Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Թերթն արտասահման ու մ: Արտասահմանյան ժամանակակից Թ–երի հասարակական–քաղ. ուղղվածությունը կախված է այս կամ այն երկրի սոցիալա– կան կարգից և Թ–ի դասակարգային կու– սակցական պատկանելիությունից: Սո– ցիալիստական երկրներում Թ. կարևո– րագույն զենք է սոցիալիստական հասա– րակարգի կառուցման պայքարում: Կապիտալիստական երկրներում բուրժ. Թ–երը ծառայում են մոնոպոլիաներին, տեղի է ունենում Թ–ի հրատարակման կենտրոնացում ու մոնոպոլացում [Հերստի (ԱՄՆ), Թոմսոնի (Մեծ Բրիտանիա), Շըպ– րինգերի (ԳՖՀ) ևն կոնցեռններ]: Նրանց է հակադրվում կոմունիստական և բան– վորական կուսակցությունների մամուլը, որը բացառիկ դժվարին պայմաններում պայքարում է հանուն բանվոր դասակար– գի գաղափարների, խաղաղության, դե– մոկրատիայի և սոցիալիզմի: Թերթի ձևավոր ու մը: Գեղար– վեստական–տեխ. պրոցեսն ընդգրկում է տառատեսակի ընտրությունն ու գործա– ծությունը, նյութերի տեղադրման ձևերը, գույների ընտրությունը ևն: Ձևավորման նպատակն է գրավիչ, ընթեռնելի տեսքով ընթերցողին մատուցել Թ–ի բովանդա– կությունը* առանձնացնել գլխավորը: Թ. լայն տեղ է հատկացնում նաև պատկերա– զարդմանը (գեղարվեստական և վավերա– գրական ֆոտոսյուժեներ, նկարներ, սխեմաներ ևն): Սովետական Թ ին բնո– րոշ են ընդգծված կոմպոզիցիան, դինա– միզմը, նյութերի նպատակադրված տե– ղադրումը, մակերեսի ռացիոնալ օգտա– գործումը: Մ. Մխիթարյան

ԹԵՐԹԱԲԵՂԻԿԱՎՈՐՆԵՐ (Scarabaeidae), բզեզների մեծ ընտանիք: Մարմնի երկա– րությունը 2–150 մմ է: Բեղիկները ծնկա– ձև են, հատվածավոր, ընդունակ հովհա– րաձև բացվելու: Առջևի ոտքերը հարմար– ված են փորելուն: Թրթուրները մսոտ են, սպիտակ, հզոր ծնոտներով: Հայտնհ է մոտ 15 հզ. տեսակ (1000-ը՝ ՍՍՀՄ–ում, 221-ը՝ Հայաստանում): Տարածված են ամենուրեք, հատկապես արևադարձերում: Սնվում են բույսերի վերգետնյա մասերով* գոմաղբով, բուսական մնացորդներով: Զարգանում են հողում, բուսական մնա– ցորդների կուտակումներում, փտած բնա– փայտում: Որոշ տեսակներ, օրինակ մա– յիսյան բզեզը, մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, անտառներին:

ԹԵՐԹԱԳԼՈՑՄԱՆ ՀԱՍՏՈՆ, մետաղա– կան թերթերի գլոցման բոլոր տեխնոլո– գիական գործողությունները կատարող մեքենաների և հարմարանքների համա– կարգերից բաղկացած ագրեգատ: Լինում են տաք և սառը Թ. հ–ներ: Տաք Թ. հ–ի վրա գլոցվում են հաստ ու լայնաշերտ թերթեր և նուրբ թիթեղներ, իսկ սառը Թ. հ–ի վրա՝ թերթեր, ժապավեններ, նըր– բաթիթեղ ևն: Լայնաշերտ թերթավոր պող– պատի գլոցման համար նախատեսված ժամանակակից Թ. հ. բաղկացած է մի քանի հանգույցից, որոնցից յուրաքանչյու– րի գրտնակները պտտման մեջ են դրվում 2,5–4 հզ^կվա հզորության էլեկտրաշար– ժիչից: Այդպիսի Թ. հ–ների արտադրողա– կանությունը սովորաբար ժամում 150– 400 տ է (նայած թերթերի հաստությանն ու լայնությանը): Տես Գչոցման հաստոն:

ԹԵՐԹԱԽՌԻԿԱՎՈՐՆԵՐ, ճւես Երկփեղ– կանիներ:

ԹԵՐԹԱՏԻՆ ԴՐՈՇՄՈՒՄ, թերթավոր մե– տաղից (ժապավեն, շերտաձող, թիթեղ) առանց նյութի հաստության էական փո– փոխման հարթ և ծավալային շինվածքնե– րի պատրաստման պրոցես: Մինչև 10– 15 մմ հաստության թերթերի դրոշմումը կատարվում է առանց տաքացման, իսկ ավելի մեծ հաստության թերթերինը՝ տա– քացմամբ:

ԹԵՐԹԱՅԻՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ, մե տաղե թերթերից պատրաստված կոնստ– րուկցիաներ: Թ. կ–ի կարեոր առանձ– նահատկությունն այն է, որ բարակ թեր– թերով կարելի է կոնստրուկցիային տալ ցանկացած ձևը: Գլխավորապես կիրառ– վում են տարբեր նշանակության տարո– ղություններ (ռեզերվուարներ, գազամ– բարներ, բունկերներ, մեծ տրամաչափի խողովակաշարեր ևն) կառուցելիս: Թ. կ. հիմնականում ենթարկվում են ձգման, որը հնարավոր է դարձնում մետաղի ամ– րային հատկություններն առավել ար– դյունավետ օգտագործել:

ԹԵՐԹԱՔԱՐԵՐ, տարբեր կազմի ձևա– փոխված ապարների մի խոշոր խմբի ընդ– հանուր անվանումը, որոնց բնորոշ է թերթայնությունը, այսինքն՝ նուրբ շեր– տիկների բաժանվելու հատկությունը: Խիստ ձևափոխված Թ. կոչվում են բյուրե– ղային: Ըստ կազմության լինում են քլո– րիտային, քվարց–սերիցիտային, տալ– կային, փայլարային: Բնության մեջ լայ– նորեն տարածված են բիտումային կամ այրվող Թ., որոնք ունեն մեծ գործնական նշանակություն: Այրվող Թ. նուրբ թերթա– վոր, շագանակագույն, մոխրագույն կամ դեղին երանգներով նստվածքային ապար– ներ են, որոնք պարունակում են 10–80% օրգանական նյութ: Թ–ի բարակ շերտիկը վառվում է լուցկով՝ արձակելով այրվող ռետհնհ յուոահատուէ հոտ: Այոմոո Թ–հ օրգանական բաղադրամասն առաջանում է ջրում, օդի համարյա լրիվ բացակայու– թյան պայմաններում և բուսական ու կեն– դանական պլանկտոնի նեխման պրոցե– սում, ծովային ավազանների մերձափնյա ծանծաղուտներում կամ լճերում: Որոշ Թ–ում հանդիպում են ջրիմուռների կու– տակումներ, որոնք վկայում են նստված– քի սապրոպելիտային տիղմին պատկա– նելու մասին: Բարձրակարգ բույսերի մնացորդները, որոնք առկա են համար– յա բոլոր այրվող Թ–ում, առաջացնում են վերջիններիս հումուսային բաղադրամա– սը: Այրվող Թ–ի խոշորագույն հանքավայ– րեր հայտնի են Մերձբալթիկայում (կու– կերսիտներ), Բելոռուսիայում, Ուկրաի– նայում, Ուզբեկաոանում, Ցակուտիա– յում, արտասահմանում՝ Շվեդիայում, Շոտլանդիայում, ԱՄՆ–ում, Կանադայում, Ավստրալիայում և այլուր: ՀՍՍՀ–ում Թ–ի ոչ մեծ հանքավայրեր կան Աբովյանի շրջանում և Դիլիջան քաղաքի շրջակայ– քում: Այրվող Թ–ի հանույթով ՍՍՀՄ–ն աշխարհում գրավում է առաջին տեղը: Օգտագործվում են էներգետիկայի կա– րիքների (վառելիք, գազ, մազութ), քսա– յուղերի, իխթիոլի, սոսնձող և այլ նյութե– րի արտադրության համար:

ԹԵՐԹԱՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, վառելանյութի արդյունաբերության ճյուղ, ընդգրկում է այրվող թերթաքարերի արդ– յունահանումն ու վերամշակոււքը: Թեր– թաքար արդյունահանվել է դեռևս XIV դ. (Չինաստան): Թ. ա. զգալի առաջընթաց է ապրել XIX դ.՜՝ Անգլիայում: Նախահե– ղափոխական Ռուսաստանում այրվող թերթաքարի արդ. վերամշակումը (էստո– նիայի տարածքում) սկսվել է առաջին համաշխարհային պատերազմի տարինե– րին: Թ. ա. բարձր տեմպերով է զարգա– ցել սովետական կարգերի հաստատումից հետո: Թերթաքարի արդյունահանմամբ ՍՍՀՄ առաջինն է աշխարհում (1975-ին՝ 11,7 մլն ա պայմանական վառելանյութ): Այրվող թերթաքարի արդյունահանումը կենտրոնացված է էստոնական, Լենին– գրադյան և Կաշպիրյան հանքավայրե– րում: Արդյունահանման պրոցեսները մեքենայացվում են, կան թերթաքարի հարստացման ֆաբրիկաներ: Այրվող թեր– թաքարն օգտագործվում է էներգետիկ և տեխնոլոգիական նպատակներով, վերա– մշակումից ստացվում են քիմ. արժեքավոր պրոդուկտներ և շինանյութ:

ԹԵՐԼԵՄԵձՅԱՆ Փանոս Պողոսի (11.3. 1865, Վան – 30.4.1941, Երևան), հայ սո– վետական նկարիչ: ՀՍՍՀ ժող. նկարիչ (1935): Սովորել է Վանի Կեդրոնական վար– ժարանում (1881–86): Սուլթան Համիդի բռնությունների դեմ ակտիվորեն պայքա րելու համար հետապնդվել է, հեռակա դատվել և պատժից խուսափելու համար մեկնել է Թիֆլիս: 1895–97-ին սովորել է Փ. Թերլեմեզ– յ ա ն. Ինքնանը– կար հ19յօ, Հա– յաստանի պետա– կան պատկերա– սրահ) Պետերբուրգի Գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցում: 1897-ին թուրքա– կան կառավարության պահանջով ձերբա– կալվել է և աքսորվել Իրան, որտեղից մեկ– նել է Փարիզ: 1899–1904-ին սովորել է ժյուլիան ակադեմիայում: Ուսման տարի– ներին ստեղծել է «Բանվորուհին ջրհորի մոտ» պատկերը (1903), Փարիզի բանվո– րական թաղամասի և Լամանշի շրջակայ– քի բնանկարներ: 1904-ին վերադառնա– լով Հայաստան՝ Թ. ստեղծագործական բեղմնավոր շրջան է ապրել: «Սանահինի վանքի գավիթը» (1904) Մյունքսենի հա– մաեվրոպական ցուցահանդեսում արժա– նացել է ոսկե մեդալի: 1908-ին մեկնել է Փարիզ, ուր բազմաթիվ այլ գործերի հետ ստեղծել է Ա. Շիրվանզադէփ դիմանկարը (1908): 1910–12-ին ապրել է Կ. Պոլսում, մտերմացել Կոմիտասի, Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Ե. Օտյանի և ուրիշների հետ: 1913–14-ին Վանում նկարել է բնա– պատկերներ (պահպանվել է «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց», 1915,