նը (բբախիկեֆալիա)՝ 80%-ից ավելի։ Գ․ ց–ի օգնությամբ հնարավոր է մարդկու–թյան մեծ ռասայական խմբերում առանձ–նացնել տեղային մարդաբանական տեսակ– ներ։ խմբային տարբերություններն ի հայտ են գալիս արդեն վաղ մանկական հասակում։ Սկսած միջնադարից, նախորդ–ների համեմատությամբ, նկատվում է Գ– ց–ի մեծացում (բրախիկեֆալացում), 1950– 1970-ին՝ առանձին վայրերում՝ Գ․ ց–ի նվազում (դեբրախիկեֆալացում)։ Գ․ ց․ կապված չէ մարդու մտավոր ունակություն–ների հետ։
ԳԼԽԱՊՏՈՒՅՏ, մարմնի հավասարակշռու–թյան խախտման և շրջապատող առարկա–ների թվացող պտտման զգայություն։ Պատճառներն են՝ անդաստակային ապա–րատի ախտահարումները, գլխուղեղի ուռուցքները, վնասվածքները, բորբո–քումները, ակնաշարժ մկանների թեր– լուծանքները (պարեզ), ուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը, հիպերտո– նիկ և հիպոտոնիկ հիվանդությունները, ուղեղային արյան շրջանառության սուր և քրոնիկական խանգարումները, ան–գարը և թունավորումը։ Գ․ կարող է առա–ջանալ նան ռեֆլեկտոր ճանապարհով՝ ներքին օրգանների (թոքեր, լյարդ, լե–ղապարկ, ստամոքս, աղիքներ) ախտա–հարումների դեպքում։ Ուղեկցվում է սըրտ– խառնոցով, փսխումներով, պուլսի դան–դաղումով, գունատությամբ, արյան ճընշ– ման փոփոխություններով։ Բ ու ժ ու մ ը՝ հիմնական պատճառների վերացում, ացե– տիլ–խոլինոլիզային պատրաստուկներ, վիտամին Be, բուժական մարմնամար–զություն։
ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱ, Միավորված ազ–գերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր մարմիններից մեկը։ Բաղկացած է ՄԱԿ–ի անդամ բոլոր պետություններից (147 եր–կիր, 1977-ի հունվար)։ Իրավասու է ՄԱԿ–ի կանոնադրության շրջանակներում քննար–կելու ցանկացած հարց, ինչպես նաև ՄԱԿ–ի յուրաքանչյուր մարմնի իրավասու–թյունների մեջ մտնող հարցեր։ Լիազորված է հանձնարարականներ տալ ՄԱԿ–ի ան–դամներին կամ Անվտանգության խոր– հըրդին (որոշ բացառությամբ) բոլոր հար–ցերով և գործերով։ Գ․ ա․ մասնավորա–պես լիազորված է քննելու միջազգային խաղաղության և անվտանգության պահ–պանման գործում պետությունների հա–մագործակցության ընդհանուր սկզբունք–ները (զինաթափում, սպառազինության կարգավորում ևն)։ Իսկ որոշակի գործո–ղությունների դիմելու անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր հարց նախքան քննարկելը (կամ հետո) հանձնում է Ան– վըտանգության խորհրդին։ Գ․ա–ի որոշում–ները, որպես կանոն, ունեն հանձնարա–րական բնույթ, այսինքն իրավաբանորեն պարտադիր չեն անդամ–պետությունների համար, բացառությամբ ՄԱԿ–ի ներքին կյանքին վերաբերող մի շարք հարցերի՝ ՄԱԿ–ի անդամ ընդունելու կամ հանելու, Միջազգային դատարանի, Անվտանգու–թյան խորհրդի ոչ–մշտական անդամներ ընտրելու, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար նշանակելու դեպքերում ևն (նշված որո–շումների մի մասն ընդունվում է Անվտան–գության խորհրդի մասնակցությամբ)։ Գ․ 7, ՃՍձ III ^ատոր ա–ի որոշումներն ընդունվում են նիստին ներկա գտնվող և քվեարկությանը մաս–նակցող ՄԱԿ–ի անդամների ձայների մե–ծամասնությամբ։ Կարևորագույն հարցե–րի մասին որոշումներն ընդունվում են ձայների 2/3-ի մեծամասնությամբ։ Ցու– րաքանչյուր տարի գումարվում է Գ․ ա–ի հերթական նստաշրջանը, անհրաժեշտու–թյան դեպքում նաև՝ արտակարգ և հա–տուկ նստաշրջաններ։ ՄԱԿ–ի անդամ յու–րաքանչյուր պետություն նստաշրջան կա–րող է ներկայանալ 5 պատվիրակով և նրանց 5 տեղակալով։ Գ․ ա–ի ֆունկցիա–ներն իրականացնում են հետևյալ կոմի–տեները․ 1-ին կոմիտե (քաղ․ և անվտան–գության հարցեր), հատուկ քաղ․ կոմիտե (միևնույն բնույթի հարցեր), 2-րդ կոմիտե (տնտ․ և ֆինանսական հարցեր), 3-րդ կոմիտե (սոցիալական ու հումանիտար և մշակույթի հարցեր), 4-րդ կոմիտե (խնամակալության և ինքնակառավարում չունեցող տերիտորիաների հարցեր), 5-րդ կոմիտե (վարչական և բյուջետային հար– ցերյ, 6-րդ կոմիտե (իրավական հարցեր)։ Կոմիտեների աշխատանքների կոորդի–նացման համար յուրաքանչյուր նստա–շրջանում կազմավորվում է հան գլխավոր կոմիտե՝ Գ․ ա–ի ևախագահի, նրա տեղա–կալների և կոմիտեների նախագահների կազմով։ Յուրաքանչյուր նստաշրջանում ստեղծվում է լիազորությունների ստուգ–ման կոմիտե՝ բաղկացած 9 անդամներից։ Գոյություն ունեն նաև 2 մշտական կոմի–տեներ՝ կոնսուլտատիվ կոմիտև (վարչա–կան ու բյուջետային հարցեր) և վճարում–ների հարցերով զբաղվող կոմիտե։ Վեր– ջինևերիս անդամները ընտրվում են 3 տարի ժամկետով։ Կիրառվում է ևաե հա–տուկ կոմիտեների և հանձնաժողովների ստեղծման պրակտիկան։ 1964-ից ինքնա–վար միջազգային կազմակերպություննե–րի իրավունքներով ստեղծվել են Գ․ ա–ի հատուկ մարմիններ՝ ՄԱԿ–ի Առնտրի և զարգացման կոնֆերանսը (ՑՈւՆԿՏԱԴ, 1964), ՄԱԿ–ի Արդյունաբերության զար–գացման կազմակերպությունը (ՑՈւՆԻԴՕ, 1965), Կապիտալ զարգացման ֆոնդը (1966)։
ԳԼԽԱՎՈՐ ԿԻ&ԱԿԵՏ, տես Կիզակետ։
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Հերցշպրունգ–Ռեսեւի դիագրամ։
ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ, զինվորական կառա–վարման բարձրագույն մարմին, որը գըլ– խավորում է կենտրոնական և տեղական բոլոր զինվորական մարմինների աշխա–տանքը։ Գ․ շ–ի ծառայությունը ծագել է XVI –XVII դդ․, երբ բանակներում հաս–տատվեցին գեներալ–կվարտիրմեյստեր– ների պաշտոններ, որոնք վարում էիե տե–ղանքի և ճանապարհների ուսումնասիր–ման, զորքերի տեղաշարժման, հետախու–զության կազմակերպման և այլ աշխա–տանքներ։ Սկզբում այդ պաշտոնները գործի էին դրվում միայն պատերազմի ժամանակ, իսկ XVIII դ․ վերջից մշտական դարձան։ Ֆրանսիայում 1792-ից գեներալ– կվարտիրմեյստերությունը ստացավ բա–նակի Գ․ շ․ անվանումը։ Պրուսիայում 1785-ից «Գ․ շ․» և «գեներալ–կվարտիր– մեյստեր» անվանումը միևնույն նշանա–կությունն են ստանում։ Ռուսաստանում XVIII դ․ սկզբներից գո–յություն են ունեցել Գ․ շ–ի և կվար– տիրմեյստերական աստիճանակարգեր։ 1815-ին ստեղծվել է Գ․ 2-, որի մեջ մտավ նաև կվարտիրմեյստերական ծառայու - թյունը։ 1863-ին ստեղծվեց Գ․ շ–ի Գլխա–վոր վարչություն, որը 1865-ին մտցվել է Գ․ շ–ի կազմի մեջ։ 1905-ին Գ․ շ–ի Գլխավոր վարչությունը դարձել է ինքնուրույն մար–մին, որի պետը անմիջականորեն ենթարկ–վում էր կայսրին, իսկ 1908-ից՝ ռազմ, մինիստրին։ Արևմտաեվրոպական երկըր– ներում Գ․ շ–ի դերը սկսեց աճել XIX դ․ 2-րդ կեսից։ Պրուսիայում, այսպես կոչ–ված, Մեծ Գ․ շ․ առաջատար դեր ստանձ– նեց զինվորական վարչության մեջ և որո–շակի ազդեցություն սկսեց գործել Գեր–մանիայի ագրեսիվ քաղաքականության հետագա զարգացման վրա։ Ֆրանսիայում Գ․ շ․ զբաղվում էր զորքերի նախապատ–րաստման, գործողությունների պլանա–վորման և իրականացման հարցերով։ Պատերազմը վարելու և այն նյութապես ապահովելու հարցերը վճռում էր կառա–վարությունը։ XX դ․ սկզբին Մեծ Բրիտա– նիայում ստեղծվեցին բանակի կայսերա–կան Գ․ շ․ (ենթարկվում էր ռազմ, մինիս–տրին), ծովային և ցամաքային շտաբ–ներ։ Բոլոր շտաբների գործունեությունը համաձայնեցնում էր Գ․ շ–ի պետը։ Երկ–րորդ համաշխարհային պատերազմից առաջ Գերմանիայում առանձնահատուկ դեր էր խաղում գերմ․ Գ․ շ․, որը 1932-ից սկսել էր իրագործել ռայխսվերի ընդար–ձակման գաղտևի ծրագրեր։ 1938-ից գերմ․ Գ․ շ–ի մեջ էին մտնում Գերագույն հրա–մանատարության շտաբը և առանձին զո–րատեսակների Գ․ շ–ները։ Ռազմաճակատ–ներում զինվորական ուժերի ղեկավար–ման հիմնական դերը պատկանում Էր ցամաքային ուժերի Գ․ շ–ին, որն ընդ–գրկում էր մի շարք վարչություններ (օպե–րատիվ, հետախուզական ևն)։ 1945-ի մա–յիսին, Պոտսդամի կոնֆերանսի որոշմամբ, գերմ․ Գ․ շ․ լուծարքի ենթարկվեց։ ՍՍՏՄ–ում Տոկտեմբերյան ևեղափոխու– թյունից հետո 1918-ի մայիսին ստեղծվեց համառուսական Գ․ շ․ (Всероглавштаб)։ Օպերատիվ ղեկավարման մարմինը 1918-ի սեպտեմբերից դարձավ Տանրապետու– թյան Ռազմա–հեղափոխական խորհրդի շտաբը, իսկ նոյեմբ․ 8-ից՝ Տանրապետու– թյան Դաշտային շտաբը։ 1921-ի փետըր– վարին Տամառուսական գլխավոր շտաբը միավորվեց Դաշտային շտաբի հետ և կոչ–վեց Բանվորա–գյուղացիական կարմիր բանակի (ԲԳԿԲ) շտաբ։ Սովետական Գ․ շ–ի զարգացումը կապված է Մ․ Ֆրունզեի [(ԲԳԿԲ) շտաբի պետ 1924-ի ապրիլ – 1925-ի հունվար] անվան հետ։ 1935-ի սեպտ․ 22-ին ԲԳԿԲ շտաբը վերանվանվեց ԲԳԿԲ Գ․ շ․։ 1941–45-ի Տայրենական մեծ պատերազմի տարիներին Գ․ շ․ Գերագույն Գլխավոր հրամանատարության ռազմա–կայանի հիմնական մարմինն Էր։ Այստեղ Էին լուծվում ռազմաճակատների զինված ուժերի ստրատեգիական պլանավորման և ղեկավարման հարցերը։ Գ․ շ–ի պետ Էին Բ․ Ս․ Շապոշնիկովը (1941-ի օգոստոս– 1942-ի մայիս), Ա․ Մ․ Վասիլնսկին (1942-ի հունիս – 1945-ի փետրվար), Ա․ Ի․ Ան– տոնովը (1945-ի փետրվարից)։