Ա Թ ա մ ա ն յ ա ն. Երեանի գլխավոր հ tu– rn ակաօհծը (հաստատվել է 1924-ին) Ա. Թամանյան. Կառավարական տան III հարկի հատակագիծը (նախագիծ) Ա. Թ ա մ*ա ն յ ա ն. Կառավարական տունը, կենտրոնական դահլիճի կտրվածքով (նմփւա– գիծ) փոխական շրշանի գործերից առավել ուշագրավ են՝ Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (1911–12), Շչերբա– տովի տունը Մոսկվայում (1911–13, ար– ժանացել է Մոսկվայի քաղաքային դու– մայի ոսկե մեդալի, 1914), Մոսկվա^Կա– զան երկաթուղու հիվանդանոցային հա– մալիրը Պրոգորովկայում (այժմ՝ Կրա– տովո, 1913–17), որտեղ օգտագործված են դասական և XVIII–XIX դդ. սկզբի ռուս. ճարտ. ձևերը ինքնատիպ մեկնա– բանումով և վերամշակումով: Նախագծել է նաև այլ շենքեր, որոնք չեն իրականաց– վել. այդ թվում՝ Անիի թանգարանը (1908): 1917-ին Թ. եղել է Պետրոգրադի գեղար– վեստի ակադեմիայի խորհրդի նախագա– հը՝ վիցե–պրեզիդենտի իրավունքներով: Արվեստին վերաբերող հայացքների ընդ– հանրության շնորհիվ նա բարեկամացել է ռուս նշանավոր ճարտ–ներ Ա. Շչուսևի, Ի. Ֆոմինի, Վ. Շչուկոյի, ի. ժոլտովսկու հետ, որ շարունակվել է հետագայում Թ–ի՝ Հայաստանում աշխատելու տարի– ներին: 1919-ին Թ. տեղափոխվել է Երե– վան, 1921-ին՝ իրան: 1923-ին հրավիրվել է Հայաստան, ծա– վալել բեղմնավոր և եռանդուն գործու– նեություն: Ստեղծագործական աշխատան– քին զուգընթաց 1923-ից՝ որպես հանրապե– տության ժողկոմխորհի գերագույն տեխ– նիկական բաժնի նախագահ, ապա պետ– պլանի նախագահի տեղակալ, զբաղվել է տարբեր խնդիրներով (շինանյութերի ար– դյունաբերություն, ճանապարհների շինա– րարություն, ճահիճների չորացում, մե– լիորատիվ աշխատանքներ ևն): Թ. եղել է ժողկոմխորհին կից Պատմական հու– շարձանների պահպանության կոմիտեի ղեկավարը (1923-ից), Հայաստանի կերպ– արվեստի աշխատողների ընկերության նախագահը (1923-ից): Նրա ճարտ. առա– շին աշխատանքը Երևանի գլխավոր հա– տակագիծն է (150 հազար բնակչի համար, ՀՍՍՀ ժողկոմխորհը հաստատել է 1924-ի ապրիլին): Նոր հատակագիծը սովետա– կան քաղաքաշինության առաշին նշանա– կալի երևույթներից է: Այն Երևանի հե– տագա բոլոր գլխավոր հատակագծերի հիմք է և հատկանշում է Թ–ի քաղաքա– շինական գաղափարների կենսունակու– թյունն ու առաշադիմական էությունը: Թ. պարբերաբար անդրադարձել է Երևանի հատակագծին, մշակել, կաւոարելագոր– ծել է այն: 1934-ին սկսել է նախագծել «Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հա– տակագիծը, որը մնացել է անավարտ: 1925–33-ին նախագծել է Լենինականի, վաղարշապատի (էշմիածին), Ստեփանա– կերտի, Նոր Բայագետի (Կամո), Ախտայի (Հրազդան), Լուկաշինի, Նուբարաշենի (Աովետաշեն) և այլ բնակավայրերի հա– տակագծերը, որոնցից ոչ բոլորն են իրա– կանացվել: Ռուսաստանում և Հայաստանում Թ–ի կառուցած շենքերը, ընդհանուր գծերի հետ մեկտեղ, ունեն սկզբունքային տար– բերություններ՝ թելադրված նոր հասա– րակարգի խնդիրներով, Հայաստանի յու– րահատուկ պայմաններով, ճարտարա– պետական ավանդույթներով: Թ. հատուկ նշանակություն է տվել Հայաստանի բազ– մազան քարերին, որոնք իրենց հատկու– թյուններով, այլ գործոններով հանդերձ, թելադրել են շենքերի կառուցվածքները, ճարտ. ձևերն ու հարդարանքը: 1920– 1930-ական թթ. ճարտ. տարբեր ուղղու– թյունների (ժամանակակից ճարտարա– պետների ընկերություն, Պրոլետարական ճարտարապետների համամիութենական միավորում) ներկայացուցիչները մերժում էին Թ–5 ստեղծագործական ուղղությունը, սակայն նա հաաոաաակամ ու աննահանշ հետևել է իր ստեղծագործական սկզբունք– ներին: Երևանում Թ–ի նախագծերով կառուց վել են տարբեր տիպի շենքեր՝ աստղադի աարանը (1930–35), բժշկական ինստ–ի անատոմիկումը (1926–33), անասնաբու– ժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխ– նիկական ինստ–ները (1927–32), Այղր լճի շրհան կայանը (1925), հանրային գրադարանը (1932–38): Թ., որպես սո– վետական ճարտ. խոշոր վարպետ և հայ նոր ճարտ. հիմնադիր, ճանաչվել է այն– պիսի գործերով, ինչպես Երևանի գլխա– վոր հատակագիծը, Երևանի առաշին հիդ– րոկայանը (1923–26), Հայկական ՍՍՀ Կառավարական տունը (առաշին հերթը՝ Հողժողկոմատ, 1926–29, հետագայում՝ Կառավարական տուն, 1932–41), օպե– րայի և բալետի թատրոնը (1926–53): Ա. Թամանյան. Հոբելյանական ցուցա– հանդեսի կառույցը Ցարոսլավլում (1913) Հիդրոկայանի շենքը Թ–ի առաշին այն աշխատանքներից է, որտեղ նա ստեղծա– գործորեն օգտագործել և ՚ զարգացրել է հայ ճարտ. ավանդույթները: Հիդրոկա– յանի շենքը ճարտ. ու բնության ներդաշ– նակ կապի և անսամբլի լավագույն օրի– նակներից է: Կառավարական տունը U Ա. Թամանյան. Կառավարական տան որմնամույթի խոյակ օպերային թատրոնի շենքը նոր տիպի շինություններ են, նորարարական մի շարք կողմերով: Օպերայի և բալետի թատ– րոնի շենքի հիմնական առանձնահատ– կությունը բեմի հակադիր կողմերին երկու դահլիճներ տեղագրելու գաղափարն է, դահլիճների և բեմի տրանսֆորմացիայի հնարավորությունը: Այս շենքերի նախա– գծերի մի շարք մտահղացումներ կառու– ցելիս չեն իրականացվել: Կառավարական տունը և օպերային թատրոնի շենքը կանխ– որոշել և պայմանավորել են Երևանի քա– ղաքաշինական կարևորագույն հանգույց– ների լուծումները, առաշինը՝ Լենինի հրապարակի անսամբլի, երկրորդը՝ թատ– րոնի շրշակա տարածության կառուցա– պատման: Կառավարական տան համար Թ–ին ետմահու շնորհվել է ՍՍՀՄ պետ. մրցանակ (1942): Օպերայի և բալետի թատրոնի նախագիծը Փարիզի 1937-ի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/133
Արտաքին տեսք