վոր մեթոդները: Թ–ի ազաւոամիա գաղա– փարները դուր չեն եկել կղերականնե– րին, որոնք և հալածել են նրան: 1839-ին ձերբակալվել է և անգլ. նավով դուրս բերվել Կ. Պոլսից: Տրապիզոնում նրան հաջողվել է Փախուստի դիմել: 1839-ի դեկտեմբերին Թ. վերստին Կալկաթա– յում էր, անգլ. եպիսկոպոսական ճեմա– րանում՝ որպես տպարանի հայկ. բաժնի վարիչ: Այս տարիներին հրատարակել է «Մեսրովբեան այբբենարան» (1840), «Մեսրովբեան շարադրիչ» (1840) գիտա– մանկավարժական ձեռնարկները, «Պատ– մութիւն հին Հնդկաստանի» (1841) ուսում– նասիրության առաջին մասը, «Պատմու– թիւն Պարսից» (1846), «ճառ դաստիարա– կութեան օրիորդաց» (1847) աշխատու– թյունները: Թ. ռոմանտիզմի սկզբնավո– րողներից է հայ գրականության մեջ: 1830-ական թթ. բանաստեղծություննե– րում, որոնք լույս են տեսել «Թութակ Թաղիդեանց» (1847) ժողովածուում, ար– տահայտված է բանաստեղծի հումանիզ– մը, որը բխում է կյանքի վերափոխման նկատմամբ նրա հավատից: «Սօս և Սօն– դիպի» (1847) պոեմում առաջ է քաշել դասային կապանքները ոչնչացնելու, մարդկային իրավունքների հավասարու– թյուն հաստատելու և անձնական երջան– կությանը հասարակական իմաստ տալու պահանջներ: Ֆեոդալիզմին բնորոշ երկ– պառակության և անմիաբանության նկատ– մամբ հայ պատմագիտության քննական հայացքն է իր արտահայտությունը գտել «Վէպ վարդգիսի» (1846) գործում, որը գերմանացի գրող Ցշոկկե Հենրիխի (1771 – 1848) «Մեծ ավազակ Աբելինո» վեպի յու– րովի փոխադրությունն է: «Վէպ Վարսեն– կան» (1847) ստեղծագործությունն ավե– լի ինքնատիպ է: Հեղինակն այստեղ գծում է մարդու կատարելագործման գլխավոր ուղին՝ այն տեսնելով աշխատանքի, առա– քինության և հավասարության մեջ: 1845-ից Թ. եղել է «Ազգասէր» (1848-ից՝ «Ազգասէր Արարատեան») հանդեսի խըմ– բագիրը, որտեղ տպագրել է ներքին ու արտաքին լուրեր, տեղեկություններ Հա– յաստանի մասին, քաղ., գրական–գեղար– վեստական, գիտական, մանկավարժա– կան և այլ բնույթի նյութեր, որոնց մեծ մասի հեղինակն ինքն է: Նրա հրապա– րակախոսական ելույթների բովանդակու– թյունը հիմնականում առնչվում է հայրե– նի երկրի զարգացման, հայության հա– մախմբման, տնտ., քաղ., լուսավորական ձեռնարկումների, միասնության հասնե– լու նպատակի հետ: Հասարակական– քաղաքական հարցեր արծարծելիս Թ. առաջնորդվել է փիլ. տեսական որոշակի սկզբունքներով: Նա ժխտել է բարոյական հատկանիշների բնածին լինելու մասին իդեալիստական ուսմունքը, գտնելով, որ դրանք առաջանում են աստիճանաբար, և այդ գործում վճռական դեր ունեն ուսումն ու դաստիարակությունը: Թ. հասարակու– թյան առաջընթացը պայմանավորել է գի– տության ու լուսավորության առաջըն– թացով: Թ. քննադատել է մեծ տերություն– ների գաղութատիրական քաղաքակա– նությունը, դատապարտել զավթողական պատերազմները, համակրանքով ար– տահայտվել փոքր ժողովուրդների ազ– գային–ազաաագրական շարժումների մա– սին: Հայ ազգային կյանքի վերականգնը– ման, ներքին ուժերի միավորման և ազ– գային վերածնության ուղին Թ. տեսել է ռուս, կողմնորոշման մեջ: 1827-ի նոյեմ– բերի 1-ին երևանցիներին ուղղած նամա– կով նա ողջունել է Արևելյան Հայաստա– նի ազատագրումը պարսկական լծից և միավորումը Ռուսաստանի հետ: Թ. հայ գաղթաշխարհին կոչ է արել կապվել հայ– րենիքի հետ, օգնել երկրի տնտ. կյանքի վերափոխմանը: Նա առաջինն է, որ հայ– րենաբաղձության մեջ դրել է հայրենա– դարձության գաղափարը, դրանում տես– նելով Հայաստանի զարգացման հեռա– պատկերը («ճանապարհորդութիւն ի Հայս», 1847): Թ. գտել է, որ հայ գաղութ– ները չեն կարող հայերի վերջնական հան– գըրվանը լինել: Նա անձնական երջանկու– թյունը տեսել է ժողովրդի բարօրության մեջ. «Ուրեմն ով կամի երջանիկ կալ, նախ պիտի իւր հայրենեաց երջանկութեան միտ դնի» («Ազգասեր», 1845, N» 18, էջ 139): Թ. 1852-ին Կալկաթայի մոտ գտնվող Չիչրա քաղաքն է տեղափոխել իր տպարա– նը, «Ազգասէր Արարատ եան»-ի խմբա– գրությունը և «Սուրբ Սանդուխտ» երկսեռ դպրոցը, որոնք շուտով դադարել են գոր– ծելուց: 1858-ին, հայրենիք մեկնելու ճա– նապարհին, Թ. հիվանդության պատճա– ռով կանգ է առել Շիրազ քաղաքում, որ– տեղ և վախճանվել է: Երկ. Գեղարվեստական երկեր, Ե., 1965: Ուղեգրություններ, հոդվածներ, նամակներ, վավերագրեր, Ե., 1975: Գրկ. Նանումյան Ռ., Մեսրոպ Թա– ղիադյան, Ե., 1947: Սանթրոսյան Մ. Հ., Մեսրոպ Թաղիադյանը մանկավարժ, Ե., 1959: Գրիգորյան Գ. Հ., Մես– րոպ Թաղիադյանի հասարակական–քաղաքա– կան հայացքները, տես՝ XIX դարի հայ փի– լիսոփայական մտքի պատմությունից, Ե., 1969: Միրզաբեկյան Ջ., Մեսրոպ Թաղիադյան, Ե., 1971: Ռ. Նանումյան, Գ. Գրիգորյան
ԹԱՂԻԱՆՈՍՅԱՆ Շրվանդ Թադևոսի (1864, Երևան - 1948, Երևան), հասա– րակական գործիչ, թարգմանիչ: Սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Մոսկվայի համալսարանում: 1895– 1899-ին եղել է մատենադարանապետ և դաստիարակ Լազարյան ճեմարանում: 1899-ից աշխատել է Բաքվի զանազան հաստատություններում (Հայոց մարդա– սիրական, Հայոց հրատարակչական ըն– կերություններ ևն): 1919–20-ին Բաք– վում խմբագրել է «Նաշե վրեմյա» («Ha- nie BpeMH») օրաթերթը: 1921-ին, որպես Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) քարտուղար, Հ. Թումանյանի հետ մեկ– նել է Կ. Պոլիս: 1922–28-ին եղել է Երե– վանի հանրապետական գրադարանի դի– րեկտորը: Բնագրերից հայերենի է թարգ– մանել Ֆ.Ռաբլեի, Ժ.Վեռնի, Մ. Դորկու և այլ գրողների գործեր: ԹԱՂԻձԱԴԵ Ալի (22.3.1883, Թիֆլիս– 3.2.1966, Բաքու), հեղափոխական գոր– ծիչ, սովետական պետական աշխատող: ՍՄԿԿ անդամ 1906-ից: 1903-ից մասնակ– ցել է Անդրկովկասի բանվորական հե– ղափոխական շարժումներին: 1921–29-ին կուսակցական պատասխանատու աշխա– տանքներ է կատարել վրաստանում: 1929-ին ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի որոշ– մամբ գործուղվել է Հայաստան: Եղել է սոցապժողկոմ (1929–33), ՀԿ(բ)Կ Վեդիի շրջկոմի քարտուղար (1933–35): 1948-ին Փոխադրվել է Ադրբեջան, եղել է Ադրբ. ՍՍՀ Գերագույն սովետի նախագահ: Թ. ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի, ՀՍՍՀ Կենտգործկոմի, Անդրֆեդերացիայի Կենտ– գործկոմի անդամ: Պարգևատրվել է Աշ– խատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:
ԹԱՂԻՔԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, թ ա ղ ք ա– դ ր ու թ յ ու ն, թաղիք պատրաստելու տնայնագործական արհեստ: Հայաստա– նում Թ–յամբ զբաղվել են բացառապես տղամարդիկ, որոնց անվանել են թաղ– քադիր կամ լպուտ: Հատկապես հայտնի էին ոզմեցի (Բիթլիսի վիլայեթ) գգրար– թաղքադիրները, որոնք Հայաստանում և հարևան երկրներում պատրաստել են նախշազարդ և աննախշ թաղիք: Թաղիք պատրաստելու համար գզած բուրդը հա– մաչափ փռել են հատակին և գերանը վրայով գլորել մինչև լիակատար լմվելը: Նախշազարդ թաղիք պատրաստելիս ներկ– ված բրդով որոշակի պատկերները դրվել են լմվածքի հիմնապաստառի մեջ կամ ԲՐԴԻ գունավոր հատվածները խառնել միմյանց: Հայկ. թաղիքները դիմացկուն են, բարձրաճաշակ նախշերով ու գույնե– րով: Թաղիքից պատրաստել են հատակի փռոց, վրանի ծածկոց, այծենակաճ, գդակ, մուճակ, թամբատակ 1ւն:
ԹԱՂՎԱՆՔ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Խութ գավառում: 1909-ին ուներ 269 հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապա– հությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ա. Աստ– վածածին): Կային նաև ավերակ եկեղեցի– ներ (Ջիկրաշեն և Ս. Սարդիս): Բնակիչ– ները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռ– նի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է:
ԹԱՂՎՐՁՈՐ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Խութ գավառում: 1915-ին ուներ 18 տուն հայ բնակիչ, զբաղ– վում էին երկրագործությամբ և անասնա– պահությամբ: Կար եկեղեցի (Ա. Ատեփա– նոս): Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
ԹԱՂՈՒՍ՛, հուղարկավորություն, 1. հանգուցյալի և մահվան հանդեպ մարդ– կանց վերաբերմունքն արտահայտող սո– վորույթ: Կապված է հանգուցյալի դին թաղելու ձևերի հետ, որոնք փոփոխվում են ըստ ժամանակաշրջանի: Սկզբնական Թ–ները (քարի դար) կապված են եղել կրոնական պատկերացումների առաջաց– ման հետ և կատարվել են քարայրերում ու բնական փոսերում: Հանդերձյալ կյան– քի վերաբերյալ հավատը նախնադարյան հասարակության մեջ աստիճանաբար ծնել է երկակի վերաբերմունք մահացա– ծի հանդեպ, մի կողմից հոգալով նրա մասին, զարդարել են, լավ հագուստ հագ– ցըրել, դամբարանում դրել ուտելիք, զեն– քեր, աշխատանքի գործիքներ ն.ն, մյուս կողմից, վախենալով նրանից, աշխատել են «վնասազերծել» և զանազան ծեսերի միջոցով «խանգարել» նրա վերադարձը: Բրոնզի և երկաթի դարերում առավելա–