Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պահպանումը և դրանց կենտրոնացումը Թ–ներում Եվրոպայում սկսվել է Վերա– ծննդի շրշանում և առավել զարգացել XVI–XVII դդ. նախ՝ Իտալիայում, ապա՝ Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիա– յում և Արևմտյան Եվրոպայի այլ երկրնե– րում: Մեծ հռչակ են ունեցել պալատական հավաքածուները՝ կունստկամերները: Այդ շրջանում են ստեղծվել նաև անտիկ արվեստի հուշարձանների հավաքածուն Ֆլորենցիայում (Լ. Մեդիչի, XV դ.), Հռո– մում (Վատիկանի թանգարաններ, XVI դ.), Դրեզդենում (Ա. Մաքսոնսերի, XVI դ.) ևն: Կապիտալիստական երկրներում ներ– կայումս գործող Թ–ների զգալի մասն ստեղծվել է մասամբ XVIII դ., հիմնա– կանում՝ XIX դ.: Դրանցից են Բրիտանա– կան թանգարանը Լոնդոնում (1753), Լուվրը Փարիզում (1793), Պրադոյի գե– ղարվեստի Թ. Մադրիդում (1819), Մեա– րոպոչիտեն թանգարանը Նյու Չորքում (1870), Գեղարվեստա–պատմական Թ. Վիեննայում (1891) ևն: Թ–ների զարգացած ցանց ունեն (1970) ԱՄՆ–ը (մոտ 2000 Թ.), Իտալիան (ավելի քան 1200 Թ.), Ֆրան– սիան (մոտ 1000 Թ.), Մեծ Բրիտանիան (մոտ 1000 Թ.), ԳՖՀ–ն (ավելի քան 800 Թ.): Ռուսաստանում հարուստ հավաքածու– ներ են եղել Վլադիմիրի Տրոիցե Մերգիև– յան, Կիևի, Կիևո–Պեչորյան վանքերում և Նովգորոդի Ա. Աոֆիայի տաճարում: XV–XVII դդ. կազմավորվել են Մոսկվա– յի Զինաւկաւաաի հավաքածուն և Պատ– րիարքարանի հուշարձանների ավանդա– տունը: Հետագայում գեղանկարչական և քանդակագործական հավաքածուներ են կենտրոնացվել Ցարսկոյե Մելոյում, Պե– տերգոֆում, Գատչինայում, Պավլովսկում և այլուր: 1719-ին Պետերբուրգում բաց– վել են ռուս, առաշին մասսայական Թ.՝ Կունստկամերան, 1756-ին՝ Հրետանային պատմության Թ. և 1764-ին՝ էրմիտաժը: Ավելի ուշ կազմակերպվել են Տրետյակով– յան պատկերասրահը (1856), Գյուղա– տնտեսական Թ. (1859), Ռուսաստանի պատմության Թ. (1872), Պոլիտեխնիկա– կան Թ. (1872), Ռուսական Թ. (1898): Հայաստանում Թ–ների նախատիպեր կային դեռևս ուրարտ. շրջանում (մ. թ. ա. IX–VI դդ.): Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայում և այլ քաղաք–ամրոցներում՝ Մուսասիրում, էրեբունիում (Արին–բերդ), Թեյշեբաինիում (Կարմիր բլուր) կառուց– ված տաճարները Հայաստանի սկզբնա– կան այն հաստատություններն էին, որոն– ցում հավաքվում էին արվեստի հնագույն կոթողները: Հետագայում այդպիսի ավան– դատներ դարձան հին հայկ. հեթանոսա– կան տաճարները և արքայական պալատ– ները: Նշանավոր էր Երեզ (Երիզա–Երզըն– կա) ավանի Անահիտ դիցուհուն նվիրված մեհյանը: Միջնադարյան Հայաստանում երևան եկան իսկական Թ–ներ: Հովհաննես Դրասխանակերտցին IX–X դդ. իր «Հայոց պատմության» մեջ (X դ.) երեք տիպի Թ. է հիշատակում՝ արքունի, իշխանական տների և եկեղեցական: Մեծ վանքերը՝ Աանահինը, Հաղպատը, Հավուց թառը ունեին հատուկ գանձատներ: Հայկ. Թ–ների կազմակերպման գործը զգալի չ^ափով ընդլայնվեց XIX դ.: 1846-ին Երե– վանի գավառական դպրոցին կից Խ. Աբով– յանը հիմնեց Հայկական հնությունների կաբինետ: Թ–ներ կազմակերպվեցին Վաս– պուրականի Վարագա վանքում (1858), էջմիածնում (1868), Երուսաղեմի և Պոլսի պատրիարքարաններում, Վենետիկում (Մխիթարյաններ) և այլուր: XIX դ. վեր– ջին և XX դ. սկզբին էջմիածնում հիմնվեց Հայրիկյան Թ., Թիֆլիսում՝ Ազգագրա– կան–հնագիտական Թ. (1907–1908, 1921– 1922-ին տեղափոխվեց Երևան), Անիի Թ. (1904–1909): Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Թ–ները վերած– վեցին համաժողովրդական սեփականու– թյան: 1917–18-ին ՌԱՖՄՀ կառավարու– թյան դեկրետներով և որոշումներով ազ– գայնացվեցին մասնավոր խոշոր Թ–ները, սահմանվեց Թ–ների և հուշարձանների պահպանման, ցուցակագրման և պետա– կան հաշվառման միասնական կարգ, ար– գելվեց արվեստի ստեղծագործություն– ների փոխադրումը արտասահման: Հե– տագայում ստեղծվեց միասնական պե– տական թանգարանային ցանց, որը նպաս– տեց նրա քանակական աճին: 1920-ին երկրում գործում էին 394, 1941-ին՝ 991, 1972-ին՝ 1190 պետական և հասարակա– կան հիմունքներով գործող բազմաթիվ դպրոցական ու ժողովրդական Թ–ներ: ՍՍՀՄ–ում խոշորագույններից են՝ Վ. ի. Լենինի կենտրոնական, ՄՄՀՄ հեղափո– խության կենտրոնական, Մովետական բանակի կենտրոնական, Ա. Ա. Պուշկինի անվ. կերպարվեստի, Մ. Ի. Գլինկայի անվ. երաժշտական կուլտուրայի կենտ– րոնական և այլ Թ–ներ: ՀՄՄՀ–ում գործում է 42 պետական Թ. (1975-ի վերջ): Խոշո– րագույններն են՝ Հայաստանի հեղափո– խության թանգարանը,Հայաստանի պատ– մության պետական թանգարանը, Ե. Չա– րենցի անվ. գրականության ն արվեստի թանգարանը և Հայաստանի պետական պատկերասրահը: Թ–ների մեծ մասը գըտ– նըվում է կուլտուրայի մինիստրության տնօրինության ներքո, որը որոշում է դրանց զարգացման հիմնական սկզբունք– ներն ու ուղղությունները: Թ–ների գոր– ծունեության տեսական հարցերը և գիտա– կան մեթոդիկայի հիմունքները մշակում են միութենական հանրապետություննե– րի կուլտուրայի մինիստրություններին, Գլխավոր Թ–ին և ՌԱՖՄՀ կուլտուրայի մինիստրության կուլտուրայի ԳՀԻ–ի թան– գարանային բաժնին առընթեր մեթոդա– կան կենտրոնները: Մովետական Թ–ների մեծ մասին բնորոշ է հետազոտական և կուլտուր–դաստիարակչական ֆունկցիա– ների միասնությունը: Ընդարձակ և բազմազան է թանգարա– նային ցանցը սոցիալիստական մյուս երկրներում: 1970-ական թթ. սկզբին ԳԴՀ–ում եղել է 552, ՉՄՄՀ–ում՝ 416, ԼԺՀ–ում՝ 335, ԲԺՀ–ում՝ 146, ՀԺՀ–ում՝ 185, ՌԱՀ–ում՝ 293, ՀՖԱՀ–ում՝ 302 Թ.: 1970-ական թթ. սկզբներին աշխարհի Թ–ների թիվը կազմել է ավելի քան 12 հզ.: Աշխարհի Թ–ները միավորվում են միջ– ազգային կազմակերպություններում:

ՑՈԻՆԵՄԿՕ–ի կազմում գործում է Թան– գարանների միջազգային խորհուրդը, որի մեջ մտնում են Թ–ների ազգային կոմի– տեները, այդ թվում սովետական կոմի– տեն: Տես նաև Պատկերասրահ: Գրկ. Ղաֆադարյան Կ. Գ., Միջնա– դարյան Հայաստանի թանգարանները, գան– ձատուները և ավանդատուները, «Անդաստան», No 13, 1962: Ն ու յ ն ի, Հայաստանի թան– գարանների պատմությունից, «ԼՀԳ», 1972, N° 10: HoBbie My3en (ՕՃյօբ), M., 1973, [HeHTp HayHHo-TexHHHecKoii ւաՓօբւ*աւյւա no rpaacflaH- CKOMy CTpoirrejibCTBy h apxHTeierype. Cepna «OdmecTBeHHMe Յ/փաա»]; B r a w n e M., Neue Museen, Stuttgart, 1965. Ս. Ամիրյան

ԹԱՆԳԱՐԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտական դիսցիպլին: Ուսումնասիրում է թանգա– րանների կազմավորումը, դրանց հասա– րակական դերը, թանգարանային գործի տեսության և մեթոդիկայի հարցերը: Տես նաև Թանգարան: Գրկ. Ochobbi coBeTCKoro My3eeBeaeHHH, M., 1955. ԹԱՆ&ԻՍ՚ԱԹ (արաբ, բարեփոխություն– ներ, բարենորոգումներ, թուրք, tan- zimat), Օսմանյան կայսրությունում 1839-ից մինչև 1870-ական թթ. ընդունված չափավոր–առաջադիմական բարենորո– գումների անվանումը: Նպատակ ուներ կասեցնել օսմ. ֆեոդ, կարգերի ճգնաժամը, բարելավել վարչական կառավարման հա– մակարգը, կանխել ճնշված ժողովուրդ– ների ազգային–ազատագրական շար– ժումները և կայսրության հետագա քայ– քայումը: Թ–ի առաջին շրջանն սկսվել է 1838-ի նոյեմբ. 3-ին, Գյուլհանեի Հաթթը շերիֆի հրապարակումով, որը նախա– պատրաստել էր արտաքին գործերի մի– նիստր Մուստաֆա Ռեշիդ–փաշան: Սահ– մանում էր կայսրության բոլոր հպատակ– ների կյանքի, ունեցվածքի և պատվի անձեռնմխելիություն՝ անկախ կրոնական և ազգային պատկանելությունից, հար– կատվության կարգի կանոնավորում՝ ըստ ունեցվածքի, զինվորական ծառայության, դատական գործի կարգավորում ևն: Բա– րենորոգումների ծրագիրը հանդիպեց կենտրոնախույս ուժերի կատաղի դիմա– դրությանը և հիմնականում մնաց թղթի վրա: 1856-ի Փարիզի կոնգրեսում արմ. տերությունների ճնշմամբ ընդունվեց բա– րենորոգումների նոր հրովարտակ՝ Հաթ– թը հումայունը, որով սկսվեց Թ–ի երկ– րորդ շրջանը: Հաթթը հումայունը, թեև հիմնականում կրկնում էր Հաթթը շերի– ֆը, լրացուցիչ արտոնություններ էր նա– խատեսում կայսրության քրիստոնյա հպա– տակներին (հոգևոր խորհուրդներ ընտ– րելու թույլտվություն ևն): Թեև Թ. գավառահայության սոցիալ– քաղ. կյանքում էական փոփոխություն– ներ չմտցրեց, այնուամենայնիվ, որոշա– կիորեն նպաստեց գաղութահայ (Կ. Պո– լիս, Զմյուռնիա) հասարակակզւն–քաղ. կյանքի աշխուժացմանը: 1840-ական թթ. հայ արհեստավորությունն ու նորաստեղծ բուրժուազիան պայքարի ելան ազգի ներ– քին գործերի ղեկավարման մենաշնորհը վայելող ամիրայության դեմ (Կ. Պոլսի Ակյուտար թաղամասի ճեմարանի շուրջը ծավալված պայքարը): Թ. վերահաստա– տում էր Կ. Պոլսի հայոց պատրիարքի՝ պետության և ազգի միջնորդի իրավունքը: 1844-ին ստեղծվեց Ազգային ժողովը, որը 1847-ի մայիսի 20-ին Աբդուլ Մեջիդ սուլ– թանի հրովարտակով վերակազմվեց