ուսումնասիրեցին հայ ֆիզիկոսները։ 1950–51-ին զբաղվել է ջերմամիջուկային ռեակցիաների պրոբլեմներով։ 1958-ից հե–տազոտում է էքսիաոնների և բյուրեղա– օպտիկայի տեսության հարցերը։ Գ․ մշա– կել է տիեզերական ռադիոճառագայթնե–րի մագևիսաարգելակման և տիեզերա–կան ճառագայթների առաջացման ռա–դիոաստղագիտական տեսությունները։ Արժանացել է պետ․ (1953) և լենինյան (1966) մրցանակների։ Գրկ․ Фейнберг Е․Л․, Гинзбург В․ Л․ (к 50-летию со дня рождения), «Ус–пехи физических наук», т․ 90, в․ 1, 1966․ ԳԻՆԻ, 1․ խ ա ղ ո ղ ի, խմիչք, ստացվում է խաղողի հյութի (քաղցուի) կամ փլուշի սպիրտային խմորմամբ։ Խաղողի Գ․ ստա–նալու համար օգտագործում են մինչև 40% շաքարայնությամբ, տեխնիկապես հասունացած կամ թառամած խաղող։ Բա–ցի ջրից հ էթիլ սպիրտից Գ․ պարունա–կում է օրգ․ թթուներ, շաքար, դաբաղա–նյութեր, ներկող լուծամզուքներ, հանքա–յին նյութեր, վիտամիններ, ֆերմենտ։ Ունի բարձր կալորիականություն (1 ւ անապակ Գ–ու կալորիականությունը 600– 800 կաչ Է) և մանրէասպան հատկություն։ Լինում է տեսակային և կուպաժային։ Տեսակային Գ․ ստանում են խաղողի մի տեսակից, կուպաժայինը՝ խաղողի տար–բեր տեսակներից ստացված Գ–ները խառ–նելու (տես Կուպաժ) կամ խաղողի տար–բեր տեսակները միատեղ վերամշակելու (սեպաժ) միջոցով։ Լինում են ածխաթթու գազ չպարունակող՝ «հանդարտ» և ածխա– թթու գազ պարունակող։ «Տանդարտ» Գ–նե–րը լինում են սեղանի (անապակ, կիսա–քաղցը և մնացորդային շաքարով), թնդեց–րած (թունդ և աղանդերային) և բուրավե– տացված։ Սեղանի սպիտակ («Սիլվաներ», «Ռիսլինգ», հայկ․ «Ոսկեվազ», «Մեղրա– ձոր» ևն) և կարմիր («Կաբերնե», «Սափե– րավի», հայկ․ «Նորաշեն», «Արենի» ևն) Գ–ներն ստանում են առանց ստևոտի ակէղացման՝ քաղցուի բնական խմոր– մամբ։ Սեղանի անապակ Գ–ները պարու–նակում են բնական խմորմամբ առաջա–ցած 9-ից մինչև 14 ծավ․ % սպիրտ և մին–չև 0,3% շաքար, սեղանի կիսաքաղցր Գ–ները՝ բնական խմորմամբ առաջացած 9-ից մինչև 12 ծավ․ % սպիրտ և Յ–ից մինչև 8% չխմորված շաքար, մնացորդա–յին շաքարով Գ–ները՝ բնական խմոր–մամբ առաջացած 9–ից մինչև 12 ծավ․ % սպիրտ և 1-ից մինչև 3% չխմորված շաքար։ Թնդեցրած Գ–ներ ստանում են սպիրտ–ռեկտիֆիկատի ավելացմամբ։ Թունդ Գ–ները («Պորտվեյն», «Մադերա», հայկ․ «Աշտարակ», «Այգեշատ» ևն) պա–րունակում են 17-ից մինչև 20 ծավ․ % սպիրտ, որից մինչև 3 ծավ․ %-ը բնական խմորմամբ առաջացած 1-ից մինչև 14% շաքար, աղանդերայինները («Մուսկատ», հայկ․ «Կոկուռ», «Նազելի», «Անուշ») պա–րունակում են 12-ից մինչև 17 ծավ․ % սպիրտ, որից 1,2 ծավ․ %-ը՝ բնական խմորմամբ։ Ըստ շաքարի պարունակու–թյան, «հանդարտ» Գ–ները լինում են կիսաքաղցր (5-ից մինչև 12% շաքար և 14-ից մինչև 16 ծավ․ % սպիրտ), քաղցր (14-ից մինչև 20% շաքար և 15-ից մինչև 17 ծավ․ % սպիրտ) և լիկյորային (21-ից մինչև 35 % շաքար, 12-ից մինչև 17 ծավ․ % սպիրտ)։ Բուրումնավորած Գ–ներ («Վեր– մուտ») ստանում են սպիրտ–ռեկտիֆիկա–տի, եղեգնաշաքարի, զանազան բույսերի թուրմերի ավելացմամբ, պարունակում են 6-ից մինչև 16% շաքար, 16-ից մինչև 18 ծավ․ % սպիրտ։ Բուրումնավորած «Նեկ– տարենի» հայկ․ Գ․ արտադրվում է հա–տուկ տեխնոլոգիայով, առանց շաքարի ավելացման, խաղողի ծաղկի թուրմով։ Ածխաթթու գազ պարունակող Գ–ները լինում են բնական ճանապարհով (տես Շամ՜պայն) և արհեստականորեն հագեց–ված՝ ֆշշան կամ գազով («Գունիտ», «Մաշուկ», հայկ․ «Շուշան»)։ Ըստ գույնի Գ–ները լինում են սպիտակ, վարդագույն, կարմիր, ըստ որակի՝ օր–դինար (հնացման չեն ենթարկվում), տե–սակավոր (հնացվում են 1,5-ից մինչև 4 տարի), կոլեկցիոն (հնացման ժամկե–տը լրանալուց հետո 2 տարուց ոչ պակաս պահվում են շշերում)։ Գ–ու յուրաքան–չյուր տեսակ ունի հատկությունների պահ–պանման լավագույն ժամկետ, սեղանի սպիտակ և շամպայն Գ–ները 3-ից մինչև 5, սեղանի կարմիրը 5-ից մինչև 10, աղան–դերայինը 18–ից մինչև 20, լիկյորային և թունդ Գ–ները՝ 100 և ավելի տարի։ Տես նաև Գինեգործություն, Գինեգործական արդյունաբերության։ 2․ Մ րգահատապտղի, խմիչք, որն ստացվում է վայրի և մշակովի մրգե–րի կամ հատապտուղների հյութի սպիր–տային խմորմամբ։ Ավելացվում է ևաե ջուր և շաքար։ Ստանում են տանձից, խնձո–րից, բալից, ծիրանից, հաղարջից, սա–լորից ևն, Տայաստանում՝ նաև նռից, սերկևիլից, մասուրից, հոնից։ Գրկ․ Դանիելյան Գ․ Ի․, Մանաս– յան Տ․ Գ․, Պապովյան Հ․Մ․, Գի–նեգործության հիմունքները, Ե․, 1973։ Ос–новные правила производства виноградных вин, М․, 1965․
ԳԻՆԿԳՈ (Ginkgo), զինկգոազզիների կար–գի, աերևաթափ, մերկասերմ, վւայւոա– ցողուն բույսերի ցեղ։ Պահպանված միակ ներկայացուցիչը՝ երկթևանի Գ․ (G․ bi- lobaj, լայնասաղարթ, երկտուն ծառ Է, բարձրությունը՝ 30–40 մ, բնի հաստու–թյունը՝ 1 մ։ Տերևները կոթունավոր են հովհարաձև, սերմերը՝ էլիպսաձև, 2– 3 սմ երկարությամբ՝ արտաքին մսալի թաղանթով։ Տանդիպում է Արևմտյան Ասիայում։ Մահացող կարգի վերջին ներ–կայացուցիչն է և մշակվում է երկրագնդի համարյա բ ոյ որ բուսաբանական այգի–ներում։ Որպես դեկորատիվ ծառ Եվրո– պայում աճեցվում է 1754-ից։ ԳԻՆՁ (Coriandrum sativum), համեմ, հովանոցավորների ընտանիքի միամյա եթերայուղատու բույս։ Ցողունի բարձրու–թյունը՝ մինչև 120 սմ, տերևները՝ հերթա–դիր, խիստ կտրված, մերկ։ Ծաղիկները՝ սպիտակ, բաց վարդագույն, դեղին։ Պտու–ղը կազմված է երկու միասերմ պտղիկ– ներից, պարունակում է 0,2–1,4% եթե–րայուղ և 16–28% ձեթ։ Եթերայուղից ստանում են զանազան բուրավետ նյու–թեր, որոնք օգտագործվում են օծանելիք–ների և սննդի արդյունաբերության մեջ։ Ձեթն օգտագործվում է մանածագործու–թյան և պոլիգրաֆիական արդյունաբե– Գ ի ն ձ․ /․ ցողունի վերին մասը ծաղիկնե–րով և պտուղներով, վերևում՝ հովանոցի եզ–րային ծաղիկը, ձախից՝ պաղիկը, 2․ ցողունի մերձարմաւոային մասը տերևներով րության մեջ, քուսպը՝ որպես կեր։ Գ–ի տերևները օգտագործվում են որպես հա–մեմունք։ Տարուստ է վիտամիններով, հանքային աղերով։ ՍՍՏՄ–ում մշակվում է Կենտրոնական–Սևահողային գոտու, Մերձվոլգյան շրջաններում, Տյուսիսային Կովկասում, Ուկր․ ՍՍՏ–ում, Անդրկով–կասում, Միջին Ասիայում ևն։ ՏՍՍՏ–ում մշակվում է որպես կանաչեղեն։
ԳԻՆՈՍՏԱՆ (Կինոս յան) Ստեփան Եղիայի [1900, գ․ Սաթխա (այժմ՝ Վրաց․ ՍՍՏ Բոգդանովկայի շրջանում) – 29․9․ 1965, Մոսկվա], սովետական բանակի գեներալ–լեյտենանտ (1945-ից)։ ՍՄԿԿ ան–դամ 1922-ից։ Ավարտել է Տամառուսաս– տանյան Կենտգործկոմի անվ․ (1925, Մոսկվա) և Անդրկովկասյան միացյալ ռազմ․ դպրոցները (1929, Թիֆլիս), Մ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիան (1936)։ Մասնակցել է Արևմտյան Բելո– ռուսիայի ազատագրմանը (1939), Սովե– տա–ֆիննական (1939–40) պատերազմին, Տայրենական մեծ պատերազմի (1941 – 1945) տարիներին, որպես 33-րդ, այնու–հետև 49-րդ բանակի շտաբի պետ՝ Մոսկ–վայի ճակատամարտին, Սմոլենսկի ազա–տագրմանը, Բելոռուսական, Արևելա–