Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ների, միջաստղային նյութի, ուլտրամա– նուշակագույն ավելցուկ ունեցող գալակ– տիկաների ֆիզիկական հետազոտություն– ներին, հիմնականում՝ ռադիոաստղագի– տական մեթոդներով: Թ. Թերզյան ԹԵՐ&ՅԱՆ Թովմաս Հակոբի (21.10.1840, Կ. Պոլիս – 8.2.1909, Կ. Պոլիս), հայ բանաստեղծ, դրամատուրգ, գրական– մշակութային գործիչ: Սովորել է Կ. Պոլսի Մխիթարյան, ապա Վենետիկի Մուրատ– Ռափայելյան վարժարանում: Տիրապետել է մի շարք լեզուների (անգլ., ֆրանս., իաալ., հուն., թուրք.), 1858-ից Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում դասավան– դել է հայերեն և ֆրանս.: 1862-ին լույս է տեսել և բազմիցս բեմադրվել նրա «Սան– դուխտ» ողբերգությունը: Աստվածաշնչի առասպելի հիման վրա գրված «Տովսեփ գեղեցիկ» (1872) դրամատիկական երկում պատկերված է չարի ու բարու պայքարը: Գրել է նաև «Տռիփսիմե» ողբերգությունը, Տ. Չուխաճյանի «Արշակ P» օպերայի լիբ– րետոն (1868, առաջինը հայ իրականու– թյան մեջ, հրտ. 1871, հայերեն և իտալ.): Թ. հունարենից թարգմանել է Անակրեո– նի տաղերը, կազմել ֆրանսերենի դասա– գրքեր («Նոր քերականություն գաղղիե– րեն լեզվի», 1868, «Գործնական քերակա– նություն ֆրանսերեն լեզվի», 1873 են): Երկ. Րանասաեղծությանց ամբողջական հավաքածո, առաջաբ. և ծնթգր. Ա. Չոպան– յանի, հ. 1–2, Վնա., 1929: Լ. Ասմարյան ԹԵՐձՏԱՆ Հակոբ Զարեհի (ծն. 31.10. 1927, Կ. Պոլիս), հայ աստղագետ: Մաթե– մատիկական գիտ. դ–ր (1965), Միջազգա– յին աստղագիտական միության անդամ (1967-ից): Ավարտել է Կ. Պոլսի համալսա– րանը: 1956-ին տեղափոխվել է Ֆրանսիա: 1967-ից Լիոնի աստղադիտարանի դիրեկ– տորի տեղակալն է: Աշխատանքները վերա– բերում են աստղերի ֆիզիկայի հարցերին: Հայտնաբերել է 11 գնդաձև աստղակույտ, որոնք կոչվում են նրա անունով: ԹԵՐձՏԱՆ, հայաբնակ գյուղ Կրասնո– դարի երկրամասի Տուապսեի շրջանում, շրջկենտրոնից հյուսիս–արևելք, Փշիշ գետի ձախ ափին: Սովետական տնտեսու– թյունն զբաղվում է թեյի, եգիպտացորե– նի մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, կինո, բուժկայան: Գյու– ղը հիմնել են Չարշամբայից և Ինյայից եկած հայերը, 1866-ին: ԹԵՐԹ, ընթացիկ իրադարձությունների մասին ինֆորմացիա պարունակող տպա– գիր պարբերական հրատարակություն: Քաղ. պայքարի կարևորագույն զենք, մաս– սայական ինֆորմացիայի և պրոպագան– դայի հիմնական միջոցներից: Թ. այլ հրա– սարակություններից տարբերվում է ծա– վալով, չափսով և պարբերականությամբ (օրաթերթ, երկօրյա, եռօրյա, շաբաթա– թերթ ևն): Թ–ի նյութերը պարունակում են փաստերի, ժամանակակից իրակա– նության զարգացման ընթացքի ու հա– կումների բնութագրեր ևն: Թ. այս կամ այն դասակարգի, կուսակցության, սո– ցիայական խմբի գաղափարախոսության և քաղաքականության քարոզիչն է: Մարքսիստական Թ. իր գործունեու– թյունը շաղկապում է բանվոր դասակարգի շահերի հետ, հասարակության առաջա– դեմ ուժերի քաղ. լուսավորման և հա– մախմբման օրգան է: Իրադարձություն– ների օպերատիվ լուսաբանումը Թ–ում կատարվում է պետ. և կուսակցական օր– գանների և մամուլի գործակալություն– ների պաշտոնական հաղորդագրություն– ների, հաշվետվությունների, խրոնիկայի, նշումների ու ռեպորտաժի միջոցով, որոնք տրվում են մեկնաբանությունների, թղթակ– ցությունների, հարցազրույցի և գրախո– սության ձևով: Իրականության ընթացքի տեսությունն ու վերլուծությունը շարա– դրվում է հոդվածով ու ակնարկով: Խմբա– գրության դիրքորոշումը լուսաբանվում է առաջնորդող հոդվածներով: Դեպքերի ու կերպարների գեղարվեստական–հրապա– րակախոսական մարմնացումը Թ–ում յուրահատուկ է ուրվանկարին ու ակնար– կին, իսկ երգիծանքը՝ պամֆլետին ու ֆելիետոնին: Թ. տպագրում է նաև քաղ. փաստաթղթեր, գեղարվեստական, գի– տա–մատչելի, զեղարվեստա–փաստագրա– կան ստեղծագործություններ, ընթերցող– ների նամակներ ևն: Թ–ի ստեղծագործա– կան կազմն է. գլխավոր խմբագիր (ՍՍՀՄ–ում խմբագրական կոլեգիա խըմ– բագրի գլխավորությամբ), բաժինների խմբագիրներ (վարիչներ), տարբեր մաս– նագիտությունների գծով գրական աշխա– տողներ (թղթակիցներ, մեկնաբաններ, տեսաբաններ, ակնարկագիրներ, ֆե– լիետոնիստներ ևն): Տվյալ երկրի ներսում և արտասահմանում Թ. կարող է ունենալ հատուկ և սեփական թղթակիցներ: Թ. օպերատիվ տեղեկություններ է ստանում հեռագրով, հեռախոսով, հեռատիպով և տելեքսով: Պատմական տեղեկանք: Թի հեռավոր նախատիպերն են անտիկ և հին Արևելքի քաղաքների հասարակա– կան վայրերում փակցվող լուրերի ու պաշ– տոնական հաղորդագրությունների ամ– փոփագրերը: XVI դ. Վենետիկում ստեղծ– վել են նորությունների բյուրոներ, որոնք կազմել են պալատական կյանքի, քադա– քային իրադարձությունների, առևտրի ևնի մասին ձեռագիր ամփոփագրեր: Թ. նշա– նակալից տարածում գտավ XVII դ., սկսեց լույս տեսնել պարբերաբար՝ թեև սահմա– նափակ տպաքանակով: Ամենօրյա Թ–ի դերը հասարակական կյանքում XIX դ. խիստ մեծացավ: Հայկական թերթեր: Հայերեն մամուլի առաջին օրգանները հրատարակ– վել են Հայաստանից դուրս. Հնդկաստա– նում (Մադրաս, Բոմբեյ, Կալկաթա), Եվ– րոպայում (Վենետիկ, Վիեննա, Փարիզ, Մարսել, Լոնդոն, Սոֆիա, Բուխարեստ), Թուրքիայում (Կ. Պոլիս, Զմյուռնիա, Սե– բաստիա, Այնթապ), Եգիպտոսում (Ալեք– սանդրիա, Կահիրե), ԱՄՆ–ում (Բոստոն, Նյու Ցորք, Լոս Անջելես, Ֆրեզնո, Ֆի– լադելֆիա), Լիբանանում և Սիրիայում (Բեյրութ, Հալեպ), Իրանում (Թեհրան, Թավրիզ), Ռուսաստանում (Մոսկվա, Թեո– դոսիա, Աստրախան), Վրաստանում և Ադրբեջանում (Թիֆլիս, Բաքու), Արգեն– տինայում, Բրազիլիայում ևն: 1794-ին Մադրասում լույս է տեսել հայերեն առա– ջին պարբերականը՝ «Ազդարար»-ը, 1818-ին Վենետիկում՝ «Դիտակ Բյուզան– դյան»-ը, 1832-ին Կ. Պոլսում՝«Լրո գիր»-ը: Այնուհետև հայերեն թերթեր են լույս տեսել Հայաստանում և հայկ. համարյա բոլոր գաղթօջախներում: Հայ իրակա– նության մեջ առանձնահատուկ դեր է խա– ղացել բուշնիկյան մամուչը («Պրոլետա– րիատ», «Նոր խոսք», «Բանվորի ձայն», «Օրեր» ևն): Հայերեն Թ. քանակական և որակական մեծ աճ է ապրել XX դ., հատ– կապես ՀՍՍՀ–ի կազմավորումից հետո: Սփյուռքի տարբեր երկրներում այժմ լույս է տեսնում մամուլի շուրջ 200 օրգան: Թերթը ՍՍՀ Մ–ու մ: Սովետական Թ–ի գործունեությունը հիմնված է կոմու– նիստական կուսակցականության, գա– ղափարայնության, ժողովրդայնության, մասսայականության և ճշմարտացիության լենինյան սկզբունքների վրա: Նրա կարե– վորագույն խնդիրը բխում է «Թերթը ոչ միայն կոլեկտիվ պրոպագանդիստ ու կո– լեկտիվ ագիտատոր է, այլ նաև կոլեկտիվ կազմակերպիչ» լենինյան բնորոշումից: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո ստեղծվեց կուսակցական–սովետական Թ–երի լայն ցւսնց: ՍՍՀՄ–ում ձևավորվել են Թ–երի հետևյալ խմբերը, համամիու– թենական ընդհանուր–քաղ., համամիու– թենական մասնագիտացված, տեղական՝ հանրապետական, երկրամասային, մար– զային և օկրուգային, ինքնավար հանրա– պետությունների և մարզերի, քաղաքա– յին, շրջանային և ստորին ընդհանուր– քաղ. և մասնագիտացված Թ–եր: Սոցիա– լիստական շինարարության, 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի, ետպա– տերազմյան տարիներին և կոմունիզմի ծավալուն կառուցման ժամանակաշրջան– ներում, ինչպես համամիութենական, այն– պես էլ տեղական, ռազմաճակատային Թ–երը կուսակցությանն օգնել են ժողո– վըրդի բոլոր ուժերը համախմբելու, տըվ– յալ շրջանում մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու գործում: 1962-ից ՍՍՀՄ Թ. հրատարակող խոշորագույն երկրներից է (78,3 մլն օրինակ): 1974-ին ՍՍՀՄ–ում 56 լեզուներով լույս են տեսել 29 համամիութենական, 156 հանրապե– տական, 309 երկրամասային, մարզային և օկրուգային, 95 ինքնավար հանրապե– տության և մարզային, 647 քաղաքային, 2905 շրջանային, 3080 ստորին և 951 կոլ– տնտեսային Թ.: ՀՍՍՀ–ում լույս է տեսել 80 անուն թերթ (1977): Միութենական և ինքնավար հանրապետություններում և մարզերում Թ. հրաաարակվում է ազգային, ռուս, և տվյալ երկրամասում բնակվող այլ ազգությունների լեզուներով: ՍՍՀՄ–ում բազմաթիվ թերթեր պարգևատրվել են շքանշաններով: