Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/715

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

գրականության ականավոր ներկայացու–ցիչներից։ «Պաաիվ» (1889), «Սոդոմի կոր–ծանումը» (1891), «Տայրենիք» (1893) դրա–մաները պաակևրում են բարձր հասարա–կության բարոյական քայքայումը, ար–վեստագետի ճակատագիրը կապիտալիզ–մի օրոք։ Զ–ի պատմական և սիմվոլիկ պիեսներից են «Մահվան դատապարտ–վածները» (1897), «Տովհաննես Մկրտիչ» (1898) ողբևրգությունը, «Աւիի երեխանե–րը» (1910) դրաման նն։ Տայտնի են նրա «Տոգսը» (1887, հայերեն հրտ․ 1913), «Եղե–լություն» (1894) վեպերը։ Երկ․ "Հոգսը, Ե․, 1958։ Լռած ջրաղացը, Կահիըե, 1923։ Պատիվ, Թ․, 1893։

ԶՈՒԹՒԻ (Acipenser stellatus), թառափ– ազգիների ընտանիքի ձուկ։ Մարմնի եր–կարությունը՝ մինչև 200 սմ, քաշը՝ մոտ 68 կգ։ Մարմինը պատված է 5 շարք ոսկ–րային թեփուկներով (բզեզիկներով), որոնց միջև կան աստղային թիթեղիկներ։ Դունչը երկարացած է, ամուր, բեղիկները կարճ են։ Զ–ներն ապրում են Կասպից, Սն ն Ազովի ծովերի ավազաններում։ Ձվադրում է գետերում, ապրիլ–սեպտեմ–բեր ամիսներին, դնում 20 ևազարից մին–չև 363 ևզ․ ձկնկիթ։ Ամռանը լինում է ջրի ծանծաղուտներում, աշնանը ն ձմռանը՝ մինչն 100 մ խորություններում։ Սնվում է անողնաշարավորներով ու ձկներով։ Արդ․ կարնոր օբյեկտ է, միսը և ձկևկիթը (սև խավիար) դելիկատեսներ են։ Բուծում են նան արհեստական եղանակով։

ԶՈՒԼՈՒՄ» (թուրք, zulum – ճնշում, բըռ– նություն, բռնատիրություն), օսմանյան Թուրքիայում Արդու ւ Համխդ //-ի (1878– 1909) բռնապետական կառավարման ան–վանումը գրականության մեջ։ Այդ շրջա–նի Թուրքիայում վերացվեցին սաևմանա– դրական կարգի սաղմերը, հաստատվեց ևրկրի հասարակական–քաղաքական և մշակութային զարգացումն արգելակող բռնության ն տեռորի ռազմա–ոստիկանա– կան վարչակարգ։ Պետ․ ապարատում տի–րում էր կաշառակերությունն ու գանձա–գողությունը։ Ամենաչնչին կասկածի դեպ–քում ձերբակալվում, աքսորվում և գլխատ–վում էին մարդիկ։ «Զ․» արտահայտվեց նան պանիսլամիզմի ուժեղացմամբ։ Կազ–մակերպվեցին ազգային փոքրամասնու–թյունների, հատկապես հայերի, զանգ–վածային կոտորածներ (տես Հայկական կոտորածներ 1895–96)։ «Զ․»–ի քաղաքա–կանությունն անցկացնելիս Աբդուլ Տա– միդը հենվում էր խոշոր ֆեոդալների ն, մասնավորապես, ոչ թուրք ծագում ունե–ցող (քուրդ, ալբանացի, չերքեզ, արաբ) բեկերի ու նրանց շուրջը ևամախմբված աշիրեթների վրա՝ անտեսելով ոչ միայն թուրք, բուրժուազիայի, այլն կալվածա–տիրության մեծ մասի շահերը։ «Զ․»-ի վարչակարգը ուժեղացրեց դժգոհությունը բնակչության ամենատարբեր խավերում, որից օգտվեցին երիտթուրքերը և հեղա– շրջմաև միջոցով (տես Երիտթուրքական հեղափոխություն 1908) վերջ տվեցին հա– միդյան տիրակալությանը։ Գրկ՝ Новичев А* Д․, Турция, крат–кая история, М», 1965; Петросян Ю․ А․, Младотурецкое движение, М*, 1971; Ramsaur Е․ Е,, Hie Young Turks․ Pre–lude to the revolution of 1908, [N․ Y«], 1957, Հ․ Ղազար յան

ԶՈՒԼՈՒՍՆԵՐ, ա մ ա զ ու լ ու, զ ու– լ ու, աֆրիկյան ժողովուրդ։ բնակվում են գլխավորապես ՏԱՏ Նաթալ նահան–գում (Տրանսվալի շրջան)։ Երկրամասի աֆրիկյան բնակչության ևիմնական մա–սը։ Ընդհանուր թիվը՝ մոա 3,8 մլն (1970)։ խոսում են զուլու լեզվով։ Մեծ մասի մեջ տարածված է բնության և նախնիների պաշտամունքը, որոշ մասը դավանում է քրիստոնեա–աֆրիկական (նագարեթյան), բապտիստական աղանդը։ Զբաղվում են անասնապաևությամբ և երկրագործու–թյամբ։ XIX դ․ սկգբիև ստեղծևլ են բա–նակ, դիմադրել անգլ․ նվաճողներին։ 1879-ին անգլիացիներին հաջողվեց հաղ–թել Զ–ի բանակին, գրավել և Նաթալ գա–ղութին միացնել Զուլուլենդը։

ԶՈՒԼՖԻԱ [Զուլֆիա Իսրայիլովա, ծն․ 1(14)․3․1915, Տաշքենդ], ուզբեկ սովետա–կան բանաստեղծուհի։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ «Կյանքի էջերը» բանաստեղ–ծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1932-ին։ 1941–45-ին գրել է հայ–րենասիրական բանաստևղծություններ։ «խուլկար» (1947), «Արշալույսն եմ եր–գում» (1950) բանաստեղծություններում պատկերում է ետպատերազմյան կյանքը, ստեղծում սովետական աշխատավոր կևոջ կերպարը։ «Մրտիս մոտիկները» (1958), «Սիրտը ճանապարհին» (1966) ժողովա–ծուները նվիրված են խաղաղության հա–մար պայքարին, ժողովուրդների բարե–կամությանը։ Զ․ քնարերգու է, բնության ևրգիչ («Տովտի պարգնը», 1966, «Իմ գա–րունը», 1967, «Ջրվեժ», 1969)։ «Տիշողու– թյան տողերը» բանաստեղծություննևրի գրքի և «Ծիածաև» շարքի համար արժա–նացել է ՍՍՏՄ պետ․ մրցանակի (1976)։ Երկ․ Լիրիկա, Ե․, 1961։

ԶՈՒՅԳ ԵՎ ԿԵՆՏ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ, f(x) ֆունկցիան կոչվում է զույգ, եթե իր ար–ժեքը չի փոխում արգումենտի ևշանը փո–խելիս [այսինքն՝ f(–x)=f(x) և կենտ, եթե f(–x)=– f(x)]։ Օրինակ, y=x2, y = cosx ֆունկցիաները զույգ են, իսկ y=x3, y=sinx~^ կենտ։ Միննույն զույ–գության մի քանի ֆունկցիայի գումարը նույն այդ զույգության ֆունկցիա է։ Միև– ևույև զույգությաև երկու ֆունկցիայի ևա– րաբերություևը և արտադրյալը զույգ ֆունկցիա է, իսկ տարբեր զույգության ֆունկցիաներինը՝ կենտ։ Զույգ ֆունկ–ցիայի գրաֆիկը սիմևտրիկ է Oy առանցքի, իսկ կենտ ֆունկցիայինը՝ կոորդինատ–ների սկզբնակետի նկատմամբ։

ԶՈՒՅԳ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵ–ՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ցանկալի որակի սերունդ ստանալու համար ընտրված ծնո–ղական զույգերի առավել նպատակահար– մար զուգակցում։ խնդիրն է կաւոարելա–գործել կամ ստեղծել նոր ցեղեր։ Սերտո–րեն կապված է ընտրության հետ (տես Ընտրություն անասնաբուծության մեջ)՛ Լինում է հոմոգեն և ևետերոգեև։ Առա–ջին դեպքում զուգակցվում են դրական միննույն հատկանիշներով (մթերատվու–թյուն, մարմնակազմվածք, հաճախ նաև ծագում) ընտրված զույգերը։ Նոր սերևդի մոտ ուժեղանում է ծնողական հատկանիշ–ների համալիրը, ամրապնդվում ժառան–գականությունը։ Երկրորդ դեպքում զու–գակցվում են տարբեր ևատկանիշներով ծնողական զույգեր։ Ծնողների ևատկա– նիշների բարդ փոխներգործությունից ստացվում է արժեքավոր սերունդ, իսկ երբեմն նան՝ նոր որակներ։ Ընտրության ժամանակ հաշվի է առնվում մարմնակազ–մի, մթերատվության, ծագման, տարիքի, աճեցման պայմանների նմանությունը կամ տարբերությունը և ազգակցական կապի աստիճանը։ Գրկ․ Ռ ու խ կ յ ա ն Ա․ Ա․, Գյուղատըն– տեսական կենդանիների բուծումը, Ե․, 1953։ Ն nt յ ն ի, Տոհմային գործը անասնաբուծու–թյան մեջ, Ե․» 1966։

ԶՈՒՅԳ ԹԻՎ, առանց մնացորդի 2-ի բա–ժանվող ամբողջ թիվ։ Օրինակ, 0, ±2, ±4 ևև։ Ցուրաքանչյուր Զ․ թ․ կարելի է ներկայացնել 2m տեսքով, որտեղ ա–ը ամբողջ թիվ Է։

ԶՈՒՅԳԱՂՐՅՈՒՐ (մինչև 1946-ը՝ Չիֆ– թալի), գյուղ Տայկական ՍՍՏ Ղուկասյա–նի շրջանում, Լենինական–Ղուկասյան խճուղու մոտ, շրջկենտրոնից 4 կմ հարավ– արևելք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացա–հատիկի և խոտաբույսերի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, բուժ–մանկաբարձական կայան։ Տիմնադրվել է 1800-ին։

ԶՈՒՅԳԻ ԱՌԱՋԱՑՈՒՄ ֆ ի զ ի կ ա յ ու մ, մասնիկի և հակամասնիկի միաժամանակյա առաջացման պրոցեսը։ Նեղ իմաստով՝ էլեկտրոնի և պոզիտրոնի առաջացումը, երբ ֆոտոնը ընդհարվում է լիցքավորված մասնիկի, օրինակ, ատոմի միջուկի հետ։ Այդ դեպքում ֆոտոնի էներգիան առնվազն պետք է հավասար լինի էլեկտրոնի և պոզիտրոնի հանգստի զանգվածների գումարին (2mec2= 1,02 Մէվ, Ше-ն Էլեկտրոնի զանգվածն Է, c-ն՝ լույսի արագությունը)։ Զ․ ա–ման համար անհրաժեշտ նվազագույն Էներգիան կոչվում է շ ե մ ա յ ի ն Էներգիա։ Զ․ ա․ հնարավոր է միայն լիցքավորված որևէ մասնիկի ուժային դաշտում, այլապես չի իրագործվի էներգիայի և շարժման քանակի պահպանման օրենքը։ էլեկտրոն–պոզիտրոնային զույգերը սովորաբար առաջանում են ատոմի միջուկի կամ էլեկտրոնի կուլոնյան դաշտում, ընդ որում, այդ պրոցեսի հավանականությունը համեմատական է միջուկի լիցքի քառակուսուն և արագ աճում է ֆոտոնի էներգիայի աճին զուգընթաց։ էլեկտրոն–պոզիտրոնային զույգեր առաջանում են ոչ միայն ֆոտոնի և լիցքավորված մասնիկի ընդհարումից, այլև ցանկացած երկու լիցքավորված մասնիկների (օրինակ, էլեկտրոնների) փոխազդեցության ժամանակ, եթե դրանք ունեն բավարար էներգիա։ Տարրական մասնիկների