Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծում արմատապես վերափոխելու արտադրության բնույթը և գլխավոր արտադրողական ուժի՝ աշխատավորության ֆունկցիաները, ծնում նոր մասնագիտություններ (ծրագրավորող, կարգավորող, կառավարող ևն)։ Գ․ հ–յանը, ինչպես և ամեն մի տեխնիկական հեղաշրջմանը «․․․ անխուսափելիորեն հետևում է արտադրության հասարակական հարաբերությունների ամենասուր բեկում» (Լենին Վ․Ի․, հ․ 3, էջ 571)։ Գ․ հ–յան նվաճումների կապիտալիստական կիրառումը ելնում է առաջին հերթին մոնոպոլիաների շահերից և ուղղված է նրանց տնտ․ և քաղ․ դիրքերի ամրապնդմանը։ Կապիտալիզմի պայմաններում Գ․ հ․ ունի հակամարտ բնույթ, նրա ըստ ամենայնի զարգացումը խոչընդոտվում է կապիտալիստական արտադրաեղանակի շրջանակների սահմանափակությամբ, խորացնում աշխատանքի և կապիտալի միջև անհաշտելի հակասությունները, հանգեցնում տնտ․ և քաղ․ ճգնաժամերի, մեծ մասշտաբների հասցնում գործազուրկների թիվը։ Այն ուժեղացնում է կապիտալիզմից սոցիալիզմի անցման օբյեկտիվ անհրաժեշտությունը, դառնում համաշխարհային հեղափոխական պրոցեսի արագացուցիչ գործոններից մեկը։ Սոցիալիստական երկրներում, ընդհակառակը, Գ․ հ․ ընթանում Է՜ անխաթար, և կոմունիզմի, նյութատեխնիկական բազայի ստեղծումը ենթադրում է դրա նվաճումների օրգանական միացում սոցիալիզմի առավելությունների հետ, քանի որ դրանում կենսականորեն շահագրգռված են հասարակության բոլոր անդամները։ Վերջիններիս նյութական ու կուլտուրական բարեկեցության անընդհատ բարձրացման նպատակին է ծառայում Գ․ հ․, դրա բարեհաջող ընթացքը նպաստում է կոմունիստական շինարարության տնտ․ և սոցիալական համալիր խնդիրների լուծմանը՝ համակողմանի ու ներդաշնակ անհատ ձևավորելու համար նյութական ու հոգևոր նախադրյալներ ստեղծելուն։ Գ․ հյան Էության և սոցիալական հետե վանքների մեկնաբանումը մարքս-լենինյան ու բուրժուական գաղափարախոսությունների սուր պայքարի ասպարեզ Է։ Տես նան Արտադրության ավտոմատացում՝․

Գրկ․ Քոթանյան Մ․խ․, Գիւոա-տեխնիկական առաջադիմությունը և նրա խթանումը, Ե․, 1969։ Գիւոա–տեխնիկական հեղափոխությունը և սոցիալիզմը, Ե․, 1975։ Գիտա–տեխնիկական հեղափոխություն, փիլիսոփայական և սոցիալական պրոբլեմները, պրակ 1, Ե․, 1975։ Научно-техническая революция и общественный прогресс, М․, 1969; Современная научно-техническая революция․ Историческое исследование, 2 изд․, М․, 1970; Современная научно-техническая революция в развитых капиталистических странах։ экономические проблемы, М․, 1971; Афанасьев В․ Г․, Научно-техническая революция, управление, образование, М․, 1972; Научно-техническая революция и социализм, М․, 1973; Марков Н․ В․, Научно-техническая революция, анализ, перспективы, последствия, М․, 1973; Глаголев В․Ф․, Гудожник Г․С․, Козиков Н․А․, Современная научно-техническая революция, М․, 1974; Товмасян С․С․, Качественные фазы развития техники и научно-техническая революция, Е․,- 1970․

ԳԻՏԱՖԱՆՏԱՍՏԻԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, գեղարվեստական գրականության տեսակ, որտեղ գեղարվեստական մտահղացումը հենվում է գիտական որևէ վարկածի վրա՝ տեղ տալով երևակայությանը, ապագայի կռահումներին։ Գ․ գ–յան սկզբնավորողը համարվում է Ֆ․ Բեկոնը։ XVII–XVIII դդ․ երևան եկան միջմոլորակային ճանապարհորդությունների մասին վեպեր և ապագայի մասին պատմվածքներ։ XIX դ․ Գ․ գ–յան նշանավոր ներկայացուցիչը ժ․ Վեռնն է՝ իր «Արտասովոր ճանապարհորդություններ» ընդհանուր խորագրի տակ ամփոփված վեպերով։ Գ․ գ–յան հայտնի հեղինակներից են Կ․ Լասվիցը, Բ․ Քելերմանը, Կ․ Դոյլը, Տ․ Ուելսը և ուրիշներ։ XIX դ․ ռուս գրականության մեջ Գ․ գ–յան նմուշներից է Վ․ Օդոևսկու «4338 թվականը» ստեղծագործությունը։ XX դ․ Գ․ գ–յան ականավոր ներկայացուցիչներ են Ս․ Լեմը, Ա․ Ազիմովը, Ռ․ Բրեդբերին, Քոբո Աբեն։ Գիտաֆանտաստիկ երկերով հարուստ է նաև սովետական գրականությունը (Վ․ Օբրուչև, Ա․ Տոլստոյ, Ա․ Բելյաև, Ս․ Բելյաև, Գ․ Ադամով և ուրիշներ)։ Հայ սովետական գրականության մեջ այս ժանրով են ստեղծագործում Ա․ Շայբոնը, Կ․ Սիմոնյանը։

ԳԻՏԵԼԻՔ, մարդու կողմից աշխարհի ճանաչողության արդյունքը՝ իրերի ու երևույթների իդեալական վերարտադրությունը, ըմբռնումը և իմաստավորումը։ Գ-ների սոցիալ–պատմական հիմքը մարդկային գործունեությունն է՝ աշխարհի վերափոխումը, որի շնորհիվ ձևավորվել են մարդկային գիտակցությունն ու բանականությունը, և որի ընթացքում իրականանում է ճանաչողությունը որպես Գ–ների ձեռքբերում։ Գ–ները լինում են նկարագրող ու բացատրող՝ տեսական (ինչպիսին է առարկան, ինչպես և ինչու է տեղի ունենում երևույթը) և գործնական՝ տեխնիկական (ինչը և ինչպես կարելի է իրագործել)։ Տարբերում են նաև առօրեական Գ․ և գիտական Գ․։ Առօրեական Գ․ միահյուսված է մարդկային կենսափորձին ու հմտություններին, հստակորեն չի սահմանազատված հավատալիքներից ու նախապաշարումներից․ այն չի կազմում մի ամբողջական համակարգ, նրա ձեռքբերման, հիմնավորման ու գնահատման եղանակներն ու չափանիշները համընդհանրական բնույթի չեն։ Գիտական Գ–ները, որոնց համակարգը գիտությունն է, ունեն որոշակի կառուցվածք ու գնահատման չափանիշներ։ Այդ Գ–ները ձեռք են բերվում և հիմնավորվում որոշակի՝ պատմականորեն մշակված, փորձարարական միջոցներով և տեսական հետազոտության եղանակներով, աշխարհը նկարագրվում ու բացատրվում է գիտական Գ–ի ձևերի միջոցով (տեսություն, հիպոթեզ, սկզբունք, օրենք են)։ Այս նույն հատկանիշներով Գ․ հակադրվում է հավատին (համապատասխանորեն, գիտությունը՝ կրոնին), որքանով որ վերջինս չունի իր պնդումների ձեռքբերման, հիմնավորման և գնահատման օբյեկտիվ եղանակներ և չափանիշներ։ Գ․ տարբեր գիտությունների ուսումնասիրման առարկա է։ Հոգեբանության մեջ Գ․ հետազոտվում է որպես գիտակցության էական բաղադրամաս։ Գիտության տրամաբանության և մեթոդաբանության մեջ այն քննվում է իր կառուցվածքի, ձեռքբերման ու հիմնավորման եղանակների, գնահատման չափանիշների, զարգացման օրինաչափությունների տեսանկյունից, այստեղ ուսումնասիրության մեթոդը գիտության լեզվի տրամաբանական վերլուծությունն է։ Գ․ ամրագրված է լեզվա–տրամաբանական ձևերի մեջ՝ որպես դրանց բովանդակություն և արտահայտվում ու հաղորդվում է լեզվի միջոցով։ Այս բնագավառում Գ–ի ուսումնասիրման համար արդյունավետ եղավ հետազոտության ձևական եղանակների կիրառումը։ Փիլիսոփայությանը հետաքրքրում է Գ–ի օբյեկտիվ բովանդակության հարցը, հատկապես վերացական տեսական կառուցվածքների հարաբերությունը փորձին ու իրականությանը (տես Իմացաբանություն)։

Գրկ․ Геворкян Г․А․, Вероятное и достоверное знание, Е․, 1965; Зиновьев А․А․, Логика науки․ М․, 1971․

Հ․ Գևորգյան

«ԳԻՏԵԼԻՔ» ընկերություն, կամավոր հասարակական կազմակերպություն ՍՍՀՄ–ում․ կոչված է գիտական և քաղաքական գիտելիքներ տարածելու և նպաստելու աշխատավորության կոմունիստական դաստիարակությանը։ Հիմնադրվել է 1947-ին։ Մինչև 1963-ը կոչվել է Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման համամիութենական ընկերություն։ Գլխավոր ղեկավար մարմինը՝ վարչությունը, ընտրվում է համամիութենական համագումարում՝ 4 տարի ժամկետով։ Վարչության առաջին նախագահը ակադեմիկոս Ս․Ի․ Վավիլովն էր, 1966-ից՝ ակադեմիկոս Ի․Ի․ Արտաբոլևսկին։ Միավորում է միութենական հանրապետությունների 15 ընկերությունները՝ ինքնավար հանրապետությունների, երկրամասերի, մարզերի, ազգային օկրուգների, քաղաքների և շրջանների իրենց կազմակերպություններով։ Սկզբնական կազմակերպություններ են ստեղծված գիտ․ հիմնարկներում, ուս․ հաստատություններում, ձեռնարկություններում։ 1972-ին ուներ 2456 հզ․ անդամ, այդ թվում՝ 1700 ակադեմիկոս և թղթակից-ւսնդամ, 107 հզ․ դոկտոր և գիտությունների թեկնածու, պրոֆեսոր և դոցենտ։ 1972-ին «Գ․» ընկերությունը պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Բոլոր գիտությունների գծով «Գ․» կազմակերպում է հրապարակային դասախոսություններ, գիտական զեկուցումներ և կոնֆերանսներ, սեմինարներ, ժողովրդական ընթերցումներ, մասնակցում է ռադիոյով և հեռուստատեսությամբ գիտության պրոպագանդմանը, գիտական և գիտահանրամատչելի ֆիլմերի ստեղծմանը։ 1970-ին «Գ․»-ի անդամները կարդացել են 18,5 մլն դասախոսություն, որին մասնակցել է 950 մլն մարդ։ «Գ․»-ի տրամադրության տակ են Մոսկվայի պոլիտեխնիկական թանգարանը, կենտրոնական պոլիտեխնիկական գրադարանը և