Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Արփենիկ և Դմիտրի Նալբանդյանները, Հ. Սիմոնյանը, Տ. Բդեյանը և ուրիշ հայ նկարիչներ: Մ. Ղազարյան

ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՍՍՏՄ խո– շոր բուհերից մեկը: հիմնադրվել է 1918-ին, Թիֆլիսում: 1930-ական թթ. Թ. հ–ի հիման վրա ստեղծվել են պոլիտեխ– նիկական, բժշկական, մանկավարժական, գյուղատնտեսական ինստ–ները և գիտա– հետազոտական հիմնարկներ: համալսա– րանն ունի (1975) մեխանիկամաթեմա– տիկական, կիբեռնետիկայի և կիրառա– կան մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիա– յի, աշխարհագրական–երկրաբանական, կենսաբանական, պատմության, փիլիսո– փայության և հոգեբանության, բանասի– րական (ժուռնալիստիկայի բաժնով), արևմտաեվրոպական լեզուների և գրա– կանության, արևելագիտության, տնտե– սագիտության, հաշվա–տնտեսագիտա– կան, ինժեներա–տնտեսագիտական, ժող– տնտեսության պլանավորման, առևտրի և ապրանքագիտության էկոնոմիկայի, իրավաբանական, մասնագետների որա– կավորման բարձրացման (3) ֆակուլտետ– ներ, ասպիրանտուրա, նախապատրաս– տական, երեկոյան և հեռակա բաժիններ, 125 ամբիոն, 10 պրոբլեմային և 106 ուսում– նական լաբորատորիա, կիրառական մա– թեմատիկայի գիտահետազոտական ինստ., գրադարան, հրատարակչություն: 1975–76 ուս. տարում Թ. հ–ում սովո– րել է մոտ 16 հզ. ուսանող (ուսուցումը վրացերեն և ռուսերեն), աշխատել՝ 1329 դասախոս և գիտաշխատող: հրատարա– կում է գիտական աշխատությունների ժո– ղովածուներ (1936-ից): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշա– նով (1970):

ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՏԿԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱ– ԿԱՆ ԹԱՏՐՈՆ, Թբիլիսիի Ս. Շա– հում յ ա ն ի անվ. հ այկական պետական դրամատիկ թատ– րոն, կազմակերպվել է 1921-ի մարտին, որպես հայկական պետական դրամատիկ թատրոն ("տայպետդրամա): Բացումը տե– ղի է ունեցել 1921-ի մարտի 10-ին, Արտիս– տական թատրոնում {այժմ՝ Ռուսթավելու անվ. թատրոն), Օ. Միրբոյի «ժան Ռուլ» պիեսի ներկայացումով (ռեժ. Ա. Բերո– յան): հիմնադիր կազմում ընդգրկվել են՝ Ի. Ալիխանյանը, Ա. Վրույրը, Օ. Մայսուր– յանը, Գ. Փիրումյանը, Ա. Հարությունյա– նը, Օ. Գուլազյանը, Ա. Մամիկոնյանը, Ա. և Մ. Բերոյանները, Զաբելը, Լ. Երամ– յանը, Պահարեն, Ա. Ռշտունին, Մ. Գավ– րոշը, Վ. Մամուլյանը, Տ. Շամիրխանյա– նը և ուրիշներ: հայկական ներկայացում– ներ Թիֆլիսում կազմակերպվել են XIX դ. 20-ական թթ.: 1863-ին հիմնադրվել է պրո– ֆեսիոնալ մշտական թատրոն, որ տվել է ականավոր հայ արտիստների մի քանի սերունդ: Թ. հ. դ. թ. սովետական իշխա– նության տարիներին Թիֆլիսում ստեղծ– ված առաշին հայկական թատրոնն է, որ իր ստեղծագործական ուժերով, որ– պես անմիջական ժառանգորդ, որդե– գրել է արևելահայ թատրոնի բնօրրանի լավագույն ավանդույթները, ձեռնամուխ եղել հայ սովետական թատերարվեստի ստեղծմանը: Առաշին տարիներին ներ– կայացումները տրվել են քաղաքի տար– Տեսարան Գ. Սունդուկյանի «Պեպո» պիեսի ներկայացումից (1937, ռեժ. Լ. Քալանթար) բեր բեմերում: հիմնականում բեմադրվել են դասական հեղինակների գործեր: 1936-ի մարտի 29-ին Մ. Զանանի «Շահ– նա մե»– ի ներկայացումով շահագործման է հանձնվել Թ. հ. դ. թ–ի շենքը (՝՝տավլա– բ ար ում): Այդ շրշանի լավագույն բեմա– դրություններից են՝ Ա. Կոռնեյչուկի «Պլա– տոն Կրեչետ» (1936), Ա. Դուլակյանի «Արշալույսին» (1937), Դ. Աունդուկյանի «Քտնդած օշախ» (1937), «էլի մեկ զոհ» (1939): Նախապատերազմյան տարինե– րին թատրոնի կոլեկտիվի համար ստեղ– ծագործական լուրշ քննություն է հանդի– սացել Վ. Ի. Լենինի բեմական կերպարի մարմնավորումը Շ. Դադիանու «Կայծից» (1939) և Ն. Պոգոդինի «Կրեմլյան կա– րանաներ» (1940) պիեսների բեմադրու– թյուններում: Առաջինում Լենինի դերով հանդես է եկել Ի. Ալիխանյանը, երկրոր– դում՝ Վ. Գալստյանը: հայրենական մեծ պատերազմի տարիներին բեմադրվել են՝ Բ. Լավրենյովի «Բեկում» (1941), Ա. Քաշ– վորյանի «Գևորգ Մարզպետունի» (ըստ Մուրացանի, 1942), Կ. Սիմոնովի «Ռուս մարդիկ» (1942), «Սպասիր ինձ» (1943), Մ. Մետեռլինկի «Մոննա Վաննա» (1943), Ա. Ցուժին–Սումբատովի «Դավաճանու– թյուն» (1944), ետպատերազմյան տարի– ներին՝ Ա. Օստրովսկու «Ամպրոպ» (1945), Բ. Լավրենյովի «Ի պատիվ նրանց՝ ով– քեր ծովումն են» (1946), Գ. Գրակովի «Երիտասարդ գվարդիա» (ըստ Ա. Ֆադեե– վի, 1947), Ն. Զարյանի «Փորձադաշտ» (1953), Գ. Սունդուկյանի «խաթաբալա» (1958): 1955-ից թատրոնը կոչվում է Ս. Շա– հումյանի անունով: Մեծ է Թբիլիսիի հայ– կական թատրոնի ավանդը վրաց դասա– կան ու ժամանակակից դրամատուրգիա– յի պրոպագանդման գործում: Բեմադրվել են՝ Ա. Ցագարելու «խանումա» (1923, 1967), Ա. Շանշիաշվիլու «Արսեն» (1936), «1սեվիի նահապետ Գոչա» (ըստ Ա. Ղազ– բեգիի, 1952), Ա. Ծերեթելու «Կինտո» (1940), Մ. Մրեվլիշվիլու «Սառցալեռ» (1956), Ն. Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» (1973), Կ. Բուաչիձեի «Բակում կատաղի շուն կա» (1974): 1958-ին հանդիսավորությամբ նշվել է Թբիլիսիում հայ թատրոնի 100-ամյակը: Թ. հ. դ. թ. հյուրախաղերով հանդես է եկել ինչպես Սովետական Վրաստանի հայաշատ քա– ղաքներում ու շրշաններում, այնպես էլ Երևանում, Լենինականում, Կիրովակա– նում, Բաքվում, Կիրովաբադում, Ռոստո– վում և այլուր: Թատրոնում աշխատել են Վ. Փափազյանը, Ա. Արմենյանը, Լ. Ալա– վերդյանը, Ա. Լւ)ւսինյանը, Մ, Մոճոռյա– նը, Բ. Ներսիսյանը, Վ. Գալստյանը, Մ. Մարությանը, Դ. Մալյանը, Գ. Աշուղ– յանը, Ա. Քաշվորյանը, Ծ. Վրույրը, Հ. Խա– չատրյանը, Լ. Ֆիդանյանը, Տ. Սիմոնյա– նը, Տ. Վարդազարյանը, Օ. Սամուրգաշ– յանը և ուրիշներ, ռեժիսորներ Լ. Քալան– թարը, Ս. Քափանակյանը, ա* Բուրշալ– յանը, Ի. Ալիխանյանը, Ա. Աբարյանը, Ֆ. Բժիկյանը: Տարբեր տարիներին թատ– րոնի գլխավոր նկարիչներ են եղել Գ. Շար– բաբչյանը, Զ. Սիմոնյանը, Ռ. Նալբանդ– յանը: Երաժշտական ձևավորումներ են կատարել Ա. Տիգրանյանը, Ա. Բարխու– դարյանը և ուրիշներ: ՝’տյուրախաղերով հանդես են եկել Վ. Փափազյանը, Հ. Աբել– յանը, Ներսիսյանը, Վ. Վաղարշյանը, Գ. Զանիբեկյանը, Ա. Ավեւոիսյանը, Ա. Ոս– կանյանը, Օ. Գուլազյանը: հիմնադրման օրվանից ստեղծագործական սերտ կա– պեր են հաստատված վրաց բեմարվեստի գործիչների հետ, որոնք հանդես են եկել բեմադրություններով, նկարչական ու երաժշտական ձևավորածներով: Թատրոնի խմբի կազմում են (1975) ՎՍՍ^և ^տՍԱՏ ժող. արտիստ Դ. Ամիրբեկ– յանը, ՎՍՍ^տ ժող. արտիստուհի Վ. Հակոբ– յանը, ՎՍՍՏ և ^ՍՍՀ վաստ. արտիստու– հիներ է. Ստեփանյանը, Ս. Շեկոյանը, ՎՍՄՀ վաստ. արտիստներ Ա. ժամկոչյա– նը, Ա. Ղարաշյանը, արտիստներ Ս. Սոս– յանը, Լ. Փիրումյանը, Ա. Ադիլխանյանը, Ռ. Հովհաննիսյանը, Ա. Սանոսյանը և ուրիշներ: Թատրոնի ռեժիսորն է ՎՍՄ^ վաստակավոր արտիստ Տ. Ումիկյանը: Գրկ. Տայրապետյան Ա., Փառա– պանծ ուղի, Թ., 1958: Ռ. Փաշայան

ԹԲԻԼԻՍԻԻ ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ

ՀԱՏԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, հիմնադրվել է 1927-ի հունիսի 13-ին, Թբիլիսիի Տայար– տան խորհրդի որոշմամբ, նույն կազմա– կերպության Կամերային թատրոնը վե– րակազմելով որպես մանկա–պատանե– կան (ղեկ. Ա. Բուրշալյան): 1928-ի մարտի 19-ին թատրոնը կոչվել է 26 կոմիսարնե– րի անվամբ և բացվել Դ. Դեմիրճյանի «Քաշ Նազար»-ի բեմադրությամբ (ռեժ. Ա. Բուրշալյան): 1929-ի նոյեմբ. 13-ին վերանվանվել է Թբիլիսիի պատանի հան– դիսատեսի պետական հայկական թատ– րոն և գոյատևել մինչև 1945-ի հուլիսի 1-ը (վերշին ներկայացումը Գ. Սունդուկ– յանի «Ի»աթաբալա»-ն էր): Թատրոնի լա– վագույն բեմադրություններից են՝ Ս.Մըթ– վարաձեի ու Բ. Գամբեկելու «Արսեն Մա– րաբդելի» (1936, ռեժ. Ա. Աբարյան), Ֆ. Շիլլերի «Սեր և խարդավանք» (1939, ռեժ. Ս. Քափանաևւան), Ա. Բրուշտեյնի Տեսարան Շիլլերի «Սեր և խարդա– վանք»- պիեսի ներկայացումից (1939, ռեժ. Ս. Քափանակյան)