Պրուսական և Վիսլա–Օդերյան օպերա–ցիաներին։ Պարգևաարվել է Լենինի, Կար–միր դրոշի 5, Սուվորովի 2-րդ, Կուտու– զովի 1-ին և 2-րդ, Բոգդան իյմելնիցկու 1-ին աստիճանի, լեհական երեք շքանշան–ներով։ Ետպատերազմյան տարիներին եղել է ռազմ, օկրուգի շտաբի պետ։ 1950-ին ավարտել է Գլխավոր շտաբի ռազմ, ակա–դեմիան, ապա պաշտոնավարել նույն ակադեմիայում որպես օպերատիվ ար–վեստի ամբիոնի դասախոս։
ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ Էջմիածնի, ՏՍՍՏ սննդի արդյունաբերության ձեռ–նարկություն էջմիածին քաղաքում։ Տիմ– նադրվեւ է 1928-ին։ ՏՍՍՏ գինեգործու–թյան խոշոր կենտրոններից է՝ հագեց–ված խաղողի վերամշակման, սպիրտա– հումքի թորման ժամանակակից սարքա–վորումներով։ Ունի խաղողի սկզբնական վերամշակման, գինենյութի մշակման (մա–ռանների տարողությունը 200 հզ․ դկւ), մեխանիկական, տակառագործական, լվացման և այլ արտադրամասեր, որտեղ աշխատատար պրոցեսները հիմնականում ավտոմատացված ևն։ Որպես հումք օգ–տագործում է Էջմիածնի շրջանի Ոսկե–հատ, Գառան դմակ, ճիլար և այլ փո–փոխակներ։ Արտադրամասեր ունի Ար–շալույս, Աղավնատուն, Այգեշատ գյու–ղերում, IV և Թաիրովի անվ․ պետ․ տնտե–սություններում, կառուցվում է Ջրառատի լցման կայանը։ Տարեկան վերամշակում է մինչև 15 հզ․ տ խաղող։ Արտադրվող տեսա–կավոր «Այգեշատ», «Էջմիածին», լիկյո– րային «Տոբելյանական», քաղցրահամ «Պորտվեյն» և սեղանի դառը գինիները աչքի են ընկնում նուրբ երանգներով և ունեն մեծ պահանջարկ։ Արտադրանքն առաքվում է ՍՍՏՄ բազմաթիվ վայրեր, նաև արտասահման։ Տարբեր գինետե–սակներ միջազգային մրցույթներում (1955 և 57-ին՝ Լյուբլյանա, 1958-ին՝ Մոսկվա, 1960 և 64-ին՝ Բուդապեշտ, 1965-ին՝ Թբի– լիսի, 1966–ին՝ Սոֆիա, 1970-ին՝ Ցալթա ևն) արժանացել են բազմաթիվ ոսկե և արծաթե մեդաւների։
ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԱՎԱՆ, բնա կավայր Տայկական ՍՍՏ Արարատի շըր– ջանում, Ուրցի լեռների ստորոտին, շըրջ– կենտրոնից 12 կմ հարավ–արևմուտք։ Սո–վետական տնտեսությունն զբաղվում է տնկիների մշակմամբ և այգեգործությամբ։ Գինու գործարանը պատրաստում է գի–նու և կոնյակի հումք։ Ավանն ունի ութամ–յա դպրոց, ակումբ, գրադարան, մսուր– մանկապարտեզ, բուժկայան, ավտոմատ հեռախոսակայան։
ԳԻՆՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ Երևանի, ՏՍՍՏ սննդի արդյունաբերության ձեռնարկու–թյուն։ 1881-ին հայ գործավոր Ն․ Թսփ– րովը կառուցելով 15 հզ․ դկւ կարողու–թյամբ գինու արտադրության փոքր ձեռ–նարկություն, փաստորեն դնում է կոմբի–նատի հիմքը։ 1897-ին այն անցնում է Ն․ Շուստովին, որն ավելի է մեծացնում արտադրական կարողությունը՝ հասցնե–լով 40 հզ․ ղկւ–ի։ Տայաստանում սովետա–կան կարգերի հաստատումից հետո գոր–ծարանն ազգայնացվում է։ Այդ բազայի վրա 1922-ին ստեղծվում է գինու–կոնյա– կի «Արարատ» տրևստը։ Ընդլայնվում Է կոմբինատի գործունեության ոլորտը՝ գի–նենյութի վերամշակման, հնացման, լըց ման և այլ արտադրամասերով։ Մառան–ների տարողությունը ներկայումս մոտ 300 հզ․ դկչ է, 1920-ի 55 հզ–ի փոխարեն։ Տարեկան վերամշակվում և թողարկվում է 22 մլն ւ գինենյութ, որից 3 մլն առաք–վում է «Արարատ» տրևստի Մոսկվայի, Լենինգրադի, Կիևի և Սարատովի մաս–նաճյուղերին։ Գինիների տևսականին անց–նում է 30-ից։ «Մուսկատ», «Այգեշատ», «Աշտարակ» գինիները միջազգային համ–տեսներում և ցուցահանդեսներում ար–ժանացել են բազմաթիվ ոսկե և արծաթե մեդալների։ Գ․ կ–ի արտադրանքն իրաց–վում է ՍՍՏՄ–ում և արտասահմանում (Լեհաստան, Չեխոսլովակիա, Կուբա, Բելգիա ևն)։
ԳԻՆՈՒ ՍՊԻՐՏ, տես էթիւաւկոհոչ։
ԳԻՇԱՆԳՂ ս ո վ ո ր ա կ ա ն, Neophron pe- rcnopterus, անգղների ընտանիքի գիշա– տիչ թռչուն։ Մարմնի երկարությունը 65– 75 սմ է, թներինը՝ 45–52 սմ, քաշը՝ 2– 2,5 կգ։ Թևերը երկար են, պոչը սեպաձև է՝ 14 փետուրներից կազմված։ Կտուցը նեղ է, երկար։ Տասուև թռչունների փե–տուրները դեղնասպիտակավուն կամ վար–դագույն երանգ ունեն։ Էգը և արուն միա–գույն են։ Դնում են 2, երբեմն 1 դեղնա–սպիտակավուն ձու։ Էգը և արուն թխսում են մոտ 40 օր։ Սնվում է լեշերով, մանր կաթնասուններով, սողուններով (կրիա–ներով)։ Ապրում է ժայռերում, կավային բլուրևերում։ Լավ լողում է ջրում։ Գ–ները տարածված են Միջերկրածովյան շրջան–ներում, Աֆրիկայում, Ասիայում, Սովե–տական Միությունում՝ Ղրիմում, Կովկա– սում, Միջին Ասիայում։
ԳԻՇԱՏԻՉ ԹՌՉՈՒՆՆԵՐ, Accipitres, Fal- coniformes, թռչունների կարգ։ Ամենախո– շոր տեսակի՝ ամերիկյան կոնդորի թների երկարությունը մոտ 115 սմ Է, բաց–վածքը՝ 275 սմ, ամենափոքրի՝ մկնաբա–զեի թների բացվածքը 6,5–7,5 սմ Է։ Գ․ թ–ին բնորոշ է ուժեղ, կարթաձև կտուցն իր սուր ու կտրող եզրերով։ Վերնակտու– ցի հիմքը մերկ է՝ պատված մաշկային գոտիով։ Փետուրները կոշտ են, գորշ, մոխրագույն, սև կամ սպիտակ։ Թևերը երկար են՝ սրված կամ կլորացած։ Ոտ–քերը երկար են՝ սուր և կորացած ճիրան–ներով։ Կրծքի և ոտքերի մկաններն ուժեղ են, տեսողությունը և լսողությունը՝ լավ զարգացած։ Մեծ մասամբ ցերեկային կյանք են վարում, որոշ տեսակներ մթըն– շաղային են։ Մոնոգամ են, յուրաքանչյուր զույգ ունի որոշակի բնային տարածու–թյուն, որտեղ բնադրում են տարիներ շարունակ։ Բազմանում են տարեկան մեկ անգամ, դնում 1–7 (երբեմն՝ մինչև 9) ձու։ Բնադրում են ծառերի, ժայռերի, գետնի վրա։ Սնվում են կաթնասուններով, թըռ– չուններով, միջատներով, լեշերով։ Կան նաև բուսակեր տեսակներ։ Գ․ թ–ի կարգն ընդգրկում է 5 ընտանիք՝ 271 տեսակով, որից 44-ը հանդիպում են ՍՍՏՄ–ում, 31-ը՝ նաև ՏՍՍՏ–ում։ Տարածված են ամենուրեք, բացի Անտարկտիկայից և օվկիանոսային որոշ կղզիներից։ Ունեն որսարդյունաբերական նշանակություն։ Մեծ մասը ոչնչացնում են վնասակար կըր– ծողներին ու միջատներին։
ԳԻՇԱՏԻՉՆԵՐ, Carnivora, կաթնասուն կենդանիների կարգ։ Մյուս կաթնասուն–ներից տարբերվում են իրենց արտաքին տեսքով, մարմնի չափերով, կենսաբա–նական առանձնահատկություններով, կյանքի պայմաններին հարմարվելու ըն–դունակությամբ ևն։ Գ–ի մեծ մասն ապ–րում է ցամաքում, որոշ տեսակներ (ջրա–սամույր, ջրաքիս)՝ քաղցրահամ ջրամ–բարներում, կալանը՝ ծովերում։ Գ–ի մարմ–նի երկարությունը 14 սմ–3 մ է, քաշը՝ 100 գ–1000 կգ։ Որոշ գազանների վեր–ջավորությունները երկար են, բարակ, մյուսներինը կարճ են, անդյուրաշարժ։ Ցուրաքանչյուր թաթի վրա ունեն 4-ական մատներ, արջերը և շնևրը՝ 5-ական։ Բա–ցի արջերից մյուսներն ունեն աղվամա–զով ծածկված երկար պոչ։ Ատամների թիվը 28–48 է։ Կտրիչները փոքր են, ժանիքները՝ լավ զարգացած։ Միայնակ կյանք են վարում կամ մոնոգամ են։ Առ–յուծները, գայլերը շրջում են խմբերով։ Ակտիվ են լուսաբացին և մթնշաղին։ Սնվում են մսով, միջատներով, ջրային անողնաշարավորներով, նույնիսկ բու–սական կերերով։ Տարածված են ամենու–րեք, բացի Անտարկտիդայից։ Կարգն ընդ–գրկում է 7 ընտանիք՝ ավելի քան 100 սե–ռով և 240 տեսակով, որից 18^սեռ և 4՜3 տեսակ գոյություն ունեն ՍՍՏՄ–ում, ՏՍՍՏ–ում՝ 9 սեռ, 15 տեսակ։ Գ–ի մեծ մասը ոչնչացնում է վնասատու կրծողնե–րին։ Առանձին տեսակներ վնաս են հասցը– նում անասնապահությանը։
ԳԻՇԵՐԱԾԻՆ, Mirabilis jalapa, գիշերա– ծինազգիների ընտանիքի բազմամյա, պա–լարավոր խոտաբույս։ Ցողունները ունեն մոտ 1 մ բարձրություն։ Տևրևները ձվաձև են, ամբողջաեզր, սրածայր։ Ծաղիկները ձագարաձև են, բուրավետ, սպիտակ, դե–ղին և կարմիր, կուլտուրական սորտե– րինը՝ երբեմն զոլավոր՝ հավաքված ող–կուզաձև ծաղկաբույլերում։ Ծաղիկները երեկոյան բացվում, իսկ առավոտյան փակվում են, ամպամած օրերին բացված են մնում նաև ցերեկը։ Բազմանում է հիմնականում սերմերով։ Վայրի վիճա–կում հանդիպում է Ամերիկայի արևադար–ձային շրջաններում։ Տարածված դեկո–րատիվ բույս է։
ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐԻ ԿԵՏԵՐ, խավարած– րի ու երկնային հասարակածի հատման կետերը։ Երբ Արեգակը տարեկան տե–ղափոխման ընթացքում գտնվում է այդ կետերում, գիշևրվա և ցերեկվա տևողու–թյունները Երկրի վրա բոլոր վայրերում լինում են իրար հավասար։ Գիշերահա–վասարի այն կետը, ուր Արեգակը լինում է մարտի 21-ին (երկնոլորտի Տվ․ կիսա–գնդից անցնում է հս․), կոչվում է գար–նանային գիշերահավասա–րի կետ․ նշանակվում է у (խոյ համաս–տեղության նշանով)։ Որոշ աստղագի–տական հաշվարկներում у ընդունվում է որպես կոորդինատների սկզբնակետ (տես Երկնային կոորդինատների համա՜ կարգեր)։ իյավարածրի ու հասարակածի հատման մյուս՝ աշնանային գի–շերահավասարի կետ ու մ, Արե–գակը գտնվում է սեպտ․ 23-ին։ Այդ կետը նշանակվում է JX (Կշեռք համաստեղու–թյան նշանով)։