Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

փակ ծ ավալում հաստատուն ջերմաստի– ճան պահպանելու սարք: Արտաքին մի– ջավայրից ջերմամեկուսացված անոթ է, որում ջերմաստիճանի հաստատունու– թյունն ապահովվում է ջերմակարգավո– րիչով կամ որոշակի ջերմաստիճանի պայմաններում ֆագային անցման (սա– ռույցի հալում, ջրի եռում են) իրագոր– ծումով: Հիմնականում տարբերում են օդային, հեղուկային, աղային, կրիոհիդ– րատային Թ–ներ: 0օ–ից ցածր ջերմաստի– ճանների համար նախատեսված Թ. կոչ– վում է կրիոսաատ: Թ–ները կիրառվում են ֆիզիկաքիմիական, բակտերիոլոգիա– կան հետազոտություններում, ռադիո– էլեկտրոնիկայում, կինո– և լուսանկար– չական տեխնիկայում:

ԹԵՐՄՈՍՖԵՐԱ, տես Ջերմուորա:

ԹԵՐՄՈՔԻՄԻԱ, ջերմաքիմիա, ֆի– զիկական քիմիայի և քիմիական թերմո– դինամիկայի բաժին: Գլխավոր խնդիրն է չափել և հաշվել պրոցեսների ջերմային արդյունքները, ֆազային անցումների (օրինակ, գոլորշու առաջացման) ջերմու– թյունը, նյութերի և ֆիզիկաքիմիական համակարգերի ջերմունակությունը, էն– թալպիան, էնտրոպիան, ինչպես նաե ուսումնասիրել այդ մեծությունների ջեր– մաստիճանային կախվածությունը: Թ–ի փորձարարական եղանակը կաչորաչա– փությունն է: Թ. որպես գիտություն ձևավորվել է XVIII դ. երկրորդ կեսին: Առաջին թեր– մոքիմիական չափումները կատարել են Ջ. Բլեքր, Ա. Լավուազիեն ևՊ. Լաէկչասը: XIX դ. չափումների տեխնիկան կատա– րելագործվեց Գ. Ի. Հեսսի, Պ. Բերթլո– յի, Հ. Յու. Թոմսենի, Վ. Ֆ. Լուգինինի և այլոց աշխատանքներով: XX դ. սկզբին Թ–ի զարգացումը նշանավորվեց մի կող– մից փորձի ջերմաստիճանների տիրույ– թի ընդլայնումով և չափումների ճշգրտու– թյան բարձրացումով, մյուս կողմից պրո– ցեսների էներգետիկ արդյունքների ու մասնիկների (ատոմների, մոլեկուլների, իոնների) կառուցվածքի, ինչպես նաև Մենդելեևի պարբերական համակարգում տարրերի դիրքի միջև կապի հաստատու– մով: Այնուհետև Թ–ի տեսությունը զար– գացավ քվանտաքիմիական և վիճակսր– գրական պատկերացումների հիման վրա: Բազմաթիվ պրոցեսների ջերմային երե– վույթների անմիջական չափման դժվա– րությունը, երբեմն էլ անհնարինությունը հաճախ անհրաժեշտություն է առաջաց– նում դրանք որոշել անուղղակի ճանա– պարհով՝ օգտվեյով Թ–ի հիմնական օրեն– քից՝ Հեսսի օրենքից: Թերմոքիմիական հաշվարկների մեծ հնարավորություն են տալիս Մ. Կարապետյանցի համեմատա– կան հաշվարկի եղանակները, որոնց մի– ջոցով (թերմոքիմիական այլ բնութագրե– րի առկայությամբ) հնարավոր է մոտա– վոր հաշվել ցանկացած նյութի և պրո– ցեսի ջերմային երևույթները՝ հիմնվելով դրանց քիմ. նմանակների համար հայտ– նի մեծությունների վրա: ՚ Թերմոքիմիա– կան հետազոտությունների տվյալները և գտնված օրինաչափությունները կիրառ– վում են տեխնոլոգիական պրոցեսների ջերմային հաշվեկշիռներ կազմելու, վա– ռելանյութերի ջերմատվությունն ուսում– նասիրելու, քիմ. հավասարակշռությունը հաշվարկելու, նյութերի էներգետիկ բնու– թագրերի և նրանց բաղադրության, կա– ռուցվածքի, կայունության ու փոխազդ– ման ունակության միջև կապ հաստատե– լու համար: Թերմոդինամիկական այլ բնութագրերի հետ զուգակցելիս թերմո– քիմիական տվյալները հնարավորություն են տալիս ընտրելու քիմ. արտադրություն– ների արդյունավետ ռեժիմներ: Թերմոքիմիական եղանակներով որո– շում են լուծույթների ջերմունակությունը, լուծման, խառնման և գոլորշիացման ջեր– մությունները, ինչպես նաև դրանց կախ– վածությունը ջերմաստիճանից և կոնցեն– տրացիայից: Այդ բնութագրերով հաստա– տում են ւուծույթի առանձին բաղադրիչնե– րի հատկությունները, հաշվում սոլվատաց– ման ջերմությունը և այլ պրոցեսների ջեր– մային արդյունքները: Թերմոքիմիական եղանակները կիրառվում են նաև կոլոիդ քիմիայում, կենսբ. պրոցեսների ուսում– նասիրման ժամանակ և այլ հետազոտու– թյուններում: Գրկ. CicypaTOB.C.M., Kojie- cob B. n.,Bopo6beB A. Փ., Tep- moxhmhh, h. 1–2, M., 1964–66; EeH- coh C., TepMOXHMiraecKaH KHHeraKa, nep. c amvi., M., 1971.

ԹԵՓՈՒԿՆԵՐ, 1. խիտինային, մանրա– դիտակային մեծության թիթեղիկներ՝ որոշ հոդվածոտանիների, հատկապես միջատների մարմնի վրա: Օպտիկական հատկությունների շնորհիվ Թ. պայմա– նավորում են օրգանիզմի գույնը: 2. Բույ– սերի վրա հարթ հավելվածներ, որոնք ունեն պաշտպանական նշանակություն, օրինակ, բույսը պաշտպանում են օդի ջերմաստիճանի խիստ տատանումներից, չորացումից: 3. Ամւսր թիթեղիկներ, որոն– ցով պատված է ողնաշարավոր կենդանի– ների՝ ձկների, սողունների, թռչունների և որոշ կաթնասունների մարմինը: Ձըկ– ների Թ–ի միջոցով որոշվում է նրանց տարիքը, ապրելու պայմանների առանձ– նահատկությունները: Այստեղ ևս Թ. կա– տարում են պաշտպանական ֆունկցիա:

ԹԵՓՈՒՂ, լ ա յ ն ա ռ և խ (Lauciscus cephalus), ծածանակերպերի ընտանիքի ձուկ: Գլուխը մեծ է, աչքերը՝ խոշոր, բե– րանը՝ լայն բացվող: Մարմինը համարյա գլանաձև է, պատված թեփուկներով, որոնք երիզավորված են մանր, սև խա– լերով: ՀՍՍՀ ջրերում տարածված է Թ–ի կովկասյան ենթատեսակը, որը հանդի– պում է բոլոր գետերում, բացի Սևանա լճի վտակներից: Արփի լճում ապրող Թ–ի քաշը հասնում է 600 #, Արարատյան դաշ– տի ջրերում ապրողներինը՝ մինչև 1 կգ: Ձվադրում է մայիս–հունիս ամիսներին: Սնվում է ջրային մանր անողնաշարա– վորներով, երբեմն՝ փոքր ձկնիկներով: Արդյունագործական նշանակություն չունի:

ԹԵՔԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, ըստ լեզուների ձևաբանական (տիպաբանական) դասա– կարգման՝ աշխարհի լեզուների մի խումբ (մյուս խմբերն են՝ անջատական, կցական, բազմահամադրական): Թ. լ–ին հատուկ կառուցվածքային առանձնահատկու– թյուններն են՝ 1. ներքին թեքման առկա– յությունը, այսինքն՝ արմատահնչյունի փոփոխությամբ բառային և քերականա– կան իմաստներ տարբերակելը (միևնույն արմատից, բառից տարբեր բառեր կամ քե– րականական ձևեր ստեղծելը), ինչպես՝ արաբ, kitab՝ գիրք, katib՝ գրող, քար– տուղար, գրաբար՝ մատն (ուղղ–հայց.)– մատին (սեռ–տր.), 2. միևնույն մասնիկի (վերջավորության) մեկից ավելի քերա– կանական իմաստ արտահայտելը, ինչ– պես, գրաբար՝ (զ) տունս, որտեղ բառա– ձևի ս մասնիկն ունի հոլովի և թվի քերա– կանական իմաստներ, 3. մասնիկավոր– ման բնույթը, ավելացող մասնիկը կար– ծես միահյուսվում է հիմքին և շատ դեպ– քերում հիմքն առանց մասնիկի անկախ (իբրև ինքնուրույն բառաձև) գործածվել չի կարող, օրինակ՝ ռուս. ceMbH, ceMbn: Թեքական կառուցատիպ ունեն հիմնա– կանում սեմա–քամյան և հնդեվրոպական լեզուները, ընդ որում, ներքին թեքումը ավելի բնորոշ է սեմականին, թեքական մասնիկավորումը՝ հնդեվրոպականին: Ան– խառն Թ. լ. չկան: Թեքական կառուցված– քը սովորաբար ուղեկցվում է այլ կառու– ցատիպի միջոցներով: Գրկ. Աճաոյան Հ., Լիակատար քե– րականություն հայոց լեզվի, Ներածություն, Ե., 1955, հ. 1–6, Ե., 1952 – 71: <,. Պեւորոսյան

ԹԵՔԵՅԱՆ Վահան Գալուստի (21.1.1878, Կ. Պոլիս – 4.4.1945, Կահիրե), հայ բանաստեղծ, հրապարակախոս, հասա– րակական գործիչ: Սովորել է Կ. Պոլսի Ներսեսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարաններում: Աշխատել է Կ. Պոլսի ապահովագրական ընկերություններից մեկում,»այնուհետև, որպես առևտրական պաշտոնյա, մեկնել է Անգլիա, Ֆրանսիա, Վ. Թեքեյան Գերմանիա, Եգիպտոս: 1905-ին Ալեք– սանդրիայում (Մ. Կյուրճյանի հետ) հիմ– նադրել է «Շիրակ» հանդեսը: 1908-ին այն փոխադրել է Կ. Պոլիս, հրատարակել որպես շաբաթաթերթ: Թ. եղել է «Արև», «ժողովուրդի ձայն» և այլ պարբերա– կանների խմբագիր: Ասուպ, Համշիրակ Բ, Սկայորդի և այլ ծածկանուններով աշ– խատակցել է ժամանակի պարբերական– ներին: Առաջին աշխարհամարտից հե– տո մասնակցել է որբահավաքման գոր– ծին, իբրև ուսուցիչ աշխատել Կ. Պոլսի, Կիպրոսի և այլ վայրերի հայ ազգա– յին վարժարաններում: Թ. գրական աս– պարեգ է մտել XIX դ. 90-ական թթ.: Նա արևմտահայ դասական բանաս– տեղծության վերջին և սփյուռքահայ բա– նաստեղծության առաջին խոշոր դեմքն է: Առաջին ստեղծագործությունը («Կա– ղանդը Կեսարիո մեջ») տպագրվել է 1894-ին, Կ. Պոլսի «Հայրենիք» թերթում: 1901-ին Փարիզում հրատարակվել է Թ–ի