Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ավել, որ կլինիկական նկարագրություն– ների մեծագույն մասը վերաբերում է ներքին հիվանդություններին: XI–XIV դդ. հայ բժիշկները հիվանդին հետազոտելիս կիրառել են ժամանակի հայտնի համար– յա բոլոր մեթոդները (զննում, շոշափում, անմիջական լսում), օգտագործել են նաե գործիքներ, հատուկ ուշադրություն դարձ– րել հիվանդի կոնստիտուցիոն–ժառան– գական առանձնահատկություններին, ար– տաթորանքների (մեզ, կդանք, խորխ, փսխման զանգված) մակրոսկոպիկ հե– տազոտությանը, պուլսի փոփոխություն– ներին, շնչառության խանգարումներին, այտուցներին, հիվանդի անամնեզին, սուբյեկտիվ գանգատներին և ամենայն մանրամասնությամբ նկարագրել դրանք: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում միջնադարի հայ բժիշկներ Մխիթար մե– րացու («Զերմանց մխիթարություն»), Ամիր– դովչաթ Ամասիացու («Օգուտ բժշկու– թյան») և Գրիգոյւիսի («Քննութիւն բնու– թեան մարդոյ և նորին ցաւոց») աշխատու– թյունները, որոնցում հատուկ գլուխներ են հատկացված ներքին հիվանդություն– ներին: Գրիգորիսի վերոհիշյալ աշխա– տության մեջ տրված է հիվանդի սուբյեկ– տիվ գանգատների սխեման (հարցացու– ցակ), որը կազմված է ըստ օրգան–համա– կարգերի: Արժեքավոր տեղեկություններ կան նաև հիվանդությունների պատճառա– գիտության և ախտածնության վերաբեր– յալ, ուր ախտաբանական երևույթների ծագման գործում մեծ դեր են վերագրել հիվանդի աշխատանքի բնույթին: Հայաս– տանում Թ. բուռն զարգացել է սովետական կարգերի հաստատումից հետո, երբ Երե– վանի բժշկական ինստ–ում կազմակերպ– վեցին դիագնոստիկայի, ֆակուլտետա– յին Թ–ի և հոսպիտալային Թ–ի ամբիոն– ներ, ուր իրենց ավանդն են ներդրել Լ. Հովհաննիսյանը, Ա. Մելիք–Ադամյա– նը և Ռ. Դյանջեցյանը: Հայ սովետական թերապևտներից հայտնի են նաև Մ. Մնա– գա.նլաէւ*աէււ^, CV . Uvsx5.£p.rvY93՝3li^iTi» • Ս–վագ– յանը, Զ. Գոքաբջյաեը, Ռ. Մամիկոեյանը և ուրիշներ: Ներկայումս ՀԱԱՀ–ում գոր– ծում է Թերապևտների գիտական ընկերու– թյուն՝ սրտաբանության, կուրորտաբա– նության, ֆիզիոթերապիայի ևն մասնա– ճյուղերով: 2. Թերապիա որպես բ ուժում, լի– նում են բուժման տարբեր ձևեր, որոնք պայմանավորված են կիրառվող մեթոդնե– րով. աերոթերապիա (օդաբուժություն), ֆիզիոթերապիա (ֆիզիկական մեթոդնե– րով բուժում), սերոթերապիա (շիճուկա– բուժում), ֆարմակոթերապիա (դեղորայ– քային բուժում), հորմոնոթերապիա, էլեկ– տրաթերապիա: Գրկ. Հովհաննիսյան Լ. Ա., Ներ– քին հիվանդությունների մասնավոր ախտա– բանություն, Ե., 1956: Մնա ցական– յ ա ն Տ. Ս., Գ և ո ր գ յ ա ն Գ. Գ., Ան– հետաձգելի թերապևտիկ հիվանդություններ, Ե., 1969: Ռ. ՄաւՏիկոևյւսն

ԹԵՐԱՏԱՄՆԱՎՈՐՆԵՐ (Edentata), կաթ– նասունների կարգ: Մարմնի երկարու– թյունը 12–120 սմ է, քաշը՝ 90 գ–55 կգ: Մարմինը պատված է խիտ, կոշտ կամ մետաքսանման բրդով, իսկ զրահակիր– ների գլխի, մարմնի և պոչի վերին մասը՝ շարժական զրահով: Ատամները դիֆե– րենցված չեն, զուրկ են էմալից և արմա– տից, կտրիչներ և ժանիքներ չունեն: Մրջնակերներն ընդհանրապես զուրկ ՝են ատամներից: Առջևի վերջավորություն– ները հարմարեցված են փորելուն կամ ծառի վրայով մագլցեյուն: Հայտնի է Թ–ի ժամանակակից 3 ընտանիք (մրջնա– կերներ, ծույլեր և զրահա– կիր ն և ր), 14 սեռ և 30 տեսակ: Տա– րածված են Հարավային և Կենտրոնական Ամերիկայում, Հյուսիսային Ամերիկայի հվ–ում: Ապրում են սավաննաներում և արևադարձային անտառներում: Կան ցամաքաբնակ, գետնափոր և ծառաբնակ տեսակներ: Գիշերային և մթնշաղային կյանք են վարում: Մնվում են բուսական և կենդանական (անողնաշարավորներ, մա– նըր ողնաշարավորներ) կերով: Բազմա– նում են տարին 1 անգամ, ունենում 1–4 ձագ: Տեղի բնակիչները Թ–ի միսն օգտա– գործում են որպես սննդանյութ: Հարա– վային և Հյուսիսային Ամերիկայում ուշ էոցենից և պլիոցենից հայտնի է Թ–ի բրա– ծո 7 ընտանիք:

ԹԵՐԵՔ, գետ Հյուսիսային Կովկասում: Երկարությունը 623 կմ է, ավազանը՝ 43700 կմ2: Ակիզբ է առնում Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի Զիլգա–Խոխ սառցադաշտից: Մկզբի 30 կմ հոսում է Գլխավոր և Կողքային լեռնաշղթաների միջև: Քոբի գյուղի մոտ թեքվում է դեպի հս., կտրում Կողքային լեռնաշղթան (Դար– յալի կիրճ), ապա՝ ժայռոտ լեռնաշղթան, Աև լեռները և, ընդունելով Մունժա գետը, մտնում Մերձկասպյան դաշտավայր ու թափվում Կասպից ծով՝ գոյացնելով մոտ 4000 կմ2 դելտա: Նրա հովտով է անցնում Ռազմա–վ իրական ճանապարհը, ափե– րին են Օրջոնիկիձե, Մոզդոկ, Ղզլար քա– ղաքները:

ԹԵՐԵՔԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Նախակովկա– սում: Թերեք–Մունժայի բարձրության հս. եզրն է, Թերեքի վտակներ Մալկայի և Սունժայի մի£ե; Երկարությունը 165 կԱ է, ամենաբարձր կեաը՝ 664 մ:

ԹԵՐԵՔԻ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ–

ԹՅՈՒՆ, հռչակվել է Պյատիգորսկում, Թերեքի մարզի ժողովուրդների համա– գումարում, 1918-ի մարտի 3(16)-ին: Հան– րապետության իշխանության բարձրա– գույն մարմինը ժող. խորհուրդն էր (նա– խագահ՝ Ե. Բոգդանով), որը կազմեց կառավարություն (ժողկոմխորհ): 1919-ին հանրապետության տերիտորիան գրա– վեցին սպիտակգվարդիականները: 1920-ի մարտին սովետական իշխանությունը վերականգնվեց, և շուտով կազմավորվեց Լեռնային Ինքնավար Սովետական Սո– ցիաչիստական Հանրապետությունը, որի կազմի մեջ մտավ Թ. Մ. Հ. (տես նաև Հյու– սիս–Կովկասյան Սովետական Հանրապե– տություն):

ԹԵՐԵՔ ՍՈՒՆԺԱՅԻ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆ, Նախակովկասում, Թերեքի–Մունժայի մի– ջագետքում: Կազմված է Թերեքի (664 մ) և Մունժայի (296 մ) անտիկլինալային շղթաներից: ԹԵՐձԻԲԱՇՅԱՆ Ավետիս Հարությունի (2.9.1873, Վան –31.3.1947, Փտրիզ), հայ հասարակական, կուսակցական (ՌԱԿ–ի) գործիչ, գրող: Մովորել է Վանի Հիսուս– յան և Երամյան վարժարաններում: Օս– մանյան սահմանադրության հռչակումից (1908) հետո ընտրվել է Վանի քաղաքա– պեւո: 1915-ի Վանի ապրիլյան կռիվներից հետո անցել է Կովկաս: 1921-ի սկգբներին Կ. Պոլսում մասնակցել է ռամկավարա– կան և ազատական (վերակազմյալ՝ հըն– չակյան) կուսակցությունների բանակցու– թյուններին, որոնց հետևանքով հիմնա– դրվեց ռամկավար ազատական կուսակ– ցությունը (ՌԱԿ): 1924–26-ին խմբագրել է «Ապագա» (Փարիզ) թերթը: Հրատարա– կել է Իտիմյան Մկրտիչ կաթողիկոսին («Արծիվը իր բույնին մեջ», 1938), Պողոս Նուպար փաշային («Նուպար», 1939), Անդրանիկ Օզանյան զորավարին (^Ան– դրանիկ», 1942) նվիրված հուշագրություն– ները, «Աթոսի հարյուր և մեկ պատմվածք– ներ»-ը (1945), «Երկու տարի Ատիս Ապե– պայի մեջ» վեպը: Գրել է պիեսներ, որոն– ցից «ճշմարիտ» (անտիպ) դրաման 1900-ական թթ. բեմադրվել է Վանում: Գործածել է «Աթոս» գրական ծածկա– նունը: Գ. Գույումջյւսն ԹԵՐ&ԻԲԱՇՅԱՆ Վահրամ Վահանի [6(18).1.1898, Վան –16.5.1964, Երևան], հայ սովետական գրականագետ, թատերա– գետ: ՀՍՄՀ արվեստի վաստակավոր գոր– ծիչ (1961), բանասիրական գիտություն– ների դոկտոր (1962): Մովորել է Վանի Երամյան վարժարանում, ավարտել է Թիֆ– լիսի Ներսիւյյան դպրոցը (1916): 1927– 1929-ին եղել է «Նոր ուղի» հանդեսի պա– տասխանատու քարտուղարը, 1946–49-ին հայ թատրոնի պատմություն է դասավան– դել Երևանի թատերական ինստ–ում: 1958–64-ին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ ար– վեստի ինստ–ում: Երկ. Շեքսպիրը հայերեն, Ե., 1956: Պետրոս Դուրյան, Ե., 1959: ժասմեն, Ե., 1959: Հայ դրամատուրգիայի պատմություն, հ. 1–2, Ե., 1959 – 64: Բ. Հովակիմյան ԹԵՐձԻԼԻ, հայաբնակ գյուղ Թուրքիա– յում, Անկարայի վիլայեթի Ցոզղատի գա– վառում; XX դ. սկզբին ունեը 627 (120 տուն) հայ բնակիչ: Գյուղում կար եկեղե– ցի (Մ. Թեոդորոս) և վարժարան (Աշոտ– յան): Բնակիչներին բռնությամբ տեղա– հանել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: ԹԵՐձՅԱՆ Անդրանիկ Մարտիրոսի (1927, Հալեպ – 20.4.1952, Երևան), հայ սովե– տական բանաստեղծ: 1942-ին ավարտել է Հալեպի վեցամյա վարժարանը, 1945-ին՝ ամերիկյան կոլեջը: 1946-ին ներգաղթել է Սովետական Հայաստան: Սովորել է Երևանի համալսարանում (1947–52): Լույս են տեսել Թ–ի «Արևելք» (1946, Հա– լեպ, 1948, Երևան), «Երգեր» (1952), «Հու– շաքար» (1955), «Բանաստեղծություններ» (1967) քնարական ժողովածուները: ԹԵՐձՅԱՆ Երվանդ (ծն. 9.2. 1939, Ալեք– սանդրիս!), հայ աստղագետ: Աստղագի– տության դ–ր (1965), պրոֆեսոր (1977): Միջազգային աստղագիտական միության անդամ (1967): Ավարտել է Կահիրեի ամե– րիկյան համալսարանը (1960) և տեղափոխ– վել ԱՄՆ: 1967-ից աշխատում է Կորնելի համալսարանում, 1968-ից՝ նույն համալ– սարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի դիրեկ– տորի տեղակալ: Աշխատանքները վերա– բերում են մոլորակաձև միգամածություն–