը հանդիպում է նաև դաշտի քվաևտայիև տեսություևում և բևորոշում է քվաևտայիև վակուումի՝ տվյալ դաշտի այև վիճակի էևերգիան, որում բացակայում են այդ դաշտի քվաևտները։ ԳբԿ․ ր ւ и }ս բ ս ց և դ․ Ի․, Քվանտային մեխանիկայի հիմունքները, Ե․, 1968։ Ахие- зер А․ И․, Берестецкий В« Б․, Квантовая электродинамика, 3 изд․* перераб․, М․, 1969․ Յա․ Շահնազարյան
ԶՐՈՅԱԿԱՆ ՍԱՐՔ, զրոյական ինդիկատոր, զգայուն սարք, որով հայտնաբերվում են համեմատվող ֆի–զիկական մեծությունների անհավասա–րությունները չափման զրոյական մեթո–դի դեպքում (տես Չափման մեթոդներ)։ Զ․ ս–եր են գալվանամետրերը, էլեկտրա– մետրերը, օպտիկական հրաչափերը, էլեկտրոնաճառագայթային խողովակնե–րը ևև։ Անհրաժեշտության դեպքում սար–քի զգայունությունը մեծացվում է ուժե–ղացուցիչների օգնությամբ։ Կիրառվում է Զ․ սփ զգայունության ավտոմատ կար–գավորում։
ԶՐՈՅԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄ՛Ս ԵՐ, ֆիզիկա–կան համակարգի նվազագույն էներգե–տիկ վիճակում տեղի ունեցող տատանում–ներ, որոնք հնարավոր չէ վերացնել՝ առանց փոխելու համակարգի կառուց–վածքը կամ կապերը։ Օրինակ, բյուրեղի ջերմային էներգիան պայմանավորված է բյուրեղային ցանցի հանգույցների շուր– ջը ատոմների կատարած տատանումնե–րով։ Բյուրեղը սառեցնելիս ատոմների շարժումը դանդաղում է, սակայն լիովին չի դադարում նույնիսկ բացարձակ զրո ջերմաստիճանին ձգտելիս։ Ատոմների մնացորդային շարժումը դրսևորվում է Զ․ տ–ի ձևով, իսկ այդ տատանումներին համապատասխանում է բյուրեղային ցանցի զրոյական էներգիան։ Մնացոր–դային Զ․ տ–ի գոյությունը անորոշու–թյան սկզբունքի ուղղակի հետնանք է։ Եթե բացարձակ զրո ջերմաստիճանում տատանումները լրիվ դադարեին, ապա հնարավոր կլիներ միաժամանակ ճշգրիտ որոշել թե կոորդինատը, թե շարժման քանակը, մի բան, որը հակասում է անո–րոշությունների առնչություններին։ Զ․ տ–ի առկայությունը երնան է գալիս տար–բեր պրոցեսներում։ Զ․ տ․ հայտնաբեր–վել են ցածր ջերմաստիճանի պայմաննե–րում բյուրեղներում ռենտգենյան ճառա–գայթների ցրման փորձերում։ Քվանտացված դաշտերի տեսությունում դաշտի Զ․ տ․ բնորոշում են քվանտային վակուումը։ Գրկա Соколов А* А», Лоскутов Ю․М», Тернов И․ М․, Квантовая ме–ханика, М․, 1965» 3nt․ Շահնազարյան
ԶՐՈՅԱԿԱՆԱՑՈՒՍ, տես Հողանցում։
ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ (քրեական իրավուն–քում), անձի դեմ ուղղված հանցագործու–թյուն։ Կատարվում է ուրիշին արատա–վորող հերյուրանքների տարածմամբ՝ կոնկրետ «փաստի» նշումով։ Զ–յան հա–մար նախատեսվում է ազատազրկում կամ ուղղիչ աշխատանքներ՝ մինչև մեկ տարի ժամկետով, կամ 50 ռուբլի տուգանք, կամ հասարակական պարսավանք։ Զ–յան հա–մար սահմանված պատասխանատվությու–նը խստանում է, եթե այն կատարել է նախկինում Զ–յան համար դատապարտ–վածը, կատարվել է տպագրելու կամ այլ ձնով բազմացնելու եղանակով, պարու–նակում է պետ․ կամ այլ ծանր հանցա–գործության մեղադրանք (՛ՀԱՍՏ քրեա–կան օրենսգիրք, հոդված 131)։
ԶՐՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Զրադաշ–տականություն։
ԶՐՈՒՅՑ, 1․ (դիդակտիկայում) ուսուցման մեթոդ։ Կիրառվում է սովորողի մտավոր գործունեությունն ակտիվացնելու նպա–տակով։ Զ–ի ընթացքում սովորողը կըրկ– նում ն ամրապնդում է անցած նյութը, ձեռք բերում նոր գիտելիքներ։ Ի հայտ են գա–լիս սովորողի անևատական առանձնա–հատկությունները, մշակվում են տրամա–բանորեն մտածելու, փաստերի և երևույթ–ների միջև նոր կապեր ևաստատելու, ուշադիր լսելու, վիճելի հարցերին քննա–դատաբար մոտենալու և կոլեկտիվ ձևով լուծելու կարողություններ են։ Զ․ չի ըն–թանում խստորեն մշակված պլանով, կի–րառվում է ուսումնական պրոցեսում այլ մեթոդների հետ զուգակցված (տես Մե–թոդներ ուսուցման)։ Զ․ բարոյական դաստիարակության մեթոդներից է։ 2․ (Տոգեբանության մեջ) ուսումնասի–րության մեթոդ։ Կիրառվում է անհատի հոգեբանական առանձնահատկություն–ները և դրանց ձնավորման պայմաններն ուսումնասիրելու նպատակով։ Զ․ որ–պես օժանդակ մեթոդ օգտագործվում է նաև մանկավարժական, աշխատանքա–յին, բժշկ․ և այլ հոգեբանություևևեր ուսումնասիրելիս։
ԶՐՈՒՅՑ, գեղարվեստական արձակի մանրապատում ժանր։ իրապատում ստեղ–ծագործություն է, որով և տարբերվում է թեականություն արտահայտող առասպե–լական, հեքիաթային, այլաբանական, անեկդոտային և այլ տիպի մանրապա–տումներից։ Զ․ եղելության, հնարավոր կամ հավանական պատմության իրապա–տում արտացոլումն է՝ ամբողջացած փոքր ծավալի մեջ։ Գրավոր երևաև է եկել V դա–րից, զարգացման բարձր մակարդակի հասել XIII–XVIII դդ․։ Լինում են պատ–մական, դավանաբանական, վարքաբա– նական, * առասպևլատիպ, առականման, նովելային Զ–ներ՝ ազգային և թարգմա–նական ակունքներում։ Տիմնականում ունի խրատական բնույթ, ծառայում է ազգա–յին, կրոնական, հասարակական–քաղա– քական, բարոյակրթական, գեղագիտա–կան նպատակների։ Վիպերգական երկե–րում Զ․ ունի պատմելու եղանակ, որն ար–վում է հերոսներից մեկի անունից, նրան բնորոշ լեզվով և ոճով։ Գրկ» Սրապյան Ա․ Ն․, Տայ միջնա–դարյան զրույցներ, Ե․» 1969։ Ա․ Սրապյան
ԶՈՒՐԱԼՈՎԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՒՆ, լու–սավորական հիմնարկություն, թատերա–կան շենք Թիֆլիսում (այժմ՝ Կ․ Մարջանիշ– վիլու անվ․ թատրոն)։ Կառուցվել է Զու– բալով եղբայրների միջոցներով։ Ի սպաս է դրվել ժող․ թատրոնների դերասաննե–րին և թատերասերներին՝ էժանագին ևերկայացումևեր տալու աշխատավորա–կան զանգվածների համար։ Դահլիճն ունե–ցել է 700 տեղ։ Բացվել է 1909-ի ապրիլի 2-ին, Գոգոլի «Ռնիգոր»-ի բեմադրու–թյամբ (ռեժիսոր՝ Պ․ Արաքսյան)։ Գործել են հայկ․ (նախագահ՝ Գ․ Երիցյան), վրաց․, ռուս․, ուկր․, ադրբ․, օսական, գերմ․, լեհ․ և այլ թատերական մասևաճյուղեր։ Մեծա–պես ևպաստել է Աևդրկովկասի թատերա–կան արվեստի զարգացմանը։ Տայկ․ խըմ– բիև հատկացվել է ամսական 3–4 օր։ Բեմադրություններով և դերակատարում– ևերով հանդես եև եկել ռեժիսորներ Ա․ Ար– մենյանը, 0․ Սևումյաևը, Ա․ 1սարազյանը, Լ․ Բալանթարը, դերասաններ Տասմիկը, Սիրանույշը, Տ․ Աբելյանը, Գ․ Տեր–Դավ– թյանը, Գ․ Ավեայանը, Գավրոշը, Լ․ Երամ– յանը, ժասմենը և ուրիշևեր։ Զ․ ժ․ տ․ գործել է մինչև 1921-ը։ Я․ Հովակիմյան
ԶՈՒԲՅԱՆ Գևորգ Դավթի (ծև․ 1․9․1912, Երևան), հայ սովետական աշխարհա– գրագետ–օդերևութաբան։ Աշխարհագրա– կաև գիտ․ դ–ր (1956), պրոֆեսոր (1965), Տայկական ՍՍՏ գիտ․ վաստ․ գործիչ (1970)։ ՍՄԿԿ աևդամ 1945-ից։ Ավարտել է Մոսկվայի հիդրոօդերևութաբաևակաև ինստ–ը (1937)։ Երևաևի պետ․ համալսա– րաևի ֆիզիկակաև աշխարհագրությաև ամբիոնի վարիչն է (1964-ից)։ Գիտական հետազոտությունները վերաբերում են մթնոլորտային ճակատների տարածական կառուցվածքին, հիմնական տիպերին ն ոչ պարբերական փոփոխություններին։ Մշակել է մթնոլորտային ճակատների մի շարք նոր մոդելներ, ստացել ցիկլոնների և անտիցիկլոնների ճակատայիև կառուց–վածքի ևոր համակարգեր։ Զ–ի որոշ աշ–