Թթուջուր
ԹԹՈՒՋՈՒՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Կրաս– նոսելսկի շրջանում, Գետիկի ափին, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արևմուտք: Անասնապահական սովետական տնտե– սությունն զբաղվում է նաև կարտոֆիլի ու ծխախոտի մշակությամբ: Ունի միջնա– կարգ դպրոց, գրադարան, ակումբ, բուժ– կայան: Գյուղի տարածքում պահպան– վել են «Կոտրած» եկեղեցին, Ծակ քար գյուղատեղին, գերեզմանոցներ:
ԹԹՈՒՋՈՒՐ (մինչև 1950–ը՝ Իմրլու), գյուղ Հայկական ՍՍՀ Ապարանի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հարավ–արեելք: Միա– վորված է Ձորագւխի կաթնաանասնա– պահական սովետական տնտեսության հետ: Զբաղվում են նաև հացահատիկի և բանջարեղենի մշակությամբ: Ունի ութամ– յա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկա– յան: Թ–ից հվ. պահպանվել է Կարմիր վանք մատուռը (XVII դ.): ԹԻԱԿ (scapula), տափակ, ւայն, եռանկ– յուն ոսկր: Տեղադրված է կրծքի վանդակի ետին պատին, 2–7-րդ կողերի սահման– ներում, ողնաշարից աջ և ձախ: Թ. ունի կողային և թիկնային մակերևույթներ, երեք եզր՝ վերին, դրսային և միջային, երեք անկյուն՝ ստորին, վերին և դրսա– յին: Վերջինիս վրա գտնվում է տանձա– ձև փոսը, որով հոդավորվում է բազկոսկ– րի հետ: Տանձաձև փոսի վերին եզրից անմիջապես վեր գտնվում է վերտանձա– ձևային, իսկ ստորին եզրից ցած՝ ստո– րին տանձաձևային թմբիկը, մկանաջլե– րի փակցման համար: Թ–ի վերին եզրից, դլւսայէւէւ անկյան xlrm, &uiq.nvJ է կացաձնւ ծքու&ը: Թ–ի կոդային ւքակերեույթն ունի գոգություն՝ ենթաթիակպյին փոս, որին կպչում է ենթաթիակային մկանը: Թ–ի թիկնային մակերևույթով անցնում է Թ–ի կատարը և այն բաժանում վերկատարա– յին ու ստորին կատարային փոսերի՝ համանուն մկանների փակցման համար: Թ–ի կատարը շարունակվելով դեպի դուրս, առաջացնում է ուսելուն, որն օժտված է հոդերեսով՝ անրակի հետ հոդավորվելու համար:
ԹԻԱԿԱՎՈՐ ԱԷՔԷՆԱ, հեղուկի կամ գազի շարժվող շիթերի էներգիան պտտվող լի– սեռի էներգիայի (օրինակ, հիդրավչիկա– կան տուրբինը) կամ հակառակը (օրինակ, օդափոխիչը) փոխակերպող մեքենա: Ըստ կառուցվածքի տարբերում են մի– և բազմ– աստիճան Թ. մ–ներ, ըստ գործողության սկզբունքի՝ ակտիվ և ռեակտիվ:
ԹԻԱՄԻՆ, տես Աներին:
ԹԻԱՊՏՈՒՏԱԿ, նավի շարժասարք. կազմված է հորիզոնական առանցքին ամրացված կունդից, որը կրում է հավա– սար անկյունային հեռավորությամբ դա– սավորված թիեր (2–8 հատ): Թ–ները լինում են ամբողջական (այսինքն՝ կուն– դը և թիերը միաձույլ են կամ միասին դրոշմված), հանովի կամ շրջուն թիերով: Պտտվելիս Թ. ետ է նետում ջրի շիթ, որով և ստեղծում է քարշի ուժ: Թ. և նավի իրա– նը հիդրոդինամիկորեն փոխներգործում են, ուստի Թ–ի օգտագործվող հզորությու– նը կախված է նավի իրանի շրջագծի ձևից և իրանի վրա Թ–ի տեղադրությունից: Թ. պատրաստում են արույրից, բրոնզից, պողպատից, պլաստմասսաներից:
ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏ, ջրային ացոր– աի ձև: Լինում է 2 տեսակ՝ թիակալ ունե ցող մակույկներով և անթիակալ մակույկ– ներով: Առաջինին պատկանում են ակադեմիական, ծովային բազմաթի մա– կույկներով, ժողովրդական նավակնե– րով թիավարությունները, երկրոր– դին՝ բայդարկաներով ու կանոեով թիավարությունը, ջրային սլալոմը: Առավել տարածված են ակադեմիա– կան թիավարությունը և բայդարկայով ու կանոեով թիավարությունը: Ակադեմիական թ ի ա վ ա ր ու– թ յ ու ն ը լինում է 2 ձևի՝ զ ու գ ա դ ի ր թիակներով թիավարություն, երբ յուրա– քանչյուրը թիավարում է զուգահեռ դրված 2 թիակով և հակադիր թիակներով թիավարություն, երբ յուրաքանչյուրը թիավարում է իրար հակադիր դրված մեկ– ական թիակով: Սակույկների տեսակները, զ ու գ ա դ ի ր՝ մեկտեղանոց, երկտեղա– նոց, չորաոեղանոց՝ առանց ղեկորդի և ղեկորդով, հակադիր՝ երկտեղա– նոց, չորստեղանոց առանց ղեկորդի և ղեկորդով, ութտեղանոց՝ ղեկորդով: Մըր– ցումները կատարվում են ուդիղ տրասա– յում, 200 մ (տղամարդկանց համար), 1000 մ (կանանց), 1500 մ (պատանինե– րի և 800 մ (աղջիկների) տարածություն– ներում: Ակադեմիական թիավարությունը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայում, առա– ջին մրցումներն անցկացվել են XX դ. 20–ական թթ.: 1923-ին անցկացվեւ են ՍՍՀՄ առաջնության մրցումներ: Հայաս– տանում ակադեմիական թիավարությամբ 9բաղվել են 1973-ից: 1975-ից հայ թիա– վարողները մասնակցում են ՍՍՀՄ Ժո– ղովուրդների սպարտակիադային: 1976-ին Մոսկովյան մեծ ռեգատւսյում Ռ. Հարու– թյունյանը գրավեւ է I տեղը: ՀԱՍՀ–ում ներկայումս գործում է թիավարության մասնագիտացման մարզադպրոց: 1967-ին Երևանի ֆիզկուլտուրայի պետ. ինստ–ում բացվել է թիավարության մասնագիտաց– ման բաժին: Թիավար ու թյ ու ն բայդար– կայով ու կանոեով, ընդգրկում է անթիակալ սպորտային թիավարության 4 ինքնուրույն ձև, հարթ մրցար– շավ և սլալոմ բայդարկանե– րով, հարթ մրցարշավ ևսլա– լ ո մ կանոեով: Զարգաց,ել է XIX դ. կեսին: 1924-ին հիմնվեւ է բայդարկայով ու կանոեով թիավարության միջազգային ֆեդերացիան (ԻԿՖ): 1928-ից ընդգրկվել է ՍՍՀՄ ժողովուրդների սպարտակիա– դայի, 1953-ից՝ ՍՍՀՄ առաջնության մըր– ցումների ծրագրում: 1953–ին հիմնվել է բայդարկայով ու կանոեով թիավարու– թյան ՍՍՀՄ սեկցիան, որը 1959-ին վերա– կազմակերպվել է ֆեդերացիայի: Հայաս– տանում բայդարկայով և կանոեով թիա– վարությամբ զբաղվում են 1955-ից: Հայ թիավարողներից հայտնի են Հ. Ֆերան– յանը, Թ. Հակոբյանը և մարզիչ Լ. Ոս– կանյանը: Ա. Առաքեւյան ԹԻԵՐ (Thiers) Ադոլֆ (14.4.1797–3.9. 1877), ֆրանսիական պետական գործիչ, պատմաբան, Ֆրանս, ակադեմիայի ան– դամ (1833): Հոււիսյան միապետության (1830–48) ժամանակ եղել է մինիստր (1836-ին և 1840-ին՝ պրեմիեր–մինիստր և արտ. գործ, մինիստր): 1871-ի փետր. 17-ին դարձել է Ֆրանս, հանրապետության գործադիր իշխանության ղեկավար, որը հաստատվեւ էր 1870-ի Սեպտեմբերյան հեղափոխությունից (տես Սեպտեմբեր յան հեղափոխության 1870) հետո: 1871-ի փետր. 26-ին Պրուսիայի հետ կնքել Է ծանր և նվաստացուցիչ հաշտություն: Թ–ի ռեակցիոն քաղաքականության հետևան– քով սրվել էր քադ. դրությունը Փարիզում և մի շարք քաղաքներում: Բանվորներին զինաթափելու նրա կառավարության փոր– ձը 1871-ի մարտի 18-ի պրոլետարական ապստամբության և Փարիզի կոմունայի (տես Փարիզի կոմանա 1871) հռչակման անմիջական առիթ ծառայեց: Թ. փախավ վերսալ, որտեղից ղեկավարում էր կո– մունայի դեմ պայքարը: 1871-ի օգոստ. 31-ին Թ. դարձել է պրեզիդենտ (Երրորդ հանրապետության առաջին պրեզիդեն– տը), 1873-ի մայիսին պաշտոնաթող Է եղել: Որպես պատմաբան հիմնականում հարել է պատմագրության լիբերալ–բուրժ. ուղղությանը: Երկ. Histoire de la revolution francaise, 2 ed , է. 1-–10, P., 1870–72; Histoire du Con- sulat et de l’Empire, է. 1–21, P., 1845–74.
ԹԻԷՐԻ (Thierry) ժան Միշել (ծն. 13.8. 1916, Բանյեր դը Լուշոն, Ֆրանսիա), ֆրանսիացի բժիշկ և արվեստի պատմա– բան: Կրթությունն ստացեւ է Փարիզում: Ուսումնասիրում է բյուզանղական, հայկ., վրաց. արվեստները և հնագիտություն: Միջնադարի հայկ. արվեստն ուսումնա– սիրելու նպատակով կատարել է 17 ուղևո– րության Արևմտյան Հայաստանում (1955– 1974), 1963, 1964, 1966-ին եղեւ է Սովե– տական Հայաստանում, 1955, 1975-ին՝ Իրանում: Հեղինակ է «Սեծ Լարուս»-ի «Հայկական արվեստ» և «Վրացական ար– վեստ» հոդվածների, Վասպուր ականի, Մուշի, Կարսի, Մրենի և այլ վայրերի հայկ. ճարտ. հուշարձանների մասին աշ– խատությունների: Գ. Պուտոյանի համա– գործակցությամբ գրել է «Թիլի եկեղեցի– ները» ուսումնասիրությունը: 1973-ին, Վանա լճի հս–ում, Արծվաբեր վայրում հայտնաբերեւ է VII դ. հռիփսիմեատիպ եկեղեցի և այդ մասին զեկուցել «Հայկա– կան արվեստի միջազգային առաջին սիմ– պոզիում, Բերգամո, 1975» գիտական Էըս– տաշրջանում: Նրա կինը՝ Ն ի կ ո լ Թ. (ծն. 28.10.1925, Կոլմար, Ֆրանսիա), պատ– մական գիտությունների դոկտոր Է, ուսա– նել է Փարիզում, դասավանդում է Սորբո– նի համալսարանում: Մասնակցել է ամուս– նու գիտահետազոտական բոլոր ուղևո– րություններին, հեղինակ է «Միջնադարի հայկական որմնանկարչությունը» աշ– խատության (1973, Ռավեննա): Երկ. Monastery armeniens du Vaspura- kan «Revue des Etudes Armeniennes», 1967 – 1970, v,. 4–7; Notes sur des monuments ar-