բում (Երևան, Սևան, Կիրովական) և ան– տառատնտեսությունում հանդիպում են նաև Թ՜ու մի շարք ներմուծված տեսակ– ներ: Պտուղներն օգտագործվում են լիկ– յորներ պատրաստելու համար և ժող. բժշկության մեջ: ԹՒԿԻ (Acer), թխկազգիների ընտանի– քի ծառերի և թփերի ցեղ: Տերևները թա– թաձև բլթակավոր են, պտուղը երկթևա– պւոուղ է: Ծաղիկները դեղնականաչավուն են՝ հավաքված հուրանում կամ վահանի– կում: Բազմանում է սերմերով և արմա– տային կտրոններով: Հայտնի է 150 տե– սակ, որից 29-ը՝ ԱՍՀՄ–ում, 7-ը՝ նաև ՀՍՍՀ–ում: Իջևանի, Մեղրիի, Ղափանի բնական անտառներում առավել տարած– ված են սրատերև, դաշտային, Ս ր ա ա և ր և թխկի, ճյուղը պտուղներով վրացական, բարձրլեռնյա– կովկասյան Թ–ների տեսակները: Թ. մեղրատու է, հյութը պարունակում է 2–5% շաքար: Բնափայտն ամուր է, ար– ժեքավոր, կիրառվում է կահույքի, երա– ժըշտական գործիքների արտադրությու– նում և նավաշինության մեջ: Թ–ները ՀՍՍՀ ֆլորայի հնագույն տեսակներից են, տարբեր շրջաններից հավաքել են Թ–ի շուրջ 10 բրածո տեսակներ: Թ. օգ– տագործում են այգիներ, պուրակներ արև– կեզս՛. ԹիքկՈՏ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջա– նում, շրջկենտրոնից 34 կմ հարավ–արև– մուտք: Միավորված է Չլդրանի կոլտըն– տեսության հետ: Ունի ութամյա դպրոց, գրադւ րան, ակումբ, բուժկայան: Թ–ի անունն առաջացել է շրջապատի թխկու անտառներից:
ԹՀԱՊՍԱԵՎ Վլադիմիր Վասիլևիչ [ծն. 2(15).7.1910, Արդոն (այժմ՝ Հյուսիս– Օսեթական ԻՍՍՀ–ում)], օսեթ սովետական դերասան: ՍՍՀՄ ժող. արտիստ (1960): 1935-ից աշխատում է Հյուսիս–Օսեթական դրամատիկական թատրոնում (Օրջոնի– կիձե): Լավագույն դերերից են՝ Սարմաթ (Սալամովի «Սարմաթը և նրա որդինե– րը»), Եգոր Բուլըչև (Մ. Գորկու «Եգոր Բուլըչևը և ուրիշները»), Օթելլո, Լիր, Մակբեթ (Վ. Շեքսպիրի «Օթելլո», «Արքա Լիր», «Մակբեթ»):
ԹՂԹԱԿԻՅ, 1. խմբագրության ապարա– տում հաստիքային պաշտոնով պրոֆե– սիոնալ լրագրող (սեփական Թ., Թ.– կազմակերպիչ են), որը կատարում է խըմ– բւյւգրության հատուկ հանձնարարությու– նը (հատուկ Թ.) կամ մասնագիտացվում Է լրագրության որոշակի բնագավառում (օրինակ, ֆոտոթղթակից): 2. Խմբագրու– թյան աշխատակից, որը հաստիքային պաշտոն չի զբաղեցնում, բայց մշտապես մասնակցում է մասսայական ինֆորմա– ցիայի և պրոպագանդայի միջոցների գոր– ծունեությանը (բանվորական կամ գյու– ղական Թ., զինվորական Թ., պատանի Թ. ևն): 3. Թերթերի, ռադիոյի, հեռուստա– տեսության խմբագրություններ, որոնք հաղորդումներով հանդես են գալիս մաս– սայական ինֆորմացիայի և պրոպագան– դայի այլ օրգաններում (կոլեկտիվ Թ.): ԹՂԹԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԵՔԵՆԱ, թղթի արտադրման հիմնական և ամենաբարդ մեքենան, որի վրա թղթի զանգվածն ան– ընդհատ լցվում է կաղապարների մեջ, ձևավորվում, ջրազրկվում, մամլվում, չորացվում, սառեցվում, վերջնամշակվում և պատրաստի թուղթն առանձին փաթեթ– ներով փաթաթվում: Թ. պ. մ–ները լինում են հարթ–ցանցավոր, կլոր–ցանցավոր, վակուումով ձևավորող, համակցված, չոր ձևավորման ևն: Ամենատարածվածը հարթ–ցանցավոր Թ. պ. մ. Է, որը կազմված է ցանցային, մամլող, չորացնող մասերից, կալանդրից և հարդարարից: Լրագրային Թ. պ. մ–ի արտադրողականությունը մեկ օրում 330–500 ա Է, թղթի լայնությունը՝ մոտ 7 մ, աշխատանքային արագությու– նը՝ 760 մ/ր ԹՂԻԹ, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարի ամրոց: Գտնվում է ՀՍՍՀ Նաիրիի շրջա– նի Թղիթ գյուղից 2,5 կմ արմ., Ծաղկուն– յաց լեռնաշղթայի անտառապատ գագաթ– ներից մեկի վրա: 1975-ին հայտնաբերել է ՀՍՍՀ ԳԱ արվեստի, հնագիտության և ազգագրության ինստ–ների և Երևանի համալսարանի հայագիտական կենտրոնի միացյալ հնագիտական երթուղային ար– շավախումբը: Ունի պարսպապատ բնա– կավայր, ջրամբար և դամբարաններ: Գրավում է մոտ 1 հա տարածություն, շրջափակված է պարսպով, որի արմ.՝ առավել լավ ամրացված հատվածն ունի չորս հզոր, ուղղանկյուն աշտարակ: Պարսպի ու աշտարակների երկշար պա– տերը կառուցված են բազալտե խոշոր, կոպտատաշ վեմերից: Շարքերի միջև մնացած տարածությունը լցված է մանր գլաքարերով և կավաշաղախով: Պարսպի և աշտարակների պահպանված մասերի բարձրությունը տեղ–տեղ անցնում Է 6 z/–ից: Պարսպի վրա պահպանվել են նաև գլխավոր դարպասը (լայնությունը՝ մոտ 5 մ) և 2 մուտք: Բնակատեղին տա– րածված է գագաթից լանջերն իջնող դարավանդների վրա: Պահպանվել են բնակելի աների հետքեր: Հս–արմ. կող– մում գտնվում է ջրամբարը, որի ջուրն օգտագործվել է ամրոցի ջրամատակա– րարման և ոռոգման նպատակներով: Վերգետնյա նյութի քննության հիման վրա ենթադրվում Է, որ Թ. նախաուրար– տական (մ. թ. ա. XIII–IX դդ.) շրջանի ամրոց Է: Թ. դեռևս կանոնավոր պեղում– ներով ուսումնասիրված չէ: Գ. Արեշյան ԹՂԻԹ, գյուղ Հայկական ԱԱՀ Նաիրիի շրջանում, Երևան–Աղվերան ավտոճա– նապարհի մոտ, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս–արևելք: Կոլտնտեսությունն ըզ– բաղվում է անասնապահությամբ, հա– ցահատիկի և բազմամյա խոտաբույսերի մշակությամբ, պտղաբուծությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, բուժկայան: Թ–ում պահպանվել է եկեղեցի (VII– VIII դդ.):
ԹՂԼՅԱՆ Սրապիոն (12.12.1840, Կ. Պո– լիս – 30.4.1919, Կ. Պոլիս), հայ դրա– մատուրգ, մշակութային գործիչ: Սովորել է Կ. Պոլսում, ապա՝ Վենետիկի Մուրատ– Ռափայելյան վարժարանում: 1858-ին վերադարձել է Կ. Պոլիս, զբաղվել ուսուց– չությամբ: Գրել է թատերական գործեր («Կույր Տիրան», «Լենկթիմուր». «Մեծն Տրդատ», «Տիգրանուհի կամ Հաղթանակ հայոց ընդդեմ մարաց» ևն): Պատմական դեմքերին ու դեպքերին Թ. մոտեցել է քմահաճորեն: Այդ գործերը, որ 1860- ական թթ. բեմադրել են «Արևելյան թատ– րոն»-ը և այլ խմբեր, բեմական կարճ կյանք են ունեցել, չեն տպագրվել: Թ–ի «էլեոնորա» պիեսը փաստորեն փոխա– դրություն է ֆրանսերենից: Թարգմանել է ֆրանս. մելոդրամաներ («Արյան բիծ», «Լիոնի սուրհանդակը», «Արքայն զբոս– նու», «Երկու հիսնապետ» ևն), որոնք բե– մադրվել են արևմտահայ բեմում: Գրկ. Թերզիբաշյան Վ., "nuij դրա– մատուրգիայի պատմություն, հ. 1, Ե., 1959: Ստեփանյան Գ., Ուրվագիծ արևմտա– հայ թատրոնի պատմության, հ. 1, Ե., 1962: Լ. Ասմարյան ԹՄԱՆ, գյուղ Մեծ Հայքի Կորճայք նա– հանգի Կորդուք գավառում: Գտնվել է Արարադ (այժմ՝ Զուդի–Դաղ) լեռան հվ. փեշին: Հիշատակվում է VII դ. «Աշխար– հացոյց»-ում: Ըստ տեղական ավանդու– թյան, Նոյի տապանը կանգ է առել Արա– րադի լեռնագագաթին և Նոյը իր տոհմով հաստատվել է Թ–ում: Ատրաբոնը վկա– յում է, որ Կորդուք գավառը Թ–ի անունով կոչվել է Թամոնիտիս:
ԹՄԲԱՅԻՆ ԱՅԳԻՆԵՐ, խաղողի վազի մշակության համակարգ: Տարածված է Մերձավոր Արևելքի երկրներում, Հունաս– տանում, Ֆրանսիայում և այլուր, ՍՍՀՄ–ում՝ Ադրբ., Օւզբ., Տաջ. և այլ հանրապետություններում, ՀԱՍՀ–ում՝ Արարատյան դաշտի և նախալեռնային գոտու շրջաններում: Թ. ա. ձևավորելիս վազերի ւ[րա թողնում են մեծ թվով ուժեղ զարգացած թևեր, որոնք բնից տարած– վում են կիսաշրջանաձև կամ շրջանաձև: Յուրաքանչյուր թևի վրա կազմավորվում է 2–3 ենթաթև՝ իրենց բերքատու մատե– րով և կարճ էտված փոխարինողներով: Մատերն էտվում են 4–7 աչք երկա– րությամբ: Վազերի թևերը, մատերն ու շվերը ազատ տարածվում են թմբերի վրա: Գետնից բարձր պահելու համար թևերի տակ դրվում են հենակներ (40– 70 սմ երկարության ձողեր): Թ. ա–ի առա– վելությունը այն է, որ վազի սաղարթի համար ստեղծվում են լուսավորության, օդափոխության, բերքի կազմավորման լավագույն պայմաններ, իսկ թերությու– նը՝ բացառվում է մշակության աշխա– տանքների մեքենայացումը: ՀՍՍՀ–ում 1960-ական թթ. Թ. ա–ի զգալի մասը փո– խարինվել է չարային այգիներով: Ա. Մեչքոնյան
ԹՄԲԱՅԻՆ ԱՎԱՋՆԵՐ, տիրապետող քամու ուղղությամբ զուգահեռ դասավոր– ված նեղ թմբաշարերից կազմված ավա–