Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/714

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

ԶՈՒԳԱՊԱՐ, երկուսով պար։ Հայկ․ պարերի մեջ որպես տեսակ լայնորեն ընդունված է։ Շարժումները ընթանում են երբեմն որպես երկխոսություն, երբեմն կրկնում են իրար, ևրբեմն շարունակում մեկը մյուսին։ Պարաձևը հնագույն ծագում ունի։ Կատարում են միևնույն և տարբեր սեռերի ներկայացուցիչները միասին։

ԶՈՒԳԱՎՈՐՈՒՄ, արական և իգական օրգանիզմների փոխհարաբերություն, որով ապահովվում է բեղմնավորման պրոցեսը։ Ջրային կենդանիների սերմնավորումն արտաքին է, արական և իգական սեռական բջիջները հանդիպում են ջրում, ցամաքային կենդանիներինը՝ ներքին։ Անձրևաորդերը, միջատները, խխունջները, սողունները, թռչուններն ու կաթնասունները Զ–ման միջոցով են իրենց սերմնաբջիջները տեղափոխում էգի սեռական ուղիները։

ԶՈՒԳԴԻԴԻ, քաղաք (1918–ից) Վրացական ՍՍՀ–ում։ Գտնվում է Կոլխիդայի դաշտավայրում, Սև ծովից 30 կմ հեռու։ Երկաթու–ղային կայարան է Սուխում–Սամտրեդիա երկաթուղագծի մի ճյուղի վրա։ 41 հզ․ բն․ (1974)։ Այստեղ են Ինգուրի ցելյուլոզի–թղթի կոմբինատը, գինու, յուղի, պահածոների, շերամի սերմնամթերման գործարանները, թեյի, մետաքսի, կահույքի ֆաբրիկաները, թեյի և մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ԳՀԻ–ի Վրացական ՍՍՀ Թբիլիսիի բուսաբանական այգու, պոլիտեխնիկական ինստ–ի մասնաճյուղերը։ Կա բժշկ․ ուսումնարան, Պատմաազգագրական թանգարան, դրամատիկական թատրոն։

ԶՈՒԳԵՐԳ, 1․ երաժշտական պիես (նաև ստեղծագործության հատված) վոկալ երկյակի համար՝ նվագակցությամբ կամ առանց նվագակցության։ Զ․ օպերայի, օրատորիայի, կանտատի, օպերետի երաժշտական դրամատուրգիայի կարևոր հանգույցներից է։ 2․ Երկու կատարողների միատեղ, անսամբլային երգեցողություն: Տես Անսամբլ։

ԶՈՒԳԸՆԹԱՑ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ, համատեղ ընթացող քիմիական ռեակցիաներ, որտեղ ելանյութերից գոնե մեկը ընդհանուր է, օրինակ․ ․C+D+-․ ^E+F+․․․ -7С4НЮ C2H5 •+C2H5 • Հ՜ ^С2Н4+СгНб л – նիտրոֆենոլ c6h5oh+hno3<Q ^ւց – նիտրոֆենոլ Զ․ ռ–ում միջանկյալ գոյացությունը վեր է ածվում վերջնանյութերի առանց փոխազդելու ելանյութերի կամ ելանյութերից որևէ մեկի հետ։ Զ. ռ–ի օրինակ է, երբ երկու օպտիկապես ակտիվ նյութերից կազմված ռացեմիկ խառնուրդից ստացվում է օպտիկապես ոչ ակտիվ միևնույն նյութը )-»C, ինչպես նաև, երբ որևէ նյութ փոխազդող համակարգում գտնվող մեկից ավելի նյութերի հետ փոխազդելով առաջացնում է տարբեր վերջնանյութեր․ R՝Cl , ^ CHsCl+R՝ • СНз • – wtCHi+R

ԶՈՒԳՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ասոցիատիվություն, թվերի գումարման և բազմապատկման գործողությունների հատկություն, արտահայտվում է և նույնություններով։ Ընդհանուր իմաստով՝ բինար գործողությունը զուգորդական է, եթե ։ Զուգորդականությունով օժտված են մատրիցների, տեղադրությունների, ձևափոխությունների բազմապատկման գործողությունները։ Վեկտորական արտադրյալը զուգորդական չէ։

ԶՈՒԳՈՐԴՎԱԾ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ, համատեղ ընթացող երկու քիմիական ռեակցիա, որոնցից մեկը պայմանավորում է կամ արագացնում երկրորդը, օրինակ, (առաջնային կամ մակածող ռեակցիա), (երկրորդային ռեակցիա)։
Այս համակարգում -ն կոչվում է ներգործող (ակտոր), –ն՝ մակածող (ինդուկտոր), -ն՝ ընդունող (ակցեպտոր) և -ը՝ միջանկյալ փոխազդման ունակ գոյացություն։ Բերված օրինակում -ի բացակայությամբ ռեակցիան չի ընթանում։ Ձևականորեն Զ․ ռ․ կարելի է դիտել որպես զուգընթաց ռեակցիաներ, բայց վերջիններից տարբերվում են նրանով, որ մակածող (առաջնային) ռեակցիան մակածվող (երկրորդային) ռեակցիայից անկախ ինքնաբերաբար կարող է ընթանալ, իսկ երկրորդայինը առաջնայինի բացակայությամբ ընթանալ չի կարող։ Մյուս կողմից Զ․ ռ–ում առաջացած միջանկյալ գոյացությունը փոխազդում է գոնե այն ելանյութի հետ, որը տվյալ պայմաններում առաջնային ռեակցիայի բացակայությամբ քիմ․ փոխարկման անընդունակ է։ Զ․ ռ–ի օրինակ է ջրածնի և ածխածնի օքսիդի համատեղ օքսիդացումը․ ։ Երկրորդ ռեակցիան, ջրածնի բացակայությամբ, ոչ շատ բարձր ջերմաստիճանում չի ընթանում։
Զ․ ռ․ քանակապես բնութագրվում են մակածման գործակցով (ինդուկցման ֆակտոր՝ ), որը միևնույն ժամանակի տիրույթում սպառված ընդունողի և մակածողի խտությունների հարաբերությունն է։ Մակածողը Զ․ ռ–ում, ի տարբերություն կատալիզատորների, ամբողջովին ծախսվում է։ Երբ ժամանակի ընթացքում մակածողի խտությունը չի փոփոխվում, ապա և ); Այս դեպքում մակածողը նույնանում է կատալիզատորի հետ։ Հետևաբար, կատալիտիկ ռեակցիաները կարելի է դիտել որպես Զ․ ռ–ի մասնավոր դեպք (տես Կատալիզ)։ Զ․ ռ․ շատ կարևոր դեր են խաղում կենսաքիմիական պրոցեսներում, օրինակ, բույսերի կողմից ածխաթթու գազի յուրացումը, մի շարք նյութերի, այդ թվում սպիտակուցների սինթեզի իրականացման համար ազատ էներգիայի աղբյուր կենսաքիմիական օքսիդացման ռեակցիաները Զ․ ռ․ են և ընթանում են ազատ էներգիայի փոփոխության աճով։Ն․ Բեյլերյան

ԶՈՒԳՈՐԴՎԱԾ ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱՊԵՐ, օրգանական միացություններում իրար հաջորդող պարզ, կրկնակի կամ եռակի կապերով համակարգեր, որոնք պայմանավորված են էլեկտրոնների ներմոլեկուլային փոխազդեցությամբ։ Զ․ ք․ կ–ով մոլեկուլների շարժունակ և էլեկտրոնները բաշխված են ամբողջ զուգորդված համակարգում։ Այդպիսի համակարգերից են իրար հաջորդող պարզ, կրկնակի կամ եռակի կապերը ( զուգորդում, օրինակ, բուտադիենում՝ ), կրկնակի կամ եռակի կապն ազատ էլեկտրոնային զույգ ունեցող ատոմի հետ ( զուգորդում, օրինակ, վինիլքլորիդում՝ ) ևն։ Զ․ ք․ կ–ով մոլեկուլներն ավելի կայուն են և փոխազդման ունակ, քան մեկուսացված կրկնակի կամ եռակի կապերով մոլեկուլները։ Միացման ռեակցիաներին մասնակցում է մոլեկուլի ոչ թե կրկնակի կապերից մեկը, այլ ամբողջ զուգորդված համակարգը՝ տալով 1, 4– միացման վերջնանյութ, օրինակ․ 12 3 4 CH2=СН–СН=CH2+ Br2-» 12 3 4 ^►BrCH2-CH = CH-CH2Br

ԶՈՒԳՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տես Կոմբինատորիկա։

ԶՈՒԳՈՐԴՈՒՄ (ասոցիացիա) հոգեբանության մեջ, կապ, որն առաջանում է որոշակի պայմաններում երկու կամ ավելի հոգեկան պրոցեսների (զգայություններ, շարժողական ակտեր, ըմբռնումներ, մտապատկերներ ևն) միջև։ Այդ կապի հետևանքով ստեղծվում է մտավոր գործունեության այնպիսի հնարավորություն, երբ Զ–ման մի անդամի հանդես գալը անհրաժեշտորեն և մեքենայաբար նպաստում է մեկ ուրիշի (ուրիշների) հաևդես գալուն։ Զ–ման հոգեֆիզիոլոգիական հիմքը Ի․Պ․ Պավլովը համարել է պայմանական ռեֆլեքսը։ Մտապատկերների կապի գաղափարը գոյություն է ունեցել դեռևս Պլատոնի և Արիստոտելի մոտ, սակայն «Զ․» տերմինն առաջինը կիրառել է անգլ․ փիլիսոփա Ջոն Լոկը, 1698-ին։ Հոգեբանության պատմության մեջ Զ․ դասակարգվում է տարբեր հիմունքներով։ Ամենատարածված դասակարգումներից մեկը հիմնված է Զ–ման առաջացման ժամանակավոր պայմանների վրա․ եթե հոգեկան պրոցեսների կապը արդյունք է գիտակցության մեջ նրանց միաժամանակ հանդես գալուն, ապա այն առընթերության Զ․ է տարածության մեջ, իսկ եթե կապը արդյունք է հոգեկան պրոցեսների մեկը մյուսի ետևից հանդես գալուն, ապա այն առընթերության Զ․ է ժամանակի մեջ։ Մյուս դասակարգումը հիմնված է հոգեկան պրոցեսների ակտուալ բովանդակության առանձնահատկությունների վրա։ Այդ հիմունքով տարբերում են առընթերության, նմանության և հակադրության Զ–ներ։ (Տես նաև Ռեֆլեքսներ):

ԶՈՒԴԵՐՄԱՆ (Sudermann) Հերման (1857–-1928), գերմանացի գրող։ Սովորել է Քյոնիգսբերգի և Բեռլինի համալսարաններում։ Գերմ․ նատուրալիստական