կուլտուր–լուսավորական այլ հիմնարկ–ներ։ Նրա գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում տպագրական պրոպա–գանդան։ Նրան է պատկանում «Գիտելիք» հրատարակչությունը (Մոսկվայում), որը հրատարակում է «Մեժդունարոդնայա ժիզն») («Международная жизнь*, ռուս․, անգլ․ և ֆրանս․ լեզուներով), «Նաուկա ի ժիզն» («Наука и жизнь»), «Զնանիյե սիլա» («Знание сила»), «Նաուկա ի ռե– լիզիա» («Наука и религия»), «Սլովո լեկ– տորա» («Слово лектора») ամսագրերը։ «Գ․» փոխադարձ կապի մեջ է սոցիալիս–տական և կապիտալիստական մի շարք երկրների համապատասխան ընկերու–թյունների հետ։ Ամեն տարի լավագույն դասախոսը պարգևատրվում է Ս․ Ի․ Վւս– վիլովի անվ․ մեդալով։ ՏՍՍՏ–ում «Գ․» ընկերությունը ևս հիմ–նադրվել է 1947-ին, Ա․ Իսահակյանի, Մ․ Սարյանի, Դ․ Դեմիրճյանի և ուրիշնե–րի նախաձեռնությամբ։ Տիմնադրման օրից նախագահն է ակադեմիկոս Վ․ Տամ– բարձումյանը։ Առաջին տարում ունեցել է 175 անդամ, 1973-ին՝ 14224։ Նրանցից 46-ը ՍՍՏՄ ԳԱ ն ՏՍՍՏ ԳԱ ակադեմիկոս–ներ են, 51-ը՝ թղթակից–անդամներ, 287–ը՝ դոկտոր–պրոֆեսորներ, 1536-ը՝ գիտու–թյունների թեկնածուներ (1973)։ Տարբեր գիտությունների գծով ընդամենը կար–դացվել է 108100 դասախոսություն։ ՏՍՍՏ «Գ․» ընկերությունը հրատարակում է մե–թոդական նյութեր դասախոսների համար։
ԳԻՏՈՎԻՉ Ալեքսանդր Իլյիչ [1(14)․3․1909, Սմոլենսկ – 9․8․1966, Լենինգրադ], ռուս սովետական բանաստեղծ։ Առաջին ժողո–վածուն՝ «Մենք մտնում ենք Պիշպեկ», լույս է տեսել 1931-ին։ Մասնակցել է Տայ– րենական մեծ պատերազմին։ 1944-ի ձըմ– ռանը, Վոլխովյան ռազմաճակատում գրել է «Խնջույքներ Տայաստանում» բանաս–տեղծությունների շարքը։ Թարգմանել է Տ․ Շիրազի բանաստեղծություններից։ Գ–ի վերջին ժողովածուն՝ «Ձմեռային ուղերձներ բարեկամներիս», լույս է տե–սել 1965-ին։ Երկ․ Пиры в Армении, Е․, 1968․
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, մարդկային հոգևոր գոր–ծունեության բնագավառ, որի նպատակը իրականության մասին օբյեկտիվ գիտե–լիքների ձեռքբերումն ու տեսական հա–մակարգումն Է․ հասարակական գիտակցու–թյան ձև։ Գ․ ընդգրկում է ճանաչողական գործունեությունը և դրա արդյունքը, որն ընդհանրության մեջ կազմում է աշխարհի գիտական պատկերը։ «Գ․» տերմինով նշանակվում են նաև գիտելիքների առան–ձին բնագավառները։ Ընդհանուր հատկանիշները և առար–կան։ Գ․ գիտելիքների համակարգ է– նրա խնդիրն աշխարհի երևույթների ու պրոցեսների բացատրումը, դրանց ըն–թացքի կանխատեսումն Է, որն արտա–հայտվում է գիտական օրենքների ու սկզբունքների միջոցով։ Գ–յաև կարևոր առանձնահատկությունը համակարգայ–նությունն Է, երբ փաստական գիտելիք–ները կարգավորված են որոշակի տեսա–կան սկզբունքներով։ Ուստի Գ․ ոչ միայն բացահայտում, այլև ընդհանրացնում և տեսականորեն իմաստավորում է փաստը, որը հնարավորություն է ընձեռում նկա– 6, ձՍձ III ^ատոր րագրել ու բացատրել աշխարհը, պատաս–խանել ոչ միայն «ինչպե՛ս», այլև «ինչու՞» հարցին։ Գ–յան համակարգում առանձ–նանում են հետազոտության երկու մա–կարդակներ՝ էմպիրիկ ն տեսա–կան։ Առաջինի տարրերը դիտարկում–ների ու գիտափորձի միջոցով ձեռք բեր–ված փաստերն են, որոնք արտահայտում են առարկաների ու երևույթների քանա–կական ու որակական առանձնահատկու–թյունները։ Տեսականին հատուկ են փաս–տերի իդեալականացված նկարագրու–թյամբ ստեղծված վերացական օբյեկտնե– րըն ու դրանք միավորող սկզբունքները։ Տեսական մակարդակը հնարավորություն է ընձեռում Գ–յանը զարգանալ ներքին տրամաբանությամբ, առանց փորձնական նյութին դիմելու, թույլ է տալիս շատ գի–տելիքներ արտածել ընդհանուր սկզբունք–ներից, որոնք հետագայում փորձնական հիմքի են վերադառնում պրակտիկ կիրա–ռության ընթացքում՝ կոնկրետ նյութա–կան բովանդակություն ստանալով վերա–ցական օբյեկտների առարկայական մեկ–նաբանության շնորհիվ։ Իմացության էմ–պիրիկ մակարդակում մեծ չափով օգտա–գործվում են չափումը, համեմատումը, ինդուկցիան, դեդուկցիան, վերլուծությու–նը, համադրումը և այլ մեթոդներ։ Տեսա–կան մակարդակին բնորոշ են աբստրակ–ցիան, իդեալականացումը, մոդելավորու–մը, հիպոթեզը, ընդհանրացումը, մտա–յին գիտափորձը, ձևականացումը ևն։ Որպես մարդկային հոգևոր ակտիվ գոր–ծունեություն Գ․ սերտորեն կապված է աշխարհի պրակտիկ առարկայական վե–րափոխման ու յուրացման խնդիրներին և Էապես տարբերվում է ինչպես բուն արտադրական գործունեությունից, այն–պես էլ հոգևոր գործունեության այլ ձևե–րից։ Գիտական գործունեությունը տալիս է սկզբունքորեն նոր գիտելիք և այդ պատ–ճառով Գ․ մարդկային գործունեության մյուս բնագավառների նկատմամբ հեղա–փոխական գործոնի դեր է կատարում։ Ի տարբերություն իրականության գեղար–վեստական արտացոլման, Գ․ ձգւոում է ճշգրիտ, առավելապես ընդհանրական ու օբյեկտիվացված գիտելիքի և այդ իմաս–տով «անդեմ» Է։ Այս տեսակետից ընդուն–ված է ասել, որ արվեստագետը ստեղծում է, իսկ գիտնականը՝ հայտնագործում։ Սակայն այս սահմանազատումը հարա–բերական Է՝ արվեստը գեղագիտականից բացի ունի նաև ճանաչողական արժեք, իսկ Գ–յան օրենքների ու սկզբունքների ձևակերպման գործում զգալի դեր են խա–ղում նաև գեղագիտական չափանիշները։ Ցուրահատուկ բնույթ ունի Գ–յան և փի– ւիսոփայության փոխհարաբերությունը։ Նպատակ ունենալով ընդհանուր ձևով բացահայտելու աշխարհի Էությունը և մարդու տեղը աշխարհում՝ փիլիսոփայու–թյունը ընդհանրապես հանդես է զալիս որպես աշխարհայացք և իմացության մե–թոդաբանություն։ Սակայն փիլ․ ուսմունք–ները տարբեր վերաբերմունք ունեն դե–պի Գ․։ Այսպես, նեոպոզիտիվիզմը ձըգ– տում է փիլիսոփայությունը տարրալուծել Գ–յան տրամաբանության մեջ, ժխտում փիլիսոփայության աշխարհայացքային դերը, էկզիստենցիաչիզմը գտնում Է, որ տեսական մտածողության միջոցով անհնարին է բացահայտել մարդկային կյանքի իմաստն ու նպատակը։ Դիաչեկ– տիկական մատերիաւիզմը, ուսումնա–սիրման առարկա համարելով բնության, հասարակության և մտածողության ընդ–հանրական օրենքները, կողմնորոշվում է դեպի Գ․։ Փիլիսոփայության և հասարա–կական գիտակցության այլ ձևերի հետ ունեցած կապի շնորհիվ Գ․ ձեռք է բերում գաղափարախոս ական, քաղաքական, հե–տևաբար նան դասակարգային և կուսակ–ցական բնույթ։ Զարգացման հիմնական փուլերը։ Աոա–ջին գիտական գիտելիքները ծնունդ են առել Տին Արևելքի երկրներում (Բաբե– լոն, Եգիպտոս, Տնդկաստան, Չինաստան), ունեցել են պրակտիկ բնույթ, հանդես եկել որպես արտադրական գործունեու–թյան իրականացման կարողություն, հըմ– տություն։ Կուտակված փաստերի այս բազայի վրա մ․ թ․ ա․ VI դ․ Տին Տունաս– տանում ծագել են առաջին տեսական հա–մակարգերը։ Տին Տունական բնափիւի– սոփայությունր, զուգորդելով գիտելիք–ները մտահայեցողական փիլ․ համակար–գերի հետ, առաջինը փորձեց, հակա–դրվելով դիցաբանությանը, բացատրել աշ–խարհը բնական հիմքերով։ Առաջին ան–գամ տրվեց բնության, հասարակության և մտածողության օրինաչափությունների նկարագիրը, բնականաբար պարզունակ և անկատար ձևով։ Արիստոտելի շնորհիվ ձևակերպվեցին տրամաբանության հիմ–նական սկզբունքները, մտածողության ոլորտը ներգրավվեցին աշխարհի հիմ–նարար օրենքներն արտահայտող վերա–ցական հասկացությունները։ Սահմա–նազատվեցին ճշմարտության փաստական ու տրամաբանական ըմբռնումները, դըր– վեց Գ–յան դրույթների ապացուցելիու– թյան պահանջը։ Դրա հետևանքով մտա–հայեցողական ուսմունքներից անջատվե–ցին և գիտական համակարգերի ձևով ներկայացան երկրաչափությունը (Էվկլի–դես), մեխանիկան (Արքիմեդ), աստղա–գիտությունը (Պտղոմեոս)։ Միջնադարում (III–XV դդ․) Տին աշխարհի Գ–յան ավան–դույթները զարգացնում են Արաբական Արևելքի, Առաջավոր ու Միջին Ասիայի ժողովուրդները։ Զգալի գիտելիքներ են ձեռք բերվում հատկապես աստղագիտու–թյան և մաթեմատիկայի բնագավառնե–րում, մինչդեռ եվրոպական գիտական միտքը հակվում է դեպի սխոլաստիկան ու աստվածաբանությունը։ Արդի իմաստով Գ․ ձևավորվում է XVI–XVII դդ․՝ որպես զարգացող կապիտալիստական արտա–դրահարաբերությունների պահանջ։ Դեռ–ևս Վերածննդի շրջանում, հատկապես Լեոնարդո դա Վինչիի փորձարարական ուսումնասիրությունների և Ն․ Կոպեռնի– կոսի արևակենտրոն ուսմունքի ստեղծ–ման շնորհիվ, Գ․ սկսում է ազատագրվել կրոնից և դուրս է գալիս զարգացման ինք–նուրույն ուղի։ Բնության անմիջական հայեցումից շրջադարձ է կատարվում նրա վերլուծական մասնատմանը, մտահայե–ցողական կշռադատություններից՝ կոնկ–րետ հետազոտությանը։ Տեսական միտքը զուգորդվում է բնության պրակտիկ ուսում–նասիրման հետ, որի հետևանքով զգալիո–