Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ազգային հոգեոր և գերագույն ժողովնե– րի: Բ. դուռը հաստատեց (1863) մոտ մեկ տասնամյակ տևած պայքարով ձեռք բեր– ված հայոց Ազգային սահմանադրության թեկուզև կիսով չափ կրճատված տարբե– րակը: 1850-ական թթ. մինչե 70-ական թթ. սկիզբը Օսմանյան կայսրությունում շա– րունակվում էին հրպպարակվել օրենք– ներ, որոնց նպատակն էր կյանքի կոչել Թ–ի հիմնական սկզբունքները: Սակայն Աբդուլ Համիդ II (1876–1909) վերջ տվեց Թ–ի շրջանին: Երկրում հաստատվեց հա– միդյան բռնատիրությունը (տես «Զու– չում»): Հ. Ղազարյան

ԹԱՆԹՐՎԵՆԻ (Sambucus), կ տ տ կ ե– ն ի, այծատերեազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Փոքր ծառեր, թփեր, հազ– վադեպ բազմամյա խոտաբույսեր են: Աճում են բարեխառն և մերձարևադար– ձային շրջաններում: Տերևները բարդ են, կենտ փետրաձև, հակադիր, ծաղիկները՝ կանոնավոր խմբված խիտ ծաղկաբույլե– րում. պտուղը՝ մսալի, հատապտղանման կորիզապտուղ է: Հայտնի է մոտ 40 տե– սակ, ՍՍՀՄ–ում՝ 11: Առավել տարածված են 3-ը: Մև Թ. (S. nigra) բարձր թուփ է կամ փոքր ծառ, պտուղները մուգ մանու– շակագույն սև են, օգտագործվում են գի– նիները գունավորելու և մուսկատի համ տալու համար: Պարունակում են գլիկո– զիդներ, վիտամին C: Սովորական կամ կարմիր Թ. (S. racemosa) դեկո– րատիվ է: Խոտային Թ. (S. ebu- lus) 0,5–1,5 z/ բարձրության խուոաբույս է: Սև և խոտային Թ–ների ծաղիկներից պատրաստված թուրմը կամ թեյն օգտա– գործվում է որպես քրտնաբեր, միզամուղ և տտպող դեղամիջոց, թուրմը՝ նաև ողո– ղումների և ջերմաթրջոցների համար: ՀՍՍՀ–ում աճում է Իջևանի, Նոյեմբեր– յանի, Թումանյանի, Շամշադինի, Ստե– փանավանի անտառներում: Պ. Սերոբյան

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐ, տարասեռ կազ– Տյւ*սՆրալայ]ւՆ մար ԱրՆ՚Ա ԱրՐ յսումբ: Բաժանվում է բուն Թ. ք–ի (փայլաքարերի) և զարդաքարերի: Թւաիանցիկ, առավե– լապես կարծր (5–10 ըստ միներալոգիա– կան սանդղակի), գունավոր կամ անգույն, պայծառ փայլով միներալներ կամ ավե– լի հաճախ բյուրեղներ են, որոնք երեսակ– վում են: Նրանց հստակ փայլը պայմա– նավորված է բեկման բարձր ցուցիչով, իսկ արտացոլվող ճառագայթների խաղն ուժեղանում է բազմաձև կոդավորման շնորհիվ: Կարծրությունը երաշխիք է Թ. ք–ի կայունության, կոդավորման սուր անկյունների ու եզրերի և ողորկման պահ– պանման: Զարդաքարերը գունագեղ, կիսաթափանցիկ, հաճախ անթափանց, հրաշալի ներփակումներով, գեղեցիկ երանգներով և նախշերով քարեր են. օգտագործվում են զարդարման, խոշոր գեղարվեստա–դեկորատիվ շինվածքների (սեղանների, ծաղկամանների, խճա– նկարների ևն) պատրաստման համար կամ տեխ. նպատակներով: Ըստ Ա. Ե. Ֆերս– մանի և Մ. Բաուերի դասակարգման, Թ. ք. բաժանվում են երեք կարգի՝ առաջին (ալմաստ, շափյուղա, ռուբին, զմրուխտ, ալեքսանդրիտ, քրիզոբերիլ, ազնիվ շպի– նել, էվկլազ, մարգարիտ), երկրորդ (տո– պազ, բերիլ, վարդագույն տուրմալին, ամեթիստ, պիրոպ, ուվարովիտ, ազնիվ օպալ), երրորդ (փիրուզ, լեռնային բյու– րեղապակի, ծխամած քվարց, բաց գույնի ամեթիստ, սերդոլիկ, լուսնաքար, սաթ ևն): Զարդաքարերը, որոնք կարող են լինել և՝ կարծր (5 և բարձր ըստ միներա– լոգիական սանդղակի), և՝ փափուկ (կարծ– րությունը 4 և պակաս), նույնպես ստորա– բաժանվում են երեք կարգի՝ առաջին (նեֆրիտ, լազուրիտ, սոդալիտ, ամազո– նիտ, մալախիտ, ռեդոնիտ), երկրորդ (օնիքս, օձաքար, ֆլյուորիտ, օբսիդիան, քարաղ), երրորդ (գիպս, մարմար, ալե– բաստր, բազմագույն երեսպատման քա– րեր ևն): Թ. ք–ի հանքավայրերը գենետի– կորեն կապված են մագնեզիումով ու երկաթով հարուստ խորքային մագմայի (ալմաստ, պիրոպ), գրանիտային պեգ– մատիտների (բերիլ, զմրուխտ, աքվա– մարին, տոպազ, տուրմալին, ամազոնիտ) բյուրեղացման հետ, առաջանում են հան– քային ջրերից (օպալ, լեռնային բյուրե– ղապակի, ամեթիստ, փիրուզ, ագատ, մա– լախիտ), ինչպես նաև մետամորֆային և կոնտակտ–մետամորֆային հանքավայ– րերում (ռուբին, սապֆիր, լազուրիտ, նռնաքարեր ևն): Թ. ք–ի խոշոր հանքա– վայրեր կան ՄԱՀՄ–ում (Ուրալ, Ալթայ, Անդրբայկալ, Սիբիր ևն), Հարավային Աֆրիկայում, Ասիայում: ՀԱԱՀ–ում հայտ– նի են Սարիգյուղի (Իջևանի շրջանում) ագատի, Մերձերևանյան հասպիսի և օբ– սիդիանի, ինչպես նաև բազմերանգ տու– ֆերի, մարմարների, օնիքսի, գունավոր կոնգլոմերատների հանքավայրեր: Հաս– պիսի, օբսիդիանի և այլ զարդաքարերի բազմագույն ու բազմանախշ տարբերակ– ների առկայությամբ ՀՍՍՀ տարածքը ՍՍՀՄ ամենահարուստ վայրերից է: Թ. ք. կիրառվում են ճշգրիտ մեքենաշինու– թյան, սարքաշինության, ռադիոարդյու– նաբերության մեջ, հորատման և ոսկեր– չական գործում, գեղարվեստա–դեկորա– տիվ նպաաակներով ևն: Մարդիկ դեռևս վաղ անցյալում գնահա– տել են հազվադեպ և գունագեղ քարերի գեղեցկությունը և օգտագործել իբրև պերճանքի միջոցներ: Եվրոպայում Թ. ք–ի հղկմանը տիրապետել են վաղ միջնադա– րում՝ քարի արտաքին կեղտոտված և խունացած շերտը հեռացնելով և բյուրե– ղը հանքանյութից զատելով: Մշակված քարերով զարդարել են զանազան իրեր: Բարդ նիստերով ալմաստի հղկման հա– մար առաջինը Հոլանդիայում օգտագործ– վեց ալմաստի փոշի (1456-ին): Պետրոս I-ի հրամանով 1725-ին Պետերբուրգում հիմնադրված ֆաբրիկայում («Ալմաստի աղաց») սկզբում հղկում էին միայն գու– նագեղ քարեր, իսկ դարավերջին՝ պատ– րաստում նաև ագատից և հասպիսից դե– կորատիվ առարկաներ: Դեռևս բրոնզի դարում Հայկական լեռնաշխարհի բնա– կիչները պատրաստել են ագատից, կար– միր (մուգ և բաց) ու վարդագույն սար– դիոնից, սաթից (գիշերաքար) ամուլետ– ներ և սկավառակաձև, գնդաձև, նշաձև ուլունքներ, որոնք, ենթադրվում է, որ հղկվել են շփմամբ: Լճաշենի պեղումնե– րից գտնվել են նաև փիրուզով զարդար– ված կոճակներ: Միջնադարյան Հայաստանում թանկար– ժեք և կիսաթանկարժեք քարերն օգտա– գործել են իշխանություն խորհրդանշող (գահ, թագ, խույր, գավազան) և պեր– ճանքի առարկաներ (մատանի, ականջօղ, ապարանջան, գոտի, վզնոց ևն) զարդա– րելու համար: XVII դ. մատենագիր Առա– քել Դավրիժեցին նկարագրում է մի շարք թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր (կայծ, զմրուխտ, հասպիս, լալ, լաջվարդ, մարգարիտ, բուստ, ադամանդ, փիրուզ ևն), որոնց վերագրելով մոգական ուժ (բարի, չար, բուժիչ ևն), օգտագործել են իբրև հմայիլներ: Գրկ. Առաքել Դավրիժեցի, Պատ – մութիւն, Վաղ–պատ, 1884, էջ 454–60: Փ e p c- MaH A. E., OqepKH no hctophh KaMHS, t. 1, M., 1954; IleTpOB B. C., .Uparo- ijeHHbie h itBeTHbie KaMHH, M., 1963. Ա. Քոչարյան, Վ. Աւեքսանյան

ԹԱՆՁՐԱՀԱՎ (Alca torda), սուզաբադե– րի ընտանիքի թռչուն: Մարմնի երկարու– թյունը 41–48 սմ է, քաշը՝ 520–900 գ՝. Մեջքը և գլուխը սև են, փորը սպիտակ է: Կտուցը երկար է՝ կողքերից սեղմված: Տարածված է Ատլանտյան օվկիանոսի հս. մասում: ՍՍՀՄ–ում ապրում է Սպի– տակ և Բարենցի ծովերի ափերին, հազ– վադեպ՝ Լադոգա լճում: Բնադրում է մերձափնյա ժայռերում, դնում է 1 ձու: Թխսում են և՝ էգը, և՝ արուն (35–36 օր): Սնվում է մանր ձկներով: Արդյունագոր– ծական նշանակություն չունի:

ԹԱՆՂԻԵՎԱ ԲԻՐձՆԻԵԿ (իսկական ազ– գանունը՝ Բ և կ–Մ ելիք Թ ա ն ղ ի fa– il ա) Ելենա Ալեքսանդրովնա [13(26). 4.1907, Թիֆլիս–31.7.1965, Ռիգա], լատ– վիական սովետական բալետի արտիստու– հի, բալետմայստեր, մանկավարժ: Ծա– գումով հայ: Լատվիական ՍՍՀ ժող. ար– տիստ (1956): 1924-ին ավարտել է Պետ– րոգրադի պարարվեստի ուսումնարանը (Ա. Յա. Վահանովայի դասարան): 1924– 1927-ին եղել է Լենինգրադի օաերայի և բալետի, 1927–37-ին՝ Լատվիական օպե– րայի (Ռիգա) թատրոնների բալետային խմբերի մենակատարուհի, 1956–65-ին՝ Լատվիական ՍՍՀ օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստեր: Դերապարերից են՝ Գյուլնարա (Ադանի «Կորսար»), Այ նա (0ա. Մեդինի «Սիրո հաղթանակը»), բեմադրություններից են՝ Մինկուսի «Դոն Կիխոտ», Չայկովսկու «Քնած գեղեցկուհին», Գլազունովի «Ռայ– մոնդա», Ռավելի երաժշտությամբ «Բոլե– րո», Դրինբլատի «Ռիգոնդա», Բալասան– յանի «Շաքունթալա» բալետները: Ծ. Համբարձում յան

ԹԱՆՏՐՃԸԴ, գյուղ Արևմտյան Հայաս– տանի Մեբաստիայի վիլայեթի Շապին– Դարահիսար գավառում, համանուն գյու– ղաքաղաքից 7 կմ հեռավորությ՛ան վրա: 1914-ին ուներ 140 (18 ընտանիք) հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագոր– ծությամբ և անասնապահությամբ: Գյու– ղում կար եկեղեցի (Մ. Ղազար): Բնակիչ– ները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռ– նի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է տարագրության ճանապարհին: ԹԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանճագ գա– վառում: XX դ. սկզբին ուներ 50 տուն հայ