Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թի ատոմա–մոլհկուլային տեսության ստեղծման և Ավոգադրոյի օրենքի հայտ– նադործման համար։ Սահմանել է Գեյ– Լյուսակը 1805-ին։

ԳԵՅՆՍԲՈՐՈ (Gainsborough) Թոմաս (կնունքը՝ 14․5․1727, Սադբերի, Սուֆ– ֆոլկ – 2․8․1788, Լոնդոն), անգլիացի նկա– րիչ։ Դիմանկարներին հատուկ է մարդու ներքնաշխարհի բանաստեղծական պատ– կերումը («Երկնագույն տղան», Ջ․ Բատ– տոլի դիմանկարը, մոտ 1770, Տանտինգ– տոն պատկերասրահ, Սան–Մարինո, ԱՄՆ, յԹ․ Գ և յ ն и բ որո․ Արտիստուհի Սա– ոա Սիդոնսի դի– մանկարը (1784 – 1785, Ազգային պատկերասրահ, Լոնդոն) դքսուհի դե Բոֆորտի դիմանկարը, 1770-ա– կան թթ․} Էրմիտաժ, Լենինգրադ, Սառա Սիդոնսի դիմանկարը, 1784–85, Ազգային պատկերասրահ, Լոնդոն)։ Քնարական են գյուղական բնանկարները («Տոնավաճառ ուղևորվող սայլակը», 1786, Թեյթ պատ– կերասրահ, Լոնդոն)։

ԳԵՆ (Շահնազարով) Գուրգեն Շահնազարի [ծն․ 18(31)․ 12․1906,Մոսկվա], հայ սովետական դերասան։ ՏՍՍՏ ժող․ արտիստ (1954)։ Բեմական գործունեու– թյունն սկսել է 1927-ին, Բաքվում։ 1937-ից աշխատում է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվ․ ռուսական թատրոնում։ Լավագույն դերերից են՝ Տրուֆալդինո (Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»), Շվանդիա, Պի– կալով (Տրևնյովի «Լյուբով Ցարովայա»), Պրոխոր, Ծերուկ (Գորկու «Վասսա ժելեզ– նովա», «Ծերուկ»), Վուրմ (Շիլլերի «Սեր և խարդավանք»), Սաղաթել, Մինթոև, Ոսկան (Շիրվանզադեի «Պատվի համար», «Մորգանի խնամին», «Չար ոգի»), Սերդ– յուկ (Արբուզովի «Իրկուտսկյան պատմու– թյուն»)։ ա❁ խաչիկյւսն ․․․ԳԵՆ,․․․ գ և ն ային (հուն, yevoc,– ծագում, առաջացում), բարդ բառերի բաղ– կացուցիչ մաս, որը ցույց է տալիս որևէ բանի առաջացումը, ծագումը (օրինակ, գւիկոգեն, անտիգեն ևն)։ ԳԵՆ ժառանգակիր, ժառանգա– կանության տարրական միավոր, որը դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԳՆԹ), իսկ որոշ վիրուսներում՝ ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) մոլեկուլի մի հատվածն Է։ Ցուրա– քանչյուր Գ․ որոշում է կենդանի բջջի սպիտակուցներից մեկի կազմությունը և դրանով իսկ մասնակցում օրգանիզմի հատկանիշի կամ հատկության ձևավոր– մանը։ Գ՜երի միագումարությունը՝ գե– նուոիւցը, գևևետիկական ինֆորմացիա է կրում օրգանիզմի տեսակային և անհա– տական բոլոր առանձնահատկություննե– րի մասին։ Ապացուցված է, որ երկրա– գնդի վրա գոյություն ունեցող կենդանի Էակների (այդ թվում նաև վիրուսների ու մանրէների) ժառանգականությունը ծած– կագրված է Գ–ի նուկլեոտիդնևրում։ Բարձ– րակարգ օրգանիզմների Գ․ գտնվում է հատուկ նուկլեոպրոտեիդային գոյացու– թյունների՝ քրոմոսոմների կազմում։ Գ–ի գլխավոր ֆունկցիան՝ ֆևրմեևտների և այլ սպիտակուցների սինթեզի ծրագրավորու– մը, որը կատարվում է բջջային ՌՆԹ–ի մասնակցությամբ, որոշվում է Գ–ի քիմիա– կան կառուցվածքով։ Գ–ի գծային չափը կախված է իր իսկ հսկողությամբ կառուց– վող պոլիպեպտիդային շղթայի երկարու– թյունից։ Գ․ կազմված է միջին հաշվով 1000–1500 նուկլեոտիդներից (0,0003– 0,0005 till)։ Միևնույն Գ․ կարող է ունենալ բազմաթիվ ազդեցություն մի շարք ռեակ– ցիաների ընթացքի վրա։ Գ–ի կառուցված– քը փոփոխվելիս (տես Մուտացիա) բջիջ– ներում խանգարվում են կենսաքիմիական որոշակի պրոցեսները, որի պատճառով ուժեղանում, նվազում, երբևմն վերանում են նախկինում եղած ռեակցիաները կամ հատկանիշները։ Գ–ի գոյության առաջին ապացույցը տվել է Գ․ Մենդելը (1865)։ Նա եկել է այն եզրակացության, որ օրգա– նիզմի յուրաքանչյուր հատկանիշ պետք է որոշվի ժառանգական այն գործոններով, որոնք սեռական բջիջների միջոցով ծնող– ներից փոխանցվում են սևրունդներին։ Խաչաձևման հետևանքով կարող են առա– ջանալ ժառանգական գործոնների, հետե– վաբար նաև հատկանիշների նոր զուգոր– դություններ, որոնց հաճախականությունը կարելի է կանխատեսել ծնողների հատ– կանիշների ժառանգական վարքի հիման վրա։ Գ․ տերմինն առաջարկել է դանիացի Վ․ Իոհանսևնը, 1909-ին։ XIX դ․ վերջին քառորդում արտահայտվեց այն կարծիքը, որ ժառանգական գործոնների փոխանց– ման մեջ կարևոր դեր ունեն քրոմոսոմնե– րը, իսկ 1902–03-ին ամերիկացի բջջա– բան Ու․ Սյոտտոնը և գերմանացի գենե– տիկ Տ․ Բովերին ապացուցեցին, որ ևատ– կանիշների փոխանցման և ճևղքման մեն– դելյան կանոնները կարելի է բացաւորել խաչաձևման ժամանակ մայրական և հայ– րական քրոմոսոմների վերախմբավոր– մամբ։ 1911-ին ամերիկացի գենետիկ Թ․ Մորգանը սկսեց մշակել ժառանգակա– նության քրոմոսոմային տեսությունը։ Ապացուցվեց, որ Գ–երը տեղադրված են քրոմոսոմներում գծային ձևով, զբաղեց– նում են խիստ որոշակի տեղ և մեկ քրոմո– սոմում կենտրոնացված Գ–երը փոխանց– վում են ծնողներից սերունդներին ևամա– տեղ՝ առաջացնելով շղթայմաև միասնա– կան խումբ։ Շղթայման խմբերի թիվը յուրաքանչյուր բնականոն օրգանիզմի հա– մար կայուն Է, հավասար սեռական բջիջ– ների քրոմոսոմների հապլոիդ թվին։ ճճղ․ առաջին քառորդում Գ․ նկարագրում Էին որպես ժառանգականության տարրական, անբաժան միավոր։ Տետագա հետազո– տությունները պարգեցին Գ–ի կազմության բարդությունը և նրա տրոհելիությունը։ Ամերիկացի գենետիկ Մ․ Բենզերի առա– ջարկով մեկ պոլիպեպտիդային շղթայի կառուցվածքը որոշող ֆունկցիայի միա– վորն անվանվեց ց ի ս տ ր ո ն, մուտա– ցիայի միավորը՝ մ ու տ ո ն, իսկ ոե~ կոմբինացիայինը՝ ռ և կ ո ն։ Ցուրա– քանչյուր ցիստրոն իր մեջ ընդգրկում է մեծ թվով մուտոններ և ռեկոններ։ XX դ․ 50-ական թվականներին ապացուցվեց, որ քրոմոսոմներում Գ–ի նյութական հիմքը ԳՆԹ–ն Է։ Վերջինիս կառուցվածքը բացա– հայտեցին անգլիացի Ֆ․ Կրիկն ու ամերիկացի Զ․ Ուոթսոնը (1953), որոնք և առաջադրեցին Գ–ի ազդեցության մեխա– նիզմի մասին հիպոթեզը, որը հետագայում լրիվ ապացուցվեց։ Ներկայումս ապացուց– ված է, որ Գ–ի ռեպլիկացիան որոշում է տվյալ Գ–ում պարփակված ԳՆԹ–ի կազ– մության պահպանումը և անփոփոխ հա– ղորդումը սերունդներին։ Գ․ կարող է փոփոխվել մուտացիայի հետևանքով։ Այդ դեպքում ԴՆԹ–ում խախտվում է նուկլեո– տիդների հաջորդականությունը և առա– ջանում են նոր աւեչներ, որոնք կարող են լինել դոմինանտ (տես Դոմինանաություն) կամ ռեցեսիվ (տես Ռեցեսիվություն)։ 1961-ին ֆրանս․ գիտնականներ Ֆ․ ժակոբը և ժ․ Մոնոն եզրակացրին, որ գոյություն ունեն երկու խմբի Գ–եր՝ կառուցվածքա– յին և կարգավորիչ։ 60-ական թթ․ վերջին ամերիկացի մի խումբ գիտնականների հաջողվել է քիմիապես սինթեզել անհա– տական Գ․։ Գրկ․ Уотсон Дж․ Д․, Молекулярная биология гена, пер․ с англ․, М․, 1967; Ду– бинин Н․ П․, Общая генетика, М․, 1970։ Сойфер В․ Н․, Очерки истории моле– кулярной генетики, М․, 1970․

ԳԵՆԵԱԼՈԳԻԱ, տես Տոհմաբանություն։

ԳԵՆԵՍԻՈՍ ՏԻՄՈԹԵՈՍ (ծն․ թ․ անհտ․– 747), Պավւիկյան շարժման առաջնորդ 717–ից։ VIII դ․ սկգբին բյուգանդական հալածանքներից ազատված և Արևմտյան Տայաստանի Եպիսպարիս գյուղում ապաս– տանած պավլիկյանները իրենց առաջ– նորդ են հռչակել Պավղոս հայի որդուն՝ Գենեսիոսին, տալով նրան Տիմոթեոս մականունը։ Լևոն III կայսրը 717-ին Գ–Տ–ին կանչել է Կոաոանդնուպոլիս, պատ– րիարք Գերմանի մոտ՝ հարցաքննության։ Գ–Տ․ խելամտորեն թաքցրել է իր համոզ– մունքները և արդարանալով՝ վերադար– ձել Եպիսպարիս։ Գ–Տ–ի նկատմամբ այս մեղմությունը, հավանաբար, կապված Էր Լևոն III-ի պատկերամարտ քաղաքակա– նության հետ։ Գ–Տ․ անցել է արաբների կողմը և բնակություն հաստատել Մանա– նադ գյուղում, որը և դարձել է նրա գոր– ծունեության հիմնական կենտրոնը։ Բյու– գանդական պատմիչ Պետրոս Սիկիլիացու վկայությամբ, Գ–Տ․ Մանանաղում ապրել և գործել է 30 տարի ու մահացել համաճա– րակից։ Գրկ․ Մ և լ ի ք–Բ ա խ շ յ ա ն U․S․, Պավ– լիկյան շարժումը Տայաստանում, Ե․, 1953։ Бартикян P․M․, Источники для изу– чения истории павликианского движения, Е․, 1961; Gregoire Н․, Pour 1’Hist о ire des eglises Pauliciennes, «Orientalia Christiana Perisca», 1947, v․ 13, №․ 3–4․ Ս․ ՄեւԻք–Բախշյան

ԳԵՆԵՏԻԿԱ (<հուն․ Yeveaig – ծագում), ծ ա գ ու մ ն ա բ ա ն ու թ յ ու ն, գիտու– թյուն օրգանիզմների ժառանգականու– թյան և փոփոխականության մասին։ Գ–ի խնդիրն է մարդուն պիտանի օրգանիզմ– ներ ստանալու և նրանց անհատական զարգացումը հսկելու համար մշակել մե– թոդներ, որոնցով հնարավոր լինի ղեկա– վարել ժառանգականությունն ու ժառան–