Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գ. Տեր–Միքելով. Թբիլիսիի համալսարա– նը, նախկինում՝ Վրաց ազնվականների գիմնազիա, 1900–16, ճարւո. Ս. Կլդիաշ– վիլի են): Վրաց միջնադարյան ճարւո. ձևերի հաջող կիրառմամբ առանձնանում է նախկին Վրաց ազնվականների բանկը (այժմ՝ ՎՍՍՀ Կ. Մարքսի անվ. սյեւո. գրադարան, 1912–16, ճարա. Ա. Ն. Կալ– գին, նկարիչ՝ Գ. Ֆ. Գրինևսկի): 1905-ին Սթածմինդայի վրա կառուցվել է ֆունի– կուլյոր: Սովետական տարիներին Թ. չափազանց աճել ու փոփոխվել է: ժամանակակից շի– նարարությունն ընթանում է գլխավոր հա– տակագծերով (1-ինը կազմվել է 1934-ին, 2-րդը՝ 1957-ին, 1970-ին հաստատվել է նոր գլխավոր հատակագիծ, ճարտ–ներ՝ Ի. Չխենկելի, Ա. Ջիբլաձե, Գ. Զափարիձե, Գ. Շավդիա): Կառուցվել են նոր քաղա– քային թաղամասեր (Ավճալա, Սաբուրթա– լո, Դի ղոմի, Դլդանի, Վարկեթիլի, Սամ– գորի ևն): Բարեկարգվել և վերակառուց– վել են հին մայրուղիներն ու հրապարակ– ները, զցվել են նորերը: Հին ու նոր քա– ղաքների սահմանագծում տեղադրված Լենինի հրապարակից, ուր Վ. Ի. Լենինի հուշարձանն է (բրոնզ, 1956, քանդակա– գործ՝ Վ. Թոփուրիձե, ճարտ. Շ. Կավլաշ– վիլի, Գ. Միլկաձե, Գ. Խեչումով, Կ. Չխեի– ձե), սկզբնավորվում է Թ–ի գլխավոր մայ– րուղին՝ Ռուսթավելու պողոտան, որտեղ կենտրոնացված են սովետական շրջանի կարևորագույն կառույցները՝ Վրաստանի Ս. Ջանաշիայի անվ. (հին վրաց. ճարտ. կոմպոզիցիոն և դեկորատիվ միջոցներով վերակառուցվել է շենքի ճակատը, 1927– 1929, ճարտ. Ն.Պ. Սևերով), Վրաց. ՍՍՀ Կառավարական տունը (1938–53, ճարտ. Վ. Կոկորին, Գ. Լեժեվա), ՍՄԿԿ ԿԿ–ին առընթեր մարքսիգմ–լենինիզմի ինստ–ի վրաց. մասնաճյուղի շենքը (1938, ճարտ. Ա. Վ. Շչուսև), Ռուսթավելու անվ. կինո– թատրոնը (1939, ճարտ. Ն. Պ. Սևերով), Կապի տունը (1954, ճարտ. Ի. Չխենկելի): Թ–ի լավագույն կառույցներից են նաև Սպորտի պալատը (1961, ճարտ–ներ՝ Վ. Ալեքսի–Մեսխիշվիլի, Ցու. Կասրաձե, ինժեներ՝ Դ. Կաջաիա), «Իբերիա» (1967, ճարտ–ներ՝ 0. Քալանթարիշվիլի, Ի. Ծխո– մելիձե), «Աջարիա» (1975, ճարտ. Մ. Մե– փա) հյուրանոցները, ֆիլհարմոնիայի համերգային դահլիճը (1971, ճարտ. Ի. Չխենկելի, կոնստրուկտոր՝ Շ. Գազա– շվիլի): Քաղաքի բարձրության գլխավոր դոմինանտը ֆունիկուլյորի վերին կա– յանն է (1938, հեղինակներ՝ Զ. և Ն. Քուր– դիանիներ, համահեղինակ՝ Ա. Վ. Վալո– բուև)՝ կից կանգնեցված հեռուստատեսու– թյան աշտարակով (1956, 192 մ): Այստե– ղից երևում է ‘Թ–ի և նրա շրջակայքի հա– մայնապատկերը: Ռուսթավելու պողոտան շարունակում է Լենինի փողոցը, որ անց– նելով Սովետական Միության հերոսների հրապարակով և Սաբուրթալո շրջանով, միանում է Ռազմա–վիրական ճանապար– հին, ուր կանգնեցված է Թ–ի 1500-ամյակի կոթողը (տուֆ, 1958, ճարտ. Տ. Կանդելա– կի, քանդակագործ՝ է. Ամաշուկելի): Կո– թողներ են կանգնեցված նաև Թ–ի մյուս մուտքերի մոտ՝ Բոլնիսի (ճարտ. Ա. Բակրաձե) և Կախեթի (ճարտ. Ն. Զո– բաձե) խճուղիների վրա: Հերոսների հրա– Թ բ ի լի ս ի. Կուր գետի առափնյակը, աջից՝ Վախթանգ Գորգասալի հուշարձանը (1967) և Մեաեխի եկեղեցին (1278–93) Թ բ ի լի ս ի. կրկեսի շենքը (1940, ճարտ. Ն. Մ. Նեպրինցե, Ս. Սաթունց, Վ. Ուրուշաձե) Թ բ ի լ ի ս ի. Վրաց. ՍՍՀ ֆիլհարմոնիայի համերգային դահլիճը (1971, ճարտ. Ի. Ն. Չխենկելի, կոնստրուկտոր՝ Շ. Վ. Գազաշվիլի) Հին թաղամաս, ձախից՝ բալնեոլոգիա– կան առողջարանը պարակից ոչ հեռու կրկեսի շենքն է (1940, ճարտ–ներ՝ Ն. Մ. Նեպրինցև, Մ. Աաթունց, Վ. ուրուշաձե): Քաղաքի երկու մասերը միացնում են Չելյուսկինցիների անվ. (1935, ճարտ. Ն. Պ. Սևերով, ինժեներ– ներ՝ Կ. Ս. Զավրիև, Ն. Ա. Սլավինսկի), Մետեխի (1950, ճարտ. Ս. Դեմչինելի, ինժեներ՝ Դ. Չոմախիձե), Վերայի (1953, ճարտ. Մ. Մելիա, ինժեներ՝ Գ. Չոմա– խիձե), Դիդուբեի (1954, ճարտ. Ա. Կուր– դի անի, ինժեներ՝ Կ. Դիդիձե) և այլ կա– մուրջներ: Բարեկարգվել են Կուր գետի առափնյակները, կառուցապատվել գլխա– վորապես բնակելի տներով (այդ թվում՝ 123 բնակարանանոց տունը, 1955, ճարտ. Մ. Մելիա, 220 բնակարանանոց տունը, 1960, ճարտ–ներ՝ Շ. Կավլաշվիլի, Գ. Մել– կաձե, Լ. Ւոսրաշվիլի): Թ–ում կանգնեց– ված են Շոթա Ռուսթավելու (քար, մար– մար, 1942, քանդակագործ՝ Կ. Մերաբիշ– վիլի, ճարտ. Շ. Թուլաշվիլի), Ի. ճավճա– վաձեի և Ա. Ծերեթելու (բրոնզ, 1958, քանդակագործներ՝ Շ. Միքաթաձե և Վ. Թո– փուրիձե), Ա. Ա. Գրիբոյեդովի (բրոնզ, 1961, քանդակագործ՝ Մ. Միրաբիշվիլի, ճարտ. Գ. Մերքաձե) հուշարձանները, «Մայր Վրաստան» մոնումենտը (ալյու– մին, 1963, քանդակագործ՝ է. Ամաշուկելի) ևն: Քաղաքը խիտ կանաչապատված է: Վերակառուցվել են հին զբոսայգիներն ու պուրակները՝ Կոմունարների զբոսայգին՝ Ե. Նինոշվիլու (բրոնզ, քար, 1923, քան– դակագործ՝ 0ա. Նիկոլաձե), Լ. Կեցխո– վելու (քար, 1936, քանդակագործ՝ Վ. Թո– փուրիձե), Բ. Զնելիձեի (1958, քանդակա– գործներ՝ Ռ. Թավաձե և Կ. Մերաբիշվիլի, ճարտ. Ֆ. Խոդորովիչ) հուշարձաններով, Մ. Մ. Կիրովի զբոսայգին՝ Մ. Մ. Կիրովի հուշարձանով (քանդակագործ՝ Կ. Մերա– ԲԻշՎԻւԻ). Մ. Օրջոնիկիձեի զբոսայգին ևն: Գցվել են նոր մեծ զբոսայգիներ՝ Մթած– մինդա լեռան վրա (150 հա, 1938, ճարտ–ներ՝ Զ. և Ն. Կուրդիանիներ, դեն– դրոլոգ՝ Ե. Ցիցիշվիլի), Վաքեում (180 հա, 1946, ճարտ. Կ. Դղեբուաձե, դենդրոլոգ՝ Ե. Ցիցիշվիլի)՝ 25000 տեղանոց ստադիո– նով (1956, ճարտ. Կ. Դղեբուաձե), Կոմե– րիտմիության ծառուղին Սոլոլակում (1938), առափնյակների կանաչ զանգված– ները, անտառ–զբոսայգի «Թբիլիսիի ծովի» ափին (գլխավոր հատակագծի հեղինակ– ներ՝ Դ. Անդրիաձե, Մ. Զափարիձե, Ս. Կին– ցուրաշվիլի, Գ. Մելկաձե, դենդրոլոգ՝ Ե. Ցիցիշվիլի, 1952): Թ–ի ճարտ–յան մեջ որոշակի ավանդ ունեն նաև հայերը, որոնք դարեր շարու– նակ ապրել են հյուրընկալ եղբայրա– կան վրաց ժողովրդի հետ կողք–կողքի, նրա հետ կիսելով հայրենիքին բաժին ընկած փորձությունները և քաղաքի վե– րաշինության մեջ ներդնելով իրենց ստեղ– ծագործական ուժն ու ավյունը: Դեռևս ուշ միջնադարում Թ–ում եղել են 24 հայկական եկեղեցի ու վանք: Հարանց վանքը (XIII դ., վերանորոգված՝ 1788-ին) չի պահպանվել, ունեցել է աղյուսե եռանավ բազիլիկ հո– րինվածք, իսկ յուրաքանչյուր նավը՝ բար– ձըր թմբուկով գմբեթ: Վանքին կից են եղել թաղածածկ Ս. Գևորգ (1790) եկեղեցին և երկու զանգակատուն: Նարիկալա բերդի տակ Ումեկ իշխանը կառուցել է քարաշեն Ս. Աստվածածին (այժմ՝ Ս. Գևորգ) քա– ռամույթ գմբեթավոր եկեղեցին (1251): Մեծ Մուղնի, Ս. Գևորգ (XIV դ., վերակա– ռուցված՝ 1756–59-ին) և Փոքր Մուղնի (1752) եկեղեցիները ունեին քարաշեն, քառամղւյթ գմբեթավոր հորինվածք: Թ–ի հայկ. հուշարձանների մեծ մասը կառուց– վել է XVIII դ.: Ս. Նշանը՝ քառամույթ