Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


զային զանգվածներ: Ունեն մինչև մի քա– նի կմ երկարություն և 1 – 200 մ բարձ– րություն: Ձևավորվում են երկրի պտույ– տից առաջացող հողմերի մրրկանման շարժումների, ինչպես նաև տարբեր դիր– քադրության լանջերի անհավասարաչափ տաքանալու հետևանքով: Տարածված են Միջին Ասիայում, Ավստրալիայում և Աֆրիկայում:

ԹՄԲԱՇԱՐ, ռելիեֆի ձգված հարաբերա– կան ոչ մեծ բարձրությամբ դրական ձևե– րի ընդհանուր անվանումը: Ըստ ծագման լինում են վերջնամորենային Թ., օզա– յին Թ., էոլային Թ.:

ԹՄԲԿԱԲԵՐԴ, Թմբուկ, Թմոք, Թմոգ– վի, Թմուկ, միջնադարյան դղյակ Մեծ Հայքի Գոէգարք նահանգի Վերին Զավախք գավառում, Կուր գետի ձախ ափին: Բերդը գտնվում էր երեք բարձրա– դիր բլուրների վրա և ուներ մոտ 150 մ երկարություն և 30 լայնություն՝ շրջա– պատված պարիսպներով ու երեք բլրի վրա առանձին կառուցված աշտարակ– ներով: Պարիսպները և աշտարակները շինված էին սրբատաշ քարով ու կրով և ունեին մոտ 1,5 մ հաստություն: Թ. ուներ երեք դուռ՝ հվ., հս. և արլ.: Առանձին ցածրադիր բլրի վրա պահպանվել են մատուռի հվ. և արլ. պատերը, որոնց վրա պատկերված են եղել Ս. Աստվածածինը, երկու կույսերը և երկու առաքյալները: Հվ. պատի կամարի ներքևի մասում երե– վում է մի սրբի պատկեր: Հվ. դռան մոտից ստորգետնյա ճանապարհը ժայռի միջով իջնում էր դեպի Կուր գետը: Բլուրներից մեկի առջևում կա 4,5 մ բարձրությամբ կոթող, որի շուրջը ցրված են ավերակ բնակարաններ: Այստեղ էր Թմբուկ գյու– ղը, որի գերեզմանատանը կան հայերեն արձանագրություններով բազմաթիվ տա– պանաքարեր և խաչարձաններ: Խաչքա– րերից մեկի վրա նշված է ՊԿԶ (1417 թ.): Ավերակ սենյակների պատեր կան նաև Թ–ի դիմաց, Կուր գետի աջ ափին: XII դ. վերջերից Թ. Զաքարյան տոհմի ճյուղի՝ Մխարգրձելի–Թմոգվելի իշխանական տան կենտրոնն էր: Հետագայում ավերվել է: Գյուղը այսօր էլ գտնվում է իր տեղում:

ԹՄԲԿԱՀՂԿ ՈՒՄ, դետալների մաքրման և դրանց մակերևույթների հարդարման եղանակ: Կատարվում է հղկանյութերով լցված պտտվող թմբուկներում: Կոպիտ հղկման դեպքում որպես հղկանյութ օգ– տագործում են պողպատե/գնդիկներ, մե– տաղական կոտորուք, մեխեր, խարամ, ավազ, պեմզա ևն, իսկ ողորկման դեպ– քում՝ կիր, հղկափոշի, կաշի ևն: Թաց Թ–ման ժամանակ օգտագործվում են նաև օճառաջուր, ամոնիակային և ցիանա– կան աղերի կամ հիմնային թույլ լուծույթ– ներ: Թրթռա–Թ. կատարվում է 15–50 հց տատանումներով խցիկներում, իսկ հիդրո–Թ.՝ հեղուկով և մետաղական կո– տորուքով լցված խցիկներում: Թ–ման պրոցեսում տեղի է ունենում նաև մակե– րևութային շերտի ամրացում:

ԹՄԲՈՒԿ (ճարտարապետ ու– թ յ ա ն մեջ), գմբեթակիր տարածա– կան կառուցվածքային տարր: Սովորա– բար գմբեթի և վեղարի հետ Թ. կազմում է ամբողջական ճարտ. մի մաս և պսա– կում է կառույցը: Հորիզոնական կտրվածքը Գեղարդի Ս. Աստվածածին եկեղեցու (1215) թմբուկի մի մասը շրջանաձև է կամ բազմանկյունի (վաղ կազմավորման շրջանում՝ քառակուսի): Գլանային կամ բազմանիստ տարածա– կան ձևը (նաև նիստերի քանակը՝ 4, 8, 12, 16) պայմանավորված է «գմբեթակիր քառակուսուց» (գմբեթը կրող կառուց– վածքային հիմնական հենակետերի հա– մակարգ) Թ–ին անցնելու տրոմպային կամ առագաստային միջոցների (տես Ռավեննայի Ս. Վիտալե եկեղե– ցու (VI դ.) գմբե– թի կտրվածքը (գծագիր՝ Ա. Վ. Կուզնեցովի) Թմբուկի զարգացման համեմա– տական սխեմա. /. Տեկոր (IV–V դդ.)! 2. Մրեն (639 – 640), 3. Բագարան (624 – 631), 4. Անիի Կաթողիկե (989–1001) Աոագաառ, Տրոմպ) կիրառումով: Թ. որ– պես այդպիսին ստեղծագործվել և զար– գացել է Հայաստանում (վաղ օրինակ– ներից է Տեկորի տաճարի Թ., V դ.): Ասո– րական և բյուգանդական ճարտ. գմբեթ– ները արտաքինից ունեցել են կարծեց– յալ Թ–ներ, որոնք ներսից կազմել են գըմ– բեթի սֆերիկ մակերեսի շարունակու– թյունը և իրականում Թ–ներ չեն եղել (Կոստանդնուպոլսի Ս. Սոֆիան, 532– 537, Ռավեննայի Ս. Վիտալեն, 547, ևն): Բյուզանդիայում Թ. կիրառվել է Մակեդո– նական հայկ. դինաստիայի շրջանում՝ IX դարից: Թ–ները սովորաբար ունենում են առանցքներով տեղադրված լուսա– մուտներ և արտաքինից ձևավորվում են դեկորատիվ խորաններով, սյուժետային քանդակներով, պսակվում քանդակա– զարդ գոտիներով: Ա. Ստեփանյան

ԹՄԲՈՒԿ, հարվածային երաժշտական գործիք: Տարածված է աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների մոտ: Գոյություն ունեն բազմաթիվ ձևի Թ–ներ՝ միակող– մանի շրջանակաձև (դափ), երկկողմանի գլանաձև (դհոլ), կաթսայաձև մեկ կամ երկու անոթներից բաղկացած (նաղարա կամ դիպլիպիտո): Հիմնականում օգտա– գործվում է անսամբլներում:

ԹՄՆԻՍ, Տ ո մ ի ս ա (ուրարա. Տումեիշ– կի), բերդ Մեծ Հայքի Անձիա գավառում: Գտնվում է Եփրատ գետի ձախ ափին (այժմյան Իզոլու գյուղի տեղում): Թ. կա– ռուցվել էր ստրատեգիական և տնտ. խո– շոր նշանակության համանուն գետանցը հսկողության տակ պահելու նպատակով: Ծառայել է նաև որպես առևտրական կա– րավանների կայան և հանգոեցակետ: Թ–ում են գանձվել գետանցի համար վճար– վող մաքսերը:

ԹՏՈՌՆԵՐ (Turner) Նաթ (1800-1831), ԱՄՆ–nuf ստրկության դեմ պայքարի մարտիկ, ստրուկ: 1831-ի օգոստոսին գըլ– խավորել է Վիրջինիայի նեգր ստրուկ– ների ապստամբությունը: Թ. և ապստամ– բության 17 այլ մասնակիցներ մահապատ– ժի ենթարկվեցին: Ապստամբությունը մեծ արձագանք գտավ երկրում, նպաստեց ստրկության դեմ պայքարի ուժեղացմանը:

ԹՅՈՌՆԵՐ (Turner) Ուիլյամ (23.4.1775, Լոնդոն– 19.12.1851, Լոնդոն), անգլիա– ցի նկարիչ: Ռոմանտիզմի ներկայացու– ցիչ: Սովորել է Լոնդոնի գեղարվեստի ակադեմիայում (1789–93): Նպաստել է ծովանկարչության զարգացմանը: Հիմ– նական գործերիդ են՝ «Անվեհեր» նավի վերջին ուղևորությունը» (1838), «Անձրև, շոգի և արագություն» (1844, երկուսն էլ՝ Ազգային պատկերասրահ, Լոնդոն), «նա– վաբեկություն» (1805), «Նավակմախք և ձկնորսանավակ» (մոտ 1842, երկուսն էլ՝ Թեյթ պատկերասրահ, Լոնդոն):

ԹՅՈՒԴՈՐՆԵՐ (Tudor), թագավորական դինաստիա Անգլիայում 1485–1603-ին, հաջորդել է Չորքերի դինաստիային: Հիմ– նադիրն է Հենրիխ VII (1485–1509): Այ– նուհետև Թ–ի դինաստիայի թագավորներն են եղել Հենրիխ VIII (1509–47), էդուարդ VI (1547–53), Մարիա I (1553–58), էլի– զաբեթ I (1558–1603): Թ. հենվել են նոր ազնվականության (ջենտրի) վրա, վարել են ազնվականության և բուրժուազիայի շահերից բխող քաղաքականություն: Թ–ի