պես տարածված հողի մեջ Թ–ներից բացի հայտեի է եղել նաև դիակիզումը: Եվրո– պական ցեղերը հանգուցյալին այրելուց հեաո աճյունը ամփոփել են հողում: Ավստ– րալացիները, Հյուսիսային Ամերիկա– յի հնդկացիները, Սիբիրի որոշ ժողովուրդ– ներ դիակը թողել են բարձրադիր տեղում (ծառերի վրա են): Նախնադարյան հա– սարակության քայքայման հետ ցեղային առաջնորդների, իշխանների, շամաննե– րի, հետագայում նաև քրմերի և թագա– վորների Թ–ման համար, ի տարբերու– թյուն մյուս խավերի, մշակվել են բարդ ծեսեր: Հավատը, որ հոգին գոյատևում է, քանի դեռ մարմինը կա, ծնել է դիակի մումիացման (Եգիպտոս), դիմանկարների, գերեզմանային դիմաքանդակների պատ– րաստման և այլ սովորույթներ: Ի պա– տիվ հանգուցյալի գերեզմանի վրա ստեղ– ծել են արհեստական բլուրներ (տես Դամ– բարանաբւուր), բուրգեր, տաճարներ, աշ– տարակներ, մատուռներ, խաչքարեր: Հայկական լեռնաշխարհ ում բրոնզի և երկաթի դարերում Թ–ման ձեերը բազմա– զան են. մահացածին թաղել են պպզած և թեերը կծկած, կողքի վրա պառկեցրած՝ գլխի տակ ձեռքը, գետաքար կամ կավա– ման դրած, դին և գլուխը իրարից անջատ՝ միևնույն կամ տարբեր դամբարաններում, դիակառք–սայլերի վրա՝ խսիրների մեշ փաթաթած, մեկ դին՝ մեկ կամ երկու կա– րասում, խմբով՝ 3–45 դիակ մեկ դամբա– րանում (Լճաշեն, Աստղաձոր, Կարճաղ– բյուր են): Երբեմն դիակները ներկել են օխրայով և դրել դիապահպանակների տակ: Հանգուցյալի հետ թաղել են այն իրերը (աշխատանքի գործիքներ, զենքեր, խեցամաններ, զարդեր, պաշտամունքի առարկաներ, ուտելիք), որոնք նա իբր պետք է օգտագործեր հանդերձյալ կյան– քում (ավելի ուշ, վաղ հայկ. ժամանակա– շրջանում, հանգուցյալի բերանը դրամ են դրել): Թաղել են նաև պաշտված կեն– դանիների (եզ, ձի, այծ, ոչխար, շուն), ուտելիքով լեցուն կավամանների հետ: Հանգուցյալի հոգու հանգստության հա– մար կատարվող, Թ–ման հետ կապված մի շարք արարողություններ (հոգեհաց, հոգեհանգիստ, յոթ, քառասունք) ձևակա– նորեն պահպանվել են մինչև մեր օրերը: 2. Եկեղեցու նմանությամբ փայտե զար– դարուն կառույց, որ խորհրդանշում է Քրիստոսի սուրբ գերեզմանը (ամենա– փոքրը՝ մոտ 1 մ երկ. և 1 մ բարձ.): Ավագ ուրբաթ երեկոյան զարդարված Թ. դնում են եկեղեցու բեմի կենտրոնում, ապա շա– պիկներ հագած քահանաները ուսերին դրած պտտեցնում են եկեղեցու շուրջ, կրկին դնում բեմի կենտրոնում և թողնում մինչե ավագ շաբաթ երեկո, որից հետո բեմի կենտրոնում կամ որևէ մատուռում մնում է 40 օր: Ներսում դրվում է սպիտակ դաստառակով փաթաթված խաչ և ավե– տարան: Գրկ. Լալայան Ե., Դամբարանների պեղումները Խորհրդային Հայաստանում, Ե., 1931: Հ. Մնացականյան
ԹԱՂՈԻՏ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինք– նավար Մարզի Հադրութի շրջանում, շըրջ– կենւորոնից 15 կմ հարավ–արևմուտք: Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, բ ուժկայան: Ա. Զ. Թամամշյան
ԹԱՄԱՄՇՑԱՆ Ալեքսանդր Զաքարի [22(3). 4.1877, Թիֆլիս – 19.2.1967, Երևան], հայ սովետական անասնաբույծ, գյու– ղատնտ. գիտ. դ–ր (1939), պրոֆեսոր (1925), ՀԱԱՀ ԴԱ ակադեմիկոս (1943), Լենինի անվ. ՀամԴԴԱ պատվավոր ակա– դեմիկոս (1956), ՀՍՍՀ գիտ. վաստ. գոր– ծիչ (1938): Անդրկովկասում անասնա– բուծական գիտության հիմնադիրներից: 1903-ին ավարտել է Ռիգայի պոլիտեխնի– կական ինստ–ի գյուղատնտ. ֆակուլտե– տը: 1903–17-ին աշխատել է Կովկասի հողագործության դեպարտամենտում որ– պես անասնաբույծ, միաժամանակ Կով– կասյան գյուղատնտ. ընկերության նա– խագահի տեղակալ: 1920–28-ին՝ Թիֆ– լիսի պոլիտեխնիկական, 1928–30-ին՝ Վրացական գյուղատնտ. ինստ–ների ընդ– հանուր և մասնավոր անասնաբուծության ամբիոնների վարիչ, 1930–63-ին՝ Երե– վանի անասնաբ ուծական–անասնաբ ուժա– կան ինստ–ի մասնավոր անասնաբուծու– թյան ամբիոնի վարիչ: 1926-ին ղեկավարել է Հայաստանի անասնապահությունն ուսումնասիրող գիտական արշավախում– բը: Նրա նախաձեռնությամբ կազմակերպ– վել են Լոռու (1930) և Երևանի հանրա– պետական (1936) անասնաբուծական փոր– ձակայանները, շվից ցեղի տոհմաբուծա– րանը (Ատեփանավանում), ձիարշավարա– նը (Երևանում): Թ–ի գիտական աշխա– տանքները նվիրված են տավարաբուծու– թյան, մատղաշի աճեցման, տավարի ցե– ղերի շրջանացման, բարելավման, կեն– դանիների կերակրման հարցերին, Ան– դըրկովկասում անասնապահության տար– բեր ճյուղերի զարգացման սկզբունքնե– րին: Թ–ի անունով է կոչվում Կամո– յի անասնաբ ուծական–անասնաբ ուժական տեխնիկումը: Երկ. KpynHMH poraThra ckot ApMeHHH b nponuioM h HacroameM, E., 1947. Ա. Ռախկյան
ԹԱՄԱՄՇՑԱՆ ԹԱՏՐՈՆ, առաջին թատե րական շենքն Անդրկովկասում (ճարտ.՝ իտալացի Ակուդերի): Կառուցվել է 1846– 1851-ին, Երեանյան հրապարակում (այժմ՝ Թիֆլիսի Լենինի անվ. հրապարակ), Թիֆ– լիսի պատվավոր քաղաքացի Դաբրիել Թամամշյանի միջոցներով: Շենքն ունե– ցել է արևելյան ոճ, որի ինտերիերը ձևա– վորել են նկարիչներ Դագարինը և Տրոշ– չինսկին, հարդարանքի իրերը՝ ջահեր, մոմակալներ, ժամացույց, բերվել են Փա– րիզից, Պետերբուրգից և Մոսկվայից: Բա– ցումը կատարվել է 1851-ի ապրիլի 12-ին՝ պարահանդես–դիմակահանդեսով, իսկ նոյեմբ. 9-ին տասնվեց իտալացի արտիստ– ներից բաղկացած Բարբիերիի օպերային խումբը տվել է առաջին ներկայացումը՝ Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամմերմուր» օպերան: Սկզբնական շրջանում կատար– վել են նաև Վերդիի «էռնանի», Ռոսինիի «Սևիլյան սափրիչ», Բելլինիի «Նորմա» օպերաները: Թ. թ–ում ներկայացումներ են տվել 1846-ից Թիֆլիսում գործող ռուս, և 1850-ին սկզբնավորված վրացական դրամատիկական խմբերը: 1852-ին տըր– վել է առաջին բալետային ներկայացու– մը՝ տեսարան Շնայցհոֆֆերի «Սիլֆի– դա» բալետից: 1862-ի հունվ. 3-ին, Ի». Դալ– ֆայանի «Արշակ Երկրորդ» ներկայացու– մով, իր գործունեությունն է սկսել Թիֆ– լիսի հայկ. դերասանական խումբը: Այս– տեղ հանդես են եկել Պ. Պռոշյանի, Դ. Չմշկյանի, Վ. Մամիկոնյանի ղեկա– վարած դերասանական խմբերը: Բեմա– դրվել են Դ. Աունդուկյանի, Մ. Պատկան– յանի, Մ. Տեր–Դրիգորյանի, Ա. Սուխովո– Կոբիլինի, Ա. Օսարովսկու, Վ. Շեքսպիրի, ժ. Մոլիերի, Վ. Հյուգոյի պիեսները: Իրենց դերասանական արվեստն այդ թատ– րոնում են կաւոարելագործել Դ. և Ս. Չմշկյանները, Մ. Ամրիկյանը, Ք. Արամ– յանը, Ա. Աուքիասյանը, Ա. Մանդինյանը, Ս. Մատինյանը և ուրիշներ: Թատրոնում ելույթներ են ունեցել վրաց., հայկ., իտալ. դերասանական խմբեր, հյուրախա– ղերի եկած արտիստներ: 1871-ի ապրիլի 30-ին առաջին անգամ Թ. թ–ում է բեմա– դրվել Դ. Սունդուկյանի «Պեպո»-ն: 1874-ի հոկտ. 1-ին, «Նորմա» օպերան սկսվելուց առաջ, Թ. թ. այրվել է: Գրկ. TeaTp b TnciMiHce c 1845–1856 r., Tn<j)jrac, 1888. Բ. Հովակիմյան.
ԹԱՄԱՄՇՑԱՆՆԷՐ, հայ բուրժուական ընտանիք, Թիֆլիսի մոքաչաքներից, վա– ճառականներ: Հիշատակվում են XVIII դարից: Քաղաքի հասարակական կյանքում կարևոր դեր են խաղացել որպես ընտ– րովի քեթխուդաներ: Թիֆլիսում ունեին իջևանատուն: Հայտնի էին Հովհաննես, Դավիթ (եղել է Ներսես Աշտարակեցու հավատարմատար գործակալը՝ վեքիլը), Ավետիք Թամամշյանները:
ԹԱՄԱՆԻ ԹԵՐԱԿՂԶԻ (ադըղեերեն՝ թե– մեն–ճահիճ), Կովկասի արևմտյան վեր– ջավորությունը (մոտ 2 հզ. կմ2) Ազովի և Սե ծովերի միջև: Ափերը ցածրադիր են, կտրտված ծոցերով: Տարածված են ցե– խային հրաբուխներ (մինչև 164 t/), տըղ– մուտներ, ավազակավեր, աղուտներ: Կան երկաթահանք, նավթ և գազ: Թ. թ–ի մեծ մասը հերկված է:
ԹԱՄԱՆՑԱՆ Ալեքսանդր Հովհաննեսի [4(16).3.1878, Եկատերինոդար (այժմ՝ Կրասնոդար) – 20.2.1936, Երևան], հայ սովետական ճարտարապետ: ճարտարա– պետության ակադեմիկոս (1914): ՀՍՍՀ ժող. ճարտարապետ (1926): 1904-ին ավար– տել է Պետերբուրգի գեղարվեստի ակա– դեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանի ճարտ. բաժանմունքը՝ նկարիչ–ճարտարապետի կոչումով: Թ–ի առաջին աշխատանքը Պետերբուրգի հա– յոց եկեղեցու (XVIII դ., ճարտ.՝ Ցու. Ֆել– տեն) վերականգնումն է (1904–06): 1907– 1913-ին Պետերբուրգում, Ցարսկոյե Սե– լոյում (ք. Պուշկին), Ցարոսլավլի և Օր– յոլի նահանգներում կառուցել է շենքեր, ստեղծել վերակառուցումների և ճարտ. հարդարման նախագծեր: Նախահեղա–