Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Թ բ ի լ ի ս ի. Օրջոնիկիձեի անվ. հրապա– րակը տպագրություն): 1824-ին հիմնադրված Ներսիսյան դպրոցի կողքին հետագայում ավելացել են Գայանյան իգական դպրոցը (1861), նույնանուն մեկ այլ դպրոց (1869), որ հետագայում (1875) դարձավ իգական միջնակարգ դպրոց, Մարիամյան–Հովնան– յան դպրոցը (1877), որ նույնպես միջնա– կարգի վերածվեց՝ մանկավարժական թե– քումով: Թ–ում մանկավարժական աշխա– տանք են կատարել Ի–». Աբովյանը, Հ. Ալամ– դարյանը, Ս. Պատկանյանը և ուրիշներ: Լուսավորական շարժումը աշխուժացնելու ուղղությամբ զգալի ներդրում են ունեցել մի շարք կազմակերպություններ՝ Թ–ի հրատարակչական ընկերությունը (1880), Հայուհյաց բարեգործական ընկերությու– նը (1881), որը նյութապես օգնում էր քաղաքի հայկ. դպրոցներին, Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը (1881), որն իր մասնաճյուղերի միջոցով օժան.ւակո.նմ միայն VymijVj . դպրոց– ներին, այէե հայ գաղթականներին nr. աղետյալներին: 1846-ին թիֆլիսահայ առաջին պարբերականի («Կովկաս») հրա– տարակությունից հետո մինչև XX դ. սկիզբը Թ–ում լույս են տեսել հասարակա– կան–քաղաքական տարբեր ուղղություն ունեցող շուրջ 200 անուն քաղ., գրական– գեղարվեստական, մանկավարժական և այլ օրաթերթեր, շաբաթաթերթեր ու ամ– սագրեր: Թիֆլիսահայ պարբերական մա– Թ բ ի լի ս ի. Հավլաբարի Կար– միր Ավետարան հայկական եկեղե– ցին (1775) հարավ– արեելքից մուլի որոշ օրգաններ, շնորհիվ նրանց շուրջը համախմբված հայ մտավորակա– նության բուռն գործունեության, ձեռք են բերել համահայկական նշանակու– թյուն: Թ–ում հայկ. թատրոնի նախաքայ– լերն արվել են 1820-ական թթ., Ներսիս– յան դպրոցի սաների ուժերով՝ Հ. Ալամ– դարյանի ղեկավարությամբ: 1840-ական թթ. Շերմազանյանը իր հիմնադրած «Դար– բաս»-ում բեմ է հանել «Կարապետ եպիս– կոպոսի որոշ գործերի նկարագրությունը» պիեսը: 1851-ին սկսել է գործել Թամամ– շյանի թատրոնը: 1863-ին Պ. Պռոշյանի և Գ. Չմշկյանի, ապա Գ. Աունդուկյանի ջանքերով հիմք է դրվել պրոֆեսիոնալ թատրոնի: Թիֆլիսահայ բեմի հետ են առնչվում Մ. Ամերիկյանի, Ա. Սուքիաս– յանի, Կ. Արամյանի, Վարդունու, Ս. Ման– դինյանի, Պ. Արաքսյանի, Ա. Արմենյանի, Ա. Վրույրի, Գ. Ավետյանի, 0. Սևումյա– նի, Գ. Պետրոս յանի, Հ. Մայսուրյանի և ուրիշների անունները: Թ–ում տարբեր ժամանակներում գործել են նաև հանրա– մատչելի ժող. թատրոններ՝ Ավճալայի (1901), Մուրաշկո (1902), Հավլաբարում՝ Արաքսյանի (1903): Մեծ աշխատանք է տարել Զուբալով ժող. տան հայ դրամա– տիկական սեկցիան: Կերպարվեստի բնա– գավառում ակնառու դեր են խաղացել Մկրտում, Հակոբ և Աղաթոն Հովնաթան– յանները, Ատեփան Ներսիսյանը, Հ. Քա– թանյանը և ուրիշներ: Սովետական իշխանության հաստատու– մից հետո Թ–ի հայկ. մշակութային օջախը շարունակել է գոյատևել դպրոցներով, մամուլով և գրական–գեղարվեստական կազմակերպություններով: Այժմ էլ Թ–ում գործում են մեկ տասնյակ հայկ. դպրոց– ներ, Վրաստանի սովետական գրողների միության հայկ. բաժանմունքը և հայկ. դրամատիկական թատրոնը (տես Թբիփ– սիի հայկական դրամատիկական թատ– րոն)I, լույս է տեսնում «Սովետական Վրւսստտն» օրաթերթը: Գրկ. ՇրիցյաԱ U., ԱւքԱնայն Տայոց Կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX ղ., մաս 1–2, Թ., 1894–95: Անանուն Դ., Ռուսահայերի հասարակական զարգացումը 19-րդ դարում, հ. 1 (1800–1870), Բաքու, 1916, հ. 2 (1870 – 1900), էջմիածին, 1922: Լ և ո, Հա– յոց պատմություն, նորագույն շրջան, մաս 1 – 2, Ե., 1927: Նույնի, Երեսնամյակ հայոց բա^> րեգործական ընկերության Կովկասի (1881 – 1911), Թ., 1911: Մ և լի ք ս և թ–Բ և կ, Վրաց աղբյուրները ՝՛Հայաստանի և հայերի մասին, հ. 3, Ե., 1955: Աբրահամյան Ա. Գ., ^Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1–2, Ե., 1964 – 67: և ր՝կ ա ն– յ ա ն Վ. Ս., Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում, Ե., 1970: Մարտի– րոսյան Վ. Մ., ՝՛տայ և վրաց ժողովուրդների համագործակցությունը ազատագրական պայ– քարում, Ե., 1971: 8 glib օձ “3., 3 ^ ° (!) °՜ ^ 3 ° C/ ° £2՛ fi? tl 3 ձ ձ d ց 8., ըօ 6 d ց ձ., օ)ձօ£?օեօ1յ ob(8)CoCoo.i, 0)5., 1958; &Q(006c)30C?0 Օ)., (OQO3CO(o860JOQJ][nO հձ6օե ՀՅցՏցձօ (Յօօ^ձըյծ^Յ), օձ., 1964; PoraBa A. A., 3araflKn; KannTajiH3Ma b Tpy3HH h noJiHTHKa HpaKjraa II, T6., 1974; H x e t h a ա., ApMHHe b T6hjihch b mecTHflecJiTbix roflax XIX b., «ՊԲՀ», Nq 3, 1958. Վ. Ջաոշվիչի, Վ. Մարաիրոսյան

ԹԲԻԼԻՍԻԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ: Խոսվում է Թբիլիսիում: Ըստ ձևաբանա– կան դասակարգման՝ «ում» և «կը» ճյու– ղերի անտեղաշարժ միջճյուղային բար– բառ, ըստ բազմահատկանիշ վիճակագը– րական դասակարգման՝ արևելյան խմբակ– ցության Արարատյան կամ հյուսիս–արե– վելյան բարբառախմբին: Բաղաձայնական համակարգը եռաստիճան է (բ, պ, փ): Ունի 30 բաղաձայն, 6 ձայնավոր: Բացա– կայում է ֆ: Վրացերենի ազդեցությամբ, մեծ մասամբ փոխառյալ բառերում, առկա է կոկորդային ղ (ղաբուլ, ղալբ): Բառասկզբի ռ հաճախ արտասանվում է ր (րանճպար): Շեշտը նախավերջնա– հանգ է: Գոյականների հոգնակին կազմ– վում է իր, նիր, ինչպես նաև՝ ք, իք, իրք, դիրք, տիք/տինք, անք, ունք, տունք, տանք, էնք մասնիկներով: Հոլովա– կան համակարգը, բացի բացառակա– նից (էն/մէն), նման է արևելահայ գրա– կանին: Խոնարհման համակարգում առ– կա են «ա» և «ի» լծորդությունները (կար– դալ, գըրիլ): Օժանդակ բայի ներկայի ձևերն են՝ իմ» իս, ի, ինք, իք, ին: Պայ– մանական եղանակը կազմվում է կու||գու||կ եղանակիչով (կու գրիմ, գու քէյի, կօնիմ), իսկ երկրորդական բաղա– դրյալ ժամանակի ներկան լինում է՝ գըրում գու լիմ, անցյալը՝ գըրում գու լէյի: Հարկադրական եղանակի ապառ– նին կազմվում է երկու ձևով. 1. պիտի գըրիմ, պիտի գըրիս, 2. պիտ ի մ գըրի, պիտիս գըրի, անցյալը՝ երեք ձևով. 1. պի– տի գըրէյի, պիտի գըրէյիր, 2. պիտէյի գըրի, պիտէյիր գըրի, 3. պիտի գըրիլ էյի, պիտի գըրիլ էյիր: Գրկ. Ախվերդյան Դ., Թիֆլիզու բար– բառի մե քանի հատկություններոլ վրա, տես նրա՝ Սայաթ–Նովա, Մ., 1852: Աճառյ ան Հ., Հայ բարբառագիտություն, Մոսկվա–Նոր Նախիջևան, 1911: Ղարիբյան Ա., Հայ բարբառագիտություն, Ե., 1953: Ջահուկյան Գ., Հայ բարբառագիտության ներածություն, Ե., 1972: T օ m c օ h A., HcTopHqecicaji rpaM- MaTHKa coBpeMeHHoro apMAHCKoro H3biKa ro- pofla TH.7iHca, CIIB, 1890; Peterma n J. H., Uberden Dialekt der Armenier fon Tiflis, B./" 1867. Ա. Քոչոյան

ԹԲԻԼԻՍԻԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱ, բարձրագույն գեղարվեստական ուսում– նական հաստատություն: Կազմակերպ– վել է 1922-ին, Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակագործության դպրոցի հիման վրա (1874-ից դպրոցը գոյություն է ունե– ցել տարբեր անվանումներով), որպես Վրաստանի գեղարվեստի ակադեմիա: 1930-ին վերակառուցվել է Բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստ–ի, 1933-ից կոչվում է Թ. գ. ա.: Ունի գեղա– նկարչության, քանդակագործության (գե– ղանկարչության, գրաֆիկայի, քանդա– կագործության, խեցեգործության բա– ժիններով), դեկորատիվ–կիրառական ար– վեստի և ճարտարապետության ֆակուլ– տետներ ու ասպիրանտուրա: Թ. գ. ա–ի հիմնադիրներից են Գ. Գաբաշվիլին, Ե. Թադևոսյանը, Ե. Լանսերեն, 6ա. Նի– կոլաձեն, Բ. Ֆոգելը, Ի. Շառլեմանը: Այստեղ է դասավանդել Ա. Բաժբեուկ– Մելիքյանը (1929–38): Թ. գ. ա. զգալի դեր է խաղացել Վրաստանի ագգային կադրերի պատրաստման գործում: Շրջա– նավարտներից են նաև է. Իսաբեկյանո,