ցին մենշևիկների իշխանությունը U երկ– յւուս ւաստատււցյա սովետական կարգէւյւ; &. դարձավ Վրաց. ՍՍՀ մայրաքաղաքը: Սովետական իշխանության տարիներին Թ. զարգացել է U վերածվել Վրաստանի արդ. U մշակույթի խոշորագույն կենտրո– նի: 1958-ին հանդիսավորությամբ նշվեց Թ–ի հիմնադրման 1500-ամյակը: Թ–ում են ապրել և ստեղծագործել վրացի շատ ակա– նավոր գրողներ, նկարիչներ, կոմպոզի– տորներ, հասարակական գործիչներ (Ալ. և Ի. ճավճավաձեներ, Ն. Բարաթաշվիլի, Ա. և Դ. Ծերեթելիներ, Ն. Փիրոսմանաշ– վիլի, Զ. Փալիաշվիլի U բազմաթիվ ուրիշ– ներ), ինչպես նաև հայ և ադրբ. մշակույթի ներկայացուցիչներ (K Աբովյան, Գ. Աուն– դուկյան, Հ. Թումանյան, Մ. Ախունդով, Մ. Շաֆի են): Քաղաքի հետ են կապված մի շարք դեկաբրիստների (Ա. Բեստուժև, Վ. Կյուխելբեկեր, Ա. Օդոեսկի են), Ա. Դրի– բոյեդովի (թաղված է Մթածմինդայի պան– թեոնում), Ա. Պուշկինի, Մ. Լերմոնտովի, Լ. Տոլստոյի, Մ. Գորկու ե ուրիշների անունները: Արդյունաբերությունը և տնտեսու– թյունը: Թ. ունի բազմաճյուղ արդյունա– բերություն: 1940–73-ին արդ. արտա– դրանքն աճել է 10 անգամ: Տալիս է հան– րապետության արդյունաբերության հա– մախառն արտադրանքի մոտ 33%-ը: Առա– ջատար ճյուղերն են՝ մեքենաշինությունը, մետաղամշակումը, թեթև ու սննդի ար– դյունաբերությունը: Մեքենաշինական ե մետաղամշակման առավել խոշոր ձեռ– նարկություններ են էլեկտրաքարշաշինա– կան, ավիացիոն, հաստոցաշինական, հաշվիչ մեքենաների, գյուղատնտ. մեքե– նաների, գինեգործական սարքավորում– ների, էլեկտրատեխնիկական, սարքաշի– նական, հեռագրական ապարատների, չուգունաձուլական, վագոնանորոգման, ավտոնորոգման և այլ գործարանները: Թեթև արդյունաբերության ճյուղերն են մետաքսի, բրդի, տրիկոտաժի, կաշվի– կոշիկի, կարի և գալանտերեայի, սննդի– նը՝ գինու–կոնյակի, շամպայն գինիների, ծխախոտի, յուղի–ճար՚պերի, հրուշակեղե– նի–հացի, գարեջրի, ոչ ալկոհոլային խմիչք– ների, կաթնամթերքի, մսի վերամշակման արտադրությունները: Զարգացած են փայ– տամշակման (կահույքի, նրբատախտակի արտադրություն), շինանյութերի (երկաթ– բետոնե իրերի, աղյուսի), ապակու և ճենապակու–հախճապակու, դեղագործա– կան, պոլիգրաֆիական արդյունաբերու– թյան ճյուղերը: Տաք աղբյուրների հիման վրա գործում են 40 հզ. մ2 ընդհանուր մա– կերեսով ջերմոցներ: Թ. էլեկտրաէներգիա է ստանում Վ. Ի. Լննինի անվ. Զեմո– Ավչալայի ու Խրամի ՀԷԿ–երից և վրաց– էներգոյի մյուս կայաններից, բնական գազ՝ Ադրբեջանական ՍՍՀ–ից (Ղարա– դաղ) ն Հյուսիսային Կովկասից (Օրջոնի– կիձե): Թ. տրանսպորտային խոշոր հան– գույց է. այստեղ հատվում են երկաթու– ղային և խճուղային կարևոր մայրուղիներ, որոնք քաղաքը կապում են Անդրկովկասի մյուս վայրերի, ինչպես և Հյուսիսային Կովկասի հետ: Թ. Ռազմա–վիրական ճա– նապարհի վերջնակետն է: Օդային կապ ունի ՍՍՀՄ գրեթե բոլոր խոշոր կենտրոն– ների հետ: Զարգացած է ներքաղաքային տրանսպորտը՝ տրամվայ, տրոլեյբուս (1937-ից), ավտոբուս (1933-ից): 1966-ին շահագործման հանձնվեց մետրոպոլիտե– նը (առաջին հերթի երկարությունը Հկմ է): Կան մարդատար Ճոպանուղիներ (3-ը՝ կախովի, մեկը՝ ֆունիկուլյոր), որոնք քաղաքի կենտրոնական փողոցները կա– պում են լեռնային մասերին: ճարտարապետությունը: Քաղաքը մոտ 30 կմ նեղ շերտով ձգված է Կուրի հով– տում և մոտակա լեռների լանջերին: Թ–ի հվ–արլ. մասում հին քաղաքն է, նեղ փո– ղոցներով, փայտյա նախշազարդ պատըշ– գամբներով, 2–3 հարկանի աղյուսե բնա– կելի տներով, որոնք յուրովի ներդաշնա– կում են կլասիցիզմի տարրերը տեղական ճարտ. ձևերին: Հին քաղաքում են գտնը– վում Նարիկալա միջնաբերդի ավերակ– ները (հին մասերը՝ IV դ., նորերը՝ XVI– XVII դդ.), Անչիսխաթի եռանավ բազիլի– կը (VI դ., վերին մասերը և կամարները՝ XVI դ.), Մետեխի եկեղեցին (1278–93), Աիոնի կաթողիկեն (VI–VII դդ., վերա– կառուցվել է), Ռոստոմ արքայի բաղնիքը (XVII դ.): XIX դ. սկզբից զարգացել է, այսպես կոչված, նոր քաղաքը (ժամանա– կակից Թ–ի կենտրոնը), ուղղանկյուն հա– տակագծային սկզբունքով և հիմնակա– նում ուշ կլասիցիզմի ոճի շենքերով (այդ յ»վում՝ ԿոԱևասյան յւանաևհ ^տայյյյ, J&24X’ XIX դ. վե^ւն, XX ււզփն կատս^ն են բազմաթիվ եկամտաբեր տներ, վար– չական, հասարակական, մշակութային շի– նություններ, որոնք առաջնակարգ տեղ են գրավել քաղաքի համակառույցում: Այղ շրջանի ճարտ. էկլեկտիկ բնույթի էր (Զ. Փալիաշվիլու անվ. օպերայի և բա– լետի թատրոն, 1880–96, ճարտ. Վ. Շրեւո– տեր, Ռուսթավելու անվ. թատրոն՝ նախ– կին «Արտիստական ընկերության» տունը, 1901, ճարտ. Վ, Տատիշչև և Ի. Շիմկևիչ, «Թբիլիսի» հյուրանոցը, 1915, ճարտ. Վրացական ՍՍՀ Կառավարական տունը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/154
Արտաքին տեսք