Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Շ. Ռուսթավելու ան– վան հրապարակը Նուրբ բրդեղենի–մահուդի կոմբինատը գմբեթավոր հորինվածքով, դեկորատիվ կամարաշարով զարդարված ճակատնե– րով և ջնարակած սալերով ծածկված գըմ– բեթով, կառուցվել է աղյուսից, 1703-ին, 1737-ին կառուցվել է չորս սյուների վրա բարձրացող գմբեթով նորաշեն եկեղեցին, որի ներսում պահպանվել են Սկրտում Հովնաթանյանի որմնանկարները (XIX դ.): Նույն շրջանի հորինվածք են Րեթղեհեմի քարաշեն գմբեթավոր եկեղեցին և Կուսա– նաց վանքը (XVIII դ.), Ս. Գեորգ (1753, նախկին Քարափի թաղում) միանավ եկե– ղեցին: Գմբեթավոր հորինվածքի եկեղե– ցիներից էին նաև Զգրաշեն (1784), Տափի թաղի Ս. Գեորգ (1788), Հրեշտակապետաց (1792), Վերայի Ս. Գևորգ (1717), Ս. Սար– ^>ս^լաթսր թաղամասում՝ £շմ/ւաժեեցոց (1805), Ս. Մինաս (1790), Շամքորեցոց կամ Կարմիր Ավետարան (1775), Ս. Կարապետ (1400, վերակառուց– ված՝ 1790-ին) եկեղեցիները: Ւաջիվանքի գերեզմանատան եկեղեցին (չի պահպան– վել) 1780-ին կառուցել են իշխան Բեհբու– թովները, որպես տապանատուն: Ներսես Աշտարակեցի կաթողիկոսը, Ներսիսյան դպրոցի շենքի դիմաց, XIX դ. կառուցել է խանութների մեծ շարք և եռահարկ Առաջ– նորդարանը: Իրենց ճարտարապետու– թյամբ ինքնատիպ են Հավլաբարի քա– ղաքատիպ ժող. բնակելի տները: XX դ. սկզբին Թ–ում աշխատել են բազմաթիվ հայ անվանի ճարտարապետներ. Գ. Տեր– Միքելյանը (Տեր–Միքելով, նախկին՝ «Սա– ժեստիկ», այժմ՝ «Թբիլիսի» հյուրանոցը, 1915, Մելիք–Ղազարյանցի, Միլյանի բնա– կելի տները, 1912–15, Երկաթուղային– ների տունը, երկաթուղային կայարանը, 1938–57, բնակելի տներ, 1925–27), K Սարգսյանը (Փոխարքայի գրասենյակի շենքը, բնակելի տներ), Պ. Զոհրաբյանը (Զուրաբյան) (Ներսիսյան դպրոցի նոր շենք՜ը, ճարտ. Ն. Նեպրինցևի հետ, 1912, հիվանդանոց), Ղ. Սարգսյանը (Սարկի– սով) (Զուբալովի՝ այժմ Կ. Մարջանիշվիլու անվ. թատրոնի շենքը, կենտրոնական ունիվերմագը, բնակելի տներ ևն), Դ. Չիսլ– յանը («Զարյա Վոստոկա» թերթի խմբա– գրության շենքը, 1929), Ն. Սադաթյանը (Մադաթով) (Անդրկովկասի երկաթուղա– յին վարչության շենքը, 1930), Հ. Միքա– յելյանը (Գրքի տունը, ճարտ. Ն. Բարաթա– շվիլու հետ, 1937), Ա. Աաթունցը (կրկեսի շենքը, ճարտ. Ն. Նեպրինցևի և Վ. Ուրու– շաձեի հետ, 1940, Վրաստանի կոմկուսի Թբիլիսիի քաղաքային կոմիտեի շենքը, Ա. Կուրդիանիի հետ, 1940–41): Լուսավորությունը և առողջապահու– թյունը: Թ–ում կա 227 հանրակրթական դպրոց, 11 բուհ, 24 միջին մասնագիտա– կան ուս. հաստատություն, 27 պրոֆտեխ– նիկական ուսումնարան (1975): Վրաց. ՍՍՀ ԳԱ–ի 120 գիտահետազոտական հիմ– նարկություններում և այլ գերատեսչու– թյուններում աշխատում է ավելի քան 19 հզ. գիտական աշխատող (1975): Գործում են 10 թատրոն, 38 ակումբ և կուլտուրայի պալատ, 16 թանգարան, բազմաթիվ կինո– թատրոններ, 56 հիվանդանոց՝ 12,5 հզ. մահճակալով, աշխատում են 9,7 հզ. բժիշկ: Թ–ի շրջակայքում կան մի շարք լեռնակլիմայական առողջարաններ: Տու– րիզմի խոշոր կենտրոն է: Հայերը Թ–ում: Թ. եղել է հայկ. հնւս– գույն գաղթավայր: Երբ VI դ. Թ. դարձավ Վրաստանի մայրաքաղաք, այնտեղ հաս– տատվեցին նաև հայեր՝ սկիզբ դնելով հայ–վրացական դարավոր բարեկամու– թյանը: Այն, որ հայերը դեռևս VII դ. սկզբին մեծ թիվ էին կազմում, վկայում է «Գիրք թղթոց»-ը, ուր հիշատակված է Սահակ Տփղեացու եպիսկոպոս լինելու փաստը: Այդ է վկայում նաև 631-ին՝ Ա. Գեորգ, 754-ին՝ Հրեշտակապետաց եկեղեցիների կառուցման փաստը: Արաբ պատմիչ Թաբարիի հաղորդմամբ, 853-ին խալիֆայության զորքերի դեմ Թ–ի պաշտ– պանությանը վրացիների հետ մասնակցել են նաև հայեր: Բագրատունիների թագա– վորության անկումից (XI դ.) հետո հայե– րի թհՎ.0 Թ–ում սկսեց զգալիորեն աճել: Վրաց թագավոր Գավիթ Շինարարի օրոք կազմակերպված բնույթ ստացավ հայ– վրաց. համատեղ պայքարը Անդրկովկասը սելջուկներից ազատագրելու գործում: XII դ. հայկ. համայնքի դերը այնքան էր մեծացել քաղաքի տնտ. և սոցիալ–մշակու– թային կյանքում, որ Թ. դարձավ վրացա– հայ թեմի առաջնորդանիստ քաղաք: Իտալ. Թ բ ի լ ի ս ի. Չելյուսկինցիների անվ. կա– մուրջը (1935, ճարտ.Ն.Պ. Սևերով, ինժեներ– ներ՝ Կ. Ս* Ջավրիև և Ն. Ա. Սլավինսկի) Թ բ ի լ ի ս ի. Կուր գետի ձախ աւիը ճանապարհորդ Սարկո Պոլոն (XIII դ.) որպես քաղաքի հիմնական բնակիչներ վրացիների կողքին հիշատակում է նաև հայերին: Վրաց Անանուն պատմիչի (XIV դ.) վկայությամբ, մոնղոլ Արդուն խանը XIII դ. 60-ական թթ. Վրաստանի պետ. գործերի վարումը հանձնարարել էր «ոմն Շադինի, ազգությամբ հայի»: Քարթլիի էրիսթավաց էրիսթավի (իշխանաց իշխանի) և Թ–ի ամիրայի (քաղաքապետի) պաշտոնը դարձել էր Արծրունի իշխանա– կան տան ժառանգական արտոնությունը: Գեորգի Ill-ի, ապա Թամար թագուհու օրոք այդ պաշտոնը վարել է Աբուլ–Հասան Ամիր–Քուրդ Արծրունին, որը մեծ կապեր է ունեցել ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի առևտրավաշխառուական շրջանների հետ: Թ–ի հայ մեծատուննե– րից XIII դ. հիշատակվում են «փառավոր– յալ այր» Շնորհավորը, «երևելի մեծատուն» Ումեկը և ուրիշներ: Պատրիարք Սակա– րիուսի (XVII դ.) վկայությամբ հայերը, հատկապես ունևոր առևտրականները և արհեստավորական խավերը, օգտվում էին որոշակի արտոնություններից: XVIII դ. սկզբին Թ. այցելած բուսաբան Տուրնե– ֆորը նշել է, որ քաղաքի շուրջ 20 հզ. բնակիչներից 14500 -ը եղել են հայեր: Այդ բանը հաստատել են վրաց պատմա– բան և աշխարհագրագետ Վախուշտին (XYIU ւ.), աօ–տկաԿ W- -v Քարթլի–Կախեթի թագավորության վե– րաբերյալ ռուս, արքունիքին ներկայաց– րած տեղեկագիրը և այլ աղբյուրներ: Քաղաքի տնտ. կյանքում իր որոշակի կշիռն ունեցող հայ համայնքի ազնվակա– նական վերնախավը զբաղեցնում էր պետ. և արքունի կարեոր պաշտոններ: Թուման– յան իշխանական տան ներկայացուցիչ– ները ժառանգաբար մդիվանբեգեր (ար– քունի դպրապետներ) էին, Րեհբության– ները՝ քաղաքի մելիք–մամասախլիսին (քաղաքագլուխ) են: XVII11 դ. վրաց ար– քունիքում ծառայել են բազմաթիվ հայ բժիշկներ, ուսուցիչներ, քարտուղարներ, գուսաններ, նկարիչներ: Սանր ապրան– քային արտադրության և արհեստագործու– թյան կենտրոն Թ–ում XVIII դ. մեծ թիվ կազմող հայ առևտրականներն ու ար– հեստավորները միավորված էին համքա– րություններում: Առևտրի, նաև արհես– տագործության շնորհիվ Թ–ի հայերի ձեռ– քում էին հետզհետե կուտակվում դրամա– կան խոշոր միջոցները, աճում էր երկրի ոչ միայն տնտ., այլև քաղ. կյանքում նշանակալից դեր խաղացող հայ մոքաւաք– ների թիվը: Թիֆլիսաբնակ հայերը ջեր– մորեն ողջունեցին Վրաստանի միացումը